ԿԱՊՈՒՅՏ ՉԵՆ ԵՂԵԼ ԱՉՔԵՐԸ ՀԱՅԻԿապույտ աչքեր է ունեցել հայը... Յուրի Սահակյան Կապույտ չեն եղել աչքերը հայի Ոչ միլիոն տարի, ոչ հազար տարի, ոչ դարեր առաջ, Ոչ մի ժամանակ... Սև աչքերով են ծնվել հայերը՝ Ածուխի պես սև, Մրի նման սև, Սև կուպրի նման... Իր Արարչական տարածքը Հային սև աչք է տվել, Սև մազ ու մորուք, Եվ այդպես է նա Անցել պատմական իր ուրույն ուղին... Բայց ունեցել ենք այլագույն աչքով Հազար թշնամի, հազար բարեկամ, Ու երբ եկել են
Ու Հայքին տիրել
Այլագույն աչքով ազգ-թշնամիներ, Նաև բարեկամ, Հայի գենի մեջ գույներ են խառնել, Ու միլիոնի մեջ նաև մեկ-երկու Այլագույն աչքով հայեր են ծնվել... Բայց գենը հայի, Գենն Արարչական, Ինքնամաքրումի բանական ճամփան Երբեք չի շեղել, Ու հայը միայն ծնվել-ապրել է Իր սև աչքերով, Բեղ ու մորուքով՝ Ածուխի պես սև, Մրի նման սև, Սև կուպրի նման... Միշտ սև են եղել աչքերը հայի... 1970 ԿԱՐԾԻՔՆԵՐ
- Серине Оганисян
Ես
այդ բանաստեղծությունը մի տեղ տեղադրեցի հենց նոր և դրա տակ հայտնվեց
հետևյալ մեկնաբանությունը "Կներեք, բայց ես համաձայն չեմ: Շատ
ստեղծագործություններում է նշվում Հայի կապույտ աչքերը, խարտյաշ մազերը ու
յուրահատուկ կառուցվածքը:" Ի դեպ ասեմ գրողը ինձ շատ մոտ աղջիկ է, ում աչքերը կապույտ են իսկ ինքը անսահման հայրենասեր է: Տիգրան ՊետրոսՅանց
Իհարկե,
կան և այդպիսիք և պիտի բողոքեն... ես դրա պատճառն էլ եմ նշել. Հայաստանով
անցել են շատ ազգեր և մեր գենին երբեմն այլ գույներ խառնել... և այդ աղջիկը
բնավ մեղավոր չէ... Յուրի Սահակյանի ՛՛Կապույտ են եղել աչքերը հայի՛՛
բանաստեղծությունը տպագրվել է նույն 1970 թ-ին և իմ պատասխանն էլ գրվել է նույն
տարում, իսկ այդ աղջիկն ամենայն հավանականությամբ ծնվել է շատ ավելի ուշ...
Ուղղակի նաև ռուսներին քծնելու արդյունքում է ծնվել Յուրիի
բանաստեղծությունը /չէ որ խորհրդային երկիր էր/ և հայերը պիտի կապույտ
աչքեր ունենային և շեկ մազեր... կներես, հապա ինչու սևացան... զգացմունքից
գուցե... որովհետև իր աչքերի գույնը հայկական կատեգորիա չէ /ես նայել եմ իր էջը/, դեմքը կարծես ծանոթ է... Տեսել եմ... թե Յուրիի, թե իմ մոտեցումները հակոտնյաներ են, մյուս բոլոր
դեպքերում /միլիոնից մեկի կանաչ, կամ կապուտ աչքերը/ ընդհամենը մեր ազգի
վրայով անցած թշնամիների մետաստազներ են...
|