| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Май » 22 » ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ. 2005 Թ. ԷՋ 9
20:37 ՀԱՅԿԱԿԱՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԶԻՆԱՆՇԱՆՆԵՐԸ. 2005 Թ. ԷՋ 9 |
ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ԶԻՆԱՆՇԱՆԸ
Հայաստանում Արտաշեսյանների արքայատոհմն իշխել է մ.թ.ա. 189-ից մինչև մ.թ. 1 թվականը:
Արտաշեսյան արքայատոհմիհիմնադիրը Արտաշես Ա-ն է: Մ.թ.ա. 189թ.
Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյան թագավորության պարտությունից հետո, նա
Հայաստանը հայտարարել է անկախ պետություն:
Արտաշես Ա-ն արձանագրություններում իրեն անվանել է
<<Երվանդական>>, որով փաստել է տոհմակցական կապը մ.թ.ա. 590
թվականից Հայաստանում իշխող Երվանդունիւ արքայատոհմի հետ:
Արտաշես Ա-ն վերամիավորել է Հայաստանից անջատված կամ խլված ծայրագավառները և ստեղծել միաձույլ, համազգային պետություն:
Արտաշեսյան արքայատոհմի ամենաականավոր ներկայացուցիչը Տիգրան Բ Մեծն է,
որի օրոք Հայաստանը դարձել է Մերձավոր Արևելքի ամենահզոր պետությունը:
Նրանից սկսած՝ Արտաշեսյան արքաները կրել են <<արքայից արքա>>
տիտղոսը, իսկ Տիգրան Բ-ն՝ նաև <<Աստված>> պատվանունը:
Հռոմի հետ պատերազմներում՝ մ.թ.ա. 69-66 թվականներին Տիգրան Բ-ն
կորցրել է նվաճված հողերը, բայց պահպանել Մեծ Հայքի անկախությունն ու
ամբողջականությունը:
Տիգրան Մեծի որդին՝ Արտավազդ Բ-ն, և թոռը՝ Արտաշես Բ-ն, զոհվել են Հռոմի կայսրության դեմ մղվող պայքարում:
Տիգրան Բ-ի և նրա հաջորդների պայքարը Հռոմի դեմ ունեցել է նաև հելլենիստական առաջավոր քաղաքակրթությունը պաշտպանելու նպատակ:

Արտաշես Բ-ի մահից (մ.թ.ա. 20թ.) հետո արքայա-տոհմական անկում է ապարել., իսկ մ.թ. 1 թվականից հեռացել է պատմության թատերաբեմից:
Արտաշեսյան տոհմի զինանշանն առկա է այդ արքայատոհմի ներկայացուցիչների
կտրած դրամներին՝ թագի վրա: Լավագույն օրինակը պահպանվել է Արտաշեսյան
Տիգրան Բ Մեծի թագի վրա: Այն իր արմատներով հարազատ է Արարատ-յան արքայատան
զինանշանին և իրենից ներկայացնում է հետևյալ պատկերը. կենտրոնում ութաթև
աստղ է, որը խորհրդանշում է արևը՝ հավերժությունը, նրա աջ և ձախ կողմերում
մեկական արծիվներ են, որոնք պոչերով հենված են աստղի հիմքին և գլխով շրջված
են դեպի արևը: Արծիվը ուժի և իմաստության խորհրդանիշն է: Եվ այս դեպքում
էլ արքայատոհմի ներկայացուցիչները զինանշանը որդեգրելիս համոզմունք են
ունեցել, որ հավերժությունը (արև) կարող է գոյություն ունենալ միայն ուժով
(արծիվներ):
Ինչպես և այլուր, Արտաշեսյան տարբեր արքաների պարագաներում ևս, առկա
են զինանշանային տարբերականեր, օրինակ՝ Տիգրան Բ-ի որդի և հաջորդ Արտավազդ
Բ-ն նույն տիգրանյան թագի վրա կրել է միայն աստղի նշանը:
Արտաշեսյան զինանշանը պատկերված է հայաստանի Առաջին Հանրապետության և
Հայաստանի Երկրորդ Հանրապետության զինանշանների վրա (վահանի աջակողմյան
ստորին հատվածում):
|
|
Просмотров: 787 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/6 |
|
|
| Օրացուց |
| « Май 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
|