Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Воскресенье, 24.11.2024, 06:02
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2014 » Февраль » 10 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
12:14
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՎԱՀԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՐՎԵՍՏԱՆՈՑՈՒՄ


Փետրվարի 8-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ակումբն իր հերթական հանդիպումը գումարեց գեղանկարիչ Վահան Ղարիբյանի արվեստանոցում

Հանդիպման առաջին մասը պտույտ էր Երևան քաղաքում, հավաք մետրոպոլիտենի ՛՛Բարեկամություն՛՛ կայարանի մոտ, ապա ուղևորություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան:
Ակումբի անդամների համար լուսանկարը հայ ազգի մեծագույն զավակներից մեկի, Ազգային ազատագրական շարժման ղեկավարներից Զորավար Անդրանիկի արձանի մոտ միշտ կհիշեցնի կյանքի այդ օրը:


Այստեղ էլ հանդիպեցին իրենց սպասող գեղանկարիչ Վահան Ղարիբյանին ու նրա հետ գնացին ու բարձրացան 9 հարկանի շենքի ձեղնահարկում գտնվող նկարչի արվեստանոցը:



Տիգրան ՊետրոսՅանցը մի քանի խոսքով ներկայացրեց գեղանկարիչ Վահան Ղարիբյանին:

 ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ՝ Ծնվել է 1953 թ-ին, Բաթումի քաղաքում: Ավարտել է տեղի հայկական թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1970 թ-ին վերադարձել է Հայաստան ու հաստատվել Երևան քաղաքում: Շուրջ երկու տասնամյակ եղել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նկարիչը /եղել է նաև այդպիսի աշխատանքային հաստիք/: Բազում ձևավորման աշխատանքներ է իրականացրել Հայաստանի տարբեր կազմակերպություններում, ուսումնական հաստատություններում: Աշխատանքին զուգահեռ նկարել է: Ստեղծել է բազում կտավներ, որոնք նվիրված են հայ ժողովրդի պատմությանը և պատմության գրեթե բոլոր կարևորագույն դեմքերին: Նրա կտավները՝ ՛՛Հայկ Նահապետ՛՛, ՛՛Արտաշես աշխարհակալ՛՛, ՛՛Տիգրան Մեծ՛՛ /յոթ տարբեր հասակ/, ՛՛Արտավազդ՛՛, ՛՛Արշակ Մեծ՛՛, ՛՛Պապ թագավոր՛՛, ՛՛Ձիրավիի ճակատամարտ՛՛ ուղղակի գույների լեզվով ներկայացնում են հայ ազգի անցած ճանապարհի ուղեկիցներին՝ հայոց մեծերին: Առ այսօր ունեցել է 28 անհատական ցուցահանդես, որոնցից 4-ը Հայաստանից դուրս: Հայաստանի նկարիչների միության անդամ է:



Գեղանկարիչ Վահան Ղարիբյանը խոսեց իր աշխատանքի մասին, հատկապես շեշտեց, որ իր բոլոր հերոսներին ոչ միայն ուղղակի պատկերել է, այլ հոգով առընչվել է նրանց հետ ու պատկերել է նրանց այնպիսին, ինչպիսին տեսել է: Պատմեց Հունաստանի Լեզբոս կղզու ցուցահանդեսի մանրամասների մասին: Գեղանկարիչը կոչ արեց երիտասարդ ստեղծագործողներին իրենց ստեղծագործության հիմքում մշտապես ունենան մեր ազգի պատմությունը ու միշտ նյութ քաղել մեր պատմությունից:



Տիգրան ՊետրոսՅանցը
պահի կարևորությունը հաշվի առնելով կարդաց իր վերջերս գրած

''ՏԻԳՐԱՆԱԿԱՆ" պոեմի ''Տիգրան Մեծ'' հատվածը:


Գեղանկարիչ Վահան Ղարիբյանը ստորագրությամբ բոլոր ներկաներին նվիրեց իր կտավները պատկերող տպագրաթերթոններ, իսկ Տիգրան ՊետրոսՅանցին՝ իր ալբոմը՝ ՛՛Տիգրան Մեծի պատմաբան-գործակալ Տիգրան ՊետրոսՅանցին՝ Տիգրան Մեծի նկարիչ Վահան Ղարիբյանից՛՛ մակագրությամբ:



Ակումբի անդամները գեղանկարչին նվիրեցին գրքեր:

Օրվա կարևորությունը նշվեց հայկական կարմիր գինով որպես ձոն-կենաց հայ ազգին ու նրա ստեղծագործ զավակներին:


Հանդիպումից հետո ակումբի անդամներն այցելեցին վարչական տարածքի Զվարթնոցատիպ եկեղեցի և մոմավառությամբ հիշեցին Հայոց մեծերին և օրհնություն հղեցին նրանց հիշատակին:

Просмотров: 648 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 4.4/7
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Февраль 2014  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz