Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 13.12.2018, 00:10
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1523
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Февраль » 11 » ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԱՎ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ
10:40
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼԱՎ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ
ԻՄ ՀՅՈՒՐԸ ԵՎ ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



Օրեր առաջ ՛՛ֆեյսբուքյան՛՛ իմ ընկերներից մեկը՝ լոռեցի Վալերի Ջաղինյանը ՛՛դժգոհեց՛՛, թե ինչ անեմ, դուրս գամ ձեր ընկերների շարքից ու նորից ընկերություն առաջարկեմ, որ երկու զերոներով ավարտվող թվահամարով ընկեր դառնամ ու արժանանամ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքին: Ես, իհարկե, 100-րդ մարդուց սկսած արդեն 32 անգամ նույն բանը արել եմ և զերոներով վերջացող թվահամարով ընկերներին պարգևատրել եմ այդ գրքով, բայց այդ ձևն ընդամենը միջոց եմ համարում մարդկանց հայ զինական մտքի հետ բարեկամացնելու համար: Եվ հետո ինչ իմանաս, որ դուրս գալ մտնելուց հետո կլինես զերոներով ավարտվող թվահամարի կրող, իսկ գուցե դարձյալ մնաս ձեռնունայն, իսկ ես ընկեր կորցնեմ: Ու ընկերներիս չկորցնելու համար երբևէ փակ ձեռք չեմ եղել և այս երեք տարիների ընթացքում, որ ՛՛ֆեյսբուքում՛՛ եմ, 170-ից ավելի մարդու տվել եմ այդ գրքը:



Վերոհիշյալ նկատառումով էլ Վալերի Ջաղինյանին առաջարկեցի ինձ հյուր գալ:
Այսօր եկավ: Եվ դատարկաձեռն չէր եկել:
Բերել էր քրոջ՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի համալսարանի դասախոս Նինա Ա Ջաղինյանի ՛՛Երկխոսության հաղորդակցական-գործաբանական վերլուծություն՛՛ գիրքը և այդ գրքի գրվելու հենք հանդիսացած Էռնեստ Հեմինգուեյի ՛՛Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր՛՛ գիրքը՝ Նինա Ա Ջաղինյանի թարգմանությամբ:
Փաստորեն մենք փետրվարի 19-ին նախատեսված ՛՛Նվիրիր գիրք՛՛ ակցիան իրականացրեցինք ինը օր շուտ՝ փետրվարի 10-ին և շահեցինք երկուստեք, Վալերի Ջաղինյանն ստացավ իր ուզած գիրքը, ես՝ ուսումնական գրքեր մեր համալսարանի ուսանողների համար:


Մնում է ասեմ՝ կեցցես ՛՛ֆեյսբուք՛՛, որ և ընկերներ ես պարգևում, և դառնում ես գրադարանը համալրելու գործիք:

Տիգրան ՊետրոսՅանց


  • Valeri Jaghinyan Գեղեցիկ ու վայելչագեղ շարադրանք, որը կարող է հեղինակել միայն ՄԵԾ ՄԱՐԴԸ, ով զրուցակցին հարգել գիտե ու հարգանքի արժանանալ իր սրտաբացությամբ: Կեցցեք, գեներալ Տիգրան ՊետրոսՅանց:
Կյանքում իմ բախտը բերում է ու ես հանդիպում եմ ընտրագույն մարդկանց: Այդ ցուցակում են գրող, հրապարակախոս Վաչագան Ա. Սարգսյանը, գեղանկարիչ Արտաշես Հունանյանը, ճարտարապետներ Վարազդատ Հարությունյանը, Գառնիկ Շախկյանը, ... այս շարքը ինձ համար պատվանունների շքերթի է նման: Ցավոք, նրանցից շատերի մասին խոսելիս կամ հիշելիս ժամանակը անցյալ է փոխադրվում:
ՖԲ-ն անմիջական շփման հնարավորություն տվեց Տիգրան ՊետրոսՅանցի հետ իմ ծանոթության, նաև բարեկամության, որի համար ես հպարտ եմ: Իր գործի մեծ նվիրյալ մի ՄԱՐԴ, ում հետ ժամերով կարելի է խոսել ու չհոգնել, քանզի և ասելքն է շատ, և ակտիվ զրուցակից է:
Անկեղծ ասած, եթե ես բնակվեի մայրաքաղաքում և ունենայի հրապարակախոսական հմտություններ, ապա կձեռնարկեի մեր ժամանակակից երկու անձանց (նրանք առանձնացված են սույն գրառման մեջ) հետ սերունդներին դաստիարակող, կրթող, ազգամեծար թեմատիկ զրուցաշար:
Ափսոս, ասելիք ու անելիք շատ ունենք և կյանքի քիչ ժամանակ:



Просмотров: 249 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Февраль 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2018Сделать бесплатный сайт с uCoz