77-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նոյեմբերի 15-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 77-րդ հանդիպումը:
Տիգրան ՊետրոսՅանցը հանդիպման սկզբում ներկայացրեց ակումբի նոր անդամ, ՀՊՄՀ կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 2–րդ կուրսի ուսանող Թեհմինե Մակոյանին /զինվորական մանկավարժ/:
Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց նոյեմբերի 13–ին Արցախի սահմանին թշնամու կողմից իրականացված սադրանքի` խոցված հայկական անզեն ուղղաթիռի մասին: Նշեց որ զինադադարի անցած քսան տարիների ընթացքում թշնամու կողմից իրականացված ամենամեծ սադրանքն էր ուղղաթիռի խոցումը: Նա կոչ արեց ակումբի անդամներին, ովքեր սահմանում ծառայող բարեկամներ ունեն, որ համոզված լինեն, որ ոչ մի սադրանք չի փոխի իրերի դրությունը` Արցախի սահմանը անխախտ է և ցանկացած սադրանքի տրվելու է մի քանի անգամ ավելի ծանր պատասխան:
Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Արմեն Ջորջը /«Հայրենիք»/, Նանա Մկրտչյանը /«Դատարկվել եմ», «Երջանկության բանաձև»/, Գայանե Ղազարյանը /«Դու վերադարձար»/, Միշա Թադևոսյանը /«Օր 2–րդ»/, Աշխեն Մելքումյանը /«Կարոտ»/, «Դու սիրում ես ինձ»/, Աստղիկ Հակոբյանը /«Աքրոստիկոս», «Տարիներն արագ», «Իրական հեքիաթ»/, Մարգարիտա Հովսեփյանը /«Ներիր և հարգիր»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Մարգարիտա Հովսեփյանի տասնամյա թոռնուհին` Մարին, կարդաց Պարույր Սևակի «Մեզ հայ են ասում» բանաստեղծությունը, Գայանե Ղազարյանը կարդաց Պարույր Սևակի «Այդ անուղղելին» բանաստեղծությունը, Միշա Թադևոսյանը կարդաց Համո Սահյանի բանաստեղծությունը:
Արմեն Ջորջը կատարեց «Կարինե» օպերայի երգերից մեկը: Թեհմինե Մակոյան – Գայանե Ղազարյան զույգը կատարեց «Խեղճ Մշեցին», Թեհմինե Մակոյանը` «Գետաշեն» երգերը, Աստղիկ Հակոբյանը` կատակերգ:
Անի Կարեյանը խոսեց վերջերս ընթերցած Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գրքի մասին:
Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:
|