Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 03:09
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Апрель » 19 » 1000 ՀԱՅԱԶԳԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ, ԾՈՎԱԿԱԼՆԵՐ. էջ 256
20:13
1000 ՀԱՅԱԶԳԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐ, ԾՈՎԱԿԱԼՆԵՐ. էջ 256
Իշխան ԲԵԲՈՒԹՈՎ ՎԱՍԻԼԻ

Հայկական Մարզի կառավարիչ (1830-1828թթ-ին)
Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (10.10.1843թ.)
Ռուսական բանակի հետևազորի գեներալ (բանակի գեներալ, 1856թ.)
 
Ռուսաստանի պետական խորհրդի անդամ (1857թ.)
Կովկասի փոխարքայի պաշատոնակատար (1857-1858թթ-ին)


Վասիլի Օսիպի Բեբութով (Բարսեղ Հովսեփի Բեբության) (ծն. 1791 թ., Թիֆլիս - 10.03.1858 թ., Թիֆլիս) ռուսական ռազմական ականավոր գործիչ է, հայ-գրիգորյանական: Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի (1854թ.): Սովորել է Թիֆլիսի ազնվական դպրոցում և 1807-1809 թթ-ին՝ Պետերբուրգի առաջին կադետային կորպուսում: Զինվորական ծառայությունն սկսել է 1809 թ-ի դեկտեմբերի 13-ին Խերսոնյան գրենադական գնդում: 1810 թ-ին նշանակվել է Կովկասյան զորքերի հրամանատար գերենալ Տորմասովի համհարզ, իսկ 1812թ-ին նրա հետ փոխադրվել է Լատվիա: Մասնակցել է 1812 թ-ի Հայրենական պատերազմին, կռվել ֆրանսիական մարշալ Մակդոնալդի դեմ և հասել մինչև  Մեմել: 1816 թ-ին նշանակվել է Կովկասի կառավարչապետ Ա.Պ Երմոլովի համհարզ: 1817 թ-ին, դիվանագիտական հանձնախմբի կազմում, գեներալ Երմոլովի հետ Հայաստանով անցել է Թավրիզ ու Թեհրան: 1821-1825 թթ-ին եղել է լեյբ գվարդիայի Սեմյոնովյան կապիտան, ապա՝ Մինգրելյան գնդի հրամանատար: Մասնակցել է կովկասյան մուսուլմանական ցեղերի դեմ մղվող մարտերին: 1825-1827 թթ-ին եղել է Իմերեթիայի կառավարիչ: Քաջաբար մարտնչել է 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմում, ռազմավարական մեծ հմտություն դրսևորել Ախալցխայի գրավման ու պաշտպանության ժամանակ (1828 թ-ի օգոստոսի 9-ին ջախջախել է Քոսա Մահմեդ փաշայի 30 հազարանոց բանակը): 1830-1838 թթ-ին եղել է Հայկական մարզի կառավարիչ: 1844 թ-ին նշանակվել է Հյուսիսային և Լեռնային Դաղստանի զորքերի հրամանատար, կռվել լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ:
1847-1853 թթ-ին և 1854-1858 թթ-ին եղել է Անդրկովկասյան եկրամասի քաղաքացիական վարչության պետ և գլխավոր վարչության նախագահ: 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ եղել է Կովկասյան կորպուսի հրամանատար: Աչքի է ընկել Բաշքյադիքլարի (01.12.1853 թ., թուրքերը տվել են 8 հազար սպանված) և Քյուրուկ-Դարայի (24.06.1854 թ., 20 հազարանոց բանակով գլխովին ջախջախել է Մուստաֆա փաշայի և նրա խորհրդական, անգլիացի գեներալ Գյույոնի 60 հազարանոց բանակին) ճակատամարտերում: Քյուրուկ-Դարայի մոտ տարած փայլուն հաղթանակի մասին լուրն ստանալուց հետո Նիկոլայ Ա կայսրն ասել է. <<Իշխան Բեբութովն ուզում է զարմացնել ինձ իր հաղթանակներով, իսկ ես նրան կզարմացնեմ իմ պարգևներով>>, և Կովկասում առաջիններից մեկը, նրան պարգևատրել է Ռուսաստանի կայսրության բարձրագույն՝ Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանով (այս պարգևը նախատեսված չէ գեներալ-լեյտենանտի կոչման համար): 1854 թ-ին նշանակվել է Հյուսիսային  Կովկասի և Անդրկովկասի քաղաքացիական մասի կառավարիչ և Ռուսաստանի սահմանային զորքերի հրամանատար: 1857 թ-ին հաստատվել է Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ և Կովկասի փոխարքայի պաշտոնակատար: Գեներալ-մայորի աստիճանի արժանացել է 1828 թ-ի սկզբներին: Պարգևատրվել է Սուրբ Ալեքսանդր Նևսկու երկու (1849 թ., 1850 թ.), Սպիտակ Արծվի (1847 թ.), Սուրբ Գեորգիի 4-րդ (1830 թ.), 3-րդ (1846 թ.), 2-րդ (1853 թ.), Սուրբ Վլադիմիրի 4-րդ (1820 թ.), 2-րդ (1845 թ.), Սուրբ Աննայի 4-րդ (1812 թ.), 1-ին (1829 թ.), պարսկական՝ Առյուծի և Արևի 1-ին (1835 թ.) աստիճանի շքանշաններով, <<Խիզախության համար>> ոսկե սվինով (1829 թ.), 35 տարի ծառայելու համար ՝ ոսկե զենքով (1852 թ.), Պարսկաստանի շահի ադամանդազարդ նկարը (1851 թ.):


Просмотров: 896 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz