Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 07:21
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Май » 22
Իշխան ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ ՄՈՎՍԵՍ

Հայկական Մարզի կառավարիչ (1829-1832թթ-ին)
Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (25,06,1845թ.)
Ռուսական բանակի գեներալ-համհարզ (20.07.1848թ.)


Իշխան Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկը (ծն. 1798թ., Թիֆլիս- 20,02,1855թ., թաղված է Սանահինի վանքի տոհմական գերեզմանոցում, այժմ՝ ՀՀ Լուռու մարզ) ռուսական բանակի ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: 1816թ. ավարտել է Թիֆլիսի ազնվական ուսումնարանը (վարժարանը): Բանակում ծառայությունն սկսել է 1817 թ-ին, Կովկասի գլխավոր հրամանատար Ա.Պ. Երմոլովի միջնորդությամբ, Սանկտ-Պետերբուրգի լեյբ-գվարդիայի հեծյալ գնդում: 1827թ-ի մարտի 23-ին, իր խնդրանքի համաձայն, զինվորական մայորի կոչումով փոխադրվել է Կովկաս, որտեղ ծառայել է ավելի քան 27 տարի: Մասնակցել է 1826-1828թթ. ռուս պարսկական, 1828-1829թթ. ռուս-թուրքական  պատերազմներին, Երևանի, Աբասապատի, Սարդարապատի, Թավրիզի գրավմանը (1827թ.): Աչքի է ընկել Օլթիի գրավման ժամանակ: Եռանդուն մասնակցություն է ցուցաբերել պարսկահպատակ հայերի ներգաղթի կազմակերպման գործում: 1829թ-ին նշանակվել է Հայկական մարզի կառավարիչ: 1832-1837թթ-ին եղել է Թիֆլիսի հետևակային գնդի հրամանատար (այդ ժամանակ գունդը գտնվում էր Երևանի բերդում), 1837-1838թթ-ին՝  Թիֆլիսի եգերական գնդի հրամանատար, 1838-1841 թթ-ին՝ Նուխիի ջոկատի հրամանատար, 1841-1842թթ-ին՝ Սամուրյան ջոկատի հրամանատար, 1844-1847թթ-ին՝ Դերբենդի զինվորական օկրուգի, Միջին և Հարավային Դաղստանի ռուսական զորքերի հրամանատար: 1847թ-ին նշանակավել է Դերբենդի նահանգապետ, ապա Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ: Դաղստանում հիմնել է Թեմիրխան-Շուրա քաղաքը (այժմ՝ Բույնակսկ, Դաղստան): Իր զորաջոկատով բազմիցս արշավել է լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ: 1854թ-ի ձմռանը հաղթահարել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթան և դուրս եկել Շամիլի թիկունքը:
1842 թ-ին արժանացել է գեներալ-մայորի աստիճանի: Պարգևատրվել է Սուրբ Ալեքսանդր Նևսկու (1848թ.), Սպիտակ Արծվի (1847թ.), Սուրգ Գեորգիի 4-րդ (1829թ.), 3-րդ (1848թ.,), Սուրբ Վլադիմիրի 3-րդ (1842թ.), 2-րդ (1845թ.), 1-ին (1851թ.), Սուրբ Աննայի 2-րդ (1838թ.), 1-ին (1843թ.), 1-ին՝ կայսերական թագով (1844թ.) աստիճանի շքանշաններով, <<Խիզախության համար>> ոսկե սվինով (1844թ., 1847թ.) , Ալմաստե նշանով (1851թ.), 30 տարի ծառայելուց համար՝ ոսկե զենքով (1851թ.): 1872թ. Թեմիրխան-Շուրա (Բույնակսկ) քաղաքում կանգնեցվել է գեներալ-համհարզ, իշխան Մովսես Արղության-Երկայնաբազուկի հուշարձանը (ավերվել է 1921թ-ին):

<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 261:


Просмотров: 809 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)

ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Հայկական լեռնաշխարհում պետական առանձին միավորումների մասին պատմական տեղեկություններ կան շումերական արձանագրություններում՝ սկսած մ.թ.ա. 28-27-րդ դարերից: Շումերական, աքքադական, ասուրական արձանագրություններում Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվում են Արատտա, Արմանի, Արմե-Շուպրիա, Հայասա-Ազզի, Նաիրի, Բիայնա, Ուրուատրի (Արարատի) պետական կազմակերպությունները:
    Վերջինից էլ մ.թ.ա. 10-րդ դարից սկսած՝ վիճակվեց ամբողջ Հայկական լեռնաշխարհն ընդգրկող պետականություն կերտողի, ազգաստեղծ դժվարին դերը:
    Ասորեստանի Աշշուրնաձիրպալ արքան մ.թ.ա. 9-րդ դարում թողել է Արարատյան թագավորության վերաբերյալ առաջին տեղեկությունները: Այնուհետև Սալմանասար Գ արքան ձեռնարկել է հինգ արշավանք դեպի Արարատյան թագավորություն, որտեղ իշխում էր Արամեն:
   Մ.թ.ա. 840-786 թվականներին Արարատում գահակալել է Սարդուրի Ա-ն, որը հիմնադրել է Տուշպա (Վան) մայրաքաղաքը: Նրա օրորք վերջնականապես կազմավորվեց Արարատյան թագավորությունը:
     Մ.թ.ա. 825-786 թվականներին իշխում են Իշպուինին և Մենուան: Նրանց գահակալության ժամանակաշրջանում երկիրն Ասորեստանի հետ ռազմական կոնֆլիկտ չի ունեցել: Խաղաղության տարիները հնարավություն տվեցին երկրում կարևոր բարեփոխումներ կատարել: Դրանք առնչվում  էին երկրի կենսագործունեության բոլոր բնագավառներին: Դրանցից կարևորագույնը ռազմական ռեֆորմն էր, որն իրագործվեց լեզվի միասնականացման, հողի վերաբաժաման, իրավաենթակայական բարեփոխումների հետ փոխկապակցված:
    Ձեռնարկած բարեփոխումներն արգասաբեր եղան: Եվ Արգիշտի Ա-ի օրորք (մ.թ.ա. 786-764թթ.) ջախջախիչ պարտություն կրելով նրանից՝ Ասորեստանն իր գերիշխանությունն Առաջավոր Ասիայոեւմ զիջեց Արարատյան թագավորությանը: Մ.թ.ա. 782-ին Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն հիմնադրում է Էրեբունի-Երևան քաղաքը, իսկ մ.թ.ա. 776-ին՝ Արգիշտիխինիլի քաղաքը: Արգիշտի Ա-ի օրոք Արարատյան թագավորությունը դարձավ գերտերություն: 

     Սարդուրի Բ-ն (մ.թ.ա. 764-735-34թթ.) շարունակեց հոր գործունեությունը, սակայն մ.թ.ա. 743-ին Արփադ քաղաքի մոտ պարտվեց Թիգլաթպալասար Գ-ից:
    Մ.թ.ա. 714-ին Մանայի վրայով Արարատյան թագավորություն ներխուժեց Սարգոն Բ-ն, որը դաժան ավերածություններ կատարեց ողջ երկրով մեկ: Առանձնապես ծանր էր նրա կողմից հոգևոր կենտրոն Մուսասիրի գրավումն ու թալանը: Մուսասիրի ավերման աղետը Ռուսա Ա-ին մղեց ինքնասպանության:
    Արգիշտի Բ-ին (մ.թ.ա. 713-685թթ.)  հաջողվում է կարճ ժամանակում հզորացնել երկիրը: Նրան հաջորդած Ռուսա Բ-ն , որը իշխեց մինչև մ.թ.ա. 645 թվականը, շարունակեց հոր քաղաքականությունը: Նա Արարատյան դաշտում կառուցեց Թեյշեբաինի հզոր քաղաքը: Մ.թ.ա. 645-625 թվականներին երկրում իշխում էր Սարդուրի Գ-ն:
    Մ.թ.ա. 617 -ից իշխել է Ռուսա Գ-ն , որն իրեն անվանել է Էրիմենայի որդի: Մ.թ.ա.  609-590-ական թվականներին գահակալել է Արարատյան թագավորության հայտնի վերջին արքան՝ Ռուսա Դ-ն:
     Արարատյան թագավորության երեքհարյուրամյա պատմության կարևորագույն նվաճումը հայ ժողովրդի՝ որպես ազգային ամաբողջականություն ձևավորումն է: Դրանով պետք է բացահայտել Արարատյան թագավորական տոհմի անկումից ... Читать дальше »
Просмотров: 984 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)

ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ


Հայաստանում Արտաշեսյանների արքայատոհմն իշխել է մ.թ.ա. 189-ից մինչև մ.թ. 1 թվականը:
    Արտաշեսյան արքայատոհմիհիմնադիրը Արտաշես Ա-ն է: Մ.թ.ա. 189թ. Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյան թագավորության պարտությունից հետո, նա Հայաստանը հայտարարել է անկախ պետություն:
     Արտաշես Ա-ն արձանագրություններում իրեն անվանել է <<Երվանդական>>, որով փաստել է տոհմակցական կապը մ.թ.ա. 590 թվականից Հայաստանում իշխող Երվանդունիւ արքայատոհմի հետ:
     Արտաշես Ա-ն վերամիավորել է Հայաստանից անջատված կամ խլված ծայրագավառները և ստեղծել միաձույլ, համազգային պետություն:
    Արտաշեսյան արքայատոհմի ամենաականավոր ներկայացուցիչը Տիգրան Բ Մեծն է, որի օրոք Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի ամենահզոր պետությունը: Նրանից սկսած՝ Արտաշեսյան արքաները կրել են <<արքայից արքա>> տիտղոսը, իսկ Տիգրան Բ-ն՝ նաև <<Աստված>> պատվանունը:
     Հռոմի հետ պատերազմներում՝ մ.թ.ա. 69-66 թվականներին Տիգրան Բ-ն կորցրել է նվաճված հողերը, բայց պահպանել Մեծ Հայքի անկախությունն ու ամբողջականությունը:
    Տիգրան Մեծի որդին՝ Արտավազդ Բ-ն, և թոռը՝ Արտաշես Բ-ն, զոհվել են Հռոմի կայսրության դեմ մղվող պայքարում:
    Տիգրան Բ-ի և նրա հաջորդների պայքարը Հռոմի դեմ ունեցել է նաև հելլենիստական առաջավոր քաղաքակրթությունը պաշտպանելու նպատակ:

 
 Արտաշես Բ-ի մահից (մ.թ.ա. 20թ.) հետո արքայա-տոհմական անկում է ապարել., իսկ մ.թ. 1 թվականից հեռացել է պատմության թատերաբեմից:
     Արտաշեսյան տոհմի զինանշանն առկա է այդ արքայատոհմի ներկայացուցիչների կտրած դրամներին՝ թագի վրա: Լավագույն օրինակը պահպանվել է Արտաշեսյան Տիգրան Բ Մեծի թագի վրա: Այն իր արմատներով հարազատ է Արարատ-յան արքայատան զինանշանին և իրենից ներկայացնում է հետևյալ պատկերը. կենտրոնում ութաթև աստղ է, որը խորհրդանշում է արևը՝ հավերժությունը, նրա աջ և ձախ կողմերում մեկական արծիվներ են, որոնք պոչերով հենված են աստղի հիմքին և գլխով շրջված են դեպի արևը: Արծիվը ուժի և իմաստության խորհրդանիշն է: Եվ այս դեպքում  էլ արքայատոհմի ներկայացուցիչները զինանշանը որդեգրելիս համոզմունք են ունեցել, որ հավերժությունը (արև) կարող է գոյություն ունենալ միայն ուժով (արծիվներ):
... Читать дальше »
Просмотров: 749 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)

Լուսանկարային խճանկար



Հեղինակ՝ Գոհար Մարտիրոսյան


Просмотров: 631 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)


Այսօր հյուրընկալվեցի Տ. Պետրոսյանցի աշխատասենյակ... մեծ պատիվ էր ինձ համար արժանի հայորդու հետ մոտիկից ծանոթանալը.... արժանացա պրն. Պետրոսյանցի հեղինակած գիրք-նվերին, և թող մեր հայ ազգը բազում հաղթանակներ տոնի շնորհիվ մեր գեներալների՝ ի դեմս նաև պրն. Պետրոսյանցի....

Աննա Արշակյան


Աննա Արշակյանը իմ՛՛ֆեյսբուքյան՛՛ 1300-րդ ընկերն է և արժանացել է իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքին: Այսօր հանդիպեցինք Աննայի հետ: Հոգով, մտածողությամբ, էությամբ, հայրենասիրությամբ հայ է հայ զինվորի մայր Աննան: Ես մեծ բավականությամբ շեշտադրում եմ, որ մեր երեքժամյա զրույցը թվաց մի քանի րոպե: Տա Աստված, որ մեր բոլոր հայուհիները, հատկապես երիտասարդները, լինեն այնպիսին ինչպիսին Աննան է:

Տիգրան ՊետրոսՅանց

21.05.2013
Фото

Просмотров: 596 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)


Տիգրան ՊետրոսՅանց


ՀԱՅԱՍՏԱՆ

Քո գույնը կարոտ է,
Քո ջուրը՝ սեր,
Քո անձրևը՝ մանանա,
Քո արևը՝ հավերժություն:

Երբ սպիտակ ես հագնում՝
Սիրով լցված հարս ես,
Երբ կանաչ՝
Սեր տվող կին,
Երբ դեղին՝
Սիրառատ տատիկ:

Քեզ կարոտում եմ,
Երբ հեռու հեռվում եմ:
Կարոտս ավելին է,
Ծով է ու օվկիանոս,
Երբ ոչ հեռվում եմ,
Ոչ օտար,
Երբ քո կողքին եմ
Ու Քո մոտ...


15.05.2013


ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ՍԵՐ

                      Հովհաննես Շիրազին

Հնօրյա Գողթան երգիչ որպես
Անթաքույց սիրով առ Արարատ,
Յոթնասեր որդու Սուրբ աղոթքով
Անտրտունջ երգեցիր Արարատ:

Սերդ դարձավ մի Սար,
Տքնանքդ դարձավ Արարատ, և սակայն,
Աղոթքդ չհասավ առ Աստված`
Նորօրյա իմ Գողթան երգիչ...

Ինձ սիրո դասեր տվեցիր,
Մաղթեցիր հասնել Արարատ,
Սրբորեն պահել եմ մաղթանքդ
Եվ մի օր կհասնեմ Արարատ`
Գրկած կբերեմ Հայաստան...


17.05.2013
Просмотров: 655 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)


Մայիսի 15-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի հերթական պարապմունքը:



Просмотров: 685 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)


ԵԳՈՐ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ /1895 -1956/

Հայկական բանակի սպա, Հոկտեմբեր գյուղ / Սա Սարդարապատի թանգարանի տվյալն է, ըստ Հ. Թուրշյան, Սարդարապատի հերոսամարտը, էջ` 277/ Եգորը արմավիրցի է/:
Սարդարապատում հաղթանակ տանելու հաջորդ օը, հայկական բանակի սպա Եգոր Տեր-Մինասյանը /Յաշոնց Յագոր/, համագյուղացիներից հապճեպորեն հավաքագրում է հարյուրակ և մասնակցում է Ապարանի հերոսամարտին,
իսկ Լոռիում` Լոռին վրացական զորամասերից մաքրելու կռիվներին
:




Просмотров: 961 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)

ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 27-ին ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների հետ Տիգրան ՊետրոսՅանցը այցելեց Էջմիածնի Գայանե վանք և բացատրություններ տվեց Գայանե վանքի, այդ եկեղեցու բակում թաղված հայ ազգի երկու նշանավոր գրական հերոսների՝ Խենթի /Սամսոն Տեր-Պողոսյան/ և Մախլուտոյի /Զորավար Սմբատ, Սմբատ Բորոյան/ մասին:

















Просмотров: 608 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)


ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ



Մայիսի 1-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիան հերթական անգամ կազմակերպեց իր նիստը: Նիստին մասնակցեցին երեք տասնյակից ավելի ստեղծագործող ուսանողներ և նախկին շրջանավարտներ: Այն վարում էին գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների մասին: Նշեց, որ ՛՛Չորեքշաբթին՛՛ ընդլայնում է սահմանները և հայտեր կան նաև հանրապետության այլ բուհերի ստեղծագործող ուսանողներից /Երևանի պետական համալսարան, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Սլավոնական համալսարան, Հյուսիսային համալսարան, Երևանի ՛՛Մանց՛՛ համալսարան/, ինչպես նաև Արցախի բուհերից:
Պայմանավորվածության համաձայն ստուդիայի անդամները ներկայացրեցին իրենց ստեղծագործությունների օրինակներ, որոնք խմբագրական աշխատանքներից հետո կդառնան ստուդիայի ՛՛Չորեքշաբթի՛՛ /Նոր գրականություն/ գրական անթոլոգիայի հիմքը:
Աբգար Ափինյանը նշեց, որ հաջորդ ուրբաթ օրը գրական ստուդիայի աշխատանքը կներկայացվի Հ2 ծրագրով թողարկվող ՛՛Հայ գրականություն՛՛ հաղորդաժամին և ստուդիայի որոշ անդամներ կլինեն հաղորդաժամի հյուր: Նա միաժամանակ խոսեց ստեղծագործական աշխատանքի պատկերային առանձնահատկության մասին:
Ստուդիայի անդամները հաջորդաբար կարդացին մեկական նոր ստեղծագործություն և քննարկեցին:
Ծափահարություններով ընդունվեց համալսարանի ուսանող Գոհար Մարտիրոսյանի ՛՛Անի՛՛ երգի կատարումը և նոր բանաստեղծությունը: Գոհարը ստուդիայի անդամներին հրավիրեց մայիսի 3-ին ՛՛Նարեկացի՛՛ արվեստի միության դահլիճում կայանալիք իր մենահամերգին:
Քննարկվեցին Հասմիկ Չախալյանի /Հրաշք աղջիկ/, Սերինե Հովհաննիսյանի, Արարատ Խաչատրյանի, Լիլիթ Ավագյանի, Էվելինա Միրզոյանի, Էմմա Ղայթանաջյանի, Արմեն Այվազյանի, Արևիկ Ղազարյանի, Գոռ Բակումյանի, Մելինե Սիմոնյանի, Աննա Ավետիսյանի, Նարինե Բաղդասարյանի, Արուսյակ Հարությունյանի, Տաթև Ոսկանյանի (ՏԱ-Թև) /Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան/, Նելլի Հովհաննիսյանի /Երևանի պետական համալսարան/, Սոֆի Գրիգորյանի /Սլավոնական համալսարան/, Անի Մարգարյանի /Հյուսիսային համալսարան/, Սուսաննա Ղազարյանի /՛՛Գրական կյանք՛՛ թերթի խմբագիր/ չափածո և արձակ ստեղծագործությունները:
Լուրջ խոսակցություն ծավալվեց Ռեգինա Ճաղարյանի ՛՛Վերջին հանդիպում՛՛ /բեմականացվեց ստուդիայի անդամների միջոցով/ և Հրաչյա Պետրոսյանցի ՛՛Մի սովորական օր՛՛ պատմվածքների շուրջ: Առաջինում ներկայացվել է մեր օրերի տղամարդ-կին սիրո հոգեբանական ասպեկտը, երկրորդում՝ սահմանային դիտակետում ծառայող զինվորի հոգեբանական կերպարը: Երկու հեղինակներին էլ տրվեցին աշխատանքները ավելի կատարյալ դարձնելու խորհուրդներ:


Տես՝ http://azg.am/AM/2013050315



«Չորեքշաբթի»-ն ամփոփեց շաբաթվա աշխատանքները

03.05.2013
... Читать дальше »
Просмотров: 632 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)


՛՛ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ՛՛

Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է: 451 թվականի մայիս ամսին են հայերը հաղթական ճակատամարտ մղել Ավարայրում, 1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում և Ապարանում, 1945 թվականի մայիսին խորհրդային զորքերի կազմում հաղթանակ են տարել ֆաշխստական Գերմանիայի դեմ, 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրել են Արցախի միջնաբերդ Շուշին:
Մայիսյան հաղթանակների առթիվ ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ցուցասրահում բացվել է ՛՛Մայիսյան հաղթանակներ՛՛ գրքային ցուցահանդեսը:
Այստեղ ցուցադրության է դրված Հմայակ Հարությունյանի ՛՛Ավարայրի ճակատամարտը՛՛ /1966 թ./, Հարություն Թուրշյանի ՛՛Սարդարապատի հերոսամարտը՛՛ /1965 թ./, Տիգրան Հայազնի ՛՛Ապարանի հերոսամարտը՛՛ /2005 թ./ գրքերը:
1918 թվականի հերոսամարտերին են նվիրված պատմական գիտությունների դոկտոր Համլետ Գևորգյանի ՛՛Դրո՛՛, ՛՛Սեդրակ Ջալալյան՛՛, ՛՛Սեբաստացի Մուրադ՛՛, պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի Վանաձորի ճակատամարտում Գարեգին Նժդեհի մասնակցության մասին պատմող գրքերը:
Առանձին շարքով ներկայացված են Արմո Մալխասյանի ՛՛Սովետական բանակի հայ գործիչները՛՛ գիրքը, մարշալ Հովհաննես Բաղրամյանի գրքերը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանֆերյանցի, Խորհրդային Միության ծովակալ /մարշալ/ Հովհաննես Իսակովի, ավիացիայի գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանի մասին պատմող գրքերը:
Արցախյան ազատամարտի թեմային նվիրված գրականությունը ամենահարուստն է: Այստեղ ցուցադրրության են դրված ՛՛Ղարաբաղի ազատագրական պատերազմը. 1988-1994՛՛ հանրագիտարանը, ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ՛՛Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն՛՛, պատմական գիտությունների թեկնածու, Արցախի ՛՛Կաճառ՛՛ ակադեմիայի ղեկավար Մհեր Հարությունյանի ՛՛Արցախյան պատերազմի սկիզբը և Շուշիի ազատագրումը՛՛ /Ստեփանակերտ/, Բենիկ Սիսյանի ՛՛Գետաշեն՛՛, Մովսես Ղազարյանի ՛՛Շահումյան-Գետաշեն. մաքառումների հազար օր՛՛, պատմական գիտությունների թեկնածու Անդրանիկ Արշակյանի ,,Մահ չիմացյալ՝ մահ, մահ իմացյալ՝ անմահություն՛՛, ՛՛Արցախյան գոյապայքար՛՛ և բազմաթիվ այլ գրքեր:
Մայիսյան հաղթանակներին նվիրված ցուցադրությունը խիստ ուսուցողական է և ուսանողներին ու դասախոսներին ներկայացնում է թեմայի վերաբերյալ գրադարանում եղած գրականությունը:



Просмотров: 599 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)


Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել…

07.05.2013


Հաղթանակների ամիսը ՀՊՄՀ գրադարանը նշանավորեց բացառիկ ցուցադրությամբ՝ հումանիտար գրականության ցուցարահում ներկայացնելով մայիսյան հաղթանակները ներկայացնող նկարների և գրքերի մի ողջ հավաքածու:
 
«Մայիսյան հաղթանակներ» խորագիրը կրող ցուցադրությանը ներկայացված են Ավարայրի, Սարդարապատի, Ապարանի, Շուշիի հերոսամարտերին, ինչպես նաև ֆաշիստական Գերմանիայի դեմ խորհրդային զորքերի հաղաթանակի, Դրոյի, Սեդրակ Ջալալյանի, Սեբաստացի Մուրադի և Վանաձորի ճակատամարտում Գարեգին Նժդեհի մասնակցության մասին պատմող գրքերը՝ ավելի քան 80 միավոր:
 
Գրքերի շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախյան ազատամարտին նվիրված գրականությունը՝ «Ղարաբաղի ազատագրական պատերազմը. 1988-1994» հանրագիտարանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ «Հայկական բանակի 20-ամյա տարեգրություն» և բազմաթիվ այլ հեղինակների՝  Արցախյան գոյապայքարին վերաբերող գրքեր:
 
Գրադարանի ցուցասրահում առանձնակի տեղ է զբաղեցնում լուսանկարների ցուցադրությունը:  Հայաստանի և Արցախի պետական ու զինվորական բարձրագույն կոչումների, զոհված հերոսների և հաղթանակի գեներալների լուսանկարների կողքին իրենց մեծաթիվությամբ աչքի են ընկնում տարբեր հերոսամարտերին մասնակցած Մանկավարժական համալսարանի շուրջ 160 շրջանավարտների լուսանկարները:
 
Ուսանողներին հատկապես հետաքրքրում են ագային հերոս Մովսես Գորգիսյանի, Արցախյան ազարամարտի հերոս Մեխակ Մեխակյանի, Կարեն Հարությունյանի՝ Մանկավարժական համալսարան ընդունվելու քննաթերթիկները: 
 
«Հերոսամարտերի լուսանկարները դիտելիս ուսանողները լցվում են յուրօրինակ հպարտությամբ ու հայրենասիրությամբ. իրենք էլ աբովյանական ազգային հերոսների կրթօջախում են սովորում»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը՝ ավելացնելով, որ բուհում ամեն ինչ արվում է ուսանողների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու և հաղթանակած պատմությանը նրանց ներկայացնելու համար:
 
Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց նաև, որ «Մայիսյան հաղթանակներ» խորագիրը կրող ցուցադրությունը կտևի մինչև մայիսի վերջ:
 
        
 
                                      ... Читать дальше »
Просмотров: 718 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)


՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻՆ՛՛ Հ2 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՐ

Եվս մեկ քայլ կատարվեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի  համահայկականացման գործում: Մայիսի 10-ին Հ2 հեռուստաընկերության առավոտյան ծրագրով, ժամը 10.45 - 11.15 րոպեներին, հաղորդում սփռվեց գրական ստուդիայի մասին: Հաղորդման հյուրերն էին ստուդիայի հիմնադիր, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ստուդիայի գրական ղեկավար, Երևանի գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու, համալսարանի դասախոս Աբգար Ափինյանը, ստուդիայի անդամներ, համալսարանի հայցորդ, ՛՛Գրական կյանք՛՛ թերթի խմբագիր Սուսաննա Ղազարյանը, բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Հասմիկ Չախալյանը /Հրաշք աղջիկ/: Տիգրան Պետրոսյանցը և Աբգար Ափինյանը ներկայացրեցին գրական ստուդիայի ստեղծման պատմությունն ու արժևորեցին ներկայում դրա անհրաժեշտությունն ու դերը երիտասարդ ստեղծագործողներին հայրենի գրականության ավանդույթներին հարազատ պահելու գործում: Հաղորդման ավարտին Հասմիկ Չախալյանը, Սուսաննա Ղազարյանը, Տիգրան Պետրոսյանցը կարդացին իրենց ստեղծագործություններից:

Просмотров: 660 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)

՛՛ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ՛՛ ԳԻՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՅՐԵՆԻ ՔԱՂԱՔՈՒՄ



2013 թվականի ապրիլի 23-ին Արթիկ քաղաքի քաղաքապետարանի և քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ քաղաքային մշակույթի տանը տեղի ունեցավ ծնունդով արթիկցի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սոցիալ-տնտեսական աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Աջամօղլյանի ՛՛Վերելք Արարատ՛՛ գրքի շնորհանդեսը:
Շնորհանդեսին մասնակցում էին քաղաքի և տարածաշրջանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, մտավորականներ:
Բացման խոսք ասաց քաղաքային գրադարանի տնօրեն Օլգա Նահապետյանը:
Գիրքի բովանդակությունը ներկայացրեցին քաղաքի թիվ 1 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Մարիամ Միքայելյանը և թիվ 5 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը:
Գրքի մասին խոսեցին, արժևորեցին քաղաքապետի տեղակալ Գևորգ Ղուլիջօղլյանը, քաղաքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի բաժնի պետ Համլետ Գասպարյանը, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Արփիկ Մանանդյանը, Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը:
Գրքի խմբագիր Տիգրան ՊետրոսՅանցն իր խոսքում նշեց. ՛՛Աշոտ Աջամօղլյանը Արթիկի զավակ է և այս շնորհանդեսը նաև հաշվետվություն է իր հարազատ ծննդավայրին, իր ուսուցիչներին ու համաքաղաքացիներին: ՛՛Վերելք Արարատ՛՛ գիրքը ուղիղ 200 տարվա պատմություն է ընդգրկում և ներկայացնում է 1701-1902 թվականներին Հայոց Սուրբ լեռան՝ Արարատի 20 վերելքների պատմությունը: Գիրքը և գիտական, և հանրամատչելի տարրերի հանրագումար է և սեղանի գիրք պատմության, աշխարհագրության, գրականության ուսուցիչների համար: Հեղինակը շուրջ 10 տարի պրպտել է, ծանոթացել բազում աղբյուրների, նորովի թարգմանել է տվել մի քանի հեղինակների տեղեկությունները և սեղանին դրել այս ավարտուն աշխատանքը՛՛:
Տ.Պետրոսյանցն օգտվելով առիթից, որ ներկա են դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ կոչ արեց, որ նրանք իրենց դպրոցների շրջանավարտներին ուղղորդեն ուսումը շարունակելու մանկավարժական համալսարանում: Նա քաղաքային գրադարանին նվիրեց համալսարանի 90-ամյակի կապակցությամբ հրատարակված շքեղ ալբոմի հայկական տարբերակը, համալսարանը ներկայացնող ուղեցույցներ: Նա Շիրակի մարզային գրադարանին, Արթիկի քաղաքային գրադարանին, ՛՛Շանթ՛՛ հեռուստաընկերությանը նվիրեց իր ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛, ՛՛Խենթերը՛՛, ՛՛Ապարանի հերոսամարտը՛՛ գրքերի օրինակներ:
Հուզիչ էր Աշոտ Աջամօղլյանի խոսքը. ՛՛Ես ծնվել ու հասակ եմ առել այս քաղաքում և ավարտելով մանկավարժական մայր բուհը վերադարձել ու աշխատել եմ այստեղ: Թեև հետագայում աշխատել եմ Գյումրիի մանկավարժական ինստիտուտում և արդեն մեկ տասնամյակից ավելի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, երբեք չեմ կտրվել իմ ծննդավայրից: Ես միշտ այստեղ եմ և մասնակից եմ իմ քաղաքի հասարակական-մշակութային կյանքին ու դրանով միշտ հպարտանում եմ՛՛: Նա Շիրակի մարզային գրադարանին և Արթիկի քաղաքային գրադարանին նվիրեց ՛՛Վերելք Արարատ՛՛ գրքի օրինակներ: Շնորհանդեսի մասնակիցները ևս ստացան գրքի հեղինակային ստորագրությամբ օրինակներ:
Շնորհանդեսին զուգահեռ կազմակերպվել էր Մանկավարժական համալսարանի նույն ամբիոնի աշխատակից, քարտեզագիր, ճանապարհորդ, լուսանկարիչ Տիգրան Բաբայանի ՛՛Պատմական Հայաստանը լուսանկարներում՛՛ ցուցադրությունը: Մասնակիցներն առանձնակի կարոտով դիտում էին Անի մայրաքաղաքի, Կիլիկիայի, Կապադովկիայի, Երզնկայի, Վանի, Տիգրանակերտի հայկական արժեքներին, բնապատկերներին նվիրված լուսանկարային տախտակները:
Վերջում ցուցադրվեց ռուս ալպինիստների խմբի Ար ... Читать дальше »
Просмотров: 707 | Добавил: tigranhayazn | Дата: 22.05.2013 | Комментарии (0)

Գարուշ ջան, իմ բանաստեղծ եղբայր, քեզ միանգամից երկու լուր եմ հայտնում: Որից սկսեմ՝ երկուսն էլ լավն են: Սկսեմ հենց առաջինից: Մեր գրական ՛՛Չորեքշաբթին՛՛ քեզ ընտրել է ստուդիայի արտասահմանյան անդամ և լիազորել է բովանդակ Ամերիկաներում այդ մենաշնորհը: Եվ երկրորդը, որը առաջինից պակաս չէ: Դու արդեն ստացել ես ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ հանրագիտարանը մակագրությամբ /ուղղակի ժամանակավոր այն դեռ ինձ մոտ է/: Ում գործուղես՝ նա էլ կստանա ու կուղարկի քեզ: Լավ եղիր, եղբայր:

Հարգանքով Տիգրան ՊետրոսՅանց

Մուտք
Օրացուց
«  Май 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz