Տիգրան Պետրոսյանցի տեղեկություններով առաջին հանրապետության տարիներին գեներալի կոչում է շնորհվել 36 անձի
28.05.2011 16:19
Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»
Վերջերս լույս տեսավ պահեստի փոխգնդապետ, պատմաբան Տիգրան Պետրոսյանցի
«Հազար հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը, որտեղ աշխարհի 34
երկրներում գեներալի ու ծովակալի կոչումների արժանացած 1106 մարդու
կենսագրություն է ներկայացված։ Գրքում նաև գեներալներն են, որոնց շնորհիվ
նաև 1918-ի մայիսին ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Տիգրան
Պետրոսյանցի հեղինակած գրքում կան նաև ուշագրավ բացահայտումներ։
Պահեստի փոխգնդապետ, պատմաբան Տիգրան Պետրոսյանցի համար վերջին երկու
տարիները չափազանց բեղուն էին։ Հրատարակել է «Վարդենիս», «Հազար հայազգի
գեներալներ, ծովակալներ», «200 հայ զորավարներ» հանրագիտարանները։ Վերջին
երկուսը մեր զորական ուժի մասին է, մարդկանց մասին, որոնց մեր ազգը
պարտական է իր գոյության թե անցած փուլի, թե հեռահար նպատակների
համար»,-ասում է հեղինակը։
Նրա փոխանցմամբ «Հազար հայազգի գեներալներ, ծովակալներ» գրքում պետական
ծառայություններից աշխարհի 34 երկրներում գեներալի ու ծովակալի կոչումների
արժանացած 1106 մարդու կենսագրություն է ներկայացված։
Հայոց բանակի կայացման գործում դժվար է թերագնահատել հայ կնոջ դերը
22.01.2011 14:48
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
19 տարի առաջ մեր ժողովուրդը դժվար թե պատկերացներ, որ ունենալու է սեփական
բանակ, որն անկախ պետականության կարեւորագույն գրավականներից է, չնայած
հայ ժողովուդը դարեր ի վեր մշտապես պաշտամունքի առարկա է դարձրել իր զորքն
ու զինվորին։
Հայ ժողովրդի դարավոր երազանքն այսօր իրականություն է։ Հայոց բանակի կայացման գործում դժվար է թերագնահատել հայ կնոջ դերը։
Հայ իրականության մեջ կինը երբեք ստրուկ չի եղել։ Նա միշտ էլ եղել է
թագուհի իր տարածքում։ Ու այս թագուհի կանայք նաեւ չերկնչեցին բոկոտն գնալ
ու իրենց հայրերի, ամուսինների ու զավակների կողքին կռվել թշնամիների դեմ։
Պատմաբան ու պահեստային գնդապետ Տիգրան Պետրոսյանցը հիշեցնում է նաեւ
Զարմանդուխտին, որը Կիլիկիայի հայկական պետության կորստից հետո Զեյթունի
լեռներում շուրջ 50 տարի պահեց մի իշխանություն, որը հենց նրա անունով էլ
կոչվում էր։
Երբ արցախյան շարժումը սկսվեց օպերայի հրապարակում հավաքված հարյուր
հազարավոր մարդկանց հիսուն տոկոսից ավելին կանայք էին, ու նրանք էլ դարձան
այն շարժիչ ուժը, որ մեր տղամարդկանց տարան դեպի սխրագործություն, դեպի
անկախ պետության գաղափարի իրագործում։ Իսկ երբ ծավալվեցին մարտական
գործողությունները՝ կանայք դարձան նաեւ այդ գործողությունների անմիջական
մասնակիցը, հիշում է զրուցակիցս։
Արցախյան պատերազմին հանրապետությունից մասնակցել են 156 կանայք, որոնցից
17- ը զոհվել են, 35- ից 40- ը առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներ են
դարձել։ Շատ կանայք պատերազմից հետո էլ մնացին ու մինչ օրս ծառայում եւ
իրենց կարեւոր ներդրումն են կատարում հայոց բանակի կայացման գործում։
Հայոց բանակում այսօր կան բազմաթիվ կին գնդապետներ, փոխգնդապետներ,
մայորներ, սպաներ, ավագ լեյտենանտներ ու լեյտեննտներ։ Նրանք կատարում են
այն առօրյա աշխատանքը, որը կոչվում է շտաբային աշխատանք, եւ պահեստային
գնդապետ Տիգրան Պետրոսյանցը վստահեցնում է, որ կանայք այդ աշխատանքը
կատարում են լավագույն ձեւով։ Պաշտպանության համակարգում նրանց
ներկայացվում են նույն պահանջներն, ինչը եւ տղամարդկանց։
Հայ ժողովրդի ճակատագիրը հաճախ են համեմատում հրեա ժողովրդի ճակատագրին,
քանի որ երկուսն էլ հարատեւ պատերազմենրի մեջ են անբարեհաճ հարեւանների
հետ։ Երբեմն խոսում են նույնիսկ հայ կանանց բանակ զորակոչելու
անհրաժեշտության մասին, ինչպես դա անում են հրեաները։
Զրուցակիցս 18 տարեկան հայ աղջկան զորակոչելու անհրաժեշտությունը, համենայն դեպս այս պահին, բացառում է, բայց ինչ իմանաս…
Երբ վտանգված է հայրենիքը, կին ու տղամարդ այլեւս գոյություն չունեն։
Սարդարապատի 90-ամյակը կնշվի Վանաձորում եւ Ապարանում
22.05.2008 16:03
«Եթե
չլիներ Ապարանի հերոսամարտը, չէին լինի Հայաստանի ոչ առաջին, ոչ երկրորդ
հանրապետությունները: Վանաձորի, Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերը
որոշեցին մեր հանրապետությունների ծնունդը»,- հերոսամարտերի 90-ամյակին
նվիրված ասուլիսում այսօր ասաց «Նիգ Ապարան» հայրենակցական միության
խորհրդի անդամ Տիգրան Պետրոսյանցը:
Նրա խոսքով` օրվա այդ խորհրդի գիտակցումով է, որ Հայաստանում մայիսի 25-ը
նշվում է որպես Ապարանի հերոսամարտի օր: Այդ օրը Ապարան քաղաքում
նախատեսվում են տոնական հանդիսություններ, ռազմական քայլերթ դեպի Ապարանի
հերոսամարտի «Վերածնունդ» հուշարձան: Քաղաքային հրապարակում կկանգնեցվեն
Դրաստամատ Կանայանի, Սեդրակ Ջալալյանի արձանները:
Պատմաբանը համոզված է, որ Ապարանի հերոսամարտը ոչնչով չի զիջում
Սարդարապատի ճակատամարտին. եթե Սարդարապատում թուրքական ուժերին դիմակայում
էին կանոնավոր ուժեր` Երեւանի դիվիզիան, Ապարանում թշնամուն հանդիման
բնակչությունն էր: Նա կոչ արեց չօգտագործել Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա
անվանումները, որոնք ոչ հայկական հնչողություն ունեն:
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը տեղեկացրեց, որ
մայիսյան հերոսամարտերի 90-ամյակի առիթով ծրագրված հանրապետական եւ
մարզային 100 միջոցառումների մեծ մասն արդեն անցկացվել է, սակայն հիմնական
արարողությունները տեղի կունենան մայիսի 25-28-ը:
Ապարանում` մայիսի 25-ին, Վանաձորում` մայիսի 26-ին, Սարդարապատում` մայիսի
27-ի երեկոյան եւ մայիսի 28-ին տեղի կունենան զինվորական շքերթներ,
հանդիսավոր համերգներ, ժողովրդական հյուրասիրություններ: «Ոգու եւ ուժի
միավորումն է հայ ժողովրդին բերել հաղթանակ. բոլոր միջոցառումների հիմքում
հենց այդ գաղափարն է դրվելու»,-ասաց Գ.Մանասյանը:
Ամփոփվել են Երեւանի մեծամասնական ընտրակարգով արդյունքները
13.05.2007 15:24
Ամփոփվել են Երեւանի մի շարք ընտրատարածքների մեծամասնական ընտրությունների նախնական արդյունքները£
Ավանի թիվ 1 ընտրատարածքում նախնական արդյունքներով հաղթել է
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանը, որն
ստացել է 21.178 ձայն: Նրա մրցակից՝ ՀՀՇ կուսակցության կողմից առաջադրված
Հովհաննես Իգիթյանը ստացել է 5650 ձայն£ Հանձնաժողովի նախագահ Գեղամ
Հայրապետյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ ժամը 14- ի դությամբ դիմում
բողոքներ չեն ստացվել:
Նոր Նորքի թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայացած
ընտրություններում նախնական արդյունքներով հաղթել է ՀՀԿ- ից Ռաֆիկ
Պետրոսյանը, որն ստացել է 14.215 ձայն: Նրա մրցակիցներ ՕԵԿ- ական Սամվել
Ֆարմանյանն ստացել է 8.396 ձայն, «Ազգային միաբանություն» կուսակցության
առաջադրած Գարեգին Կոստանյանն ստացել է 4.712 իսկ «Հայոց Հայրենիք»- ից
առաջադրած Արշակ Բարլաչյանը 10.706 ձայն£
Քանաքեռ- Զեյթուն թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայացած
ընտրություններում նախնական արդյունքներով 4 թեկնածուներից հաղթել է ԲՀԿ-
ական Աշոտ Տոնոյանը¯ 15.713 ձայնով, իսկ ԺՈՒԿ- ից առաջադրված Մանուկ
Գասպարյանը, Երիտասարդական կուսակցությունից Հայկ Գրիգորյանը եւ
Կոմունիստական առաջադիմական կուսակցությունից Վազգեն Սաֆարյանը
համապատասխանաբար ստացել են 13.338, 1072, 1237 քվե:
Դավթաշեն- Արաբկիրի թիվ 5 ընտրատարածքում նախնական արդյունքներով 12.397
ձայնով հաղթել է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Լեւոն Սարգսյանը: Ազատական առաջադիմական
կուսակցությունից Հովհաննես Հովհաննիսյանն ստացել է 6886, մյուս երկու
թեկնածուներն էլ՝ Հայկ Բաբուխանյանը եւ Թաթուլ Մանասերյանը ստացել են
համապատասխանաբար 3628 եւ 5384 ձայն:
Աջափնյակ համայնքն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով
ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ անդամ Հարություն Փամբուկյանը` հավաքելով 10
318 ձայն: Ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ
Խաչատրյանը հայտնել է, որ մյուս թեկնածուներից «Դաշինք» կուսակցության
անդամ Վահան Կարապետյանի օգտին քվերակել է 9 000, ՕԵԿ անդամ Գագիկ
Բաղդասարյանի օգտին` 6 302 եւ անկուսակցական Տիգրան Պետրոսյանցի օգտին` 1
477 ընտրող:
Մալաթիա- Սեբաստիա թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայացած
ընտրություններում նախնական արդյունքներով միակ առաջադրված թեկնածու,
անկուսակցական Սամվել Ալեքսանյանն ստացել է 23.309 ձայն:
Իսկ Մալաթիա-Սեբաստիա թիվ 8 ընտրատարածքում նույնպես անկուսակցական, բայց ՀՀԿ-ից առաջադրված Հակոբ Հակոբյանն ստացել է 21.661 ձայն£
Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայացած
ընտրություններում նախնական արդյունքներով 5 թեկնածուներից հաղթել է ՀՀԿ-
ական Ռուբեն Սադոյանը, ով էլ ստացել է 11.125 ձայն, իսկ ԱԺԴ- ական Կարեն
Վարդանյանը՝ 1.440, ՕԵԿ- ական Մհեր Շահգերդյանը 4.928, Երիտասարդական
կուսակցության ներկայացուցիչ Վահան Բաբայանը 1089 ևեւանկուսակցական
Նապոլեոն Ազիզյան 6206 ձայն:
Կենտրոն- Նորք-Մարաշ թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով
կայացած ընտրություններում նախնական արդյունքներով 3 թեկնածուներից
առավելագույն ձայն ստացել է անկուսակցական Խաչատուր Սուքիասյանը՝ 18064
ձայնով, Քրիստոնեա- դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն
ստացել է 6868, իսկ անկուսակցական Թադեւոս Հովհաննիսյանը 1616 ձայն£
Ինչպես վկայում է հանձնաժողովի նախագահ Աշոտ Գորդյանը, անվավեր է համարվել
2037 քվեաթերթիկ եւ ստացվել է մեկ դիմում բողոք՝ Թադեւոս Հովհաննիսյանի
վստահված անձի կողմից:
Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում 6 թեկնածուներից առավել՝ 11.180 ձայներ է
ստացել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վերսանդիկ Հակոբյանը:
ՕԵԿ- ական Հասմիկ Բաղդասարյանը ստացել է 5289, ՀԺԿ-ից Վարդան Մկրտչյանը՝
4009, Առաջադիմական երիտասարդական կուսակցությունից Ժասմեն Ասրյանը 1269 եւ
անկուսակցականներ Աշոտ Եղիազարյանն ու Սամվել Մկրտչյանը համապատասխանաբար
ստացել են 4634 և 2239 ձայն:
Էրեբունի- Նուբարաշեն թիվ 13 ընտրատարածքում առաջադրված միակ թեկնածուն՝
Արմեն Պուրտոյանն ստացել է 25.045 ձայն: Անվավեր են համարվել 2329
քվեաթերթիկ: Իսկ հանձնաժողովի նախագահ Սեյրան Մկրտումյանը հավաստիացնում է,
ընտրախախտումներ կամ դիմում բողոքներ չեն արձանագրվել:
Լույս է տեսել «Հայկական հարցը միջազգային դիվանագիտության ակունքներում» աշխատությունը
06.04.2007 16:48
Լույս
է տեսել Ազատ Թադեւոսյանի «Հայկական հարցը միջազգային դիվանագիտության
ակունքներում» աշխատությունը: Երեւանի դատական փորձաքննության եւ
հոգեբանության ինստիտուտի ռեկտորի հեղինակած աշխատությունն անդրադառնում է
մամուլում Հայկական հարցի մեկնաբանմանը, հայ ժողովրդի ողբերգությունում մեծ
տերությունների ունեցած հատուկ դերակատարմանը, մասնավորապես` Ռուսաստանի
դիրքորոշմանը, Ցեղասպանության հետեւանքներին, ինչպես նաեւ անկախ
Հայաստանում հայկական հարցի ներկայացմանը:
Հեղինակի խոսքով` Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի նախաշեմին
հրատարակված գիրքը նպատակ ունի ներկա եւ գալիք սերունդներին հասցնելու
Հայկական հարցի ամբողջ պատմությունը, իրականությունը, իմաստն ու
ճշմարտացիությունը: «Այն ահազանգ է նաեւ միջազգային հանրությանը, Հայոց
ցեղասպանության հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած պետություններին`
գիտակցելու, որ Ցեղասպանությունը համամարդկային ծանրագույն
հանցագործություն է: Այն պետք է խստագույնս դատապարտվի, որպեսզի կանխվեն
նմանօրինակ դեպքերի կրկնությունները»,-ասաց Ա. Թադեւոսյանը:
Պատմաբան, բանասեր Տիգրան Պետրոսյանցի խոսքով, չնայած Խորհրդային Միության
տարիներին թեմային անդրադարձ կատարելու մի քանի փորձեր արվել են, սակայն
թույլատրելիի սահմաններում: «Այսօր արդեն ունենք չակերտները բացած եւ
տարբեր տեսանկյուններից վերլուծված աշխատություն»,-ասաց պատմաբանը:
Վաղը Հայոց բանակը «Գարնանային մեղեդիներ» կնվիրի հայ կանանց
07.03.2007 16:07
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հայ իրականության մեջ կինը երբեք ստրուկ չի եղել£ Նա միշտ էլ եղել է
թագուհի իր տարածքում£ Ու այս թագուհի կանայք նաեւ չերկնչեցին բոկոտն գնալ
ու իրենց հայրերի, ամուսինների ու զավակների կողքին կռվել թշնամիների դեմ£
Պատմաբան ու պահեստային գնդապետ Տիգրան Պետրոսյանցը հիշում է. «Երբ
արցախյան շարժումը սկսվեց, Ազատության հրապարակում հավաքված հարյուր
հազարավոր մարդկանց հիսուն տոկոսից ավելին կանայք էին, ու նրանք էլ դարձան
այն շարժիչ ուժը, որ մեր տղամարդկանց տարան դեպի սխրագործություն, դեպի
անկախ պետության գաղափարի իրագործում£ Իսկ երբ ծավալվեցին մարտական
գործողությունները կանայք դարձան նաեւ այդ գործողությունների անմիջական
մասնակիցը»£
Մենք պիտի գլուխ խոնարհենք այն կանանց առջեւ, ովքեր իրենց տունն ու
զավակներին թողած` գնացին մարտի դաշտ,ասում է Տիգրան Պետրոսյանցը£ Շատ
կանայք պատերազմից հետո էլ մնացին ու մինչ օրս ծառայում եւ իրենց կարեւոր
ներդրումն են կատարում Հայոց բանակի կայացման գործում: Հայոց բանակում
այսօր կան հզարավոր կին գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, սպաներ, ավագ
լեյտենանտներ ու լեյտենանտներ£ Նրանք կատարում են այն առօրյա աշխատանքը,
որը կոչվում է շտաբային աշխատանք£ Եվ կանայք դա կատարում են լավագույն
ձեւով£
Վաղը` մարտի 8-ին, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
նախատեսված «Գարնանային մեղեդիներ» վերնագրով համերգը Հայոց բանակը նվիրում
է ինչպես կին զինծառայողներին, զոհված ազատամարտիկների մայրերին, այնպես
էլ բոլոր հայ կանանց ու աղջիկներին: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն,
միջոցառման գլխավոր պրոդյուսեր Արմեն Ամիրյանն ասում է, որ համերգի
ընթացքում ելույթներ կունենան հանրապետության հայտնի երգիչ- երգչուհիները,
որոնք կկատարեն նոր ու հին երգեր` նորովի մատուցմամբ: Համերգի ընթացքում
կլինեն նաեւ անակնկալներ:
Օպերային թատրոնի բեմում այսօր տեղի է ունենում վաղվա համերգի գլխավոր
փորձը: Տոնական տրամադրությունն ու հաճելի անակնկալներն անպայման խոստանում
են ապահովել նաեւ միջոցառման գլխավոր ռեժիսոր Սուրեն Ռշտունին եւ Հանրային
ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանը:
Ռուբեն Մաթեւոսյանը կարեւորում է այն հանգամանքը, որ այս համերգի հիմնական
իմաստը Հայոց բանակի վերաբերմունքն է հայ կանանց նկատմամբ, մի երեւույթ,
որը դաստիարակության լավագույն օրինակ է:
Հրատարակվել են «Ապարանի հերոսամարտը» եւ «Հայրենիքը մեր սրտերում» գրքույկները
26.05.2005 17:00
Հայաստանի ազգային գրադարանում ներկայացվել են «Նիգ-Ապարան»
հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության գործագիր տնօրեն,
պատմաբան, լրագրող, բանակի փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանցի «Ապարանի
հերոսամարտը» եւ «Հայրենիքը մեր սրտերում» գրքույկները:
Առաջին գրքույկում ընդգրկվել են 1918թ.-ի մայիսի 19-22-ին Ապարանի ինքնապաշտպանական հերոսամարտի մասնակից
աշխարհազորայինների անուններն` ըստ գյուղերի: Գրքույկում առաջին անգամ ներկայացվում են նաեւ հերոսամարտի զորահրամանատարները:
Երկրորդ գրքույկում զետեղված են տեղեկություններ 1941-1945թթ.-ի Հայրենակայան մեծ պատերազմի` ապարանցի մասնակիցների վերաբերյալ:
Գրքերի ողջ տպաքանակը կնվիրաբերվի գրադարաններին: Հեղինակի խոսքով` մինչեւ տարեվերջ լույս կտեսնի եւս 8 գիրք:
Հայոց գրերի պուրակ` Արագածի լանջին
27.04.2005 17:37
«Միասնության շուրջպարի» շրջանակներում Արագած լեռան լանջին` 1600
մետր բարձրության վրա, ստեղծվելու է Հայոց գրերի պուրակ, որտեղ կկանգնեցվեն
Մեսրոպյան այբուբենի բոլոր 39 տառերի քարե կերտվածքները:
Ինչպես նշել է «Նիգ Ապարան» հայրենակցական միության փոխնախագահ Տիգրան
Պետրոսյանցը, 1,5 մետր բարձրությամբ, 90 սմ լայնությամբ եւ 30 սմ
հաստությամբ քարակերտ տառերն արդեն պատրաստ են եւ մինչեւ մայիսի 28-ն իրենց
տեղերը կզբաղեցնեն պուրակում:
«Ինչպես պարը, այնպես էլ Հայոց գրերի այս պուրակն աշխարհում դեռ իր
նախադեպը չունի», - նշել է նա՝ ավելացնելով, որ քարե այդ տառերի վրա
հանրապետության լավագույն քանդակագործները նաեւ զուտ հայկական
խորհրդանշական քանդակներ են անելու:
Իսկ հետագայում նախատեսվում է պուրակում կանգնեցնել նաեւ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի արձանն ու կառուցել մատուռ-աղոթատեղի:
Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում ընտրությունների շուրջ աղմուկը շարունակվում է
02.09.2004 15:13
Եղվարդի թիվ 44 ընտրատարածքում օգոստոսի 29-ին պատգամավորի թափուր տեղի համար անցկացված
ընտրությունների շուրջ աղմուկը շարունակվում է£
Անկուսակցական թեկնածու Արայիկ Հայրապետյանի նախընտրական շտաբից տեղեկացրել
են, որ վերջիններս հայցադիմում են ներկայացրել Կոտայքի մարզի առաջին
ատյանի դատարան` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վերաքվեարկություն
անցկացնելու որոշումը անվավեր ճանաչելու հայցով£ Նրանք դատարանից խնդրելու
են ստուգել անվավեր ճանաչված 2000 քվեաթերթիկները£
Պատգամավորության թեկնածուի նախընտրական շտաբի պետ Տիգրան Պետրոսյանցի
համոզմամբ՝ դրանցում անպատճառ կգտնվի 91 նորմալ քվեաթերթիկ, ինչն էլ, ըստ
օրենքի, Արայիկ Հայրապետյանին թույլ կտա ստանալ պատգամավորի մանդատ£