| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2012 » Январь » 03 » ԱՐԽԻՎ - http://hayart.net/story/5853/
02:57 ԱՐԽԻՎ - http://hayart.net/story/5853/ |
«Եկա, տեսա, հիացա»
1970-ական թվականներն էին: Մի առիթով Տիգրան Հայազնի հետ, որ այն
ժամանակ Վիկտոր Պետրոսյանց անունով էր հայտնի, Թբիլիսիի փողոցներում երկար
դեգերելուց հետո, այցելեցինք Վրաստանի պատկերասրահներից մեկը: Դուրս գալու
ժամանակ Տիգրանը մոտեցավ պատկերասրահի մուտքի մի անկյունում դրված
գրառումների մատյանին: Ես Տիգրանի կողքին կանգնել, սպասում էի, թե ինչ է
գրելու: Բաց արեց մատյանը և իր մարգարտաշար ձեռագրով գրեց հայտնի այն
բառերը, որ միայն Տիգրանի նման աշխարհաճանաչ մարդու մտքով կարող էր անցնել.
«Եկա, տեսա, հիացա»: Միայն այսքանը:
Մատյանում, որը հեղեղված էր վրացերեն, ռուսերեն և մի քանի այլ օտար
լեզուներով գրված կարծիքների մեջ, Տիգրանի գրածը վերջինն էր և այն էլ մեր
«ճկուն ու բարբարոս, առնական, կոպիտ, բայց միևնույն պահին պայծառ» (Եղիշե
Չարենց) լեզվով:
Տեսնես կա՞ հիմա այդ մատյանը…
Տիգրան Մեծի «թևերը»
Ազգային զարթոնքի տարին` 1988 թվականին, նկարիչների միության
ցուցասրահում քանդակագործ Արա Շիրազը ներկայացնում էր իր
ստեղծագործություններից մի պատկառելի հավաքածու: Մեծ ու փոքր քանդակների
մեջ առանձնանում էր հատկապես մեկը, որին էլ հապճեպ մոտեցավ Վիկտորը (Տիգրան
Հայազնը):
-Տիգրան Մեծն առանց թևերի՞: Սա՞ է Տիգրան Մեծը, սա՞ է եղել Տիգրան
Մեծ Հայոց արքան,- բարձրաձայն ասաց Վիկտորը և մոտեցավ սրահում կանգնած Արա
Շիրազին: Արան լսեց, բայց ոչինչ չասաց: Անտարբեր մի կողմ գնաց: Չցանկացավ
խոսել, բանավիճել:
Տիգրան Մեծի կիսանդրին էր դա` առանց թևերի…
Իրոք, առանց թևերի:
Եթե չեմ սխալվում, Վիկտորը միակն էր այցելուների մեջ, որ զայրացել էր` տեսնելով Տիգրան Մեծի քանդակը առանց թևերի:
Կամաց, ինձ համար էլ համարյա անլսելի, շշնջացի Վիկտորին.
-Դե, այդպիսին է տեսնում Արան Տիգրան Մեծին: Պատմության ողջ ընթացքի
համար թերևս արդարացված… Հայ ժողովրդին բաժին ընկած պատմություն` հսկա
երկրից` մի բուռ հող, կոտորածներ, ջարդեր, հալածանք և բռնի վտարում… Բայց
եթե Տիգրան Մեծն է Հայոց ամենայն արքան, ուրեմն նա էլ կրում է իր ժողովրդին
բաժին հասած ճակատագիրը: Այստեղ Տիգրան Մեծն իր ժողովրդի հավաքական
կերպարն է… Թերևս ավելի խորիմաստ է, քան, եթե Տիգրան Մեծը թևեր ունենար…
քանդակի մեջ…
Վիկտորը անափ զայրույթով նայեց ինձ:
Հիմա հարց եմ տալիս ինձ. ո՞վ էր արդարացին, Վիկտո՞րը, թե՞ Արա Շիրազը: Գուցե երկո՞ւսն էլ…
|
|
Просмотров: 747 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/38 |
|
|
| Օրացուց |
| « Январь 2012 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | | | | | 1 | | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | | 30 | 31 | |
|