72-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հոկտեմբերի 11-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 72-րդ հանդիպումը:
Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ինչպես մեկ տարի առաջ ուղիղ այս օրը՝ հոկտեմբերի 11-ին, այնպես էլ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տոնական օր է: Այսօր նշվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը: Նա նշեց, որ այս տոնակատարության սկիզբը համընկել է իր պատանության տարիներին: 9-րդ դասարանում էր, որ առաջին անգամ տեղի ունեցավ տոնակատարությունը: Ինքն էլ մասնակցել է այդ առիթով անցկացված գրական մրցույթին «Էրեբունի» չափածո ստեղծագործությամբ, որի համար արժանացել է խրախուսանքի և որից մի փոքրիկ հատված տպագրվել է այն օրերի «Խորհրդային Հայաստան» թերթում: Նա նշեց, որ տոնը պարտադիր է, գեղեցիկ է և միշտ պիտի նշել:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Աստղիկ Հակոբյանը /«Քառյակներ»/, Աշխեն Մելքումյանը /«Ձեզ», «Իմ երազը»/, Սուսաննա ՄարգարՅանը /«Գետը ծաղկել է»/, Արփինե Լազարյանը /«Գայլային օրենք»/, Քնարիկ Հովհաննիսյանը /«Հայելու առաջ»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Ծաղկած խնձորենի»/, Իշխան Բադալյանը /«Քառյակներ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Նանա Մկրտչյանը կատարեց «Իմ Երևան» երգը, Վարդ/իթեր/ Կարապետյանը՝ «Մայրս» երգը: Գոռ Բակումյանը ներկայացրեց հանդիպման մասնակից Հռիփսիմե Մարտինյանի, Արմենուհի Մելքոնյանի, Նաիրա Հարությունյանի, Արփինե Լազարյանի, Աշխեն Մելքումյանի, Մարգարիտա Հովսեփյանի մատիտանկարները:
Տիգրան ՊետրոսՅանցը Գոռ Բակումյանին նվիրեց ալբոմ, Նանա Մկրտչյանին՝ գրական ստեղծագործություն: Նա շնորհավորեց Արմենուհի Մելքոնյանին ծննդյան օրվա առթիվ:
Հանդիպման ավարտին բոլորը միասին կատարեցին «Էրեբունի-Երևան» երգը:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|