Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Четверг, 25.04.2024, 16:12
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ՎԱՉՈՒՏՅԱՆՆԵՐ 5 / ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐ

Զաքարյաններ

Իշխանական տոհմ Հայաստանում 11-14-րդ դարերում։ Հայաստանի ինքնակալ թագավորական գերդաստան 1200-1236 թթ-ին /մոնղոլներին տիրապետության շրջանում Հայաստանի իշխանության պատասխանատուներ 1236-1350-ական թթ-ին/:


Զաքարյանների ծագումը

Ծագում են Մեծ Հայքի Կորճայք նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների ճյուղից։

Զաքարյանների գործունեությունը

1048 թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է Գուգարք և ճանաչել Լոռու Բագրատունի թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ 1118-ին, Լոռին ժամանակավորապես Վրաստանին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր Դավիթ Շինարարի վասալներ։ 1120-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են Լոռիի նոր տերերի՝ Օրբելիների վասալ ֆեոդալներ։ 1185-ին Թամար թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի /գլխավոր հրամանատար/ պաշտոնը՝ Օրբելիների նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է 1190-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ Զաքարե Բ և Իվանե Ա եղբայրների օրոք, որոնք իբրև ամիրսպասալարներ գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։

Զաքարյանները Հայաստանի թագավորներ

Զաքարե Բ-ն և Իվանե Ա-ն շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային Հայաստանը, որով և ստեղծվել է Զաքարյանների անկախ պետությունը` Զաքարյան Հայաստանը, որը դաշնակցային հարաբերությամբ Վրաստանի հետ պետական ունիա է հաստատել` մնալով Զաքարյաններին ենթակա տարածք: Զաքարյանների ինքնիշխան պետությունը գրեթե ընդգրկում էր Բագրատունյաց թագավորության տարածքը` Մեծ Հայքի Այրարատ և Սյունիք նահանգները, Գուգարք, Արցախ, Ուտիք նահանգների մի մասը: Զաքարյան Հայաստանը ճանաչվել է Կիլիկյան Հայաստանի պետության, Խլաթի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից: Պետության մայրաքաղաքն էր 1199-ին ազատագրված Անի քաղաքը։ Զաքարյանները պետական-վարչական բարեփոխումներ իրականացրեցին, անցկացրեցին երկրի վարչական բաժանում, ստեղծեցին կողմնակալություններ /Արարատյան կողմնակալությունը Վաչուտյանների գլխավորությամբ, Սյունյաց կողմնակալությունը Օրբելյանների գլխավորությամբ և Վայոց ձորի կողմնակալություը Խաղբակյան-Պռոշյանների գլխավորությամբ/, հաստատեցին ֆեոդալական նոր ընտանիքներ, շնորհեցին ազնվական տիտղոսներ: Զաքարյան Հայաստանը կառավարում էր Զաքարյան տոհմի ավագ ներկայացուցիչը /Զաքարե Բ, Իվանե Ա, Զաքարե Բ-ի որդի Շահնշահ Ա, Իվանե Ա-ի որդի Ավագ և ուրիշներ/: Զաքարե Բ-ն իր ստեղծած պետությունը համարելով Բագրատունիների իրավահաջորդը կրել է նրանց ,,շահնշահ,, տիտղոսը: Հայկական հիշատակարաններում և վիմագրերում նրան կոչել են նաև ինքնակալ, թագավոր, կեսար: Զաքարյան պետության ղեկավարը նստել է Անիում և Վրաստանի հետ հաստատված ունիայի համաձայն վրաց Բագրատունիների պետության մեջ թագավորից հետո համարվել է առաջին անձը։ Զաքարե Բ-ն Թամար թագուհուց ստացել է նաև մանդատորթուխուցեսի՝ պետության կնքապահի և թագուհու թիկնազորի պետի պաշտոնը։ Իվանե Ա1191-ին ստացել է մսախուրթուխուցեսի պաշտոնը, իսկ Զաքարե Բ-ի մահից հետո, 1212 թ-ին, դարձել է արքունի խնամակալ՝ աթաբեկ։ 1236 թ-ից հետո, մոնղոլ-թաթարական տիրապետության ժամանակ, Զաքարյաններն անկում են ապրել, սակայն որոշակիորեն պահպանել են իրենց դիրքը թե Հայաստանում, թե վրաց արքունիքում` մրցակցության մեջ լինելով Մահկանաբերդի Արծրունիների և Սյունիքի Օրբելյանների հետ։

Գրականություն

Կիրակոս Գանձակեցի, Պատմություն հայոց: Աշխատասիրությամբ Կ.Մելիք-Օհանջանյանի: Ե., 1961 թ.:
Բաբայան Լ.Հ., Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը 13-14-րդ դարերում: Ե., 1964 թ.:
Գարեգին Ա Հովսեփյանց, Խաղբակեանք, մաս Ա: Վաղարշապատ, 1928 թ.:
Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում: Ե., 1975 թ.:
Տիգրան Պետրոսյանց, Վաչուտյաններ: Ե., 2001 թ.:




Զաքարյան Հայաստան

Զաքարյան Հայաստան
 Բագրատունյաց Հայաստան 12001360 Կարա Կոյունլու 
Խաչենի իշխանություն 
Քարտեզ

Zakarid Armenia 1200 map-fr.svg
(13-րդ դարի սկիզբ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Անի
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Զաքարյաններ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- Անին ազատագրվում է 1200
- Գրավվում է Կարա Կոյունլու ցեղերի կողմից 1360


Հայկական թագավորություն Զաքարյանների իշխանատոհմի գլխավորությամբ 1200-1350 թթ-ին:

Զաքարյան Հայաստանի տարածքը

Զաքարե Բ և Իվանե Ա Զաքարյանները շուրջ քսան տարի պատերազմներ են վարել սելջուկների դեմ և ազատագրել կենտրոնական և հարավային Հայաստանը և ստեղծել անկախ պետություն, որն իրենց անունով Զաքարյան Հայաստան անունն է ստացել: Զաքարյան Հայաստանը դաշնակցային հարաբերությամբ Վրաստանի հետ պետական ունիա է հաստատել` մնալով Զաքարյաններին ենթակա ինքնիշխան տարածք: Զաքարյանների պետությունը գրեթե ընդգրկում էր Հայոց Բագրատունիների թագավորության տարածքը` Մեծ Հայքի Այրարատ և Սյունիք նահանգները, Գուգարք, Արցախ, Ուտիք նահանգների մի մասը: Զաքարյան Հայաստանը ճանաչվել է Կիլիկյան Հայաստանի պետության, Խլաթի էմիրության, Բյուզանդական կայսրության կողմից:

Զաքարյան Հայաստանի պատմական դերակատարությունը

Բացարձակ անկախության տարիներին` 1200-1236 թթ-ին Զաքարյան Հայաստանը ծաղկում ապրեց, իսկ մոնղոլական տիրապետության սահմանափակ անկախության տարիներին` 1236-1350-ական թթ-ին, կառավարող Զաքարյանների օգնույթամբ ապահովվեց հայ բնակչության անվտանգությունը:

Գրականություն

 










Զաքարե Բ

Զաքարե Բ
Թագավոր Հայոց/Շահնշահ
Իշխանություն 11901212
Լրիվ անուն Զաքարե Բ Զաքարյան
Տիտղոսներ Հայ-վրացական բանակի ամիրսպասալար
Մահացել է՝ 1212
Թաղվել է՝ Սանահինի վանքի տոհմական դամբարան
Ազգություն Հայ
Հաջորդող Իվանե Ա
Տոհմ Զաքարյաններ
Հայր Սարգիս Զաքարյան

Զաքարե Բ Զաքարյան, (ծննդյան թվականն անհայտ – 1212 թ., թաղված է Սանահինի վանքի տոհմական դամբարանում) Հայաստանի ինքնակալ թագավոր /1200-1212 թթ-ին/, պետական, ռազմական, դիվանագիտական գործիչ, Հայ-վրացական բանակի ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի որդին:

Կենսագրությունը

1190 թ-ին` հորից հետո, նշանակվել է Հայ-վրացական բանակի ամիրսպասալար /սպարապետ, գլխավոր հրամանատար/, 1203 թ-ինª նաև Վրաստանի պետության մանդատորթուխուցես:

Գործունեությունը

1190-1210 թթ-ին անընդմեջ պատերազմներ է մղել սելջուկ-թուրքերի դեմ: 1196 թ-ին ազատագրել է անառիկ Ամբերդ բերդաքաղաքը, 1199 թ-ինª Անին, 1201 թ-ինª Բջնին, 1203 թ-ինª Դվինը, 1206-]]1207]] թթ-ինª Կարսը, Սուրմառին, Բագրևանդը, Նախիջևանը, 1208-1209 թթ-ինª Մանազկերտը, Արճեշը: Գրավել է Մարանդը, Թավրիզը, Ղազվինը, Բասենի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանի զորքերին, արշավել Խլաթ: Քսանամյա պատերազմներով, եղբորª Իվանե Ա-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն: Երկրի մայրաքաղաք է դարձրել Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անին: Պետությունը բաժանել է վարչական տարածքների, հաստատել է կողմնակալություններª Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ: Որպես պետության գլուխª տիրակալ, զինվորական ու ազնվական տիտղոսներ է շնորհել, հողային տիրույթներ պարգևել: Կրել է Բագրատունիների ,,շահնշահ,, տիտղոսը, անվանվել ,,թագավոր Հայոց,, ,,կեսար,, ,,ինքնակալ,,: Վրաստանի պետության հետ հաստատել է հավասարազոր ռազմական ունիա-միություն` պահպանելով իրեն ենթակա տարածքի անկախ գործունեությունը, բացի ռազմական ոլորտից մյուս բոլոր հարցերում վարել է անկախ քաղաքականություն: Դիվանագիտական կապ է հաստատել Կիլիկյան Հայաստանի Լևոն Բ թագավորի հետ, բանակցել դավանաբանական հարցերով: Կազմակերպել է Լոռու (1205 թ.) և Անիի (1207 թ.) եկեղեցական ժողովները: Հայաստանի անկախ պետականության գոյությունը հարատև դարձնելու նպատակով ապահովել է շինարարության և մշակույթի ծաղկումը. կառուցապատվել են քաղաքները, կառուցվել են բերդեր ու ամրոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ջրանցքներ: Այդ շրջանում են կառուցվել միջնադարի հայկական գրեթե բոլոր նշանավոր եկեղեցական համալիրները: Հովանավորել է գիտությունն ու մշակույթը: Պատմագրությունը Զաքարե Բ Զաքարյանի ստեղծած անկախ պետականությանը սխալ գնահատական է տվել և անգամ դիտել Վրաստանի պետության մաս:

Գրականություն

Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Հրաչյա Պետրոսյանց, 200 հայ զորավարներ: Ե., 2011 թ., էջ 53:


Իվանե Ա

Իվանե Ա
Թագավոր Հայոց/Շահնշահ
Իշխանություն 12121227
Լրիվ անուն Իվանե Ա Զաքարյան
Տիտղոսներ Հայ-վրացական բանակի ամիրսպասալար/Աթաբեկ
Մահացել է՝ 1227
Թաղվել է՝ Ախթալայի վանք
Ազգություն Հայ
Նախորդ Զաքարե Բ
Տոհմ Զաքարյաններ
Հայր Սարգիս Զաքարյան

Իվանե Ա Զաքարյան, (ծննդյան թվականն անհայտ – 1227 թ., թաղված է Ախթալայի վանքում) Զաքարյան Հայաստանի ինքնակալ թագավոր /1212-1227 թթ-ին/, պետական, ռազմական, դիվանագիտական գործիչ, Հայ-վրացական բանակի ամիրսպասալար Սարգիս Զաքարյանի կրտսեր որդին:

Կենսագրությունը

1191 թ-ին նշանակվել է Վրաստանի պետության մսախուրթուխուցես, 1212 թ-ինª ավագ եղբորª Զաքարե Բ-ի մահից հետոª Հայ-վրացական բանակի ամիրսպասալար, 1213 թ-ինª նաև Վրաստանի աթաբեկ:

Գործունեությունը

1190-1210 թթ-ին զինակցել է Զաքարե Բ-ին և մասնակցել Հայաստանի ազատագրական պատերազմներին: Քսանամյա պատերազմներով, եղբորª Զաքարե Բ-ի հետ ազատագրել է Բագրատունյաց Հայաստանից ավելի մեծ տարածք և դրա վրա ստեղծել բացարձակ ինքնուրույն, անկախ պետություն: Ազատագրված տարածքներից ստացել է Աղստևը, Ձորագետը, Սևանա լճի ավազանը, Փառիսոսը, Բջնին, Դվինը: Կայեն, Բջնի ամրոցներից հետո գահանիստ է դարձրել Դվին քաղաքը, որը դարձել է Զաքարյան պետության արևելյան վարչաքաղաքական կենտրոնը: 1209 թ-ին Խլաթի պաշարման ժամանակ անզգուշորեն գերի է ընկել և ազատվել փրկագնովª դստերըª Թամթային Խլաթի ամիրայի որդուն կնության տալու պայմանով: (Թամթան 1245 թ-ին դարձել է Խլաթի կառավարիչ / թագավոր): Զաքարե Բ-ի մահից հետո փաստորեն դարձել է Հայաստանի միանձնյա տիրակալ և վրացական արքունիքի ամենաազդեցիկ դեմքը: Դիվանագիտական ակտիվ քաղաքականություն է իրականացրել Հայաստանի մոտիկ ու հեռավոր հարևանների հետª ապահովելով Հայաստանի անկախությունը: 1219 թ-ին ազատագրել է Սյունիքի Որոտան բերդը: 1225 թ-ին Հայ-վրացական միացյալ բանակով Գառնի գյուղաքաղաքի մոտ ճակատամարտ է տվել Խորեզմի շահ Ջալալ ադ Դինի զորքերի դեմ և պարտվել: Հովանավորել է գիտության և մշակույթի գործիչներին, կառուցել է աշխարհիկ ու հոգևոր շինություններ:

Գրականություն

Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Հրաչյա Պետրոսյանց, 200 հայ զորավարներ: Ե., 2011 թ., էջ 55-56:



Թամթա

ԹԱՄԹԱ (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են) Խլաթի կառավարիչ /թագավոր/, Իվանե Ա Զաքարյանի դուստրն է:

Գործունեությունը

1209 թ-ին Խլաթը պաշարած Հայկական բանակի հրամանատար Իվանե Ա Զաքարյանը անզգուշաբար գերի է ընկել, ազատվել է դստերըª Թամթային, Խլաթի ամիրայի որդուն կնության տալու պայմանով: Մոնղոլական արշավանքների ժամանակ Թամթան գերվել և տարվել է Կարակորում: 1245 թ-ին մոնղոլական մեծ խանը նրան նշանակել է Խլաթի կառավարիչ /թագավոր/ և վերադարձել հայրենի տիրույթները:

Գրականություն

Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհի: Ե., 2005 թ., էջ 41:
Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք: Ե., 2002 թ., էջ 224:
Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (31.10.2011)
Просмотров: 2181 | Рейтинг: 5.0/9
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz