69-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սեպտեմբերի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 69-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց հանդիպման մասնակիցներին Հայաստանի Անկախության 23-րդ տարեդարձի առթիվ և ընդարձակ խոսք ասաց անկախության, ազգի համար անկախ պետականության, պետականության անհրաժեշտության և դրանով ազգի ինքնարտահայտման միակ ձևի մասին: Հանդիպման երկու տասնյակից ավելի մասնակիցներ իրենց խոսքն ասացին Անկախության տոնի կապակցությամբ և շնորհավորեցին հայ ժողովրդին տարելիցի առթիվ: Դրան հաջորդեց Հայաստանին ու հայ ժողովրդի հավերժությանն ուղղված կենացը:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Նանա Մկրտչյանը, Զոհրապ Բեկյանը, Լիան Մանուկյանը, Աշխեն Մելքումյանը /նաև կարդաց Միշա Թադևոսյանի ստեղծագործություններից/, Մարգարիտա Հովսեփյանը, Վահե Խալաֆյանը, Իշխան Բադալյանը: Ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհավորեցին Մարգարիտա Հովսեփյանին ծննդյան տարեդարձի առթիվ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|