| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Июль » 23 » ՈՂՋԵՐԹԻ ԽՈՍՔ
|
ՋԵՐՄՈՐԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԲԱՐԻ ԵՐԹ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի շրջանավարտներ
Ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ բոլորիդ բուհական կրթությունը
ավարտելու և բակալավրի ու մագիստրոսի դիպլոմներ ստանալու կապակցությամբ: Այնպես է ստացվել, որ ձեզանից յուրաքանչյուրին գիտեն միայն ձեր դասախոսները, իսկ բոլորիդ միասնաբար գիտեմ ու ճանաչում եմ որպես համալսարանի գիտական գրադարանի ընթերցողների:
Ես և գրադարանի յուրաքանչյուր աշխատող անցած տարիների ընթացքում, գրեթե
ամեն կրթական օր, շփվել ենք ձեզ հետ ու մի փոքրիկ լումա ունենք ձեր
գիտելիքների հանրագումարում, որ այսօր վերածել եք սովորական ու
գերազանցության դիպլոմների: Ես հպարտ եմ, որ գերազանցության
դիպլոմներ են ստացել իմ շատ սիրելի մագիստրոսներ Աննա Վիրաբյանը
/պատմության և իրավունքի ֆակուլտետ/, Սերինե Հովհաննիսյանը /ֆիզիկայի,
մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական
ստուդիայի անդամ/, Մելինե Սիմոնյանը /կուլտուրայի ֆակուլտետ, մշակութաբան,
գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի անդամ/, սովորական դիպլոմ՝
Ռեգինա Ճաղարյանը /կուլտուրայի ֆակուլտետ, մենեջմենտի բաժին, գրադարանի
՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիայի անդամ/... Ես այսպես կարող եմ թվել համալսարանի այս տարվա գրեթե բոլոր շրջանավարտներին:
Համոզված եմ, որ մագիստրոս շրջանավարտների հետ կհանդիպեմ գիտական,
տնտեսական, կրթական և մշակութային տարբեր ասպարեզներում, իսկ բակալավրների
զգալի մասի հետ նաև մեր համալսարանի մագիստրոսական բաժիններում: Ձեր բոլորին ես շատ սիրում և հաջողություն եմ մաղթում կյանքում և ուսումնական գործընթացում: Բարի երթ ձեզ:
Բոլոր մագիստրոսներին նաև առաջարկում եմ մնալ համալսարանի գրադարանի
ընթերցող: Համոզված եղեք, որ գրադարանի յուրաքանչյուր աշխատող ձեզ միշտ
կընդունի այն նույն սիրով, ինչը դուք տեսել եք ուսումնառության անցած բոլոր
տարիներին:
Սիրով՝ Տիգրան ՊետրոսՅանց ՀՊՄՀ գիտական գրադարանի տնօրեն
24.06.2013 թ.
|
|
Просмотров: 661 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/1 |
|
|
| Օրացուց |
| « Июль 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | 31 | |
|