Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Четверг, 21.11.2024, 17:16
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 2
Гостей: 2
Пользователей: 0
Главная » 2013 » Июль » 23 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
00:36
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Ես բարի լույս եմ ասում
Քեզ՝ Հայաստան,
Որ բարձրագահ սարերի,
Խորունկ ձորերի,
Մաքրամաքուր գետերի,
Մեծ ու պարզաջուր լճերի,
Ծովից-ծով ձգված հողերի
Երկիր էիր:

Ես բարի օր եմ ասում
Քեզ՝ Հայաստան,
Որ հերոս արքաների,
Գեղուհի թագուհիների,
Անպարտ զորավարների,
Աննահանջ զինվորների
Երկիր էիր:

Ես բարի երեկո եմ ասում
Քեզ՝ Հայաստան,
Որ Արարչի ձեռքով օծյալ դրախտի,
Արարչածին մարդու,
Հայ տեսակի մարդատուն
Երկիր էիր:

Ես բարի գիշեր եմ ասում
Քեզ՝ Հայաստան,
Որ քարից հաց քամող ժողովրդի,
Փյունիկ հավքի նման կրակից հառնող
Հայրենատենչ ազգի
Երկիր էիր:

Դու իմն ես, Հայաստան,
Եվ ես ապրում եմ քո սիրով,
Օրն սկսում և ավարտում եմ քեզնով,
Եվ երազում, որ մի օր քնից արթնանամ,
Եվ օրն սկսեմ Բակուրավան-Պորտաքար-
Նեմրութ-Հայոց ծոց ճանապարհին,
Եվ գոռամ, և գոռամ՝
Բարի լույս, Միացյալ Հայաստան...


18.07.2013



ՀԱՅԱՍՏԱՆ

Կարոտս կարոտիդ մնաց կարոտ,
Ապրածս օրերը քեզանով քաղցրացան, իմ կարոտ,
Անունդ գրվեց հոգուս մեջ՝ կարոտ,
Անունդ Հայաստան, անունդ՝ կարոտ...

Դու եղար իմ միակը՝ կարոտ,
Ես անցա աշխարհը՝ քեզ կարոտ,
Եվ եթե ինձ հազար կյանք էլ տան, իմ կարոտ,
Ինձ համար մնալու ես հավերժ՝ կարոտ...


14.07.2013
Просмотров: 722 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Июль 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz