| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Июль » 23 » ՀԱՅԱԶԳԻ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ
|
ԱՐՏԱՎԱԶԴ Բ
Հայոց արքայից-արքա (մ.թ.ա. 55-34 թթ-ին)Արտավազդ
Բ թագավորը (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 31 թ.) հայ պետական,
քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Տիգրան Բ Մեծ արքայից արքայի
կյանքի վերջին տարիներին գահակցել է հորը: Նրա մահից հետո
հռոմեա-պարթևական հակամարտության, հռոմեական նվաճողական քաղաքականության
ծավալման պայմաններում վարել է դիվանագիտական ճկուն դիմակայության
քաղաքականություն: Նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում: Մ.թ.ա. 54-53
թթ.-ին հռոմեական եռապետ Մարկոս Կրասոսի պարթևական անհաջող արշավանքի
ժամանակ Արտավազդ Բ-ն մ.թ.ա. 53 թ-ին դաշինք է կնքել Պարթևստանի արքա
Որոդես Բ-ի հետ և դաշինքն ամրապնդելու համար իր քրոջը կնության է տվել
Որոդես Բ-ի որդի ու գահաժառանգ Բակուրին (զոհվել է մ.թ.ա. 38 թ-ին Անտիոքից
ոչ հեռու՝ Գինդարոս լեռան մոտ): Մ.թ.ա. 53 թ-ին Խառանի մոտ հռոմեական
զորքերը ջախջախվել են, ինքը՝ Կրասոսը զոհվել , իսկ հայ-պարթևական զորքերը
մինչև մ.թ.ա. 38 թ-ը ասպատակել են Հռոմի Արևելյան տիրույթները, գրավել
Պաղեստինը, Փյունիկյան, Ասորիքը, Փոքր Հայքը: Մ.թ.ա. 37 թ-ին Պարթևստանի
Որոդես Բ թագավորի դավադիր սպանությոինից հետո, ինչպես նաև նոր արքա Հրահատ
Դ-ի և Ատրպատականի թագավոր Արտավազդի Հայաստանի դեմ ուղղված դաշինքի
պատճառով Արտավազդ Բ-ն դիվանագիտական անցում է կատարել դեպի հռոմեական
կողմը: Մ.թ.ա. 36 թ-ին հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի պարսկական
արշավանքի ժամանակ 5 հազարանոց զորքով ներկայացել է Անտոնիոսի զորակայան և
խորհուրդ է տվել դեպի Պարսկաստան արշավել Հայաստանի տարածքով, որտեղ
լեռները բնական ամրություն են և թույլ չեն տա պարսկական հեծելազորին
ընդլայնված ճակատով մարտ վարել, և ամենակարևորը, Հայաստանում հռոմեական
զորքին ինքը կարող է անխափան սնունդ մատակարարել: Գոռոզամիտ Անտոնիոսը դեպի
Պարսկաստան շարժվել է Միջագետքի անապատային մասով և, ինչպես սպասվում էր,
անհաջողության մատնվել:
Արտավազդ Բ-ն զգուշավորություն է դրսևորել ու հեռացել
Հայաստան: Հրահատ Դ-ն իր հերթին հարձակվել է Հռոմի դաշնակից Հայաստանի վրա,
Արտավազդ Բ-ն կասեցրել է այդ հարձակումը և դաշն կնքել Հրահատ Դ-ի հետ:
Հռոմեական զորահրամանատարները երկու անհաջողությունների համար էլ մեղադրել
են Արտավազդ Բ-ին, որը իր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով չի
համագործակցել սխալ ռազմավարություն որդեգրած հռոմեացի զորավարների հետ և
դիվանագիտական գործարք է կնքել Պարսկաստանի հետ: Մ.թ.ա. 34 թ-ին Անտոնիոսը
հռոմեական բանակի գլուխ անցած մտել է Հայաստան , ավերել Արտաշատը և
Արտավազդ Բ-ին ընտանիքի մյուս անդամների՝ կնոջ և երկու որդիների հետ
ձերբակալել և ուղարկել Ալեքսանդրիա և ցուցադրել իր հաղթահանդեսի ժամանակ:
Շղթայված հայոց թագավորն իրեն պահել է արժանավայել և գլուխ չի խոնարհել
Կլեոպատրայի առջև: Արտավազդ Բ-ն գցվել է զնդան և Ակտիոնի ճակատամարտից
առաջ՝ մ.թ.ա. 31 թ-ին գլխատվել է: Արտավազդ Բ-ն կրթված, լուսավոր անձ է
եղել, գրել է հունարեն թատերագրություններ: Հատել է իր պատկերով արծաթե և
պղնձե դրամներ:
<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 20-22, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց
|
|
Просмотров: 773 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/7 |
|
|
| Օրացուց |
| « Июль 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | 31 | |
|