Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 29.03.2024, 08:48
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Март » 7 » ՈՐԴՈՒՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
09:47
ՈՐԴՈՒՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

ՈՐԴՈՒՍ` ՀՐԱՉՅԱՅԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Բանդերականները ղարաբաղյան ճակատում.

Նրանք պատրաստ են վերադառնալ


Բանդերականները ղարաբաղյան ճակատում. Նրանք պատրաստ են վերադառնալ

Ուկրաինայի ազգային ասամբլեայի գործադիր կոմիտեի (УНА-УНСО) ղեկավար Միկոլո Կարպյուկը ադրբեջանական Վեստի.ազ լրատվական գործակալության հետ զրույցում նշել է, որ ինքն անձամբ, ադրբեջանի կողմից չի մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, սակայն իրենց կազմակերպության մեծ թվով կամավորներ եղել են ռազմաճակատում: Վերջինս ասել է, որ պատերազմի վերսկման դեպքում պատրաստ են ամեն կերպ աջակցել Ադրբեջանին` «վերականգնելու նրա տարածքային ամբողջականությունը»:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը Panorama.am-ի հետ զրույցում, այս առնչությամբ նշեց, որ ուսումնասիրել է «УНА-УНСО»-ի թեման ու ասաց, որ այդ կազմակերպության անդամներին, որոնց ավելի շատ ընդունված է ասել բենդերներ, հայ կամավորականները ծանոթ են ղարաբաղյան պատերազմից:

«Այդ կազմակերպության մի խումբ անդամներ, Ադրբեջանի կողմից մարտնչել են հայկական ուժերի դեմ և նրանք այդ մասին բացահայտ խոստովանում են: 2000-ականներին լույս է տեսել նրանց ղեկավարներից մեկի գիրքը, որում վերջինս անդրադարձել է նաև Ղարաբաղում ընթացած մարտական գործողություններին և իրենց կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությանը:

Մի հետաքրքիր պատմություն կա, որ տեղ է գտել այդ գրքում: Դրա հեղինակը գրում է, որ Հայաստան են եկել այն ժամանակ, երբ իրենց կազմակերպության անդամ հանդիսացող օդաչուն գերության մեջ է եղել ու եկել են պայմանավորվել վերջինիս հետ վերադարձման հարցում: Իր տպավորությունները հանձնելով թղթին`գրքի հեղինակը նշել է, որ այն տրամադրվածությունը, որն ունեցել են հայերը պատերազմում, կարող էր նրանց թույլ տալ հասնել մինչև Բաքու»,- նշեց Հ. Պետրոսյանցը:

Նրա խոսքերով, գրքի հեղինակը նաև ասել է, որ շատ դժվար է կռվել հայերի դեմ ու չարժի հայերի դեմ կոնֆլիկտի մեջ մտնել. վերջինս նաև հաշվի է առել այն հանգամանքը, որ իրենց կազմակերպության անդամները Վրաստանի կողմից պատերազմ էլ են նաև Աբխազիայի հետ ու մեծ կորուստներ են ունեցել հատկապես Աբխազիայի հայկական ջոկատների հետ մարտերի ժամանակ:

Ըստ փորձագետի, «УНА-УНСО»-ի ներկայացուցիչները պատերազմին հիմնականում երկու պատճառով են մասնակցել:

«Առաջինը, հաշվի առնելով Ադրբեջանի վճարած բավականին մեծ գումարները և երկրորդ, որ նրանց կազմակերպության կանոնադրությունը սահմանում է, որ իրենց գործունեությունն ուղղված է Ռուսաստանի ու նրա դաշնակիցների դեմ: Ընդ որում` նույն կանոնադրությունը սահմանում է, որ կազմակերպությանը կարող են անդամակցել այն քաղաքացիները, ովքեր որևէ թեժ կետում մասնակցել են ռազմական գործողությունների»,- ասաց ռազմական փորձագետը:

Իսկ թե ինչ ճակատագիր կունենա հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջան վերադարձող վարձկանները, Հ. Պետրոսյանցը նշեց, որ ամենից լավ այդ մասին գիտեն հենց բանդերականները:


http://www.panorama.am/am/region/2014/03/05/petrosyanc-hovhannisyan/?fb_action_ids=606604266080664&fb_action_types=og.likes&action_object_map=[672784856119784]&action_type_map=[%22og.likes%22]&action_ref_map=[%22.UxcHaCaRVfs.like%22]


Просмотров: 572 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Март 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz