Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Суббота, 20.04.2024, 11:49
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Март » 07
Ինձ համար մեծագույն պատիվ էր, Սուսաննա ջան, ճանաչել որդուդ` Շահենին: Ուրախ եմ, որ ունես Շահեն որդի ու նա իմ վրա բացառիկ լուրջ, ձգտում ունեցող մարդու տպավորություն թողեց: Իմ դռները միշտ բաց կլինեն Շահենի առաջ, նրա հետ ես դեռ երկար ճանապարհ եմ գծագրելու Հայաստանում: Կեցցեք երկուսով էլ:

Ձեր բարեկամ` Տիգրան ՊետրոսՅանց
ՀԳ. Շատ շնորհակալ եմ նաև գրառմանդ և լուսանկարի համար:




ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ: Այսօր 2014 թվականի մարտի հինգն է. օր, որ մեզ համար նշանավորվեց մի կարևոր,շրջադարձային իրադարձությամբ ... Իմ կյանքի կարևորագույն հավատամքն ու կարգախոսն է փաստացի գործելը, ինչի երջանիկ ականատեսը ես եղա այսօր. հարգարժան պարոն Պետրոսյանցը, իմանալով, որ իմ որդին՝ Շահենը, պատմության մեծ սիրահար է և մշտապես հետևում է իր կողմից զետեղվող տեղեկատվությանը, առաջարկեց մեզ անձամբ հանդիպել: Մենք արժանացանք չափազանց ջերմ, անմիջական ընդունելության: Պարոն Պետրոսյանցի՝ իմ որդուն տրամադրած մի քանի րոպեներն այնքան իմաստալից և խրատական էին, որ, կարծում եմ, դրանք բազմիցս կհիշեցնեն իրենց մասին՝ Շահենի կյանքի քառուղիներում:
Այդ հաճելի հանդիպումն ավարտվեց պարոն Պետրոսյանցի հեղինակած << 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ >> գրքի ընծայումով: Այսօրվա հանդիպումն ինձ համար նշանավորնեց՝ որպես դաստիարակչական, մարդասիրական և ազգանվեր մի գործ, քանզի այդքա՜ն բազմազբաղ առօրյա ունեցող մարդ ... Читать дальше »
Просмотров: 504 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2014 | Комментарии (0)

ՈՐԴՈՒՍ` ՀՐԱՉՅԱՅԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Բանդերականները ղարաբաղյան ճակատում.

Նրանք պատրաստ են վերադառնալ


Բանդերականները ղարաբաղյան ճակատում. Նրանք պատրաստ են վերադառնալ

Ուկրաինայի ազգային ասամբլեայի գործադիր կոմիտեի (УНА-УНСО) ղեկավար Միկոլո Կարպյուկը ադրբեջանական Վեստի.ազ լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ ինքն անձամբ, ադրբեջանի կողմից չի մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, սակայն իրենց կազմակերպության մեծ թվով կամավորներ եղել են ռազմաճակատում: Վերջինս ասել է, որ պատերազմի վերսկման դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանին` «վերականգնելու նրա տարածքային ամբողջականությունը»:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը Panorama.am-ի հետ զրույցում, այս առնչությամբ նշեց, որ ուսումնասիրել է «УНА-УНСО»-ի թեման ու ասաց, որ այդ կազմակերպության անդամներին, որոնց ավելի շատ ընդունված է ասել բենդերներ, հայ կամավորականները ծանոթ են ղարաբաղյան պատերազմից:

«Այդ կազմակերպության մի խումբ անդամներ, Ադրբեջանի կողմից մարտնչել են հայկական ուժերի դեմ և նրանք այդ մասին բացահայտ խոստովանում են: 2000-ականներին լույս է տեսել նրանց ղեկավարներից մեկի գիրքը, որում վերջինս անդրադարձել է նաև Ղարաբաղում ընթացած մարտական գործողություններին և իրենց կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությանը:

Մի հետաքրքիր պատմություն կա, որ տեղ է գտել այդ գրքում: Դրա հեղինակը գրում է, որ Հայաստան են եկել այն ժամանակ, երբ իրենց կազմակերպության անդամ հանդիսացող օդաչուն գերության մեջ է եղել ու եկել են պայմանավորվել վերջինիս հետ վերադարձման հարցում: Իր տպավորությունները հանձնելով թղթին`գրքի հեղինակը նշել է, որ այն տրամադրվածությունը, որն ունեցել են հայերը պատերազմում, կարող էր նրանց թույլ տալ հասնել մինչև Բաքու»,- նշեց Հ. Պետրոսյանցը:

Նրա խոսքերով, գրքի հեղինակը նաև ասել է, որ շատ դժվար է կռվել հայերի դեմ ու չարժի հայերի դեմ կոնֆլիկտի մեջ մտնել. վերջինս նաև հաշվի է առել այն հանգամանքը, որ իրենց կազմակերպության անդամները Վրաստանի կողմից պատերազմ էլ են նաև Աբխազիայի հետ ու մեծ կորուստներ են ունեցել հատկապես Աբխազիայի հայկական ջոկատների հետ մարտերի ժամանակ:

Ըստ փորձագետի, «УНА-УНСО»-ի ներկայացուցիչները պատերազմին հիմնականում երկու պատճառով են մասնակցել: ... Читать дальше »

Просмотров: 580 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2014 | Комментарии (0)

ՄԵԶ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ԵՎ ԳԻՏԵՆ ԻՆՉՈՒ

Քիչ առաջ ռուսական ՎԵՍՏԻ-24 ալիքը ցուցադրեց <Կովկասից գտած> այս թասը, անվանելով հունական, բայց կարծում եմ, որ թասը ունի հայկական ծագում: Սուրիկ Ասմարյան



Ճիշտ ես, Սուրիկ ջան: Սա այն բազում հայկական հարստություններից մեկն է /նայիր ու համեմատիր Երզնկայի թանգարանում պահվող Արարատյան /Հայկական/ ժամանակաշրջանի արծաթյա պտյակի հետ/, որ թալանել ու տարել են խորհրդային հնագետ-պատմաբանները Հովսեփ Օրբելու /ռեժիմին ծառայող հարյուրավոր այլ հայերի նման միամիտ-միամիտ կարծում էր, որ եղբայր երկրում հայկական հազարամյա մշակույթ են ներկայացնում/, Բորիս Պիատրովսկու /այ սա գիտեր ինչ է անում և ինչու է թալանում հայկական մշակույթը/ գլխավորությամբ: Ու հիմա ՛՛իրավունք՛՛ ունեն հայտարարելու այս առարկայի չեզոք պատկանելությունը՝ կովկասյան անիմաստ անունով:

Տիգրան ՊետրոսՅանց


Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ

«500-1000 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿՀԻՇՎԻ ՆՐԱ ԱՆՈՒՆԸ»



Իմ կյանք Վազգեն Սարգսյանը մուտք է գործել, ոչ որպես արյունակից բարեկամ: Նրա և իմ տոհմերն ուրիշ էին, ուրիշ էին մեր ծնված վայրերը: Ես ՊետրոսՅանց էի, Նա՝ Սարգսյան: Այնպես որ խ
ոսք կարող է լինել միայն այն միավորող գործի մասին, որ կատարվում էր մեր երկրում անկախության փշոտ ճանապարհ տանող 1988-1990 թվականներին: Խնդիրը բնավ այն չէ, թե այսօր բանակաշինությանն ու Հաղթանակին քանի տեր է հավակնություն ներկայացնում, խնդիրն ինձ համար անքննելի է. Հայոց բանակի ստեղծման ու կայացման, Հայոց Հաղթանակի ու Երկրորդ Հանրապետության կայացման համար մեր ազգը Վազգենին է պարտական:



Այս մտածողությամբ էլ 2001 թվականի վերջին և ուղիղ 2002 թվականի հունվարի մեկին տպագրված իմ և Հայկ Խաչատրյանի «Հայկազունք» գրքի կազմը ձևավորելիս կամեցա, որ կազմին պատկերված Հայոց մեծերի շարքում Վազգեն Սարգսյանի նկարը լինի գրքի եզրակողին: Այդ տարվա ապրիլին Արթուր Բախտամյանի հեղինակային «Գիշերային ճեպընթաց» հաղորդման ժամանակ նրա ինձ տրված հարցին «...իսկ ինչու եք Վազգեն Սարգսյանի նկարը դրել գրքի եզրակողին» հնչել է իմ հետևյալ պատասխանը. «Կանցնեն տարիներ, 500-1000 տարի, մեր օրերից կհիշվի մեկ-երկու անուն, մեկը մշտապես կլինի Վազգեն Սարգսյանի անունը ու դրա համար նկարը դրվել է գրքի եզրակողին, որ գիրքն ինչ վիճակով էլ դրվի՝ Վազգեն Սարգսյանի պատկերը մշտապես երևա»:



Ես այդ համոզմամբ էլ ապրել ու ապրում եմ և հավատացած եմ, որ մեր բոլոր հաջորդ դարերում էլ Առաջին Հանրապետության կերտիչ Արամ Մանուկյանի կողքին Երկրորդ Հանրապետության կերտիչ կհիշվի Վազգեն Սարգսյանը:



Տիգրան ՊետրոսՅանց

05.03.2014



ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՏՔԵՐԻՑ

«Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքա ... Читать дальше »
Просмотров: 538 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2014 | Комментарии (0)

ԵՐԵՎԱՆԸ ՔԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ Է

ՀԱՐՑ: ՍՈՒՍԱՆՆԱ ՄԻՆԱՍՅԱՆ:
Բարև Ձեզ, պարոն Պետրոսյանց: Ներեցեք,որ անհանգստացնում եմ, սակայն ինձ շատ է հետաքրքրում Երևանի տարիքի վերաբերյալ հարցը. խնդրում եմ, մեկ անգամ էլ հստակեցրեք՝ Երևանը քանի տարեկան է և ինչու դրա մասին հայտնի չէ հասարակության լայն շրջանակներին. նախապես շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ: ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑ:
Բարի երեկո, Սուսաննա: Երեկ թռուցիկ մի քանի տող գրել էի, որը այնուամենայնիվ սպառիչ չէր: Մանրամասնեմ: Արզնիի ձորից մինչև ներկայիս Երևանյան լիճը եղած Հրազդանի ձորի քարանձավներից հնագետները շուրջ հարյուր տարի գտել-հայտնաբերել են քարե գործիքներ, կենցաղային այլ առարկաներ, որոնց տարիքն անգամ խորհրդային տարիների դասագրքերում գնահատվում էր շուրջ 100.000 տարի: Այսօրվա հնարավորությունները /իզոտոպային ճշտումներ/ այդ առարկաների տարիքը առաջ են տանում մինչև 1.000.000 տարի: Ահա քեզ մի անհասկանալի վիճակ, երբ գիտնականները հակասում են իրենց, հակասում են մինչ այժմ ընդունված կարծրատիպերին: Ես նրանց նշած միլիոն տարվան գումարում եմ ևս այդքան տարի, քանի որ գործիք պատրաստելու համար նախամարդը պիտի միլիոնավոր տարիներ փորձեր այն պատրաստելու միջոցները և գար դրանք պատրաստելու եղանակներին ու ձևին: Այս հարցը պարզեցինք: Գանք նրան թե ինչու Երևանը 1968 թվականին հայտարարվեց 2750 տարեկան, իսկ անցյալ տարի ինքնահոսով դարձավ 2795 տարեկան: Մենք ապրում էինք մի համահարթեցնող երկրում, որ մարդկության լավագույն պատմությունների թշնամի էր: Եվ այդ երկրում ինչպես կարող էր հայ ժողովուրդն ավելի հին լինել, քան չուկչին ու պատմություն չունեցող կովկասի թաթարը, բայց նաև չէին կարող անցնել Արգիշտիի արձանագրության կողքով և մեզ նվիրեցին այդ 2750 տարեկան քաղաքի փայաբաժինը: Հիմա անկախ երկիր ենք, բայց անկախ չեն մեր պատմաբանները, որոնք հայ ժողովրդի համար ավելի վտանգավոր են քան թուրքական ''չուման'': Չէ որ նրանք կոչում ու պատիվ ստացել են հարազատ ազգի պատմությունը կեղծելու հաշվին և ինչպես դրանից հրաժարվեն: Իսկ մի քիչ մեր զայրույթը մեղմելու համար հայտարարում են, որ Երևանը հիմա էլ 6000 տարեկան է: Սա ևս թշնամական կեղծիք է: Այն նկարը, որ դու տեղադրել էիր, Շենգավիթ բնակավայրից էր իրկլոր շինություններով: Այդ կառույցների ներքին տարիքը կարող է 8000-9000 տարի լինել, իսկ վերին տարիքը` 14.000-15.000 տարի: Սա էլ հայ ''անկախ'' պատմաբանների ''փայաբաժինը''... Մի ճշտում էլ անեմ: Քաղաք-բնակավայր-շեն կառուցելու ու քարանձավից այդտեղ տեղափոխվելու և ապրելու համար 1-2 միլիոն տարվա ժամանակ ու փորձեր էին պետք: Հիմա հասկանում ես ինչու էի գրել, որ չդառնաս կեղծիքի տարածող: Ներիր, որ այսքան երկար ստացվեց:


Յուրաքանչյուր ապրված օր միակն է` մնացյալ ամբողջ կյանքի բոլոր օրերի համասփյուռում: Տիգրան ՊետրոսՅանց

... Читать дальше »
Просмотров: 616 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2014 | Комментарии (0)

3500-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐԸ ՀԱՅՏՆԻ Է
ՀՊՄՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ԻՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ Է



Ուղիղ երկու օր առաջ ես ունեի ընդամենը 3400 ''ֆեյսբուքյան'' ընկեր: Նախորդ օրը` մարտի 2-ի 24.00-ից կես ժամ առաջ իմ ընկերների թիվը հատեց հոբելյանական 3500-ի սահմանը:
Այդ ընկերը դարձել է ՀՊՄՀ ուսանողուհի, լոռեցի Իննա Մկրտչյանը:
Շնորհավորում եմ Իննային: Նա կստանա իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գիրքը:


Տիգրան ՊետրոսՅանց

Просмотров: 552 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2014 | Комментарии (0)

ՏԱԹԵՎ ՊԻՉՈՅԱՆԻ ԳՐԱՌՈՒՄՆ
ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ



Շնորհակալ եմ ՁԵԶ ... չկա ավելի գեղեցիկ նվեր, քան գիրքը:

Просмотров: 536 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2014 | Комментарии (0)

3400-ՐԴԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆՆ Է



Քիչ առաջ ընկերության առաջարկն ընդունեց ու ՛՛Ֆեյսբուքում՛՛ իմ 3400-րդ ընկերը դարձավ ՛՛Իրավունք՛՛ թերթի խմբագիր, իրական կյանքում իմ հին ընկեր Հովհաննես Գալաջյանը:
Շնորհավորում եմ Հովհաննեսին, քանզի ընկերության
նորացման հետ նա արժանացավ /ինչպես իր 33 նախորդները/ իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքին:
Հովհաննես ջան, երբ անցնես Մանկավարժական համալսարանի կողքով, մտիր մի քանի րոպեով և քեզ հետ տար իմ, բայց արդեն քո գիրքը:


Հարգանքով Տիգրան ՊետրոսՅանց
28.02.2014 թ.
Իմ հեռախոսահամարը՝ 055.260351:

Просмотров: 497 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2014 | Комментарии (0)

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՄԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ



Մարտի 1-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:



Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամներին՝ ՀՊՄՀ ուսանողներ Թագուհի Պետրոսյանին /կենսաբան, 4-րդ կուրս/, Լուսինե Մելիքյանին /զինվորական հոգեբան, 2-րդ կուրս/, Միշա Թադևոսյանին /հոգեբան, 1-ին կուրս/:




Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց օրվա հյուրին՝ բանաստեղծուհի Մարինե Հայրապետյանին, նշեց, որ նա ևս Մանկավարժականի շրջանավարտ է:



Մարինե Հայրապետյանը խոսեց իր ստեղծագործական աշխատանքի մասին և հանդիպման քսանից ավելի մասնակիցներին նվիրեց 2013 թ-ին հրատարակած ՛՛Արևը կապույտի մեջ՛՛ բանաստեղծությունների անդրանիկ գիրքը՝ հեղինակային ստորագրությամբ:


Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Արմենուհի Սումբուլյանը, Վարսինե Հայրապետյանը, Արարատ Խաչատրյանը, Միշա Թադևոսյանը, Թագուհի Պետրոսյանը, Իշխան Բադալյանը: Տիգրան ՊետրոսՅանցը կարդաց Վարսինե Հայրապետյանի ՛՛Արցախ՛՛ բանաստեղծությունը:




Գրական լուսանցք բաժնում Տաթև Պիչոյանը Հրաչյայի ձայնակցությամբ կատարեց ՛՛Զինվորի երգը՛՛, Հրաչյան կատարեց Ալեքսեյ Հեքիմյանի ՛՛Այգեպան՛՛ երգը, Անի Մարգարյանը իր ՛՛Ձոն հայոց բանակին՛՛ երգը, որի կատարումն ուղեկցվեց նաև պարով:

Просмотров: 496 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2014 | Комментарии (0)

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ


Փետրվարի 22-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:



Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակուբի նոր անդամներին՝ Երևանի պետական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Կարեյանին և ՀՀ ոստիկանության ակադեմիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Նաիրա Շահինյանին:



Տիգրան ՊետրոսՅանցը
խոսեց գեղանկարիչ Վահան Ղարիբյանի արվեստանոց կատարած այցելության մասին: Էկրանին ցուցադրվեցին գեղանկարչի մի շարք նկարներ, որոնց մասին տրվեցին պատմական հանգամանալից բացատրություններ:



Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Տիգրանուհի Արշակյանը, Գոռ Բակումյանը, Անի Մարգարյանը, Մելինե Սիմոնյանը, Նանա Մկրտչյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Իշխան Բադալյանը:



Գրական լուսանցք բաժնում Նաիրա Շահինյանը, Արարատ Խաչատրյանը կարդացին Համո Սահյանի բանաստեղծություններից, Գոռ Բակումյանը ներկայացրեց տեղում կատարած Մարիամի, Տիգրանուհու, Սերինեի, Տաթևի, Նանայի, Նաիրայի, Անիի դիմանկարները: Անի Մարգարյանը քրոջ՝ Տիգրանուհու մասնակցությամբ կատարեց իր երգերից մեկը և Մուրադ Մշեցու ՛՛Արծիվ սլացիր՛՛ երգը, որոնց կատարումն ուղեկցվեց նաև պարով:



Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:


Հերթական հանդիպումը

... Читать дальше »

Просмотров: 565 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2014 | Комментарии (0)

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ
ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ



Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում շարունակական աշխատանք է տարվում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
Ներկայացվում են հայ ժողովր
դի կյանքում դարակազմիկ անձերի կենսագրությունները, պրոպագանդվում են նրանց նվիրված գրքերը:
Հերթական ցուցադրությունը նվիրված է ֆիդայական շարժման վերջին առաջնորդ Անդրանիկ Զորավարին:
՛՛Անդրանիկ Զորավար. 25.02.1865՛՛ ցուցահանդեսում ներկայացված են Հրաչիկ Սիմոնյանի ՛՛Անդրանիկի ժամանակը՛՛ երկհատորյակը, Համբարձում Կարապետյանի ՛՛Անդրանիկ՛՛ եռահատորյակը, Ծատուր Աղայանի ՛՛Անդրանիկը և իր ժամանակը՛՛ /ռուսերեն/, Գեղամ Ղարիբջանյանի ՛՛Ժողովրդական հերոս Անդրանիկ՛՛ /ռուսերեն/ և այլ մենագրություններ: Ներկայացված են Հայաստանի Հանրագիտարանի 13, 4, 2 հատորանոց հրատարակությունների, Տիգրան ՊետրոսՅանցի ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛, ՛՛200 հայ զորավարներ՛՛ հանրագիտարանների Անդրանիկ Օզանյանին նվիրված հոդվածները: Ցուցադրության են դրված Անդրանիկ Զորավարի ՛՛Մարտական հրահանգներ՛՛, ՛՛Առաքելոց վանքի կռիվը՛՛ գրքերը:




Ցուցահանդեսի կարևորագույն տարրերից են 1916 թ-ի փետրվարի 26-ին Թիֆլիսից Անդրանիկ Զորավարին գրված ՀՅԴ կուսակցության հայտնի գործիչ Խաչատուր Կարճիկյանի նամակի բնագիրը, հայ մեծագույն հայրենասեր-բանաստեղծ Հովհաննես Շիրազի 1962 թ-ին գրած ՛՛Ելավ Անդրանիկ...՛՛ բառերով սկսվող և 1963 թ-ին գրած ՛՛Անդրանիկի սուրը՛՛ բանաստեղծությունների բնագրերը, 1962 թ-ին Անդրանիկի մասին հայ մեծագույն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի կարծիքի բնագիրը /պատկանում են Տիգրան ՊետրոսՅանցին/:


Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

ՀԳ. Մի փոքրիկ հուշ հայ ազգի երկու մեծերի մասին: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թ ... Читать дальше »
Просмотров: 593 | Добавил: tigranhayazn | Дата: 07.03.2014 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Март 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz