Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 13.12.2018, 01:03
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1523
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2015 » Январь » 14 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
08:10
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

80-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 80-րդ հանդիպումը:

Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց ակումբի անդամներին հոբելյանական 80–րդ հանդիպման առթիվ: Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում ակումբին անդամակցել ու հանդիպումների մասնակցել են 150–ից ավելի ուսանող–ուսանողուհիներ Հայաստանի, Արցախի 11 բուհերից, աշակերտներ Երևանի և Հայաստանի տարբեր դպրոցներից, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանից և արտերկրից: 25 անգամ ակումբի անդամներին հյուր են եղել ճանաչված ստեղծագործողներ` գրողներ, նկարիչներ, երգիչներ: Իրենց հերթին ակումբի անդամները եղել են նկարիչ Վահան Ղարիբյանի արվեստանոցում, Աբովյանի արվեստի դպրոցում, մասնակցել են Արա Հակոբյանի, Գոռ Բակումյանի և ընկերների նկարչական ցուցահանդեսներին, կազմակերպել են Մանկավարժական համալսարանում անցկացված Ասմունքի փառատոնը: Ակումբի անդամներից Արսեն Պապիկյանը, Լիան Մանուկյանը, Տիգրանուհի Արշակյանը, Գոհար Մարտիրոսյանը դարձել են ՀՊՄՀ գիտական գրադարանի 2013 թվականի, Միշա Թադևոսյանը, Թեհմինե Մակոյանը, Գայանե Պողոսյանը, Քնարիկ Հովհաննիսյանը, Անի Հովսեփյանը 2014 թվականի լավագույն ընթերցողներ: Պատրաստվել է և մոտակա օրերին կտպագրվի «Չորեքշաբթի Ա» ժողովածուն, որտեղ ներկայացված են ակումբի 50 անդամների ստեղծագործություններ:

Հանդիպման անակնկալը մատուցեց Սուսաննա Մինասյանը «Չորեքշաբթի» գրական ակումբի խորհրդանիշով իր պատրաստած տորթով: Տիգրան ՊետրոսՅանցը ջերմ շնորհակալություն հայտնեց Սուսաննա Մինասյանին թե այս անակնկալի, թե ժամանակին պատրաստած «Չորեքշաբթի» գաթայի համար:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Մարինե Սահրադյանը /«Օտար քողի տակ»/, Թեհմինե Մակոյանը /«Արտագաղթ»/, Ռուզաննա Սարգսյանը /«Երանի մի օր»/, Շուշան Հակոբյանը /«Խոսքերս` երկրիս»/, Սուսաննա Միհասյանը /«Որդուս և դստերս նամակը Ձմեռ պապին». էտյուդ/, Աշխեն Մելքումյանը /«Նոր աշխարհ»/, Զոհրապ Բեկյանը /«Մենք հայ ենք», «Հոգուս ակնոցը»/, Քնարիկ Հովհաննիսյանը /«Հայելու առաջ», «Հուշի ծվեն»/, Թագուհի Պետրոսյանը /«Վերադարձի ճամփաներ», «Չասված խոսքեր»/, Միշա Թադևոսյանը /«Պետք է»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Թռչունի երգ», «Ելեք հայեր»/, Իշխան Բադալյանը /«Հայաստան» շարք/, Տիգրանուհի Արշակյանը «Եվ...»/, Հրաչյա Հարությունյանը /Աքրոստիկոսներ նվիրված Սուրեն Այվազյանինն, Շուշան Հակոբյանին, Տիգրան Պետրոսյանցին: Վերջին երկուսը կարդաց Ռուբեն Նահատակյանը/: 1966 թ–ին գրված մի փոքրիկ բանաստեղծություն կարդաց և մեկնաբանեց Տիգրան ՊետրոսՅանցը: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Արմեն Ջորջը կատարեց «Այն հայը, որ» երգը, Թեհմինե Մակոյան –Մարինե Սահրադյան զույգը` «Գինի լից» երգը: Իշխան Բադալյանը կարդաց Հովհաննես Շիրազի «Տիգրան Մեծի վրանները» իր հավելումով և Ռազմիկ Դավոյանի «Քայլիր մի գիշեր» բանաստեղծությունը իր հավելումով: Հայրենասիրական երգ կատարեց Ռուզաննա Սարգսյանը, երգիծական երգ` Մարգարիտա Հովսեփյանը:
Գոռ Բակումյանը ներկայացրեց Աշխեն Մելքումյանի,Սերինե Հովհաննիսյանի, Սուսաննա Մինասյանի, Մարինե Սահրադյանի, Զոհրապ Բեկյանի, Միշա Թադևոսյանի մատիտանկարները:

Տիգրան ՊետրոսՅանցը հատուկ հայտարարություն կատարեց: Նա ասաց, որ «Զորավար» հիմնադրամը պատրաստել է «Հայ ժողովրդի վրիժառու բազուկը` Սողոմոն Թեհլիրյան» մեդալը և Ցեղազսպանության 100–ամյա տարելիցի առթիվ շնորհելու է ԱՍԱԼԱ – Հայ վրիժառուներ կազմակերպության այն բոլոր անդամներին, ովքեր իրենց կյանքը դրել են հայրենատիրության զոհասեղանին` պարտադրելով աշխարհին հիշելու հայ ժողովրդի նկատմամբ թուրքերի կատարած մեծ ոճրագործությունը, որին զոհ գնացին երկու միլիոնից ավելի հայեր, երկու միլիոնից ավելի հայեր ցրվեցին աշխարհով մեկ և ավելի քան երեք միլիոն հայեր` հիմնականում կանայք և երեխաներ մահմեդական կրոն ընդունելով օտարացան սեփական արմատներից: «Հայ ժողովրդի վրիժառու բազուկը` Սողոմոն Թեհլիրյան» մեկ մեդալով կպարգևատրվեն գործողությունների ժամանակ զոհվածները, գումարած Գուրգեն Յանիկյանը, Արցախյան կռվում զոհված Մոնթե Մելքոնյանը և մյուսները: Մեդալը համապատասխան որոշմամբ ի պահ կհանձնվի Հայոց Ցեղասպանության թանգարանին:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

ՀԳ. Իր էջում Շուշան Հակոբյանը գրել է. Գեղեցիկ էր այսօրվա հանդիպումը «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» գրական ակումբում: Հոբելյանական 80-րդ հանդիպումը լի էր ջերմությամբ, գրկախառնությամբ, ժպիտով, կարոտով և այն ամենով, ինչը բնորոշ է արդեն կայացած ստեղծագործ երիտասարդներին: Հանդիպման մեկնարկը տվեց ակումբի հիմնադիր պրն. Տիգրան ՊետրոսՅանցն իր շնորհավորական խոսքով, որը լցված էր հայրական սիրով, բարեմաղթանքներով և բարի խորհուրդներով: Իմ շատ սիրելի և վաղուց արդեն հարազատ դարձած, իմ անփոխարինելի Susanna Minasyan-ը ջանք ու եռանդ չէր խնայել ուրախացնելու ակումբի բոլոր անդամներին, իր վրա վերցնելով օրվա թերևս ամենապատասխանատու խորհրդանիշի` «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» տորթի պատրաստումը: Բա՜ համը.... Ուտողը կիմանար:
Մեծ շնորհակալություն Ռուբեն Նահատակյանին և Hrachya Harutyunyan-ին՝ այցելության համար: Շնորհակալություն ակումբի ԲՈԼՈՐ անդամներին: Ես, ձեզ բոլորիդ, սիրում եմ հենց այնպիսին, ինչպիսին կաք:
Բրավո՜ «ՉՈՐԵՔՇԱԲԹԻ»:
Սերինե Հովհաննիսյանն իր էջում գրել է. «Ամենալավ օրը` ԱՅՍՕՐ»:

Просмотров: 254 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Январь 2015  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2018Сделать бесплатный сайт с uCoz