Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 07:10
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Февраль » 11
ԶԱՔԱՐԵ ԶԱՔԱՐՅԱՆԸ ԵՂԵԼ Է ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԻՆՔՆԱԿԱԼԸ, ԹԱԳԱՎՈՐԸ, ԿԵՍԱՐԸ, ՇԱՀՆՇԱՀԸ


Խնդիրը խնդիր է մնում, քանի լուծված չէ: Զաքարյանների Հայաստանը եղել է ճանաչված /նվազագույնը երեք ճանաչված երկրների կողմից/ անկախ պետություն սեփական պետական հիերարխիայով ու սեփական տարածքով, հարկատու չի եղել որևէ այլ երկրի, Զաքարե Զաքարյանն էլ եղել է այդ երկրի ինքնակալը, թագավորը, կեսարը, շահնշահը: Սա չնդունելով՝ հայ պատմագրությունը հանցավոր գործարքի մեջ է մտնում այլերի հետ և կեղծում է սեփական ազգի պատմությունը: Սա է խնդիրը և այն լուծում է պահանջում:

Տիգրան ՊետրոսՅանց

Рудольф Аргутян Վրաց պատմագիտությունը փաստում է,որ եթե Զաքարյանները ընդունվեն որպես Բագրատունյաց իրավահաջորդ ինչպիսին կաին) կխախտվի Վրաց բագրատունիների աստիճանակարգը,քանի որ մեծատոհմիկությամբ նրանք կզիջեին Զաքարյաններին...իսկ դա անթույլատրելի էր վրացիների համար եվ 17 դարից սկսած միայն նրանք սկսեցին կեղծարարությամբ զբաղվել,եվ գրեթե հիմնովին մատուցեցին նորովի պատմական այդ շրջանը,ես առհասարակ Հայ պատմամտածողության մեջ հիմնավոր առաջին անգամ ձեր վերլուծությունն եմ տեսել,որը ՀԱՅ մատմաբանի համար բավական համարձակ քայլ էր ու զերծ ամեն տեսակ շկոլաներից,այս շրջանը ամենաթաքնված շրջանն է,բոլորը շրջանցում են,կամ նրանց աղբյուրներից դատելով ,ուղակի կրկնում են սովետական,Վրացական մտածողությունը,եվս մեկ անգամ շնորհակալություն սեպհական Հայեցի վերլուծութ'յան ու մայուցման համար.այն պետք է հղման համար լինի միակ աղբյուրը.որը հետագայում կշարունակեն այս հիմնական վերլուծության հիման վրա..

Просмотров: 566 | Добавил: tigranhayazn | Дата: 11.02.2014 | Комментарии (0)

ԻՄ ՀՅՈՒՐԸ ԵՎ ԳՐՔԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ



Օրեր առաջ ՛՛ֆեյսբուքյան՛՛ իմ ընկերներից մեկը՝ լոռեցի Վալերի Ջաղինյանը ՛՛դժգոհեց՛՛, թե ինչ անեմ, դուրս գամ ձեր ընկերների շարքից ու նորից ընկերություն առաջարկեմ, որ երկու զերոներով ավարտվող թվահամարով ընկեր դառնամ ու արժանանամ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գրքին: Ես, իհարկե, 100-րդ մարդուց սկսած արդեն 32 անգամ նույն բանը արել եմ և զերոներով վերջացող թվահամարով ընկերներին պարգևատրել եմ այդ գրքով, բայց այդ ձևն ընդամենը միջոց եմ համարում մարդկանց հայ զինական մտքի հետ բարեկամացնելու համար: Եվ հետո ինչ իմանաս, որ դուրս գալ մտնելուց հետո կլինես զերոներով ավարտվող թվահամարի կրող, իսկ գուցե դարձյալ մնաս ձեռնունայն, իսկ ես ընկեր կորցնեմ: Ու ընկերներիս չկորցնելու համար երբևէ փակ ձեռք չեմ եղել և այս երեք տարիների ընթացքում, որ ՛՛ֆեյսբուքում՛՛ եմ, 170-ից ավելի մարդու տվել եմ այդ գրքը:



Վերոհիշյալ նկատառումով էլ Վալերի Ջաղինյանին առաջարկեցի ինձ հյուր գալ:
Այսօր եկավ: Եվ դատարկաձեռն չէր եկել:
Բերել էր քրոջ՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի համալսարանի դասախոս Նինա Ա Ջաղինյանի ՛՛Երկխոսության հաղորդակցական-գործաբանական վերլուծություն՛՛ գիրքը և այդ գրքի գրվելու հենք հանդիսացած Էռնեստ Հեմինգուեյի ՛՛Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր՛՛ գիրքը՝ Նինա Ա Ջաղինյանի թարգմանությամբ:
Փաստորեն մենք փետրվարի 19-ին նախատեսված ՛՛Նվիրիր գիրք՛՛ ակցիան իրականացրեցինք ինը օր շուտ՝ փետրվարի 10-ին և շահեցինք երկուստեք, Վալերի Ջաղինյանն ստացավ իր ուզած գիրքը, ես՝ ուսումնական գրքեր մեր համալսարանի ուսանողների համար:


Մնում է ասեմ՝ կեցցես ՛՛ֆեյսբուք՛՛, որ և ընկերներ ես պարգևում, և դառնում ես գրադարանը համալրելու գործիք:

Տիգրան ՊետրոսՅանց


Просмотров: 670 | Добавил: tigranhayazn | Дата: 11.02.2014 | Комментарии (0)

ՊԱՏԱՍԽԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ

Մի քանի էջանոց սույն գրությունում ծայրեծայր մեջ են բերված իմ և Գ.Ղազարյանի ''1000 հայազգի գեներալներ, ծովակալներ'' կենսագրական հանրագիտարանի /Ե., 2009 թ., 696 էջ/ իմ առաջաբանում եղած ու կենսագրականներում առկա տեղեկությունները: Ինչ խոսք նշյալ հանրագիտարանը բոլորը չէ, որ ունեն ու կտեսնեն, թե այդտեղ սևով սպիտակ էջի վրա ինչ է գրված, իսկ ankakh.com կայքում տպագրված նյութի հեղինակն իր մի քանի պարբերություններում տպավորություն է ստեղծում, թե գիտեք ինքն ինչպիսի հայտնագործություններ է կատարել: Ցավում եմ, որ մեզանբում կան նման մարդիկ ու կան նման անտեղյակ կայքեր, որոնք որևէ բան չարած` ուրիշների կատարած աշխատանքն են սեփականի անվան տակ տիրաժավորում: Ցավում եմ նաև, որ ժամանակին չեմ տեսել այս նյութը ու չեմ պատասխանել, իսկ այս պահի դրությամբ արդեն ժպիտով եմ նայում հեղինակի խիստ տեղյակ, բայց անտեղյակ կեցվածքին, իսկ մյուսներին էլ խորհուրդ եմ տալիս որևէ նյութ արխիվներից հետ բերելուց առաջ փորձել ծանոթանալ իրական նյութին ուգրքին: Հարգելի Նաիրի Բալաբեկյանին խորհուրդ եմ տալիս գալ ինձ հյուր և նվեր ստանալ քննարկվող գիրքը և փորձել տեսնել այն գործնականում ահռելի աշխատանքը, որ կատարել են հեղինակները /ու տեսնել ինչ թեթևությամբ կատարված աշխատանքը ''թռցնել'' են փորձում որևէ բանով աչքի չնկած մարդիկ/:

Տիգրան ՊետրոսՅանց

Հայ, հայազգի, ծագումով հայ գեներալիսիմուսներ, մարշալներ, ծովակալներ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | Ապրիլի 11, 2013 14:40


Գ. Նժդեհը, բնութագրելով հայերի ռազմական ներուժը, նրանց համարել է «անբանակ զորավարների ազգ: Եթե Գ. Նժդեհի բնութագրումը ազգային ինքնասիրությունը շոյող է, ապա այլազգիները՝ սկսած Հաննիբալ Բարկայից, հայ զինվորին որակել են որպես ամենամարտունակ զինվորի: Բյուզանդական կայսրությունն առավելապես հիմնված է եղել հայկական ռազմական ներուժի վրա, և բյուզանդական բանակից հայկական ներուժի օտարմամբ է, որ կայսրությունը, աստիճանաբար տկարանալով, վերացել է պատմության թատերաբեմից: Իմիջիայլոց, տարբեր ժամանակներում մոտ 150 հայ զորավարներ առաջնորդել են հունական բանակներին: Հայը սեփական պետականության բացակայության պայմաններում, հաճախ է ստիպված եղել իր ռազմական ներուժն ու ունակությունը ծառայեցնել օտարին` հասնելով հաջողության ու ռազմական բարձրագույն կոչումների:

Հայն այդքան մարտունակ լինելով հանդերձ, անկարող է եղել պահպանելու սեփական պետականությունը, որովհետև, բացառություններով հանդերձ, հայոց պետականության գահին միշտ էլ պետական մտածողությունից զուրկ գաճաճներ են բազմել, որոնց նպատակը սեփական շրջապատին պարարտացնելն է եղել և աթոռը պահելը:  Բայց սա քննարկման այլ թեմա է:

Հայերից առաջինը զինվորական բարձրագույն կոչման արժանացած զորականը հավանական է՝ եղել է  Մոլդովայի մեծ պոստելնիկ (իշխանական պալատի մարշալ) Յուրաշկո Վարդիկը: Հայ զորականները գեներալիսիմուսի և մարշալի կոչման արժանացել են մոտ 3 տասնյակ երկրներում: Արժանին պետք է մատուցել օտար ափերում դեգերող հայ ռազմիկին, որ երբեք ստոր չի գտնվել և ազնվորեն ծառայել է իր համար երկրորդ հայրենիք դարձած ազգին: Թերևս լավագույն ապացույցը  Բենգալիայի (Հնդկաստան) գլխավոր զորահրամանատար (1760), սպարապետ Գորգին խանի (Գրիգոր Հարությունյանը) պատասխանն է` ուղղված անգլիացիներին, երբ վերջիններս նրան առաջարկում են, թողնելով հնդիկներին, անցնել իրենց մոտ ծառայության. խոստանում են մեծամեծ պաշտոններ ու հարստություն. «Երբ ես ոչ մեկի հայտնի չէի, Կասումալի խանը հավատաց ինձ և բարձրացրեց: Այդ անել ես չեմ կարող: Աստված ոչ անի, որ ես սրիկա լինեմ, առավել ևս, որ իմ ազգին հատուկ չէ դավաճանությունը: Իմացեք` ում որ հայերը ծառայում են, ծառայում են ազնվոր ... Читать дальше »

Просмотров: 965 | Добавил: tigranhayazn | Дата: 11.02.2014 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Февраль 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz