Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 28.03.2024, 23:47
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

ԵՂԵԼ Է ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԿՈՉՎՈՒՄ Է «ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ»

Տիգրան ՊետրոսՅանց
ԱՊԱՐԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ
 


22-29 մայիսի, 1918 թվական:

Ապարանի հերոսամարտը հայ ազգի մղած եզակի կռիվներից է։ Այստեղ հիմնական կռվող ուժը ճակատամարտի առաջին օրվանից մինչեւ հաղթական ավարտը ապարանցի աշխարհազորայիններն էին։ Այդ նրանք են հավաքական որոշում կայացրել՝ փակել թուրքի ճանապարհը եւ պահպանել սեփական ընտանիքների պատիվն ու արժանապատվությունը։ Ապարանի հերոսամարտը սկսվել է 1918 թվականի մայիսի 22—ի կեսօրին, երբ Էսադ փաշայի դիվիզիան եւ Քյազիմ փաշայի երկու գնդերը (ավելի քան 10000 զինվոր ու թալանի պատրաստ 3000—ից ավելի դրսեկ, տեղացի թուրք ու քուրդ ելուզակ) մտել են Ապարանի գավառի սահմանը։ Հետախուզական առաջապահ գումարտակը ուշ երեկոյան հասել է Միրաքի կամրջի դիմաց, եւ թնդացել է նրանց վրա արձակված ապարանցի աշխարհազորայինների հրացանազարկը։

Սակայն ճակատամարտը սկսվել էր ավելի վաղ, երբ մայիսի 15—ին թուրքերը մտել էին Ալեքսանդրապոլ /այժմ` Գյումրի/ եւ Արագած սարի հարավակողմով ու հյուսիսակողմով շարժվել դեպի Հայաստանի սիրտը՝ Երեւան։ Հայաստանը պիտի պաշտպանվեր, պիտի կանգնեցվեին թուրքական հորդաները, բայց հարցն այն էր, թե որտե՞ղ։ Որոշվել է, որ հարավակողմից արշավող թուրքերի ճանապարհը պիտի փակվի Էջմիածնի մատույցներում՝ Սարդարապատում, իսկ հյուսիսակողմից արշավողների ճանապարհը փակվի... Արարատյան դաշտի մատույցներում։

Հյուսիսակողմով արշավող թուրքերն անարգել մտել են Սպիտակ, գրավել շրջակա գյուղերը եւ ընթացքից շրջվել դեպի Ապարանի ճանապարհը։ Համընդհանուր խուճապ է սկսվել։ Սկսել են տեղահանվել նաեւ Ապարանի սահմանային գյուղերը։ Հյուսիսակողմից արշավող թուրքերի ճանապարհը հնարավոր էր փակել Աշտարակի մոտ, Եղվարդում, Երեւանի սահմանագլխին։ Բայց Ապարանում թուրքերի առաջն առնելու մասին որեւէ պլան նախապես չէր կազմվել։ Եվ այդ ճակատագրական պահին, երբ թվում էր, որ այլեւս ոչ մի ուժ չէր կարող Ապարանի գավառամասում փակել թուրքերի ճանապարհը, Ազգային խորհրդի նախագահ Արամ Մանուկյանի հրամանով Ապարանի գավառապետ Սեդրակ Ջալալյանը եւ Ապարանի գավառի Արագյուղ գյուղի բնակիչ, Երեւանի ոստիկանության աշխատակից Արսեն Տեր—Պողոսյանը սկսել են ծանոթանալ իրավիճակին։ Նրանք հանդիպել են Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանի հետ։ Իրավիճակի վերլուծությունից ծնվել է ինքնապաշտպանության վճիռը. կանգնել թշնամու դեմ, չգաղթել եւ չհանձնվել նրա ողորմածությանը։ Ինքնապաշտպանության հրամանատարությունն իրենց վրա են վերցրել Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր—Պողոսյանը, ստեղծվել է պաշտպանության խորհուրդ Տեր-Հովհաննես Տեր—Մինասյանի նախագահությամբ։

Սեդրակ Ջալալյանի անձնական պաշտպանության ձիավորները հրաման են ստացել փակել նահանջի ճանապարհը եւ զենք կրելու ընդունակ բոլոր տղամարդկանց վերադարձնել Ապարան գյուղ։

Մայիսի 17—ին գավառում հայտարարվել է պատերազմական իրավիճակ։ Անընդհատ զարկել են եկեղեցիների զանգերը։ Գյուղերի տանուտերերը, քահանաները մարտի ընդունակ տասնութ տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց զինել եւ ուղարկել են պաշտպանության խորհրդի տրամադրության տակ։ Սեդրակ Ջալալյանն ու Արսեն Տեր—Պողոսյանը ուսումնասիրելով տեղանքը՝ որոշել են պաշտպանության առաջին գիծը հաստատել Նիգավան—Միրաք գյուղերի միջեւ ձգվող բարձունքներում։ Նորակազմ զորաջոկատներն էլ ուղարկվել են հենց այդ գիծը։

Մայիսի 20—ին այդ գծի վրա արդեն եղել է շուրջ 1500 աշխարհազորային։ Գավառում իրավիճակը կայունացել է, Ապարան գյուղից արեւելք գտնվող գյուղերի տեղահանությունը կանգնեցվել։
Հերոսամարտն ըստ օրերի

Մայիսի 22, կեսօր։ Պաշտպանության առաջին, ինչպես նաեւ ուղղակի Ապարան գյուղի մոտ ձեւավորված երկրորդ գծում աշխարհազորայինների թիվը հասել է 3500—ի։ Փաստորեն, Ապարանի գրեթե ամեն գյուղ մոտ հարյուր տղամարդ էր ուղարկել ճակատ։ Ճիշտ է, ժամանակակից զենք բոլորը չէ, որ ունեին, զինամթերքը սակավ ... Читать дальше »

Просмотров: 1899 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2014 | Комментарии (0)

ՀՅՈՒՐԸ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՅԱՆՆ ԷՐ

Հունիսի 18-ին, չորեքշաբթի օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:

Օրվա հյուրն էր գրող, արվեստաբան, երգիչ, հեղինակային երգերի կատարող Արսեն Համբարյանը:

Տիգրան ՊետրոսՅանցն իր խոսքում նշեց, որ Արսեն Համբարյանի հետ համագործակցում է 2006 թվականից: Նա այն հայ մտավորականներից է, որ իր դիրքորոշմամբ, ազգային դիմագծով, հասարակական հարթակում ունեցած ներկայությամբ ու դերակատարմամբ կատարյալ ազգային մտավորականի կերպար է: Թեև ստացել է տեխնիկական կրթություն, ավարտել է պետական ճարտարագիտական համալսարանի ռոբոտատեխնիկական բաժինը, բայց Վաղ միջնադարի, Վերածննդի ժամանակների գործիչների նման բազմազբաղ է ու տեխնոկրատ լինելուն զուգահեռ հետաքրքիր գրող է, բանաստեղծ, արվեստաբան, երգիչ, երգահան, հեղինակային երգերի կատարող, ազգաբան: Եվ, որ ամենակարևորն է, միշտ այնտեղ է, որտեղ ազգային խնդիրներ են արծարծվում ու լուծում փնտրում: Բազմազբաղության ծիրում ժամանակ է գտնում լինելու Մշակույթի հայկական ֆոնդի ամենագործուն անդամներից, ամենամյա այցով Պատմական Հայաստանի վերակերտող-վերաներկայացնողներից մեկը: Նա նաև լավ հայր է: Եվ օգտվելով առիթից ջերմորեն շնորհավորեց հանդիպման մասնակից Արսեն Համբարյանի դստերը՝ Լուսինեին, որ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը և հաջողությամբ ընդունվել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտուրան:

Արսեն Համբարյանը խոսեց իր անցած ճանապարհի, գրելու պահանջի, երգելու, երգ ստեղծելու առանձնահատկության, իր կյանքում դրանց ուղղակի անհրաժեշտության մասին:

Խոսքին զուգահեռ Արսեն Համբարյանը կատարեց իր հին և նոր երգերից մի քանիսը, իսկ դուստրը՝ Լուսինեն, կարդաց նրա բանաստեղծություններից:

Հանդիպման մասնակից Շուշան Հակոբյանը «Ֆեյսբուքյան» իր էջում գրել է. «Ներկա գտնվեցի ՀՊՄՀ գիտական գրադարանի "Չորեքշաբթի" գրական ակումբի հերթական հանդիպմանը, որը հյուրընկալել էր գրող, արվեստաբան, երգիչ, հեղինակային երգերի կատարող Արսեն Համբարյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվեց հայ խոսքի ու երգի ճշմարիտ արվեստը, դրանց ակունքները, հեղինակի նորաստեղծ հեքիաթաշարը, ինչպես նաև նրա ստեղծագործություններում տեղ գտած խորիմաստ առակները, որոնք ըստ հեղինակի կանխատեսելի են անակնկալ դժվարություններով լի կյանքի վաղվա օրվա համար: Անչափ գեղեցիկ էին հանդիպման ժամանակ հնչած կատարումները գրված Մովսես Խորենացու, Պարույր Սևակի, Արևշատ Ավագյանի և այլոց ստեղծագործությունների հիման վրա, որոնց երաժշտական կյանք է տվել հենց ինքը՝ Արսեն Համբարյանը»:

Ակումբի անդամ Գայանե Ղազարյանն իր «Ֆեյսբուքյան» էջում գրել է. «Պարոն Արևշատ Ավագյանը իր հրաշք նկարներից մեկը ստեղծեց «Չորեքշաբթի» գրական ակումբում, հենց հանդիպման ժամանակ,նա նկարում էր գրիչով՝ ստվարաթղթի վրա, նկարը կոչեց «Մտապատկեր»: Ես հպարտ եմ, որ այդ պահին նրա կողքը նստած էի և հետևում էի նկարի ստեղծման ողջ ընթացքին: Նկարի գրումը ավարտվեց Արսեն Համբարյանի «Վահագն» երգի կատարման Ժամանակ»:

Բանաստեղծ, նկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանն այսպես բնութագրեց Արսեն Համբարյանին. «Չճանաչել Արսեն Համբարյանի գործերը, կնշանակի արդի հայ գրականության մեջ մի շատ կարևոր էջ թողնել դատարկ»:

Արսեն Համբարյանի մասին ջերմ խոսքեր ասացին գրական ակումբի անդամներ Սերինե Հովհաննիսյանը, Հրաչյան /Ժորա Հակոբյան/: Նրանք կարդացին գրողի առակների գրքից իրենց առանձնացրած առակները:

Հանդիպման մասնակից գրական ակումբի անդամներին շնորհակալության խոսք ուղղելով հանդիպման համար ... Читать дальше »

Просмотров: 616 | Добавил: tigranhayazn | Дата: 18.07.2014 | Комментарии (0)

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ նախարարության հովանավորությամբ հրատարակված գրքերի շնորհանդես: Ներկայացվեցին պատմական գիտությունների դոկտոր, Իրանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Բայբուրդյանի «Իրանի հայ համայնքը. արդի խնդիրներ» և պատմական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն, գրող Հովհաննես Զատիկյանի «Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կեսին» գրքերը: Առաջինը հրատարակության է պատրաստել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը, երկրորդը՝ «Նորավանք» գիտակրթական համալիրը:


Գրքերի մասին ջերմ խոսք ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ասվեցին ջերմ խոսքեր:


«Կարինի նահանգը XIX դարի երկրորդ կեսին» գրքի մասին խոսք ասաց նաև խմբագիրը՝ Տիգրան ՊետրոսՅանցը: Նա մասնավորապես նշեց. «Ես այս պահին երկակի զգացողության ազդեցության դաշտում եմ: Ամենաջերմ խոսքեր ասվեցին մեր հարավային հարևան երկրի՝ Իրանի Հանրապետության, այնտեղ ապրող հայերի, նրանց նկատմամբ պետության հոգացության մասին և դժվար է այդ լույսի տակ որևէ գնահատական տալ մեր մյուս հարևանի գործունեությանը, որ ունեզրկեց, հարենազրկեց, ցեղասպանեց մեր բովանդակ հայրենիքի Արևմտյան կոչվող մասում ապրող հայությանը:

Այս գիրքն այդ հայրենիքի մեկ նահանգի պատմական պատկերի արտացոլանքն է մեծ ցեղասպանությունից անմիջապես առաջ ու իր բովանդակած նյութով ոչ միայն պատմական աշխատոանք է, այլ, ու առաջին հերթին, իրավական փաստաթուղթ, որ բազում աղբյուրների համադրմամբ ու դրանց հիման վրա միջինացված թվերով ապացուցում է, որ հայ ժողովրդի կորուստները 1890-1923 թվականներին կրկնակի պակաս են ներկայացվում: Վերոհիշյալն ասելու համար հեղինակը

հատ-հատ ուսումնասիրել է նահանգի 400-ից ավելի բնակավայրերի պատմությունը, նվազագույնը երեք, այլ դեպքերում՝ տասից ավելի աղբյուրների համադրմամբ ճշտել հայ բնակչության իրական թիվը, բնակավայրերի տնտեսական վիճակը, մարդկանց ապրելակերպը, արտադրանքը, սրբավայրերը, պատմական կառույցները: Սա շատ կարևոր գիրք է և ես համոզված եմ, որ երբ Թուրքիան առերեսվի իր պատմական ոճրագործության հետ, այն կլինի իրավական կարևորագույն ակտերից մեկը»:

Просмотров: 554 | Добавил: tigranhayazn | Дата: 23.05.2014 | Комментарии (0)


ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ապրիլի 5-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:

Օրվա հյուրն էր Արցախյան պատերազմի մասնակից, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Ա Աճեմյանը:

Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ստեղծագործող երիտասարդների համար շատ կարևոր է շփումը այնպիսի անձերի հետ, ովքեր մասնակից են ազգայնին ազատագրական շարժմանը, օրինակ են ծառայում և կարող են դաստիարակչական կարևոր դերակատարություն ունենալ ստեղծագործական հերոս դառնալու համար: Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Շահեի համառոտ կենսագրությունը, ապա հյուրին ներկայացրեց հանդիպման մասնակիցներին, որոնք Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսանողներ, ՀՊՄՀ ավագ դպրոցի, Եվրասիա վարժարանի աշակերտներ էին: Խորհրդանշական էր, որ մասնակիցների թվում էր նաև ՀՊՄՀ ուսանողուհի Սուսաննա Մինասյանի Շահեն որդին, որ 9-րդ դասարանի աշակերտ է:

Շահե Ա Աճեմյանը իրեն տրված երկու ժամերի ընթացքում պատմեց լիբանանյան մանկության, Լիբանանում ծավալված քաղաքացիական պատերազմի տարիներին հասունանալու մասին, խոսեց 1981-ից ԱՄՆ-ում հաստատվելու և այստեղ ծավալած հայրենասիրական գործերի մասին, ապա Կարո Քահքեջյանի հետ Արցախ գալու, «Խաչակիրներ» ջոկատի ստեղծման և Արցախյան պատերազմին մասնակցության մասին: Նա պատասխանեց նաև գրական ակումբի անդամներ Վահե Խալաֆյանի, Սերինե Հովհաննիսյանի, Ռեգինա Ճաղարյանի, Սուսաննա Մինասյանի և մյուսների տված հարցերին: Հանգամանորեն անդրադարձավ նաև Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմի և մասնավորապես Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակին: Հայտնեց իր մասնավոր կարծիքը Հայաստանի բարգավաճմանը ծառայելու և ուրիշ երկրների տարածքում հայկական գաղութներ ունենալու, ժամանակի ընթացքում դրանք կորցնելու ե կրկնակի գաղթական դառնալու խնդիրներին և կոչ արեց, որ բոլոր հայերը գաղթեն Հայաստան և շենացնեն ու հզորացնեն իրենց հայրենիք Հայաստանը:

Շահեի մասին խոսք ասաց նաև Արցախյան պատերազմի մասնակից, պահեստի գնդապետ Գագիկ Դանիելյանը:

Օրվա հանգույն ԵՊՀ ուսանող Տաթև Պիճոյանը ակումբի անդամների ձայնակցությամբ կատարեց «Զինվորի երգը», իսկ Ոստիկանության ակադեմիայի կուրսանտ Նաիրա Շահինյանը կարդաց հայրենիքին նվիրված արձակ մանրապատումը:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը և Շահե Ա Աճեմյանին և պահեստի գնդապետ Գագիկ Դանիելյանին նվիրեց «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը:

 

Просмотров: 532 | Добавил: tigranhayazn | Дата: 13.05.2014 | Комментарии (0)

ՓԱՌԱՏՈՆԻ ՕՐԱԳԻՐ
ՓՈՐՁԵՐԻ 3-ՐԴ
Լուսանկարային ռեպորտաժ




Կարդում է Սուսաննան



Արսեն Պապիկյանը մտածում է...




Արևիկը և Շուշանիկը



Լիանան, ՊետրոսՅանցը, Արմենուհին

Համաբուհական ասմունքի փառատոնի փորձերը շարունակվում են:

Просмотров: 872 | Добавил: tigranhayazn | Дата: 14.03.2014 | Комментарии (0)

ՎԵՐՋ ՏՎԵՔ ԱՅԼԱՆՎԻՐՈՒՄՆԵՐԻՆ



Զարմանալի եզրակացություններ են պտտեցվում ֆեյսբուքում Խեթուսա քաղաքի լուսանկարի առիթով. ՛՛պերուական տիպ՛՛, ՛՛խեթերը, որ հետո են եկել՛՛... Պետք չէ մեր պատմությունը այլակերպել ու այլանվիրումներով այլանվիրել ու հետո տնքալ, թե ինչու են այդ օտար-օտար պատմաբան-գիտնականները մեզ մեր իրական պատմությունից զրկում: Ամենավառ օրինակը հենց մենք ենք ու մենք ենք ուրիշներին տարակարծիք մտքերի մեջ գցում: Այս քաղաքի պարագային գործել է նույն ժողովրդի կառուցողական տարաժամանակյա սկզբունքը, ամենահները կառուցել են իրենց հասանելի, նրանց հաջորդները՝ իրենց հասանելի, ավելի երիտասարդները՝ իրենց ու նոր ժամանակներին հասանելի եղանակներով: Չեն եղել նախկիններ ու առավել ևս հետո եկած ազգեր: Այս տարածաշրջանում ապրել է մեկ ծագումի ազգ՝ աշխարհագրական տարբեր հատվածներում այդ տարածքին հատուկ շինարարական արվեստով: Խոսքը վերաբերում է ՀԱՅ ազգին, այս տարածաշրջանի գերակա /դոմինանտ/ ազգին: Իսկ ՛՛չհասկացողների՛՛ համար էլ ասեմ, որ վրացիները հենց այնպես չեն մեզ անվանում սոմԽԵԹԻ...

Տիգրան ՊետրոսՅանց



ՀՊՄՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
«ԱՍՊԵՏԱՑ ՓԱՌՔ» ՇՔԱՆՇԱՆՈՎ


Մարտի 12-ին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցին, ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում իրականացրած աշխատանքների համար,



հանձնվեցին ՀՀ «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիա» հասարակական կազմակերպության բարձրագույն «Ասպետաց փառք» շքանշանը և պատվոգիր:



Հանդիսությանը մասնակցում էին և ողջունեցին ակադեմիայի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանը, Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային գիտական ակադեմիայի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Արթուր Գևորգյանը, ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, Ասպետաց ակադեմիայի գեներալ-մայոր Աղաբեկ Խաչատրյանը, այլ ներկայացուցիչներ, գուսաններ Ալմաստը և Հայկազունը:



Հավաքի ժամանակ ներկայացվեցին նաև Արթուր Գևորգյանի հեղինակած և Մոսկվայում ռուսերեն լեզվով հրատարակված երեք գրքերը, որոնցից երեքական օրինակ հեղինակը նվիրեց Մանկավարժականի գրադարանին:

Просмотров: 562 | Добавил: tigranhayazn | Дата: 14.03.2014 | Комментарии (0)

ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԵՐԸ


Համաբուհական ասմունքի փառատոնին ներկայացվող ստեղծագործություններն արդեն ընտրվել են, ինչպես նաև հայտնի են դրանք կատարող ուսանողները:




Գործերի ընտրությունը կատարել են հենց ուսանող-ասմունքողները: Ընտրվել են Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Հայ-սլավոնական համալսարանի, Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, ՄԱՆՑ համալսարանի ուսանողների, 11-րդ դասարանի աշակերտների գործեր, ասմունքողները հիմնականում Մանկավարժական համալսարանից են:
Մարտի 11-ից սկսվել են փորձերը:



Լուսանկարային այս փունջը կատարվել է փորձերի առաջին երկու օրերին:

Просмотров: 573 | Добавил: tigranhayazn | Дата: 14.03.2014 | Комментарии (0)

3600-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐԸ ՀԱՅՏՆԻ Է
ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԶԻՆՎՈՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆՆ Է



Քիչ առաջ իմ ընկերների թիվը հատեց 3600-ի սահմանը:
Այդ ընկերը դարձավ Հայոց բանակի զինվոր Արթուր Սահակյանը:
Շնորհավորում եմ Արթուրին:
Նա թվով 36-րդն է, որ կստանա իմ ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛ գիրքը:
Արթուր, խնդրիր հարազատներիցդ որևէ մեկին, գա և ստանա քո պարգև-գիրքը և փոխանցի քեզ:


Տիգրան ՊետրոսՅանց


ԻՄ ԿՌԻՎԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

/ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐ
hayagitaran.info
Հասմիկ Գուլակյանի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, աստղագետ, ժայռապատկերաբան Կարեն Թոխաթյանի հետ... /


...Նույն տեսական սխալի տիաժավորումն է: Այս հեղինակը բացառիկ մոտ է պատկերային մտածողության վերլուծությանը, բայց և բացառիկ հեռու դրանց ստեղծման ժամանակի հասկացողությունից: Հայկական ժայռապատկերների ստեղծման ներքին տարիքը 15-14-րդ հազարամյակներն են, վերին տարիքը` անսահմանություն /նվազագույնը` 30-րդ հազարամյակ/: Գործել ու գործում է ''տեսնես ուշիշները ինչ կմտածեն'' հիվանդ սկզբունքը: Իսկ ուրշները /լուրջ-լուրջ պատնաբաններ ու ազգաբաններ/ երբ կեղծում են մեր պատմությունը նայում են մեր աչքերին, լավագույնս մեջ են բերում հենց մեր տիրաժավորած կեղծիքը, իսկ առավելաբար թքած ունեն իսկական գիտության վրա...

Տիգրան ՊետրոսՅանց

09.03.2014


« 1 2 ... 4 5 6 7 8 ... 42 43 »
Մուտք
Օրացուց
«  Март 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz