Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 25.04.2024, 09:22
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Март » 7 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
09:38
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԳՐԱՌՈՒՄԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ

«500-1000 ՏԱՐԻ ՀԵՏՈ ԿՀԻՇՎԻ ՆՐԱ ԱՆՈՒՆԸ»



Իմ կյանք Վազգեն Սարգսյանը մուտք է գործել, ոչ որպես արյունակից բարեկամ: Նրա և իմ տոհմերն ուրիշ էին, ուրիշ էին մեր ծնված վայրերը: Ես ՊետրոսՅանց էի, Նա՝ Սարգսյան: Այնպես որ խ
ոսք կարող է լինել միայն այն միավորող գործի մասին, որ կատարվում էր մեր երկրում անկախության փշոտ ճանապարհ տանող 1988-1990 թվականներին: Խնդիրը բնավ այն չէ, թե այսօր բանակաշինությանն ու Հաղթանակին քանի տեր է հավակնություն ներկայացնում, խնդիրն ինձ համար անքննելի է. Հայոց բանակի ստեղծման ու կայացման, Հայոց Հաղթանակի ու Երկրորդ Հանրապետության կայացման համար մեր ազգը Վազգենին է պարտական:



Այս մտածողությամբ էլ 2001 թվականի վերջին և ուղիղ 2002 թվականի հունվարի մեկին տպագրված իմ և Հայկ Խաչատրյանի «Հայկազունք» գրքի կազմը ձևավորելիս կամեցա, որ կազմին պատկերված Հայոց մեծերի շարքում Վազգեն Սարգսյանի նկարը լինի գրքի եզրակողին: Այդ տարվա ապրիլին Արթուր Բախտամյանի հեղինակային «Գիշերային ճեպընթաց» հաղորդման ժամանակ նրա ինձ տրված հարցին «...իսկ ինչու եք Վազգեն Սարգսյանի նկարը դրել գրքի եզրակողին» հնչել է իմ հետևյալ պատասխանը. «Կանցնեն տարիներ, 500-1000 տարի, մեր օրերից կհիշվի մեկ-երկու անուն, մեկը մշտապես կլինի Վազգեն Սարգսյանի անունը ու դրա համար նկարը դրվել է գրքի եզրակողին, որ գիրքն ինչ վիճակով էլ դրվի՝ Վազգեն Սարգսյանի պատկերը մշտապես երևա»:



Ես այդ համոզմամբ էլ ապրել ու ապրում եմ և հավատացած եմ, որ մեր բոլոր հաջորդ դարերում էլ Առաջին Հանրապետության կերտիչ Արամ Մանուկյանի կողքին Երկրորդ Հանրապետության կերտիչ կհիշվի Վազգեն Սարգսյանը:



Տիգրան ՊետրոսՅանց

05.03.2014



ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄՏՔԵՐԻՑ

«Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Ես այս պատերազմին տվել եմ` ինչ-որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն»:

«21-րդ դարը մերն է լինելու»:

«Ամենակատարյալ ստեղծագործությունն ազատագրված հողն է»

«Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, հաճելի հոգս է։ Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։ Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է։ Մենք չէինք կարող սպասել, որ հեռուներից գեներալները գային և մեզ կռվել սովորեցնեին։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։ Փա՛ռք Աստծո, վատ չկռվեցինք»։

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մէկ-մէկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ»....


Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թ. մարտի 5-ին Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և ավարտել 1980 թ-ին։ 1979-1983 թթ-ին եղել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թթ-ին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում, 1986-1989 թթ-ին եղել է հրապարակախոսության բաժնի վարիչ։ 1987 թ-ին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակի։
1990-1992 թթ-ին եղել է «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն և Գերագույն խորհրդի պաշտպանության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1991-1992 թթ-ին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, 1992-1993 թթ-ին՝ ՀՀ Նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ Նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993-1995 թթ-ին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-1199 թթ-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 1999 թ-ի հունիսից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Սպանվել է 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ։
1993 թ-ից եղել է «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1999 թ-ից՝ ցմահ նախագահ:
1998 թ-ին արժանացել է Արցախի հերոսի, 1999 թ-ին՝ հետմահու՝ Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչման։


Просмотров: 541 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Март 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz