Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Вторник, 07.05.2024, 17:05
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Август » 21 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
11:47
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Տիգրան ՊետրոսՅանց

ՀԱՅԱՍՏԱՆ

Դու իմն ես եղել միշտ, Հայաստան,
Եվ անգամ, երբ դեռ առաջին պապս
Նոր միայն պիտի տոհմ հիմնադրեր
Եվ դառնար նախնի ՊետրոսՅանց տոհմի:

Դու իմն ես եղել միշտ, Հայաստան,

Թե անգիտակից ու թե գիտակից
Մտորումներիս, դեգերումներիս բոլոր ծալքերում
Եվ հորս արյան ու մորս կաթի
Հայկականության նրբերանգներում:

Դու իմն ես եղել միշտ, Հայաստան,
Եվ քեզ զգացել ու սիրել եմ միշտ,
Եվ դու, Հայաստան, իմ զավակների
Ստացած արյամբ ու նաև կաթով՝
Կլինես հավետ:


18.08.2013


ԶՈՐԱՎԱՐ

/տարբերակ/

Դու հայազգի զորական ես, միշտ անպարտ ես, զորավար,
Պատվելի ես աշխարհի մեջ քո քաջությամբ, զորավար:
Երբ քո տանն ես, միակամ ես՝ դու հզոր ես, հաղթական,
Եվ քո տունը Արևի տակ քո երկիրն է՝ Հայաստան:

Կրկներգ
Հայոց ոգին քո ոգին է, զորավար,
Հայոց փառքը զորավոր է, զորավար:
Քո անունը զորավար է, հզոր հայ,
Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ:


Այրուձին քո Արևելքն էր, Արևմուտքն էր ակոսում,
Քո զորավոր զորավարն էր այլ գահերի տիրանում:
Տիգրան Մեծն է աշխարհով մեկ քո անունը հռչակել,
Բաղրամյանը անանց փառքդ վառ աստղերին հասցրել:

Կրկներգ
Հայոց ոգին քո ոգին է, զորավար,
Հայոց փառքը զորավոր է, զորավար:
Քո անունը զորավար է, հզոր հայ,
Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ:


Դու հաղթող ես, գեներալ ես, ծովակալ ես ու մարշալ,
Ամենայն տեղ դու զինվոր ես, դու հաղթող ես, զորավար:
Քո սխրանքը հազար փառք է, հազար դափնի, հազար ձոն,
Քո պատվին է աշխարհի մեջ ամեն օրհնանք, գինեձոն:

Կրկներգ
Հայոց ոգին քո ոգին է, զորավար,
Հայոց փառքը զորավոր է, զորավար:
Քո անունը զորավար է, հզոր հայ,
Հայկի նետն է քո սլացքը, անվախ հայ:

Просмотров: 568 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/19
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Август 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz