Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Среда, 17.04.2024, 02:03
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Июль » 18 » ԱՌԱՋԱՐԿ
01:24
ԱՌԱՋԱՐԿ

ԵՐԿՐՈՐԴՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հունիսի 28-ին այս նուն տեղում նամակով դիմել էի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` առաջարկելով վերականգնել այն շենքը, որտեղ ապրել է Մեծ հայը՝ Արամ Մանուկյանը և այդտեղ կանգնեցնել նրա արձանը:

Որպես «ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի ղեկավար հուլիսի 8-ին նույն առաջարկի առթիվ պարոն Տարոն Մարգարյանին ուղարկել եմ ներքո տեղադրված նամակը:

 


«Թիվ 001 / 08.07.2014 թ.
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
պարոն Տարոն Մարգարյանին

Մեծարգո քաղաքապետ

«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներից մեկը հայ ազգի արժանավոր զավակների հիշատակի հարգումն ու նրանց մեր օրերում ապրողներին որպես խորհրդանիշ ներկայացնելն է:
Այս առումով անգնահատելի է Արամ Մանուկյան հայի, կուսակցական, քաղաքական, ռազմական, պետական գործչի կերպարը:
Արամ Մանուկյանը 19-րդ դարավերջի և 20-րդ դարի առաջին քսանամյակի հզորագույն հայ գործիչն էր Նիկոլ Դումանից հետո: Նա 1915 թ-ի Վասպուրականի Հանրապետության /Նահանգի/ 100-օրյա ղեկավարն էր, 1917 թ-ից Արևելյան Հայաստանի դիկտատոր-ղեկավարը, 1918 թ-ի մայիսյան հաղթանակների կազմակերպիչը, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր-հայրը և ղեկավարը մինչև նույն թվականի հուլիս ամիսը, մինչև կառավարության վերադարձը Թիֆլիսից Երևան:
Նա, ի վերջո, Հայոց Ոգու կերտիչն է:
Նա և առաջին հերթին Նա՝ Արամ Մանուկյանը, Երևանում պիտի ունենա պետականությանը համազոր արձան և տուն-թանգարան:
Այս հարցով 2014 թ-ի հունիսի 28-ին «Ֆեյսբուքյան» իմ էջից ես Բաց նամակով դիմեցի Ձեզ: Շնորհակալ եմ Ձեզ, որ ընդամենը երկու օր անց՝ հունիսի 30-ին թե իմ էջում, թե առանձին նամակով արձագանքեցիք, գրելով. «Շնորհակալություն առաջարկի համար պարոն Պետրոսյանց, ես հանձնարարել եմ մեր ճարտարապետներին՝ ուսումնասիրելու Ձեր առաջարկը»։
Ես ևս շատ շնորհակալ եմ Ձեզ, պարոն Մարգարյան, այդքան արագ արձագանքի համար և համոզված եմ, որ Ձեր հայրենասիրական վերաբերմունքը մեր պատմության ամենաարժանավոր մարդկանցից Արամ Մանուկյանի հանդեպ՝ նրա հիշատակի վերակերտման ուղղությամբ, Ձեզ մեծագույն պատիվ կբերի:
Ուղարկելով Ձեզ Արամ Մանուկյանի տունը նորոգելու և թանգարան դարձնելու, նրա արձանը կանգնեցնելու սույն առաջարկ-նամակը՝ ակնկալում եմ, որ այն քննարկվի Երևանի ավագանու կողմից և համապատասխան ընթացք տրվի պաշտոնապես: Նաև նշեմ, որ «Ֆեյսբուք»-ում ես ունեմ 5000 ընկեր, որոնցից յուրաքանչյուրը միջին թվաբանականով ունի 2000-ական ընկեր, այսինքն իմ առաջարկը կարդացել է նվազագույնը 1.000.000 մարդ Հայաստանում և Արտերկրում: Իսկ այդ նշանակում է, որ հարցի ուղղությամբ ուղղակի ճանապարհով հարցում-հանրաքվե է անցկացվել:
Ակնկալում եմ, որ Դուք կնպաստեք ավագանու որոշման կայացմանը, ամեն ինչ կանեք, որ Արամ Մանուկյան գործիչն արժանագույն գնահատական ստանա տուն-թանգարանի առկայությամբ, արձանի կանգնեցմամբ և հավուր պատշաճի մշտագո դերակատարություն ունենա այսօրյա հայ սերնդի պետականամետ մտածողության ձևավորման և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
Կից ներկայացնում եմ «Ֆեյսբուքյան» նամակ-առաջարկը, դրան տրված որոշ մեկնաբանություններ:

Հարգանքով՝
Տիգրան ՊետրոսՅանց
Հիմնադիր-տնօրեն»:


ՀԳ 1: Չեմ սպասում, որ ակնկալվող որոշումը Երևանի քաղաքապետի արձագանքի նման արագ լինի, բայց երկրորդելով առաջարկս այս պահին հրատարակվող նյութով, ցանկանում եմ ոչ այնքան Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի ուշադրությունը մեկ անգամ ևս հրավիրել այս չափազանց զգայուն խնդրի վրա, որքան ակնկալում եմ, որ այդ հարցով զբաղվեն առաջին հերթին հանրապետության ղեկավարները` Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ Սարգասյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ոստիկանապետ պարոն Վլադիմիր Գասպարյանը:
Եվ սա հատկապես այն պատճառով, որ ներկայացվող նկարներից երևում է, թե ինչ անմխիթար վիճակում է մեր պետականության ամենակարկառուն ներկայացուցչի` Արամ Մանույանի տունը, որ խորհրդային տարիներին հանիրավի անուշադրության, իսկ անկախացումից հետո ուղղակի մոռացության է մատնվել, զրկվել է ծածկերից ու ներսում ծառեր են աճել:
Մեծերի հիշատակն հարգելով պիտի երիտասարդներին ազգային ինքնահարգանք ներարկվի: Իսկ նման վերաբերմունքով Արամ Մանույանի անձի, գործունեության, հիշատակի հանդեպ հնարավոր չէ որևէ բանի հասնել:

ՀԳ 2: Այս նյութի հետ տեղադրում եմ նաև մեր ազգի մի քանի մեծերի տուն-թանգարանների նկարներ: Իհարկե այս շինությունները հիմնականում կառուցվել են խորհրդային ամբողջատիրության ժամանակներում և իրենց չափանիշների արդյունք են: Ու որևէ կերպ չվիճարկելով որևէ գործչի տուն-թանգարան ունենալ-չունենալու խնդիրը, միայն փաստեմ, որ ներկայացվող «պալատների» կողքին Արամ Մանուկյանի տունը ընդամենը դրանց մի հյուրասենյակի մեծությունն ունի:

ՀԳ 3: Մենք չենք դադարի նշված խնդրի արծարծումն այնքան ժամանակ, քանի հարցը լուծում չի ստացել:
Նաև պատրաստ ենք համահայկական դրամահավաք կազմակերպելու խնդրանքով դիմել ամբողջ աշխարհի հայությանը և որպես կազմակերպություն ստանձնել շենքի վերականգնման գործը և իրականացնել այն իշխանական կառույցների, քաղաքապետարանի գործընկերությամբ կամ... ինքնուրույն:


Տիգրան ՊետրոսՅանց

Просмотров: 684 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/73
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Июль 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz