Վաթսունամյա
խորունկ հասակ,
Վաթսուն տարվա երազ
ու կյանք,
Վաթսուն տարվա սեր
ու բերկրանք,
Ապրած մի կյանք
– վաթսուն տարվա:
Հոգիդ` մաքրած ամեն
ցավից,
Մարգարիտներ պահած քո մեջ,
Որպես փյունիկ` ելած
կրկին,
Արարչությամբ քո երկնամերձ,
Աստծո հետ էլ հաշտ ու խռով,
Միշտ կռվելով ինքդ
քեզ հետ,
Հասել ես դու
երջանկության
Լեռան ծերին քո երկնավետ:
Իմաստնացած` այր մի հասուն,
Չափած ամեն ձոր
ու սահման,
Հիմա անդորր, բայց
անհանգիստ
Քո կռիվն ես տալիս սակայն:
Ջահելացած` մտքով արթուն,
Ճաշակելով չարն ու բարին,
Նորից ըմբոստ, բայց
միշտ սիրով
Քո ավյունն ես տալիս կյանքին:
Ի՛նչ ճանապարհ բախտը
տվեց,
Դու այն պատվով
տարար առաջ,
Ժամանակն է, որ կշռես
Քո վաստակը, քո գործը նախ,
Հետո ապրես էլի՛
վաթսուն,
Էլի՛ տեսնես թոռ
ու ծոռներ,
էլի՛ գրես տասնյակ գրքեր,
Սիրես էլի՛, էլի՛
ապրես…
…………………………….
……………………………
Ես ուզում եմ,
որ այսքանով
Բարեմաղթանքն իմ չավարտվի,
Քանզի ո՞վ կա,
որ ինձ նման
Ե՛վ քեզ, և՛ քո գործը
գիտի…
Ափսոս միայն, որ այն, ինչ
որ
Ես ցանկացա` չիրագործվեց,
Դրա համար գուցե
աստված
Քեզ` գահերեց,
Ինձ` պառնասին
Դրկից կարգեց…
Ինչևիցե, էլ չենք
ծնվի,
Ուրեմն եկ
Գոնե ներենք
Մեղքերը մեր
Թե՛ նոր, թե՛
հին…
ՔԱՌՅԱԿՆԵՐ
65.
(Տիգրան Հայազնին)
Հազար հայ գեներալ` մի գրքի մեջ,
Հազար հայ գեներալ` մի երգի մեջ,
Ինչպե±ս ես տեղավորել, Տիգրա°ն,
Հազար հայ գեներալ, մարշալ ու ծովակալ մի… սրտի մեջ:
http://hayart.net/story/1798/
|