| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2011 » Декабрь » 29 » ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
|
Արժանացել է գլխավոր մրցանակի
29.12.2011 թ.
Ռուսաստանի
Դաշնության կառավարության հովանավորությամբ Մոսկվայում կայացել է
վավերագրական ֆիլմերի 16-րդ միջազգային "Ռադոնեժ" կինոփառատոնը: Հայաստանի
Հանրապետությունից փառատոնին մասնակցել է "Հայկական հաց" ֆիլմը /ռեժիսոր Արմեն Գասպարյան, օպերատոր, Խաչատուր
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի
Հեռուստառեժիսուրայի, օպերատրության և գեղարվեստական լուսանկարչության
ամբիոնի դասախոս Գագիկ Հովհաննեսի Հարությունյան/: Ֆիլմը "Լավագույն օպերատորական աշխատանք" անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակի: Սա վերջին տարիներին հայկական կինոարտադրությունում օպերատորական աշխատանքի համար տրված բարձրագույն պարգևն է: Պարգևը Գ.Հարությունյանին կհանձնվի հաջորդ տարվա հունվարի կեսերին Երևանում: Հաջողություն մաղթենք մեր գործընկերոջը` Գագիկ Հարությունյանին և ցանկանք, որ 2012 թվականին արժանանա նոր պարգևների:
Տիգրան ՊԵՏՐՈՍՅԱՆՑ Գիտական գրադարանի տնօրեն
|
|
Просмотров: 738 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/9 |
|
|
|