Operativ.am-ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐ ԲԱՐԻ ԵՂԵՔ ՁԵՐ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՃՇՏԵԼ
Հարգելի [Operativ.am | Օպերատիվ լրատվական]-ի պատասխանատուներ նման
վերնագրով նյութը տեղադրելուց առաջ փորձ արել եք պարզելու արդյոք վերնագիրը
ու դրա տակ դրված նյութը համապատասխանում
են իրականությանը: Ձեր տեղադրած նյութը բառացիորեն վերցված է Տիգրան
ՊետրոսՅանցի և Հայկ Խաչատրյանի ՛՛Հայկազունք՛՛ գրքից /Ե., 2002 թ.,
՛՛Ամարաս՛՛ հրատարակչություն, էջ 346-347/ և Տիգրան Հայազնի /Տիգրան
ՊետրոսՅանց/ և Հրաչյա Պետրոսյանցի ՛՛200 հայ զորավարներ՛՛ գրքից /Ե., 2011
թ., էջ 14-15/: Դուք երկու հրատարակությունների ՛՛Հիան՛՛ հոդվածը
տեղադրելով՝ խախտել եք հեղինակային իրավունքի մասին օրենքը և չբավարարվելով
դրանով /գուցե միտումնավոր կամ գուցե ոչ միտումնավոր/ ձեր անգիտությունը
վերնագրել եք ,,Մոռացված հայ զորավարներ՛՛: Բարի եղեք ձեր
ապատեղեկատվությունը ճշտել: Տիգրան ՊետրոսՅանց
Մոռացված Հայ զորավարներ: Հիան (Հիանալի) Հայկազունի
08.Հուլիս.2013 - 22:33
Հիան
(Հիանալի) Հայկազունին (կենսագրական տեղեկություններ չկան) մ.թ.ա. 18-րդ
դարի վերջին քառորդին ստեղծել է արագաշարժ ու հզոր բանակ, որը զինված էր
երկաթե սրերով, զրահավորված էր երկաթե զրահներով, ապահովված էր երկանիվ
մարտակառքերով, որոնց լծված էին ձիեր: Հայկական լեռնաշխարհից շարժվել է
դեպի հարավ, անցել է Մերձավոր Արևելքի երկրները և մ.թ.ա. 1710 թ-ին դուրս է
եկել Սինա թերակղզու եզրը: Եգիպտական փարավոնի բանակը փորձել է կանգնեցնել
Հիանի առաջխաղացումը: Ճակատամարտն ավարտվել է եգիպտական բանակի ջախջախիչ
պարտությամբ, հայկական թուրը կիսել է եգիպտական փարավոնի բրոնզե սաղավարտն
ու գլուխը: Եգիպտական Միջին թագավորության այդ վերջին փարավոնի մումիան,
կիսված գլխով ցուցադրվում է Կահիրեի հնեաբանական թանգարանում: Հիան
Հայկազունին նվաճել է Եգիպտոսը և իրեն հռչակել է Եգիպտոսի փարավոն՝ դնելով
Եգիպտոսի տիրակալների Հայկազյան-հիքսոսյան արքայատան հիմքը: Այս
արքայատունը Եգիպտոսում տիրել է 130 տարի՝ մինչև մ.թ.ա. 1580թ-ը:
Հայկական-հիքսոսյաններն են ստեղծել հիերոգլիֆ այբուբենը, որ փյունիկացիների
միջոցով դարձել է աշխարհի գրեթե բոլոր այբուբենների հիմքը: Նրանք են
կատարելագործել եգիպտական օրացույցը և թափառողի փոխարեն ստեղծել անշարժ
տարեցույց: Հայկազյան-հիքսոսյաններն են եգիպտացիներին սովրեցրել երկաթ
ձուլելու արվեստ: Իսկ այդ ամենն արդեն Հայրենիք-Հայաստանում վաղուց հայտնի
էր: Եգիպտոսի դամբարաններից մեկում գտնվել է Հիան փարավոնի մոխրագույն
ավազաքարից պատրաստված դիմաքանդակը: Քանդակը «արմենոիդ» տիպի եզակի
օրինակ է: Թագավորն արծվաքիթ է, թեթևակի ուռուցիկ աչքերի բացվածքով,
հոնքերը հաստ աղեղներով, սեղմված բարակ շուրթերով, կամային կզակով,
մկանուտ՝ մի փոքր երկարավուն դեմքով: Ուշագրավ է Հիան փարավոնի սաղավարտը:
Այն դեպի վերնամաս նեղանում է, իսկ ճակատի մասում կերտված է ուժ և
արիություն խորհրդանշող նետածայր, որպիսի խորհրդանիշ առկա է Արարատյան
թագավորների սաղավարտներին: Հիան փարավոնի դիմաքանդակը պահվում է Լուվրում
(Փարիզ): ԱՀԱ
ԵՎՍ ՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ,ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է,ԱՅՍ ՊԱՏճԱՌՈՎ ԱՆԳԱՄ ԲԱՑԱՌԻԿ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ ԵՐԲԵՔ ՄԱՐԴ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ,ԿԱՄ ԿԻՍՎԵԼ,ՍԱ
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է,ՄԻԱՅՆ ԹՇՆԱՄԻՆ ԿԱՆԻ ԷՍՊԻՍԻ ԲԱՆ,ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ԱՐՀԱՄԱՐԱՆՔԸ ԱՅՍՕՐ ԲԵՐԵԼ Է ՆՐԱՆ ,ՈՐ ՄԱՐԴԻԿ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՓԱԿ ՊԱՀԵԼ
ԳԶՐՈՑՆԵՐԸ..ԱՎԵԼՆՈՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՄՈԶՎԵՑԻ..ԱՄՈԹ Է ՍԱ ՄԻԱՅՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԵՐՑԸ
ՉԵ.ՍԱ ԲՈԼՈՐԻ ՊԱՏՎԻ ՀԱՐՑՆ Է..
|