| 
| Հայտարարություն |  |  Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |  
| Գրքեր |  | 
 Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել   098260351, 055260351  Արժեքը' 4000 դրամ |  
| Վիճակագրություն |  | 
 Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |  | | Главная » 2013 » Апрель » 19 » ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
 
| 19:55  ՆՈՐ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ |  | Տիգրան ՊետրոսՅանց
 
 ԳԻՐՔԸ ՉԻ ՄԱՀԱՆԱ
 
 Գրքի մահ են գուժում
 Ամեն քայլափոխի,
 Ամեն խոսքի կեսը
 Գրքի մահվան բոթ է...
 
 Գիրն է եղել Բանը
 Եվ Բանը հասել է մեզ
 Կավե սալի, քարի,
 Մագաղաթի,
 Թղթի վրա...
 
 Բանն է իշխել երեկ,
 Բանն է իշխում հիմա,
 Բանն է Գերագույնը,
 Որ իշխելու է միշտ
 Եվ լինելու է միշտ
 Գրքի էջի վրա...
 
 Մահ մի գուժեք գրքին՝
 Գիրքը չի մահանա...
 
 19.04.2013
 
 
 ՔՈ ՍԱԴՐԻՉ ՄԱԶԵՐԸ
 
 Քո սադրիչ մազերը
 Գրոհեցին իմ անշունչ ձեռքի ուղղությամբ,
 Խրվեցին մատներիս մեջ
 Այրեցին ձեռքս, էությունս...
 Եվ հոգիս դողով արձագանքեց
 Քո մազերի անսանձ հարձակումին...
 Ձեռքս ծիրանենու նման ծաղկեց,
 Վառվեց կրակ առած թղթի նման...
 Եվ մինչ ես պայքարում էի
 Իմ հոգու հույզերի դեմ՝
 Դու անբռնազբոս ու թեթև հեռացար...
 
 16.04.2013
 
 
 ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է
 
 Սա Հայաստանն է,
 Ես՝ նրա քաղաքացին՝
 Զինվորը, գեներալը,
 Գրողը, նկարիչը,
 Բժիշկը, ուսուցիչը,
 Բանվորն ու հողագործը:
 
 Սա Հայաստանն է՝
 Եվ վերջ…
 
 16.04.2013
 
 
 |  | Просмотров: 684 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/2 |  | 
 | 
| Օրացուց |  | 
		
			| «  Апрель 2013  » |  
			| Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс |  | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |  | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |  | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |  | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |  | 29 | 30 |  |  |