Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 06:31
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Февраль » 21
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ


Այսօր քո ծննդյան օրն է, իմ սիրելի Հայ, իմ ազգային պարծանք Հովհաննես Թումանյան:
Ոչ ոք քեզ այնպես չի գնահատել, ինչպես գնահատել ես դու /ներիր, որ քեզ հետ դու-ով եմ խոսում, այդ նաև նրանից է, որ ես քո
մի պտղունց մասն եմ ինձ զգում/:
1916 թվական: Վաղարշապատ: Մայր Աթոռի բակ: Գաղթականներ: Սոված, հիվանդ, կմախքացած հայրենակիցներ: Եվ սկսվում է անձրև, որ շուտով վերածվում է տեղատարափի: Մարդիկ պատսպարվում են ով որտեղ կարողանում է, բայց ավելի շատերը մնում են անձրևի տակ:
Հովհաննես Թումանյանը թրջվող գաղթականների առաջ բացում է նոր Վեհարանի դռները, որ մինչ այդ փակ էին:
Վեհափառը՝ Գևորգ Ե-ն երեկոյան իր մոտ է հրավիրում բանաստեղծին, հանդիմանում կատարվածի համար և պահանջում, որ նա այլևս նույն կերպ չվարվի: Բանաստեղծը հակադարձում է Վեհափառին և ասում, որ նույնպիսի պահի ինքը նույն կերպ կվարվի:
Զայրացած կաթողիկոսն ասում է. ՛՛Քեզ հետ խոսում է Ամենայն Հայոց կաթողիկոսը՛՛: Եվ հնչում է Հովհաննես Թումանյանի հայտնի պատասխանը. ՛՛Քեզ հետ խոսում է Ամենայն Հայոց բանաստեղծը՛՛:

Շնորհավոր ծնունդդ, Ամենայն Հայոց բանաստեղծ:


Տիգրան ՊետրոսՅանց

Просмотров: 548 | Добавил: tigranhayazn | Дата: 21.02.2014 | Комментарии (0)

Վահե ջան
Դու գլխիվայր, պարզունակ եղանակով օգտագործել ես իմ ''Ապարանի հերոսամարտը'' գրքույկի նյութը: Մինչ իմ գրքույկը բեր մեկ այլ հեղինակի գրվածք, որտեղ ինչ-որ համազոր տեքստի կհանդիպես: Այն ''միտումնավոր'' սխալներն էլ, որ արել եմ` ուղղակի կրկնել ես /ասեմ, որ դրանք հեղինակային ականներ են/: Եվ ամենակարևորը` Ապարանի ճակատում մայիսի 17-ից գործել է ռազմական դրության վիճակը, տարածաշրջանը պատրաստվել է ինքնապաշտպանության Արամ Մանուկյանի հեռատես հորդոր-հրամանով, իսկ Դրաստամատ Կանայանը Ապարանի նոր ձևավորված ճակատի հրամանատար է նշանակվել մայիսի 23-ի երեկոյան և Ապարան է հասել մայիսի 24-ի լուսաբացին, իսկ մինչ այդ Ապարանցիները պահել են մոտ 10 կիլոմետրանոց ռազմաճակատը ինքնուրույնաբար` ունենալով այդ երկու օրերի համար մի-միայն տեղի գյուղերից հավաքագրած շուրջ 4000 հազար աշխարհազորային: Դու շատ փառահեղ գործ ես անում և բնավ պետք չէ ամեն ինչ խառնել իրար: Նման դեպքերում ստացվում է հենց այսպես, ինչպես հիմա նկարագրեցի: Եվ եթե դրածդ նկարին էլ նայում ես` աջ կողմի նախավերջին մարդը ես եմ և այս տեքստն էլ երևի հարյուրերորդ անգամ կարդացել եմ այդ ժամանակ, իսկ այդ թեմայով առաջին ու մեծ հոդվածը տպագրել եմ 1987 թ-ին ''Ավանգարդ'' թերթում: Եվ մի խորհուրդ. երբեք այլևս չգրես Բաշ-Ապարան /դրանով չես կորցնի ուրիշի գրածի հետքը, իսկ առավելաբար չես օտարացնի մի քանի հազար տարեկան չքնաղ բառը` Ապարանք-Ապարանը/:




Տիգրան ՊետրոսՅանց

ՀԳ.
Ներող եղիր, որ իմ երեկվա գրածին ի ցույց այսօր դրել էիր հեղինակածդ նյութը ու ես նման կերպ արձագանքեցի: Սա իմ երկրի պատմությունն է ու պետք չէ անտեսել ինձ որպես այդ երկրի մասին գրող հեղինակի:



Եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև Համամլու (Սպիտակ), Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում...

Հայ ժողովրդի պատմության ամենաբախտորոշ ու ամենափառահեղ իրադարձություններից է Բաշ-Ապարանի ճակատամարտը: Առհասարակ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից որևէ մեկին նախապատվություն տալը սխալ է, քանզի թե՛ Սարդարապատում, թե՛ Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զինուժի պարտության դեպքում կասկածի տակ կլիներ արևելահայության, մասնավորապես` Արարատյան դաշտավայրի և Լոռի-Թիֆլիս առանցքում բնակվող հայության ֆիզիկական գոյությունը:

Թուրքական բանակը, 1918 թ. գարնանը ... Читать дальше »

Просмотров: 685 | Добавил: tigranhayazn | Дата: 21.02.2014 | Комментарии (0)

ԻՄ ՀՅՈՒՐԸ՝ ՆԱԻՐԻ ԲԱԼԱԲԵԿՅԱՆ



Պարզվեց իմ հայրենակիցն է՝ Ապարանի Հարթավան գյուղից:

Просмотров: 713 | Добавил: tigranhayazn | Дата: 21.02.2014 | Комментарии (0)

Operativ.am-ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ
ԲԱՐԻ ԵՂԵՔ ՁԵՐ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏԵԼ


Հարգելի [Operativ.am | Օպերատիվ լրատվական]-ի պատասխանատուներ նման վերնագրով նյութը տեղադրելուց առաջ փորձ արել եք պարզելու արդյոք վերնագիրը ու դրա տակ դրված նյութը համապատասխանում են իրականությանը: Ձեր տեղադրած նյութը բառացիորեն վերցված է Տիգրան ՊետրոսՅանցի և Հայկ Խաչատրյանի ՛՛Հայկազունք՛՛ գրքից /Ե., 2002 թ., ՛՛Ամարաս՛՛ հրատարակչություն, էջ 346-347/ և Տիգրան Հայազնի /Տիգրան ՊետրոսՅանց/ և Հրաչյա Պետրոսյանցի ՛՛200 հայ զորավարներ՛՛ գրքից /Ե., 2011 թ., էջ 14-15/: Դուք երկու հրատարակությունների ՛՛Հիան՛՛ հոդվածը տեղադրելով՝ խախտել եք հեղինակային իրավունքի մասին օրենքը և չբավարարվելով դրանով /գուցե միտումնավոր կամ գուցե ոչ միտումնավոր/ ձեր անգիտությունը վերնագրել եք ,,Մոռացված հայ զորավարներ՛՛: Բարի եղեք ձեր ապատեղեկատվությունը ճշտել:

Տիգրան ՊետրոսՅանց


Մոռացված Հայ զորավարներ: Հիան (Հիանալի) Հայկազունի

08.Հուլիս.2013 - 22:33

Հիան (Հիանալի) Հայկազունին (կենսագրական տեղեկություններ չկան) մ.թ.ա. 18-րդ դարի վերջին քառորդին ստեղծել է արագաշարժ ու հզոր բանակ, որը զինված էր երկաթե սրերով, զրահավորված էր երկաթե զրահներով, ապահովված էր երկանիվ մարտակառքերով, որոնց լծված էին ձիեր: Հայկական լեռնաշխարհից շարժվել է դեպի հարավ, անցել է Մերձավոր Արևելքի երկրները և մ.թ.ա. 1710 թ-ին դուրս է եկել Սինա թերակղզու եզրը: Եգիպտական փարավոնի բանակը փորձել է կանգնեցնել Հիանի առաջխաղացումը: Ճակատամարտն ավարտվել է եգիպտական բանակի ջախջախիչ պարտությամբ, հայկական թուրը կիսել է եգիպտական փարավոնի բրոնզե սաղավարտն ու գլուխը: Եգիպտական Միջին թագավորության այդ վերջին փարավոնի մումիան, կիսված գլխով ցուցադրվում է Կահիրեի հնեաբանական թանգարանում: Հիան Հայկազունին նվաճել է Եգիպտոսը և իրեն հռչակել է Եգիպտոսի փարավոն՝ դնելով Եգիպտոսի տիրակալների Հայկազյան-հիքսոսյան արքայատան հիմքը: Այս արքայատունը Եգիպտոսում տիրել է 130 տարի՝ մինչև մ.թ.ա. 1580թ-ը: Հայկական-հիքսոսյաններն են ստեղծել հիերոգլիֆ այբուբենը, որ փյունիկացիների միջոցով դարձել է աշխարհի գրեթե բոլոր այբուբենների հիմքը: Նրանք են կատարելագործել եգիպտական օրացույցը և թափառողի փոխարեն ստեղծել անշարժ տարեցույց: Հայկազյան-հիքսոսյաններն են եգիպտացիներին սովրեցրել երկաթ ձուլելու արվեստ: Իսկ այդ ամենն արդեն Հայրենիք-Հայաստանում վաղուց հայտնի էր: Եգիպտոսի դամբարաններից մեկում գտնվել է Հիան փարավոնի մոխրագույն ավազաքարից պատրաստված դիմաքանդակը:
Քանդակը «արմենոիդ» տիպի եզակի օրինակ է: Թագավորն արծվաքիթ է, թեթևակի ուռուցիկ աչքերի բացվածքով, հոնքերը հաստ աղեղներով, սեղմված բարակ շուրթերով, կամային կզակով, մկանուտ՝ մի փոքր երկարավուն դեմքով: Ուշագրավ է Հիան փարավոնի սաղավարտը: Այն դեպի վերնամաս նեղանում է, իսկ ճակատի մասում կերտված է ուժ և արիություն խորհրդանշող նետածայր, որպիսի խորհրդանիշ առկա է Արարատյան թագավորների սաղավարտներին: Հիան փարավոնի դիմաքանդակը պահվում է Լուվրում (Փարիզ):


Просмотров: 619 | Добавил: tigranhayazn | Дата: 21.02.2014 | Комментарии (0)

Մուտք
Օրացուց
«  Февраль 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz