Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Суббота, 04.05.2024, 21:53
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ԱՐԱԳԱԾ 2

Նվեր Թորոսյան

Նվեր Սուրենի Թորոսյան /1962, հունվարի 1, Ապարանի շրջան, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ/ հասարակական գործիչ, գործարար, տեխնիկական գիտությունների թեկնածու (15.01.2008 թ.), Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ակադեմիայի գեներալ-մայոր (1999 թ.), Կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ (2008 թ.), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2001 թ.), բարեգործ:

Կրթությունը

1979 թ. ավարտել է Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղի Դերենիկ Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոցը, 1984 թ.ª [[Երևան]ի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը, 1999 թ.ª Մոսկվայի Լազարյանների անվան արևելագիտության ինստիտուտի միջազգային դիվանագիտության ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը

1985-1986 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1979-1980 թթ-ին եղել է Աշտարակի թիվ 2 շարժական մեքենայացված շարասյան բանվոր: 1984-1985 և 1986-1997 թվականներին աշխատել է Ապարանի շրջկոոպում: 1984-1988 թթ-ին եղել է տնտեսագետ, 1988-1989 թթ-ինª պլանտնտեսագիտական բաժնի պետ, 1989-1997 թթ-ինª վարչության նախագահի տեղակալ:

Հասարակական գործունեությունը

1999 թ-ին Երևանում հիմնել է "Եվրասիա" բարեգործական միությունը: 2000 թ-ին ընտրվել է "Նոբելյան դասախոսություններ-100" միջազգային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմակերպական կոմիտեի անդամ: 2002 թ-ին նշանակվել է Միջազգային հայ կազակական միավորման գլխավոր շտաբի պետ, 2008 թ-ինª ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի Հայաստանի ազգային ներկայացուցչության կենտրոնի տնօրեն:

Բարեգործական գործունեությունը

Մասնակցել ու մասնակցում է տարբեր բարեգործական միջոցառումների Հայաստանում ու Արցախում: Մի շարք ծրագրերի ու գրքերի հրատարակության հովանավոր է:

Պարգևատրվել է

  • ՀՀ ՊՆ "Մարշալ Բաղրամյան" գերատեսչական մեդալով (1997 թ.),
  • Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ակադեմիայի Անբասիր ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի գերատեսչական մեդալներով,
  • Ռուսաստանի Կազակական միավորումների նախագահության "Նիկոլայ Երկրորդ" գերատեսչական մեդալով:
  • ԼՂՀ ներքին գործերի նախարարի հրամանով պարգևատրվել է անհատական զենքով (03.07.2003 թ.):

Գրականություն

  • Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ: Ե., 2009 թ., էջ 665-666:
Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (09.01.2012)
Просмотров: 991 | Рейтинг: 5.0/27
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz