Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Среда, 24.04.2024, 10:16
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Март » 7 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
09:15
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ՄԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ



Մարտի 1-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:



Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց ակումբի նոր անդամներին՝ ՀՊՄՀ ուսանողներ Թագուհի Պետրոսյանին /կենսաբան, 4-րդ կուրս/, Լուսինե Մելիքյանին /զինվորական հոգեբան, 2-րդ կուրս/, Միշա Թադևոսյանին /հոգեբան, 1-ին կուրս/:




Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց օրվա հյուրին՝ բանաստեղծուհի Մարինե Հայրապետյանին, նշեց, որ նա ևս Մանկավարժականի շրջանավարտ է:



Մարինե Հայրապետյանը խոսեց իր ստեղծագործական աշխատանքի մասին և հանդիպման քսանից ավելի մասնակիցներին նվիրեց 2013 թ-ին հրատարակած ՛՛Արևը կապույտի մեջ՛՛ բանաստեղծությունների անդրանիկ գիրքը՝ հեղինակային ստորագրությամբ:


Նոր ստեղծագործություններ ներկայացրեցին Հրաչյան /Ժորա Հակոբյան/, Արմենուհի Սումբուլյանը, Վարսինե Հայրապետյանը, Արարատ Խաչատրյանը, Միշա Թադևոսյանը, Թագուհի Պետրոսյանը, Իշխան Բադալյանը: Տիգրան ՊետրոսՅանցը կարդաց Վարսինե Հայրապետյանի ՛՛Արցախ՛՛ բանաստեղծությունը:




Գրական լուսանցք բաժնում Տաթև Պիչոյանը Հրաչյայի ձայնակցությամբ կատարեց ՛՛Զինվորի երգը՛՛, Հրաչյան կատարեց Ալեքսեյ Հեքիմյանի ՛՛Այգեպան՛՛ երգը, Անի Մարգարյանը իր ՛՛Ձոն հայոց բանակին՛՛ երգը, որի կատարումն ուղեկցվեց նաև պարով:


Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:


''Ֆեյսբուքյան գրառում /01.03.2014 թ./

Մարինե Հայրապետյան 2014թ. մարտի 1-ը հրաշալի օր էր. գարնան առաջին օրն ինձ համար անցավ գարնանային տրամադրությամբ և ''գարուններով'' շրջապատված:
Երեկվա հրաշալի հանդիպման առիթով, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, սիրելի Տիգրան ՊետրոսՅանց, այն անխոնջ աշխատանքի համար, այն բարի ու կարևոր գործի համար, որ դուք կատարում եք մեր ստեղծագործ երիտասարդության շրջանում:

Просмотров: 499 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/4
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Март 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz