Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 19.04.2024, 08:16
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Ноябрь » 4 » ԶԵԿՈՒՅՑ ՌԵԿՏՈՐԱՍԻՆ
13:48
ԶԵԿՈՒՅՑ ՌԵԿՏՈՐԱՍԻՆ

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ

ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Տեղեկատվություն ռեկտորատի նիստում

/29.09.2014 թ./


Մեծարգո ռեկտոր

Հարգարժան գործընկերներ

Շնորհակալություն պիտի հայտնեմ, որ գրադարանի ու հատկապես ընթերցասրահների աշխատանքին պարբերական անդրադարձ է կատարվում: Այս տարվա փետրվարի 25-ին ես կրկին ներկայացրել եմ գիտական գրադարանի աշխատանքների վիճակի մասին հարցը:

Համալսարանի ղեկավարությունը շարունակելով գրադարանի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը, սեպտեմբերի 19-ին գրադարանի ամենահին ընթերցասրահը /բոլորդ էլ հիշում եք բարձրահարկ շենքի 7-րդ հարկի ընթերցասրահը, որն առավել հայտնի էր որպես գիտական թեզերի պաշտպանության հմար կահավորված սրահ/ բովանդակային բացարձակ նոր լուծում ստացավ և վերջին երկու տարիներին շահագործված մյուս ընթերցասրահների նման համալրեց գրադարանի աշխատանքային գործիքային կազմը:

Փաստորեն այս պահին գրադարանը ունի Հայաստանի չափանիշներով չորս ժամանակակից ընթերցասրահ ուսումնական պրոցեսի բաղկացուցիչ օժանդակ կազմակերպման համար, որտեղ տեղադրված ու համացանցին միացված են 46 վերջին սերնդի համակարգիչներ, առկա են տեսալսողական սարքեր և տեխնիկական այլ միջոցներ:

Այս ամառվա ընթացքում ավարտվել է բանասիրական ֆակուլտետի գրապահոցի վերակառուցման աշխատանքները և այն ևս համալրել է գրադարանի սպասարկման գործիքակազմը: Այն որոշ նոր գույքի փոխարինումից հետո կդառնա սպասարկման կարևոր կետ: Ցավոք դրսի դռան վրա հովանոցը չի պատրաստվել և անձրևաջրերը արդեն մեկ տարի լցվում են ներս, իսկ գրադարակների ներքևի շարքը հատակից մոտ 8 սանտիմետր բարձրություն ունի:

Հիմա ըստ ընթերցասրահների սեպտեմբեր ամսին կատարված աշխատանքի մասին:

Ինը հարկանի շենքի երկրորդ հարկի հումանիտար գրականության ընթերցասրահն մնում է ամենաօգտագործելին: Սեպտեմբեր ամսվա անցած չորս շաբաթներին ընթերցասրահն ընդունել է 9430 ընթերցող, որից 1804-ը օգտվել է համակարգիչներից, բոլորը միասին նաև օգտվել է 38556 տպագիր նյութերից /միջինը` 4 տպագիր նյութ/: Այստեղ աշխատում են ոչ միայն ուսանողները, այլ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այլ բուհերի ուսանող-ասպիրանտներ և դրսեկ ընթերցող քաղաքացիներ: Բոլորի համար էլ սպասարկման պայմանները նույնն են: Ասեմ, որ այս ընթերցասրահն աշխատել է ամբողջ արձակուրդի ժամանակ, շաբաթվա բոլոր օրերին: Այժմ ընթերցասրահն աշխատում է առավոտյան 9-ից մինչև ժամը 19-ը: Աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին: Այստեղ թե առավոտյան, թե դասերի ավարտից հետո,  մինչև ավտոբուսների մեկնելը, շրջաններից եկած ուսանողները  դասապատրաստություն են անցնում:

Մյուս ընթերցասրահներում թեև փորձեցինք, բայց ժամը 17-ից, դասերի ավարտից հետո, ընթերցողներ չմնացին ամիսներ շարունակ և ստիպված եղանք վերադառնալ հին աշխատաժամանակին և աշխատանքն այդ երեք ընթերցասրահներում ավարտել ժամը 17-ին:

Ինը հարկանի շենքի յոթերորդ հարկի բնագիտատեխնիկական գրականության ընթերցասրահի բացումից հետո մեկ շաբաթում ընթերցասրահն ընդունել է 673 ընթերցող, որից 108-ը օգտվել են համակարգիչներից, բոլորը միասին նաև օգտվել են 2695 տպագիր նյութերից /միջինը` 4 տպագիր նյութ/:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի չորրորդ հարկում գործող պատմական գրականության ընթերցասրահն ընդունել է 2331 ընթերցող, որից 404-ը օգտվել են համակարգիչներից, բոլորը միասին նաև օգտվել են 2695 տպագիր նյութերից /միջինը` 3,7 տպագիր նյութ/: Այս ընթերցասրահը միակն է, որ սպասարկում է միայն մեկ ֆակուլտետի ուսանողների: Եթե սկզբնական շրջանում պակասում էին մանկավարժական, հոգեբանական և իրավաբանական թեմաներով գրքերը, ապա ընթացքում այդ խնդիրները լուծվեցին, իրավաբանական թեմաներով բացարձակ նոր գրականություն տրվեց ընթերցասրահին: Սակայն վիճակագրությունը փաստում է, որ ընթերցասրահից օգտվում են միայն ֆակուլտետի պատմական բաժնի աղջիկ ուսանողները: Համալսարանի ամենատղայաշատ ֆակուլտետի տղաները, բացի պատմական բաժնի մեկ-երկու տղայից, ընթերցասրահ չեն մտնում, իսկ իրավգիտական բաժնի ուսանողները գրեթե չեն օգտվում ընթերցասրահից:

Բանասիրական ֆակուլտետի երրորդ հարկում գտնվող ընթերցասրահն ընդունել է 2807 ընթերցող, որից 482-ը օգտվել են համակարգիչներից, բոլորը միասին նաև օգտվել են 11556 տպագիր նյութերից /միջինը` 4,1 տպագիր նյութ/:

Կուլտուրայի ֆակուլտետի շենքում կահավորվել են չորս լսարան-ընթերցասրահներ, սակայն դրանց օգտակարության գործակիցը շատ ցածր է: Ես մնում եմ այն կարծիքին, որ այստեղ այդ բոլորի փոխարեն անհրաժեշտ է զոհաբերել մեկ լսարան, այն դարձնել նորմալ ընթերցասրահ և աշխատեցնել ամբողջ օրը, այլապես դասերից հետո դրանք որպես ընթերցասրահներ իրենց չեն արդարացնում:

Վերջին ամիսների կարևոր քայլերից մեկը մեր կողմից ԱՄՆ դեսպանատան միջոցով Կոնգրեսի գրադարան ուղարկված գրքերն են: Համալսարանի քսանից ավելի դասախոսների ավելի քան յոթանասուն գիրք համալրել է Կոնգրեսի գրադարանը: Սա ևս համալսարանի միջազգայնացման քայլերին նպաստող գործոն է:

Օգոստոս ամսին Արցախի Սանասարավանի դպրոց ենք ուղարկել մոտ հարյուր գեղարվեստական բավականին լավ պահպանված գրքեր:

Երևան քաղաքի Իսահակյանի անվան կենտրոնական, մի շարք վարչական շրջանների գրադարանների օգնության կարգով տվել ենք մեր համալսարանների հրատարակած հին հանդեսների համալիրներ, որով մեր հանդեսներում պարունակված գիտական նյութերը հասանելի են դարձել ընթերցողների համար:

Մտահոգող է հին շենքի նկուղում գտնվող գրապահոցի վիճակը: Այստեղ դարակաշարերը մի զգալի հատվածում դրված են ուղղակի հողե հատակի վրա, ինչի հետևանքով գրքերը վարակվում են սնկային հիվանդությամբ ու դառնում անօգտագործելի: Այստեղ կա նաև խորհրդային տարիների կոմունիստական կուսակցության մասին հիսուն հազար միավորից ավելի գիրք, որ բացարձակ ժամանակավրեպ ու անօգտագործելի է և պարզապես տեղ է զբաղեցնում:   

Մտահոգող մի խնդր էլ կա և ուզում եմ դրա վրա ուշադրություն հրավիրել: Պարոն Միրզախանյան, հատուկ ուշադրություն դարձնելով անգլերեն լեզվին, դուք նախորդ երկու տարիներին թույլատրել եք ձեռք բերել առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների թվաքանակով անգլերեն լեզվի գրքեր: Դրանք ուսանողներին են տրվել ամբողջ տարվա համար: Բայց այն ինչ տարեվերջին վերադարձվել է գրադարանին այլևս գիրք կոչել հնարավոր չէ: Դասագիրքը նախատեսված է նվազագույնը հինգ տարվա ուսուցման համար, անգլերենի դեպքում գուցե նաև ավելի, բայց չգիտես ում հրամանով դրանք օգտագործվել են անգամ տետրի փոխարեն և հասցվել այն վիճակի, որ արդեն մեկ տարի անց օգտագործման ենթակա չեն: Կարծում եմ դրանում ոչ միայն ուսանողները, այլ նաև դասախոսներն են մեղավոր: Մինչդեռ դրանց համար համալսարանը վճարել է նախորդ տարի մոտ 800.000, անցած տարի մոտ 1.200.000 դրամ: Խիստ կասկածում եմ, որ ուսանողները, ովքեր հիմա վեց-յոթ հազար դրամով գնում են այդ գրքերը դրանց հետ նույն կերպ կվարվեն:

Վերջին երեք տարիների ընթացքում մենք ինքնագործ եղանակով էլեկտրոնային 12700 քարտ ենք պատրաստել մոտ 120.000 միավոր գրքի համար: Այսօր Մերգելյան ինստիտուտի գիտնական-ծրագրավորողները, ովքեր պատրաստել են հայկական գրադարանային ԷԼԳՐԱԴ ծրագիրը, փորձում են դրանք դարձնել ինտերնետային, եթե հաջողվի մենք կրկնակի աշխատանք չենք կատարի, եթե ոչ` ամեն ինչ պիտի նորից սկսենք: Սրա հետ կապված է նաև գրադարանում էլեկտրոնային բաժնի ստեղծման անհրաժեշտությունը:

Եվ վերջում մի խնդրանք: Գրադարանի կանոնադրությունը հաստատվել է և այդտեղ արձանագրված է այսօրվա գրադարանի իրավիճակը: Սրանից ելնելով խնդրում եմ հաստատել գրադարնի նոր հաստիքացուցակը: Գրադարանի աշխատակիցները հրամանագրված են 1970-ական թվականների հաստիքացուցակի հաստիքների վրա, բայց իրողություններն ու հաստիքները իրականում լրիվ այլ են:

Շնորհակալություն:                                                                                                       

Տիգրան Պետրոսյանց

Գիտական գրադարանի տնօրեն

Просмотров: 478 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Ноябрь 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz