Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Вторник, 03.12.2024, 19:53
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 4
Гостей: 4
Пользователей: 0
Главная » 2015 » Январь » 14 » ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
08:18
ՀՊՄՀ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ

82-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Դեկտեմբերի 20-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական 82-րդ հանդիպումը:

Հանդիպման սկզբում Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Զորավար» հիմնադրամի պատվերով պատրաստված «Հայ ժողովրդի վրիժառու բազուկը` Սողոմոն Թեհլիրյան» մեդալը երեք գույնի՝ կարմիր, ծիրանագույն, սպիտակ կախիչներով: Տիգրան ՊետրոսՅանցն ասաց, որ կարմիր կախիչով մեդալը կտրվի «Նեմեսիս» գործողությամբ հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին ոչնչացրած հայորդիներին, ծիրանագույն կախիչով մեդալը կտրվի ԱՍԱԼԱ և Հայ վրիժառուներ կազմակերպությունների այն բոլոր անդամներին, ովքեր իրենց կյանքը դրել են հայրենատիրության զոհասեղանին` պարտադրելով աշխարհին հիշելու հայ ժողովրդի նկատմամբ թուրքերի կատարած մեծ ոճրագործությունը՝ սկսած Գուրգեն Յանիկյանից մինչև Արցախյան ազատամարտում զոհված Մոնթե Մելքոնյանը և մյուսները: Այս մեդալները համապատասխան որոշումների հետ ի պահ կհանձնվեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Սպիտակ կախիչով մեդալը համապատասխան որոշմամբ կստանան Հայոց պահանջատիրության գործում մարտական, գիտական ներդրում կատարած գործիչները, մտավորականները:

Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց «Չորեքշաբթի Ա» ժողովածուի տպագրված օրինակը և ակումբի անդամներին կոչ արեց ունենալ գիրքը:

Տիգրան ՊետրոսՅանցը խոսեց Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հետ կապված «Զորավար» հիմնադրամի կատարած աշխատանքների մասին: Նշեց, որ նոյեմբերի 11-ին կրկին նամակով դիմել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին՝ «Արամ Մանուկյան» նամականիշ տպագրելու խնդրով: Դեկտեմբերի 16-ին նախարարի առաջին տեղակալ Ա.Առաքելյանի ստորագրությամբ պատասխան է ստացվել, որով հայտնվում է, որ հանձնաժողովը կրկին քննել է հարցը և առաջարկել «Արամ Մանուկյան» նամականիշ տպագրել Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ՝ 2018 թ-ին:

Տիգրան ՊետրոսՅանցը ակումբի անդամներին ներկայացրեց ակումբի նորեկ, Մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռակա բաժնի 2013 թ-ի շրջանավարտ Միխայիլ Շահինյանին:

Ակումբի անդամ Աստղիկ Հակոբյանը Տիգրան ՊետրոսՅանցին նվիրեց իր պատրաստած «Հայկական նուռ» նկարը:

Հանդիպման «Ստեղծագործական ժամացույց» բաժնում իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Թեմինե Մակոյանը /«Կռիվ է տղերք»/, Ռուզան Սարգսյանը /«Օրեր»/, Ռիմա Հարությունյանը /«Եկեղեցու կառուցումը». խրատական էտյուդ/, Գայանե Գենջոյանը /«Տուր ինձ կախարդական փայտիկ», «Ով ես դու»/, Արմեն Ջորջը /«Չխոստովանված սեր»/, Իշխան Բադալյանը /«Ձայնիր հոգիս», «Բավ է, որդիք», «Եղանակի այս հերթափոխում»/, Անուշավան Հովսեփյանը /«Անբացատրելի սեր»/, Հրաչյա Հարությունյանը /«Սեր անսահման», «Երջանիկ եմ ես», «Առավոտյան», «Բնությունն իր աշունն ունի»/, Հռիփսիմե Մարտինյանը /«Կգա ժամանակ»/, Միխայիլ Շահինյանը /«Գոհ եմ», «Մայր իմ գթառատ», «Ձոն Չարենցին»/, Գայանե Ղազարյանը /«Չեմ ամուսնանում»/, Աստղիկ Հակոբյանը /«Կյանքի ալբոմ»/: Բոլոր ստեղծագործությունների շուրջ ծավալվեց օգտակար քննարկում:

Հանդիպման «Մշակութային լուսանցք» բաժնում Գայանե Ղազարյանը կատարեց «Սարերի հովին մեռնեմ» երգը, Նանա Մկրտչյանը՝ Սայաթ-Նովայի «Քանի վուր ջան իմ» երգը, Հռիփսիմե Մարտինյանը՝ «Մեր սիրո աշունը» երգը, Աստղիկ Հակոբյանը՝ «Հայոց մայրեր» երգը: Միխայիլ Շահինյանի կատարմամբ «Կարմիր կակաչներ» երգին ձայնակցեցին ակումբի գրեթե բոլոր անդամները:

Հանդիպումն ամփոփեց Տիգրան ՊետրոսՅանցը:

Просмотров: 720 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Январь 2015  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz