73-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 73-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում նշեց, որ նախատեսվում էր հանդիպում Հայաստանի, Արցախի, Մորավիայի, Չեխիայի նկարիչների միության անդամ, Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի շրջանավարտ Աշոտ Առաքելյանի հետ: Հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ՝ վերջինիս Արցախ մեկնելու պատճառով: Նա ներկայացրեց նաև ակումբի նորեկ Թամարա Նահապետյանին /Մանկավարժական համալսարան/:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Գոռ Բակումյանը /«Հավերժություն»/, Արմենուհի Մելքոնյանը /«Անվերնագիր», «Մայրիկիս»/, Նաիրա Շահինյանը /կարդաց Շուշան Հակոբյանի ստեղծագործությունները/, Թամարա Նահապետյանը /«Անճար հանճարը», «Քանդակեցի սեր անսահման», «Քեսաբահայությանը»/, Սուսաննա ՄարգարՅանը /«Պոլիեթիլենապատ մարդը»/, Թագուհի Պետրոսյանը /«Հիասթափություն»/, Միշա Թադևոսյանը /«Ֆոբիա»/, Նանա Մկրտչյանը /«Նա էր, ես...»/, Աշխեն Մելքումյանը /«Այսօրվա նախաճաշը»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Իմ ձեռքերը»/, Իշխան Բադալյանը /«Հայաստան»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Գայանե Ղազարյանը կատարեց Սայաթ-Նովայի «Քյամանչա» երգը, Միշա Թադևոսյանը՝ «Դլե յաման» երգը: Նաիրա Շահինյանը կարդաց Պարույր Սևակից մի բանաստեղծություն, Նանա Մկրտչյանը՝ Պարույր Սևակի «Ծերանում ենք, Պարույր Սևակ» բանաստեղծությունը: Գոռ Բակումյանը ներկայացրեց հանդիպման մասնակից Թամարա Նահապետյանի, Միշա Թադևոսյանի, Շուշան Հակոբյանի, Արմեն Ջորջի, Նանա Մկրտչյանի, Նաիրա Շահինյանի, Տիգրան ՊետրոսՅանցի, Եռյակի /Մարգարիտա, Արմենուհի, Իշխան/ մատիտանկարները:
Տիգրան ՊետրոսՅանցը շնորհավորեց Սերինե ՀովհաննիսՅանին աշխատանքի անցնելու առթիվ:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|