Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 28.03.2024, 16:22
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Февраль » 11 » ԳԵՂԵՑԻԿ ՉԷ ԳԱԳԻԿ ԱՐԾՐՈՒՆԻ
10:33
ԳԵՂԵՑԻԿ ՉԷ ԳԱԳԻԿ ԱՐԾՐՈՒՆԻ

ՊԱՏԱՍԽԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Մի քանի էջանոց սույն գրությունում ծայրեծայր մեջ են բերված իմ և Գ.Ղազարյանի ''1000 հայազգի գեներալներ, ծովակալներ'' կենսագրական հանրագիտարանի /Ե., 2009 թ., 696 էջ/ իմ առաջաբանում եղած ու կենսագրականներում առկա տեղեկությունները: Ինչ խոսք նշյալ հանրագիտարանը բոլորը չէ, որ ունեն ու կտեսնեն, թե այդտեղ սևով սպիտակ էջի վրա ինչ է գրված, իսկ ankakh.com կայքում տպագրված նյութի հեղինակն իր մի քանի պարբերություններում տպավորություն է ստեղծում, թե գիտեք ինքն ինչպիսի հայտնագործություններ է կատարել: Ցավում եմ, որ մեզանբում կան նման մարդիկ ու կան նման անտեղյակ կայքեր, որոնք որևէ բան չարած` ուրիշների կատարած աշխատանքն են սեփականի անվան տակ տիրաժավորում: Ցավում եմ նաև, որ ժամանակին չեմ տեսել այս նյութը ու չեմ պատասխանել, իսկ այս պահի դրությամբ արդեն ժպիտով եմ նայում հեղինակի խիստ տեղյակ, բայց անտեղյակ կեցվածքին, իսկ մյուսներին էլ խորհուրդ եմ տալիս որևէ նյութ արխիվներից հետ բերելուց առաջ փորձել ծանոթանալ իրական նյութին ուգրքին: Հարգելի Նաիրի Բալաբեկյանին խորհուրդ եմ տալիս գալ ինձ հյուր և նվեր ստանալ քննարկվող գիրքը և փորձել տեսնել այն գործնականում ահռելի աշխատանքը, որ կատարել են հեղինակները /ու տեսնել ինչ թեթևությամբ կատարված աշխատանքը ''թռցնել'' են փորձում որևէ բանով աչքի չնկած մարդիկ/:

Տիգրան ՊետրոսՅանց

Հայ, հայազգի, ծագումով հայ գեներալիսիմուսներ, մարշալներ, ծովակալներ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | Ապրիլի 11, 2013 14:40


Գ. Նժդեհը, բնութագրելով հայերի ռազմական ներուժը, նրանց համարել է «անբանակ զորավարների ազգ: Եթե Գ. Նժդեհի բնութագրումը ազգային ինքնասիրությունը շոյող է, ապա այլազգիները՝ սկսած Հաննիբալ Բարկայից, հայ զինվորին որակել են որպես ամենամարտունակ զինվորի: Բյուզանդական կայսրությունն առավելապես հիմնված է եղել հայկական ռազմական ներուժի վրա, և բյուզանդական բանակից հայկական ներուժի օտարմամբ է, որ կայսրությունը, աստիճանաբար տկարանալով, վերացել է պատմության թատերաբեմից: Իմիջիայլոց, տարբեր ժամանակներում մոտ 150 հայ զորավարներ առաջնորդել են հունական բանակներին: Հայը սեփական պետականության բացակայության պայմաններում, հաճախ է ստիպված եղել իր ռազմական ներուժն ու ունակությունը ծառայեցնել օտարին` հասնելով հաջողության ու ռազմական բարձրագույն կոչումների:

Հայն այդքան մարտունակ լինելով հանդերձ, անկարող է եղել պահպանելու սեփական պետականությունը, որովհետև, բացառություններով հանդերձ, հայոց պետականության գահին միշտ էլ պետական մտածողությունից զուրկ գաճաճներ են բազմել, որոնց նպատակը սեփական շրջապատին պարարտացնելն է եղել և աթոռը պահելը:  Բայց սա քննարկման այլ թեմա է:

Հայերից առաջինը զինվորական բարձրագույն կոչման արժանացած զորականը հավանական է՝ եղել է  Մոլդովայի մեծ պոստելնիկ (իշխանական պալատի մարշալ) Յուրաշկո Վարդիկը: Հայ զորականները գեներալիսիմուսի և մարշալի կոչման արժանացել են մոտ 3 տասնյակ երկրներում: Արժանին պետք է մատուցել օտար ափերում դեգերող հայ ռազմիկին, որ երբեք ստոր չի գտնվել և ազնվորեն ծառայել է իր համար երկրորդ հայրենիք դարձած ազգին: Թերևս լավագույն ապացույցը  Բենգալիայի (Հնդկաստան) գլխավոր զորահրամանատար (1760), սպարապետ Գորգին խանի (Գրիգոր Հարությունյանը) պատասխանն է` ուղղված անգլիացիներին, երբ վերջիններս նրան առաջարկում են, թողնելով հնդիկներին, անցնել իրենց մոտ ծառայության. խոստանում են մեծամեծ պաշտոններ ու հարստություն. «Երբ ես ոչ մեկի հայտնի չէի, Կասումալի խանը հավատաց ինձ և բարձրացրեց: Այդ անել ես չեմ կարող: Աստված ոչ անի, որ ես սրիկա լինեմ, առավել ևս, որ իմ ազգին հատուկ չէ դավաճանությունը: Իմացեք` ում որ հայերը ծառայում են, ծառայում են ազնվորեն ու մաքուր սրտով և հավատարիմ են մնում մինչև մահ»:

Ինչ խոսք, իր հավատարմության համար Գորգին խանը հատուցեց մահով:

Գորգին խանից առաջ ևս մեկ հայորդի՝ Միրզա Ղուլղռնելը դեռևս 1620-1656 թթ. եղել է Հնդկաստանի Մողոլական կայսրության բանակի գլխավոր հրամանատար՝ էմիրի (մարշալ) կոչումով, նրան անվանել են «Մողոլ քրիստոնյաների հայր», իսկ կաթոլիկ վանական Անտոնիոս Բոտելհոյը նրա մասին ասել է. «Միրզա Ղուլղռնելը որքան ազնվական էր ծագումով (իմա՝ հայ-Գ.Ա.), այնքան գերապանծ էր իր գործերով և հռչակված` իր քրիստոնեական բարեպաշտությամբ: Էմիր մըն էր աստիճանով, Նումա մը խաղաղության մեջ, Աղեքսանդր մը պատերազմի, Կեսար մը երկունքի մեջ… Մողուլ թագավորները կը պարտին իրեն հազար հաղթանակ…»:

Թվում է, թե հայերը Բիրմայում երբեք հզոր գաղութ չեն ունեցել, մինչդեռ Բիրմայում (այժմ` Մյանմար) 1759-ին գեներալիսիմուսի կոչում է ստացել Գրիգոր Այվազյանը, որ ցմահ եղել է նաև Սիամի կառավարիչը: Հայերից տարբեր ժամանակներում Օսմանյան կայսրության մեծ վեզիրի պաշտոնը զբաղեցրել են զեյթունցի (որոշ աղբյուրներում՝ մարաշցի) Դամատ Խալիլ փաշան (17.11.1616-18.01.1619 և 01.12.1626-06.04.1628), մալաթիացի Սուլեյման փաշա էրմանին (19.08.1655-28.02.1656) և համշենահայ Դամատ Մեհմեդ Ալի փաշան (04.10.1852-14.05.1853), որոնք ի պաշտոնե կրել են նաև սարդարէքրեմի (գեներալիսիմուսի) կոչում: Օսմանյան կայսրությունում պալայի (մարշալ) և մուշիրի (ոմանք մուշիրի զինվորական աստիճանը բարձր են համարում պալայից և պալայի զինվորական աստիճանը հավասարազոր են համարում բանակի գեներալին) կոչման են արժանացել Լեռնային Լիբանանի կառավարիչներ Արթին Կարապետ փաշա Դավուդյանը (1816-1873) և Հովհաննես փաշա Կույումճյանը (1858-1933), Օսմանյան բանակի գլխավոր դեղագործ Ֆերիտ Թերճիմանյանը (Ֆերդի Թարջումանյան): Մի քանի աղբյուրներում հիշատակվել է նաև Գրիգոր Շաբանյանին պալայի (մարշալի) կոչման ներկայացվելու մասին (տե՛ս Հասմիկ Ստեփանյան, Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում, Եր., 2012, էջ 335):

1799-ից գերերալիսիմուսի կոչում է կրել նաև մոր կողմից հայկական արմատներ ունեցող, ռուսական բանակի զորահրամանատար Ալեքսանդր Վասիլևիչ Սուվորովը (1730-1800), եթե Ալ. Սուվորովի մոր` Դշխուհու (այլ աղբյուրներով` Տուշկուգի)  Թադևոսի Մանուկովայի (Ավդոտյա Ֆեդոսեևնա Մանուկովա)՝ Աստրախանի հայկական գերդաստանից սերած լինելու հանգամանքը թերևս ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, ապա հոր կողմից նրա ծագումը վեճերի տեղիք է տվել: Սուվորովի մայրական պապը Ֆեոդոսեյ (Թադևոս, Թեոդոս) Սեմյոնի  (Ստեփանի) Մանուկովը (1668-1738՞) 1725-ին նշանակվել է հայրենակալվածքների (вотчина) կոլեգիայի փոխպրեզիդենտ` բրիգադի գեներալի աստիճանով: Որոշ աղբյուրներ Ա. Սուվորովի հայրական ծագումը բխեցնում են Արցախում հայտնի Շահսուվարյան գերդաստանից (որոնց սերունդները մինչ օրս ապրում են Հս. Օսեթիա-Ալանիայում և հպարտությամբ են նշում իրենց ազգակցությունը Ալ. Սուվորովի հետ), այլք` շվեդական Սուվար գերդաստանից:  (Ալ. Սուվորովն ինքնակենսագրականում նշում է, որ իր նախնիները շվեդական ծագում ունեն, նույն ինքնակենսագրականում Ալ. Սուվորովն իր իսկ ծննդյան թիվը 2 տարով սխալ է նշել: Հարց է ծագում` գեներալիսիմուսին վերագրվող ինքնակենսագրականի հեղինակն արդյոք ի՞նքն է:) Վկայաբերենք նաև, որ Ալ. Սուվորովը սերտ կապեր է ունեցել Ռուսաստանի հայկական շրջանակների հետ: 1780-ին Ա. Սուվորովը կայսրուհի Եկատերինայի և իշխան Պոտյոմկինի հետ ներկա է գտնվել Պետերբուրգի հայկական  եկեղեցու բացմանը: Նույն թվականին նշանակվել է Աստրախանի զորամիավորման հրամանատար, որը պետք է իրականացներ Հայաստանի ազատագրումը: Սուվորովին է վերագրվում «Я иду освобождать Карабах-родину моих предков» (А. В. Суворов, «Мецамор» № 4, сентябрь, 2004) դարձվածքը, որը համարյա թևավոր խոսքի ուժ է ստացել: 1778-ին Ալ. Սուվորովի գլխավորությամբ է կազմակերպվել Ղրիմի 12600 հայերի գաղթը Դոնի տափաստան: 1786-ին նա դարձել է Շահամիր Շահամիրյանի/Մովսես Բաղրամյանի՞ «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»՞ գրքի ռուսերեն թարգմանության բաժանորդ: Նա նամակագրական կապեր է ունեցել Լազարյանի և Արղությանի հետ, ինչպես նաև լրագրային մի հրապարակման համաձայն (Հ. Մինասյան. «Սուվորովը զտարյուն հայ է»), գտնվելով Հս. Կովկասում, կապ է հաստատել Ալանիայում ապրող իր ազգականների հետ: Վերջին շրջանում ռուսական մամուլում ավելի հաճախակի են դարձել  այն հրապարակումները, որոնցում ընդհանրապես բացառում են Ալ. Սուվորովի հայկական արմատները: Հետաքրքիր է, որ  նման հրապարակումներ են եղել նաև ԽՍՀՄ ինժեներական զորքերի մարշալ Ս. Ագանովի (նախնիները՝ Օհանյան) մահից և Կ. Շչյոլկինի (Մետաքսյան) մահից հետո:  Կարծում ենք` պարզ է, թե ովքեր են կանգնած ռուսական պատմագիտության հետևում և որտեղից են առաջնորդվում նման հրապարակումները:

Մայրական գծով Ռուսաստանի Բեկլեմիշևներ հայկական տոհմից է սերել նաև Ռուսաստանի պատմության մեջ պատմական մեծ դեր խաղացած, ռուսական բանակի գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը (Գոլենիշչև-Կուտուզով): Որոշ տեղեկությունների համաձայն` Մ. Կուտուզովը նաև հայրական գծով ունի հայկական արմատներ և սերել է Արցախի Մարդակերտի շրջանում հայտնի Կըտըզ տոհմից, սակայն այս տեղեկությունները լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն և որպես աներկբա ճշմարտություն չեն կարող ընդունվել: Ռուսական պատմագրության մեջ, ըստ տոհմագրական լեգենդի՝ Բեկլեմիշևների նախնի Գաբրիելը եկել է «Պրուսից» և ծառայության է անցել Մոսկվայի մեծ իշխան Վասիլի Առաջին Դմիտրևիչի մոտ: Պատմաբան Պ. Ն. Պետրովը ենթադրում է, որ Բեկլեմիշևները եղել են նովգորոդյան ազնվականության ներկայացուցիչներ, ոմանք էլ ենթադրում են, որ նրանք ունեն թաթարական ծագում:

Այնուամենայնիվ, Բեկլեմիշևների հայկական ծագումն անառարկելի է: Նրանց զինանշանը, չնայած սկանդինավյան և սլավոնական ազդեցության, ակնհայտ հայկական ծագում ունի. ռուսական հերալդիկայում համարյա բացակայում են արծիվները (նկատենք, որ Ռուսաստանի զինանշանը՝ երկգլխանի արծիվը, փոխառնված է Բյուզանդիայից, իսկ վերջիններս այն փոխ են առել Արծրունիներից), մինչդեռ Բեկլեմիշևների զինանշանում ոչ միայն նրանք առկա են, այլև հիշեցնում են Արծրունիների զինանշանի վերափոխված տարբերակը: «Բեկլեմիշ» բառը թյուրքական ծագում ունի և նշանակում է «պահպանող, հսկող»: Ռուսական ազգանունների մեջ գրեթե բացառվում են թյուրքական ծագմամբ ազգանուններ, մինչդեռ հայերի համար այդքան առօրեական դարձած Նալբանդյան, Դեմիրճյան և բազմաթիվ ազգանուններ թյուրքական ծագում ունեն:

Ռուսական պատմագրության մեջ Բեկլեմիշևների մասին առաջին վկայությունները վերաբերում են XV դարին` ճիշտ այն ժամանակաշրջանին, երբ սկսվել է հայերի հոսքը ռուսական հողեր, իսկ թյուրքական աշխարհում այդ ժամանակներում ազգանուններ կրելը դեռս ընդունված չէր:

Մայրական գծով հայկական արմատներ ունի նաև աֆղանական բանակի սերդար (մարշալ) Սերդար Իշայի խանը (XIX դ.) (տե՛ս Հյուզ, Հայերը Քաբուլում (1880), Րաֆֆի, Հայերը Քաբուլի մեջ): Բազմաթիվ վիճաբանությունների տեղիք է տվել և մինչ օրս առօրեական է ԽՍՀՄ միակ գեներալիսիմուս Վ. Ստալինի ծագման հայկական վարկածը: Չցանկանալով հեռու գնացող հետևություններ անել, ուղղակի նշենք, որ Ստալինի հայկական ծագումն ընդունել է ԱՄՆ-ում ապրող նրա հարազատ դուստրը՝ Սվետլանան, Ա. Անտոնով-Օվսեենկոն (տե՛ս «Բռնակալի դիմանկարը» (Մոսկվա, 1995թ.)), որը վերոհիշյալ  գրքում վկայակոչելով բազում փաստեր, ինչպես նաև ծագումնաբանների կարծիքը, նշում է, որ Ստալինը տիպիկ հայ է, Ալ. Լապշինը (տե՛ս «Ճակատագրական բախում» (Մոսկվա, 1997թ.)), նշում է, որ նրա մայրը` Կետոն (Կեկան) վրացացած հայուհի է, իսկ հայրը` թիֆլիսցի կոշիկի գործարանատեր Ադիլխանովը, որոնց անօրինական կապի արդյունքում ծնվել է Իոսիֆը: Ի. Ստալինի հայկական ծագումը ընդունել է նաև ակադեմիկոս Լյուդվիգ Միրզոյանը: Նա  պնդում է, որ Իոսիֆ Ջուղաևին Ցխինվալիի հայկական եկեղեցում մկրտել է Սահակ Տեր-Խախանյանցը, ինչը պնդում է նաև Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղաֆիզիկոս Գրիգոր Բրուտյանը, իսկ գիտության դոկտոր Պիոն Հակոբյանը հավաստում է, որ Սբ. Էջմիածնում եղել է Ի. Վ. Ստալինի մկրտության վկայականը:

Հայեր են եղել Իրանի սարդարներ (մարշալ) Մեհմեդ Ղուլի խանը (նախնիները` Մուսաբեկյանց) (XVIII դ.), Իսկանդար խան Սեթխանյանը (1864-1953) և Արևելքի Գարիբալդի անվան արժանացած Եփրամ խանը (Դավթյան Եփրեմ Դավթի) (1868-06.05.1912), որ ավելի քան 60 ճակատամարտ է տվել, այնքան, որքան հայազգի գեներալիսիմուս Ալ. Սուվորովը:  1868-ին Շվեդիայում  մարշալի կոչման է արժանացել Օհան Ստեփան Դեմիրճյանը  (Հաբիբ բեյ, Տեմիրժիոն) (1936-1877)):

Ռուսներից և ուկրաինացիներից բացի, խորհրդային ազգերից մարշալի կոչման են արժանացել միայն հայ զորականներ՝ ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցը (Սերգեյ Խուդյակով), ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը, իսկ Հայկ Հովսեփյանը և Անաստաս Միկոյանն ունեցել են ԽՍՀՄ 1-ին կարգի բանակային կոմիսարի կոչում:

Բազմաթիվ հրապարակումներ են եղել նաև ԽՍՀՄ և Լեհաստանի մարշալ Կոնստանտին Կ. Ռոկոսովսկու հայկական ծագման մասի (տե՛ս Վ. Սաֆարյան, Ազատն Մինաս. հուշագրություն, «Новое  время»,11.11.1999 և այլն): Կ. Ռոկոսովսկու նախնիները սերել են Անիից գաղթած հայկական ընտանիքից: 1968-ին Երևանում Կ. Ռոկոսովսկին ասել է իր հայկական արմատների մասին` հավաստելով, որ իր նախնիները գաղթել են Անիից:  Հեռավոր հայկական արմատներ ունի ռուսական բանակի գեներալ-ֆելդցեյխմեյստեր (գեներալ-ֆելդմարշալ) Ալեքսանդր Բագրատիոն-Իմերեթսկին (1674-1711):

ԽՍՀՄ նավատորմի ընդամենը 3 ծովակալներից մեկը եղել է Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան): Ազգությամբ հայ են եղել նաև Ռուսական կայսրության ծովակալներ Վ. և Պ. Չիչագովները, Ա. Ասլանբեկովը,Գ. Բուդաղովը,   Լ. Սերեբրյակովը (Ղ. Արծաթագործյան):  Հայ ծովայինները ծովակալի կոչման են արժանացել նաև Չիլիում՝ Հ. Կույումջյան-Բերգամալին, Մեծ Բրիտանիայում՝ Ա. Ավագյանը, Իրանում՝ Ս. Եղիազարյանը, Բրազիլիայում՝ Ն.-Զ. Պողոսյանը, Ու. Քյոթենջյանը, ԱՄՆ-ում՝ Ռոբերտ Իգնատիոսը և այլուր: Ծովակալի կոչում է ունեցել նաև Ավստրո-Հունգարիայի նավատորմի վերջին գլխավոր հրամանատար հայազգի Միկլոշ Խորտին:

2009-ին լույս տեսած Տ. Հայազնի և Գ. Ղազարյանի «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» հանրագիտարանում (որը լուրջ ճշտումների կարիք ունի) հայերից ըստ ժամանակագրության որպես Օսմանյան կայսրության սարդարէքրեմներ (գեներալիսիմուսներ) են հիշատակվում Խալիլ փաշան (XVII դ.), Խոսրով փաշան (XVII դ.), Դամադ Իբրահիմ փաշան (…-1730), Մեհմեդ փաշա Էսսեիդը (XVIII դ.), Նուրյան փաշան (XIX դ.), Հակոբ փաշա Գազազյանը (1832-1891), Միքայել փաշա Փորթուգալյանը (1842-1897), Հարություն փաշա Տատյանը (Հարություն-Գարեգին, Արթին բեյ) (1830-1901), Աբրահամ Երամյան փաշան (19-20-րդ դդ.), Հովհաննես փաշա Սագզլյանը (1836-1912): Նույն հանրագիտարանում որպես Օսմանյան կայսրության մուշիր է հիշվում Նաում փաշա Թիվթիվնճին (1883), և պալաներ` Միքայել փաշա Խորասանճյանը (1902), Գաբրիել փաշա Նորատունկյանը (1900), Սահակ Ապրոն, Նշան Սեֆերյանը (1904), Զարեհ էֆենդի Տիլպերը (1904):

Գագիկ ԱՐԾՐՈՒՆԻ

http://archive.ankakh.com/2013/04/270018/


  • Harut Ivanov Здраствуите многими уважаемы господин Тигран Петросян, какие архивы имели ввиду,в ране фальсифицирвни или же те что фальсифицируется сегодня.О том, что в сегодняшнем Армении история искажена, знают сегодня многие люди,в сегодняшний день вы являетесь один из военных историков. Статус военных историков предполагает знание и понимание причин войн,безусловно, очень легко с сегодняшних позиций давать однозначную оценку, боевой действий фидаинов недостаточно оценен как историками, так и военными специалистами, вами! более того на сегодняшний день является объектом постоянных спекуляций недобросовестных «военных историков» и их подпевал.Как вы думаете вы объективны? думать объективно не так уж и сложно. Хотите скажу как? да простите я забыл что ваш сын служит у логистов сегодняшних господ,будет сложности,верно вот ваш отличается!!! от других сыновей.Очень трудно работать. Вазген-и мешали, Сиряни мешают или другие сложности?все таки вами создавалось фальсификат ДОКУМЕНТ! вами вияавлени героические личности, награждение почет и слава,ничего страшного что из этих (героев) большинство нипожертвовали собой,но вами и вашими коллегами воен.историки создании архив фиксировал! фарш.Много шума из ничего
Просмотров: 863 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Февраль 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz