Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 26.04.2024, 21:21
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Февраль » 21 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
09:16
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Operativ.am-ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ԲԱՐԻ ԵՂԵՔ ՁԵՐ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏԵԼ


Հարգելի [Operativ.am | Օպերատիվ լրատվական]-ի պատասխանատուներ նման վերնագրով նյութը տեղադրելուց առաջ փորձ արել եք պարզելու արդյոք վերնագիրը ու դրա տակ դրված նյութը համապատասխանում են իրականությանը: Ձեր տեղադրած նյութը բառացիորեն վերցված է Տիգրան ՊետրոսՅանցի և Հայկ Խաչատրյանի ՛՛Հայկազունք՛՛ գրքից /Ե., 2002 թ., ՛՛Ամարաս՛՛ հրատարակչություն, էջ 346-347/ և Տիգրան Հայազնի /Տիգրան ՊետրոսՅանց/ և Հրաչյա Պետրոսյանցի ՛՛200 հայ զորավարներ՛՛ գրքից /Ե., 2011 թ., էջ 14-15/: Դուք երկու հրատարակությունների ՛՛Հիան՛՛ հոդվածը տեղադրելով՝ խախտել եք հեղինակային իրավունքի մասին օրենքը և չբավարարվելով դրանով /գուցե միտումնավոր կամ գուցե ոչ միտումնավոր/ ձեր անգիտությունը վերնագրել եք ,,Մոռացված հայ զորավարներ՛՛: Բարի եղեք ձեր ապատեղեկատվությունը ճշտել:

Տիգրան ՊետրոսՅանց


Մոռացված Հայ զորավարներ: Հիան (Հիանալի) Հայկազունի

08.Հուլիս.2013 - 22:33

Հիան (Հիանալի) Հայկազունին (կենսագրական տեղեկություններ չկան) մ.թ.ա. 18-րդ դարի վերջին քառորդին ստեղծել է արագաշարժ ու հզոր բանակ, որը զինված էր երկաթե սրերով, զրահավորված էր երկաթե զրահներով, ապահովված էր երկանիվ մարտակառքերով, որոնց լծված էին ձիեր: Հայկական լեռնաշխարհից շարժվել է դեպի հարավ, անցել է Մերձավոր Արևելքի երկրները և մ.թ.ա. 1710 թ-ին դուրս է եկել Սինա թերակղզու եզրը: Եգիպտական փարավոնի բանակը փորձել է կանգնեցնել Հիանի առաջխաղացումը: Ճակատամարտն ավարտվել է եգիպտական բանակի ջախջախիչ պարտությամբ, հայկական թուրը կիսել է եգիպտական փարավոնի բրոնզե սաղավարտն ու գլուխը: Եգիպտական Միջին թագավորության այդ վերջին փարավոնի մումիան, կիսված գլխով ցուցադրվում է Կահիրեի հնեաբանական թանգարանում: Հիան Հայկազունին նվաճել է Եգիպտոսը և իրեն հռչակել է Եգիպտոսի փարավոն՝ դնելով Եգիպտոսի տիրակալների Հայկազյան-հիքսոսյան արքայատան հիմքը: Այս արքայատունը Եգիպտոսում տիրել է 130 տարի՝ մինչև մ.թ.ա. 1580թ-ը: Հայկական-հիքսոսյաններն են ստեղծել հիերոգլիֆ այբուբենը, որ փյունիկացիների միջոցով դարձել է աշխարհի գրեթե բոլոր այբուբենների հիմքը: Նրանք են կատարելագործել եգիպտական օրացույցը և թափառողի փոխարեն ստեղծել անշարժ տարեցույց: Հայկազյան-հիքսոսյաններն են եգիպտացիներին սովրեցրել երկաթ ձուլելու արվեստ: Իսկ այդ ամենն արդեն Հայրենիք-Հայաստանում վաղուց հայտնի էր: Եգիպտոսի դամբարաններից մեկում գտնվել է Հիան փարավոնի մոխրագույն ավազաքարից պատրաստված դիմաքանդակը:
Քանդակը «արմենոիդ» տիպի եզակի օրինակ է: Թագավորն արծվաքիթ է, թեթևակի ուռուցիկ աչքերի բացվածքով, հոնքերը հաստ աղեղներով, սեղմված բարակ շուրթերով, կամային կզակով, մկանուտ՝ մի փոքր երկարավուն դեմքով: Ուշագրավ է Հիան փարավոնի սաղավարտը: Այն դեպի վերնամաս նեղանում է, իսկ ճակատի մասում կերտված է ուժ և արիություն խորհրդանշող նետածայր, որպիսի խորհրդանիշ առկա է Արարատյան թագավորների սաղավարտներին: Հիան փարավոնի դիմաքանդակը պահվում է Լուվրում (Փարիզ):


Рудольф Аргутян ԱՀԱ ԵՎՍ ՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ,ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է,ԱՅՍ ՊԱՏճԱՌՈՎ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ ԵՐԲԵՔ ՄԱՐԴ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ,ԿԱՄ ԿԻՍՎԵԼ,ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է,ՄԻԱՅՆ ԹՇՆԱՄԻՆ ԿԱՆԻ ԷՍՊԻՍԻ ԲԱՆ,ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՐՀԱՄԱՐԱՆՔԸ ԱՅՍՕՐ ԲԵՐԵԼ Է ՆՐԱՆ ,ՈՐ ՄԱՐԴԻԿ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՓԱԿ ՊԱՀԵԼ ԳԶՐՈՑՆԵՐԸ..ԱՎԵԼՆՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՄՈԶՎԵՑԻ..ԱՄՈԹ Է ՍԱ ՄԻԱՅՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՑԸ ՉԵ.ՍԱ ԲՈԼՈՐԻ ՊԱՏՎԻ ՀԱՐՑՆ Է..
Просмотров: 564 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Февраль 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz