Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 03:31
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2013 » Май » 22 » ՀԱՅ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՅՔ
20:44
ՀԱՅ ԳԵՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԿԱՅՔ
Իշխան ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ ՄՈՎՍԵՍ

Հայկական Մարզի կառավարիչ (1829-1832թթ-ին)
Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (25,06,1845թ.)
Ռուսական բանակի գեներալ-համհարզ (20.07.1848թ.)


Իշխան Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկը (ծն. 1798թ., Թիֆլիս- 20,02,1855թ., թաղված է Սանահինի վանքի տոհմական գերեզմանոցում, այժմ՝ ՀՀ Լուռու մարզ) ռուսական բանակի ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: 1816թ. ավարտել է Թիֆլիսի ազնվական ուսումնարանը (վարժարանը): Բանակում ծառայությունն սկսել է 1817 թ-ին, Կովկասի գլխավոր հրամանատար Ա.Պ. Երմոլովի միջնորդությամբ, Սանկտ-Պետերբուրգի լեյբ-գվարդիայի հեծյալ գնդում: 1827թ-ի մարտի 23-ին, իր խնդրանքի համաձայն, զինվորական մայորի կոչումով փոխադրվել է Կովկաս, որտեղ ծառայել է ավելի քան 27 տարի: Մասնակցել է 1826-1828թթ. ռուս պարսկական, 1828-1829թթ. ռուս-թուրքական  պատերազմներին, Երևանի, Աբասապատի, Սարդարապատի, Թավրիզի գրավմանը (1827թ.): Աչքի է ընկել Օլթիի գրավման ժամանակ: Եռանդուն մասնակցություն է ցուցաբերել պարսկահպատակ հայերի ներգաղթի կազմակերպման գործում: 1829թ-ին նշանակվել է Հայկական մարզի կառավարիչ: 1832-1837թթ-ին եղել է Թիֆլիսի հետևակային գնդի հրամանատար (այդ ժամանակ գունդը գտնվում էր Երևանի բերդում), 1837-1838թթ-ին՝  Թիֆլիսի եգերական գնդի հրամանատար, 1838-1841 թթ-ին՝ Նուխիի ջոկատի հրամանատար, 1841-1842թթ-ին՝ Սամուրյան ջոկատի հրամանատար, 1844-1847թթ-ին՝ Դերբենդի զինվորական օկրուգի, Միջին և Հարավային Դաղստանի ռուսական զորքերի հրամանատար: 1847թ-ին նշանակավել է Դերբենդի նահանգապետ, ապա Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ: Դաղստանում հիմնել է Թեմիրխան-Շուրա քաղաքը (այժմ՝ Բույնակսկ, Դաղստան): Իր զորաջոկատով բազմիցս արշավել է լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ: 1854թ-ի ձմռանը հաղթահարել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթան և դուրս եկել Շամիլի թիկունքը:
1842 թ-ին արժանացել է գեներալ-մայորի աստիճանի: Պարգևատրվել է Սուրբ Ալեքսանդր Նևսկու (1848թ.), Սպիտակ Արծվի (1847թ.), Սուրգ Գեորգիի 4-րդ (1829թ.), 3-րդ (1848թ.,), Սուրբ Վլադիմիրի 3-րդ (1842թ.), 2-րդ (1845թ.), 1-ին (1851թ.), Սուրբ Աննայի 2-րդ (1838թ.), 1-ին (1843թ.), 1-ին՝ կայսերական թագով (1844թ.) աստիճանի շքանշաններով, <<Խիզախության համար>> ոսկե սվինով (1844թ., 1847թ.) , Ալմաստե նշանով (1851թ.), 30 տարի ծառայելուց համար՝ ոսկե զենքով (1851թ.): 1872թ. Թեմիրխան-Շուրա (Բույնակսկ) քաղաքում կանգնեցվել է գեներալ-համհարզ, իշխան Մովսես Արղության-Երկայնաբազուկի հուշարձանը (ավերվել է 1921թ-ին):

<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 261:


Просмотров: 809 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Май 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz