Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 28.03.2024, 11:53
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Февраль » 3 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
10:16
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԵՏ



Փետրվարի 1-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր սրահում տեղի ունեցավ գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբի հերթական հանդիպումը:




Հանդիպման առաջին մասում ստեղծագործող ուսանողների հյուրն էր բանաստեղծ, թարգմանիչ, կրթական գործիչ Հովհաննես Սարոյանը:




ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ Ծնվել է 18.05.1952 թ., Կոտայքի մարզ, գ.Ձորաղբյուր: 1969 թ. ավարտել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցը, 1973 թ.՝ Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը: 1973-1987 թթ-ին աշխատել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում, հայրենի գյուղի դպրոցում, Աբովյանի շրջանի Գեղադիր գյուղի դպրոցում: Եղել է հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար, դպրոցի տնօրեն: 1987-1991 թթ-ին եղել է Աբովյանի շրջժողկրթբաժնի մեթոդկաբինետի վարիչ, 1991-1995 թթ-ին՝ նույն բաժնի վարիչի տեղակալ, 1995-1996 թթ-ին՝ Կոտայքի շրջանային տարածքային վարչության պետ, 1996-1998 թթ-ին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի տարածքային վարչության պետ, 1998-2001 թթ-ին՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության տեսչական բաժնի պետ, 2001-2002 թթ-ին՝ ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության լեզվական հսկողության բաժնի վարիչ, 2002-2005 թթ-ին՝ նույն տեսչության վարչական իրավախախտումների բաժնի պետ: 2007 թ-ին ստեղծել է ՛՛Սարոյան կոնսալտինգ՛՛ ՍՊ ընկերությունը, 2009 թ-ին հիմնադրել է ՛՛Տաճար՛՛ հանդեսը: Ներկայում ղեկավարում է ՛՛Վերնատուն՛՛ գրական ակումբի աշխատանքները: Գրական առաջին քայլերը կատարել է 5-6-րդ դասարաններում սովորելիս: Առաջին բանաստեղծական գիրքը՝ ՛՛Անավարտ զրույց՛՛-ը հրատարակել է 1987 թ-ին: Հետագա տարիներին տպագրել է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ժողովածուներ /՛՛Երգող ձկնիկը՛՛, ՛՛Հուշերի կապույտ հովտում՛՛, ՛՛Ակնթարթ՛՛, ՛՛Առագաստներ՛՛, ՛՛Բացատ՛՛, ՛՛Խեցի՛՛, ՛՛Հատընտիր՛՛ ևն/: Թարգմանել ու հրատարակել է ռուս հայտնի երգիչ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությունների երկու գիրք:




Գրական ակումբի հիմնադիր Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հովհաննես Սարոյանի կենսագրությունը: Խոսեց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի այն կուրսի մասին, որը ավարտել է բանաստեղծը: Այդ նույն կուրսն են ավարտել բանաստեղծ, Հայաստանի մշակույթի նախարար Հակոբ Մովսեսը, լեզվաբան, դոկտոր-պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը, բանաստեղծ Սեդով Բունիաթյանը, Վրեժ Սարուխանյանը, Արտակ Առաքելյանը և հայտնի այլ դեմքեր:




Հովհաննես Սարոյանը խոսեց իր բանաստեղծական աշխարհի մասին, նշեց ինչպես է սկսել նախ ոտանավորներ, ապա բանաստեղծություններ գրել: Նա խորհուրդներ տվեց ակումբի երիտասարդ անդամներին: Դրվատանքով խոսեց նաև ակումբի որոշ անդամների բանաստեղծությունների մասին, որոնք կարդացել է համացանցում: Նա նաև ներկայացրեց իր բանաստեղծություններից մեկի հիման վրա ստեղծված երգը և կարդաց դեռ չհրատարակված մի քանի բանաստեղծություն:
Ակումբի անդամների կողմից բանաստեղծին ուղղված շնորհակալական խոսք ասաց Վահե Խալաֆյանը:




՛՛Ակումբի անդամների ստեղծագործությունները՛՛ բաժնում նոր գործեր ներկայացրեցին Մելինե Սիմոնյանը, Գայանե Գենջոյանը /Դայանա Բելլ/, Տիգրանուհի Արշակյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Վիկտորիա Պետրոսյանը /Վիկա Վոկ/:




՛՛Մշակութային լուսանցք՛՛ բաժնում Արարատ Խաչատրյանը կարդաց բանաստեղծ Համո Սահյանի ստեղծագործություններից մեկը, Մարիամ Գևորգյանը՝ հատված Լևոն Շանթի ՛՛Հին աստվածներ՛՛ դրամայից, երգչուհի-բանաստեղծուհի Լիլիթ Պիչոյանը կատարեց մի երգ:




Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 535 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Февраль 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz