Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 09:11
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Апрель » 19

06.11.2012 թ.
Մարզահամերգային համալիր, ՀՊՄՀ 90-ամյակի հոբելյանական նիստ



Просмотров: 587 | Добавил: tigranhayazn | Дата: 19.04.2013 | Комментарии (0)


15.04.2013 թ.
,,Գրադարանային շաբաթ՛՛. ՀՀ Ազգային գրադարանի հանդիսությունների դահլիճ





Просмотров: 652 | Добавил: tigranhayazn | Дата: 19.04.2013 | Комментарии (0)


17.04.2013 թ.
՛՛Գրադարանային շաբաթի՛՛ շրջանակներում ընդունելություն ԱՄՆ-ի դեսպանի մոտ



Просмотров: 609 | Добавил: tigranhayazn | Дата: 19.04.2013 | Комментарии (0)


17.04.2013 թ.,
Բանասիրական շենքում կազմակերպվեց հանդիպում Արցածի գրողների միության անդամների հետ:







Просмотров: 626 | Добавил: tigranhayazn | Дата: 19.04.2013 | Комментарии (0)

Իշխան ԲԵԲՈՒԹՈՎ ՎԱՍԻԼԻ

Հայկական Մարզի կառավարիչ (1830-1828թթ-ին)
Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (10.10.1843թ.)
Ռուսական բանակի հետևազորի գեներալ (բանակի գեներալ, 1856թ.)
 
Ռուսաստանի պետական խորհրդի անդամ (1857թ.)
Կովկասի փոխարքայի պաշատոնակատար (1857-1858թթ-ին)


Վասիլի Օսիպի Բեբութով (Բարսեղ Հովսեփի Բեբության) (ծն. 1791 թ., Թիֆլիս - 10.03.1858 թ., Թիֆլիս) ռուսական ռազմական ականավոր գործիչ է, հայ-գրիգորյանական: Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի (1854թ.): Սովորել է Թիֆլիսի ազնվական դպրոցում և 1807-1809 թթ-ին՝ Պետերբուրգի առաջին կադետային կորպուսում: Զինվորական ծառայությունն սկսել է 1809 թ-ի դեկտեմբերի 13-ին Խերսոնյան գրենադական գնդում: 1810 թ-ին նշանակվել է Կովկասյան զորքերի հրամանատար գերենալ Տորմասովի համհարզ, իսկ 1812թ-ին նրա հետ փոխադրվել է Լատվիա: Մասնակցել է 1812 թ-ի Հայրենական պատերազմին, կռվել ֆրանսիական մարշալ Մակդոնալդի դեմ և հասել մինչև  Մեմել: 1816 թ-ին նշանակվել է Կովկասի կառավարչապետ Ա.Պ Երմոլովի համհարզ: 1817 թ-ին, դիվանագիտական հանձնախմբի կազմում, գեներալ Երմոլովի հետ Հայաստանով անցել է Թավրիզ ու Թեհրան: 1821-1825 թթ-ին եղել է լեյբ գվարդիայի Սեմյոնովյան կապիտան, ապա՝ Մինգրելյան գնդի հրամանատար: Մասնակցել է կովկասյան մուսուլմանական ցեղերի դեմ մղվող մարտերին: 1825-1827 թթ-ին եղել է Իմերեթիայի կառավարիչ: Քաջաբար մարտնչել է 1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմում, ռազմավարական մեծ հմտություն դրսևորել Ախալցխայի գրավման ու պաշտպանության ժամանակ (1828 թ-ի օգոստոսի 9-ին ջախջախել է Քոսա Մահմեդ փաշայի 30 հազարանոց բանակը): 1830-1838 թթ-ին եղել է Հայկական մարզի կառավարիչ: 1844 թ-ին նշանակվել է Հյուսիսային և Լեռնային Դաղստանի զորքերի հրամանատար, կռվել լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ:
1847-1853 թթ-ին և 1854-1858 թթ-ին եղել է Անդրկովկասյան եկրամասի քաղաքացիական վարչության պետ և գլխավոր վարչության նախագահ: 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ եղել է Կովկասյան կորպուսի հրամանատար: Աչքի է ընկել Բաշքյադիքլարի (01.12.1853 թ., թուրքերը տվել են 8 հազար սպանված) և Քյուրուկ-Դարայի (24.06.1854 թ., 20 հազարանոց բանակով գլխովին ջախջախել է Մուստաֆա փաշայի և նրա խորհրդական, անգլիացի գեներալ Գյույոնի 60 հազարանոց բանակին) ճակատամարտերում: Քյուրուկ-Դարայի մոտ տարած փայլուն հաղթանակի մասին լուրն ստանալուց հետո Նիկոլայ Ա կայսրն ասել է. <<Իշխան Բեբութովն ուզում է զարմացնել ինձ իր հաղթանակներով, իսկ ես նրան կզարմացնեմ իմ պարգևներով>>, և Կովկասում առաջիններից մեկը, նրան պարգևատրել է Ռուսաստանի կայսրության բարձրագույն՝ Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանով (այս պարգև ... Читать дальше »
Просмотров: 896 | Добавил: tigranhayazn | Дата: 19.04.2013 | Комментарии (0)


Տիգրան ՊետրոսՅանց

ԳԻՐՔԸ ՉԻ ՄԱՀԱՆԱ

Գրքի մահ են գուժում
Ամեն քայլափոխի,
Ամեն խոսքի կեսը
Գրքի մահվան բոթ է...

Գիրն է եղել Բանը
Եվ Բանը հասել է մեզ
Կավե սալի, քարի,
Մագաղաթի,
Թղթի վրա...

Բանն է իշխել երեկ,
Բանն է իշխում հիմա,
Բանն է Գերագույնը,
Որ իշխելու է միշտ
Եվ լինելու է միշտ
Գրքի էջի վրա...

Մահ մի գուժեք գրքին՝
Գիրքը չի մահանա...


19.04.2013


ՔՈ ՍԱԴՐԻՉ ՄԱԶԵՐԸ

Քո սադրիչ մազերը
Գրոհեցին իմ անշունչ ձեռքի ուղղությամբ,
Խրվեցին մատներիս մեջ
Այրեցին ձեռքս, էությունս...
Եվ հոգիս դողով արձագանքեց
Քո մազերի անսանձ հարձակումին...
Ձեռքս ծիրանենու նման ծաղկեց,
Վառվեց կրակ առած թղթի նման...
Եվ մինչ ես պայքարում էի
Իմ հոգու հույզերի դեմ՝
Դու անբռնազբոս ու թեթև հեռացար...


16.04.2013


ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է

Սա Հայաստանն է,
Ես՝ նրա քաղաքացին՝
Զինվորը, գեներալը,
Գրողը, նկարիչը,
Բժիշկը, ուսուցիչը,
Բանվորն ու հողագործը:

Սա Հայաստանն է՝
Եվ վերջ…


16.04.2013


Просмотров: 646 | Добавил: tigranhayazn | Дата: 19.04.2013 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Апрель 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz