Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 03.05.2024, 04:11
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2011 » Ноябрь » 13 » hy.Wikipedia.org / ԲԱՆԱՎԵՃ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
16:08
hy.Wikipedia.org / ԲԱՆԱՎԵՃ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Թագավորական կուսակցություն

Հայաստանի Թագավորական կուսակցություն (խմբագրել|քննարկել|պատմություն|հղումներ|հսկել|տեղեկամատյաններ)

Pictogram voting delete.svg Ջնջել ըստ փաստարկների` ոչ նշանակալի բովանդակություն, գովազդ։ --Rob 12:59, 13 Հոկտեմբերի 2011 (UTC)


Բարև Rob /ներիր, որ իրական անունդ չգիտեմ ու այսպես եմ դիմում Ձեզ/: ,,Հայաստանի Թագավորական կուսակցություն,, հոդվածը ես` Տիգրան Պետրոսյանցս, այդ կուսակցության ստեղծողս եմ տեղադրել: Սա Հայաստանի անկախացումից առաջ ստեղծված քաղաքական կազմակերպություն էր և անգամ այն ժամանակ որևէ կառույց չկարողացավ այն փակել կամ մերժել, իսկ Հայաստանի անկախացումից հետո ճանաչվեց ու գրանցվեց: Որևէ գովազդի նպատակ չեմ հետապնդել հոդվածի տեղադրումով, բայց համոզված եմ, որ և ուրշները, և հատկապես Դուք, պետք է իմանաք որոշ բաներ, որոնք գուցեև չգիտեք: Ես ավելորդ գովազդի կարիք չունեմ /նայիր իմ tigranhayazn.do.am կայքը, նայիր persons.am կայքում իմ վարկանիշին/ և գուցե այլ ,,պատճառ,, հայտնաբերես ջնջում առաջարկելու համար: Սկսեցի երկրորդ պատճառաբանությունիցդ, որովհետև դրանում վիրավորանք տեսա և հատկապես Քեզ ու կարծիքիդ համար ցավ ապրեցի: Առաջին ,,հայտարարությանդ,,` նշանակալիության մասին: Դուք այստեղ որևէ չափանիշ եք որդեգրել, որը խախտվել է, կամ չեզոքությունն է բացակայում: Ցավոք չեմ տեսնում: Ուզում եք հարյուրավոր ,,ոչնշանակալի,, հոդվածներ մատնանշեմ Ձեր, ինչու չէ հիմա նաև իմ այս կայքում: Վերջին երկու ամսում, երբ առընչվել եմ այս կայքին, 50-ից ավելի հոդված եմ տեղադրել: Բոլորն էլ` նշանակալի /ի հեճուկս Ձեզ/: Իսկ այս հոդվածը, եթե այդքան շատ եք ուզում ջնջել` ջնջեք, բայց աշխատեք տեղը նույն թեմայով մեկ այլ բան դնել, որ ,,նշանակալի,, լինի: Իսկ իրականում դեմ եմ ջնջմանը, իսկ Ձեզ էլ առաջարկում եմ ,,նշանակալի,, դարձնել հոդվածը: Հարգանքներով` Տիգրան Պետրոսյանց, հեռ. 077.635905, 567444: 13.10.2011, ժամը 18.51 րոպե:

Բարև ձեզ, Տիգրան Պետրոսյանց: Բնականաբար, որևէ նպատակ չունեի և չունեմ ձեզ վիրավորելու: Հոդվածը ջնջմանն առաջարկելու պատճառները նշված են, պարզապես, որպես հիմնավորում ներկայացնեմ հետևյալը. Գուգլ որոնման համակարգը «Հայաստանի թագավորական կուսակցությունը» բառակապակցության համար տալիս է միայն 14 հղում, բոլորը ձեր ստեղծած կամ ձեր հետ կապ ունեցող Վիքիփեդիայի կամ ֆեյսբուքյան մասնավոր էջերի վրա: Այսինքն չկան երրորդ կողմի աղբյուրներ, ինչը հոդվածի ջնջման ներկայացման հիմք է: Ինչ վերաբերում է հայերեն Վիքիում առկա «ոչ նշանակալի» այլ հոդվածների՝ եթե ըստ ձեզ որևէ հոդված նման խնդիր ունի, ապա դուք ազատ եք այն ներկայացնելու ջնջման: --Rob 16:01, 13 Հոկտեմբերի 2011 (UTC)

Rob Դուք մի բանում ճիշտ եք. Գուգլ-ում, հնարավոր էլ չէ 25 տարվա հեռավորությամբ հայկական քաղաքական կուսակցության մասին որևէ նշում գտնել: Բայց կա այդ օրերի հայկական մամուլը, օտար արձագանքներ, որ Հայաստանի Ապարան քաղաքում գրանցվել է Թագավորական կուսակցություն: Կա ՀՀ արդարադատության նախարարությունը, որ գրանցել ու հետո դատարանով փակել է այդ կուսակցությունը: Ապրում են այդ օրերի մարդիկ: Հենց թեկուզ Պարույր Հայրիկյանը, որ ՀՀ Գերագույն խորհրդի նիստերից մեկում նշեց, որ այդ կուսակցության անդամ կարող է դառնալ, եթե Հայաստանը դառնա միապետական երկիր: Եվ ի վերջո դեռ ապրում եմ ես: Եվ եթե Ձեր նշած 14 հասցեներում տեղադրել եմ նյութ` ուրեմն այդպես էլ եղել է: Ինչ է ես չեմ հասկանում, որ կլինեին Ձեր նման անհատներ, որ երրորդ... հարյուրերորդ աղբյուրներ կուզեին տեսնել, որպեսզի հավատային պատմական ,,փաստին,,: Ես պատմության կեղծարար չեմ: Եթե մի փոքր նեղություն կրեք ամեն ինչ կարող եք ճշտել ՀՀ արդարադատության նախարարությունից զանգելով այդ կուսակցությունների գրանցման բաժին: Ու համոզված եմ, որ ՀՈԴՎԱԾԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ: Ինչպես նաև գրվի այդ ժամանակներում ստեղծված շուրջ 80 կուսակցությունների մասին: Հարգանքով Տիգրան Պետրոսյանց: 14.10.2011 թ., 20:14

Հարգելի խմբագրող։ Ռոբ մասնակիցը ներկայացրել է այն, ինչը Վիքիպեդիա հանրագիտարանի կարորագույն պահանջներից մեկն է. տեղադրվող ցանկացած տեղեկություն պետք է հնարավոր լինի վավերացնել վստահելի (այդ թվում երրորդ կողմի) աղբյուրներում, որպեսզի կարող լինենք որոշել որքանով այն ունի հանրագիտարանային նշանակալիություն։ Եթե դա այդպես չէ, ապա հոդվածը կամ տեղեկությունը հեռացվում է, մինչև գտնվում են անհրաժեշտ աղբյուրներ։ Մեծ մասամբ մենք դիմում են համացանցի օգնությանը դա պարզելու համար. այս դեպքում Ռոբի մտահոգությունը իրավացի է. համացանցում մեզ չի հաջողվում գտնել երրորդական աղբյուրներ։ Պետք չէ մեղադրել Ռոբին կամ այլ մասնակցի — հոդված ստեծելիս ինքներդ եք պարտավոր նշել այն աղբյուրները, որոնցով կարելի կլինի ստուգել/գնահատել ներկայացված տեղեկությունները։ Եթե դուք ունեք տբագիր մամուլի հրապարակումներ, ապա կարող եք նաև դրանք հաշվի առնել։ Խնդրում եմ ձեր ստեղծած հոդվածում նշել այդ աղբյուրները (հրատարակությունը, հեղինակը, տարեթիվը, էջը և այլն)։ Հիշեցնենք ևս մեկ անգամ, որ սկզբնական աղբյուրները (ձեր կամ ձեր կազմակերպության հրատարակությունները) սովորաբար ելակետ չեն կարող համարվել։ --vacio 16:23, 14 Հոկտեմբերի 2011 (UTC)
Просмотров: 849 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/35
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Ноябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz