Վահե ջան Դու գլխիվայր, պարզունակ եղանակով
օգտագործել ես իմ ''Ապարանի հերոսամարտը'' գրքույկի նյութը: Մինչ իմ
գրքույկը բեր մեկ այլ հեղինակի գրվածք, որտեղ ինչ-որ համազոր տեքստի
կհանդիպես: Այն ''միտումնավոր'' սխալներն էլ, որ արել եմ` ուղղակի կրկնել
ես /ասեմ, որ դրանք հեղինակային ականներ են/: Եվ ամենակարևորը` Ապարանի
ճակատում մայիսի 17-ից գործել է ռազմական դրության վիճակը, տարածաշրջանը
պատրաստվել է ինքնապաշտպանության Արամ Մանուկյանի հեռատես հորդոր-հրամանով,
իսկ Դրաստամատ Կանայանը Ապարանի նոր ձևավորված ճակատի հրամանատար է
նշանակվել մայիսի 23-ի երեկոյան և Ապարան է հասել մայիսի 24-ի լուսաբացին,
իսկ մինչ այդ Ապարանցիները պահել են մոտ 10 կիլոմետրանոց ռազմաճակատը
ինքնուրույնաբար` ունենալով այդ երկու օրերի համար մի-միայն տեղի գյուղերից
հավաքագրած շուրջ 4000 հազար աշխարհազորային: Դու շատ փառահեղ գործ ես
անում և բնավ պետք չէ ամեն ինչ խառնել իրար: Նման դեպքերում ստացվում է
հենց այսպես, ինչպես հիմա նկարագրեցի: Եվ եթե դրածդ նկարին էլ նայում ես`
աջ կողմի նախավերջին մարդը ես եմ և այս տեքստն էլ երևի հարյուրերորդ անգամ
կարդացել եմ այդ ժամանակ, իսկ այդ թեմայով առաջին ու մեծ հոդվածը տպագրել
եմ 1987 թ-ին ''Ավանգարդ'' թերթում: Եվ մի խորհուրդ. երբեք այլևս չգրես
Բաշ-Ապարան /դրանով չես կորցնի ուրիշի գրածի հետքը, իսկ առավելաբար չես
օտարացնի մի քանի հազար տարեկան չքնաղ բառը` Ապարանք-Ապարանը/:
Տիգրան ՊետրոսՅանց
ՀԳ. Ներող եղիր, որ իմ երեկվա գրածին ի ցույց այսօր դրել էիր հեղինակածդ
նյութը ու ես նման կերպ արձագանքեցի: Սա իմ երկրի պատմությունն է ու պետք
չէ անտեսել ինձ որպես այդ երկրի մասին գրող հեղինակի:
Հայ ժողովրդի պատմության ամենաբախտորոշ ու ամենափառահեղ
իրադարձություններից է Բաշ-Ապարանի ճակատամարտը: Առհասարակ 1918 թվականի
մայիսյան հերոսամարտերից որևէ մեկին նախապատվություն տալը սխալ է, քանզի
թե՛ Սարդարապատում, թե՛ Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զինուժի
պարտության դեպքում կասկածի տակ կլիներ արևելահայության, մասնավորապես`
Արարատյան դաշտավայրի և Լոռի-Թիֆլիս առանցքում բնակվող հայության ֆիզիկական
գոյությունը:
Թուրքական բանակը, 1918 թ. գարնանը ներխուժելով Արևելյան Հայաստան,
բաժանվեց երեք մասի: Առաջին զորախումբը Ղարաքիլիսայի ուղղությամբ արշավեց
հյուսիս` նպատակ ունենալով գրավել Թիֆլիսը, երկրորդ զորամասը երկաթուղու
ուղղությամբ շարժվեց դեպի Երևան Արարատյան դաշտով, իսկ երրորդ զորախումբը
փորձեց Երևանը գրոհել հյուսիսից և գրավելով Համամլուն` շարժվեց Բաշ-Ապարանի
ուղղությամբ:
1918 թ. մայիսի 22-ին` Սարդարապատի ճակատամարտի օրը, թուրքական 10000-ոց
զորաբանակը (9-րդ դիվիզիան) Ասադ փաշայի հրամանատարությամբ և տեղացի 4000
բաշիբոզուկների ուղեկցությամբ հայտնվեց Բաշ-Ապարանի մատույցներում:
Թուրքական բանակին հայ աշխարհազորայինները համազարկերով դիմավորեցին արդեն
Միրաք գյուղի մատույցներում: Սակայն ապարանցիների նախնական դիմադրությունը
անհույս կլիներ, եթե գործին չմիջամտեր Դրոն: Մինչ Դրոյի Ապարան հասնելն
այստեղ համատարած խուճապ էր: Չկար ինքնապաշտպանության պլան, չկար
կազմակերպված դիմադրություն:
Ապարանի գյուղերն արագ դատարկվում էին: Մինչ Դրոյի ժամանելը որոշ
աշխատանքներ էին կատարել Ապարանի գավառապետը` Սեդրակ Ջալալյանը և տեղի
բնակիչներից Արսեն Տեր-Պողոսյանը: Նրանք շրջում էին գյուղեգյուղ և
ժողովրդին ինքնապաշտպանության կոչեր անում, փորձում տեղի ուժերով
կազմակերպել հայերի դիմադրությունը: Նրանք կազմեցին ինքնապաշտպանական
խորհուրդ` քահանա Հովհաննես Տեր-Մինասյանի նախագահությամբ:
Ինքնապաշտպանական խորհուրդը ստեղծեց թռուցիկ խմբեր, փակեց բնակչության
նահանջի ճանապարհը, զենք կրելու ունակ բոլոր տղամարդկանց զորակոչ
հայտարարեց և մայիսի 17-ին Ապարանի գավառում հայտարարեց պատերազմական
իրավիճակ: Ինքնապաշտպանական խորհուրդը որոշեց թուրքական բանակին
դիմակայելու համար ճակատի գիծ հաստատել Նիգավան-Միրաք գյուղերի մեջտեղն
ընկած բլուրները: Մի քանի օրվա ընթացքում հավաքագրվեց և պաշտպանական գիծ
մեկնեց մոտ 1500 զինյալ: Մի քանի օր անց զինված աշխարհազորայինների
թվաքանակը հասավ 3500 մարդու: Սակայն վերապահությամբ կարելի է հայ
աշխարհազորայիններին անվանել զինված: Ճակատի գիծը հսկում էր ընդամենը երկու
գնդացիր, թնդանոթներ չկային, իսկ առկա հրացանները հնաոճ էին:
Ինչևէ, մայիսի 22-ին թուրքական առաջապահ զորքերը հասան հայկական դիրքեր և
դիմադրության հանդիպեցին: Անակնկալի եկած թուրքերը նահանջեցին և սպասեցին
հիմնական ուժերի մոտենալուն, որպեսզի անցնեն վճռական գրոհի:
Մայիսի 22-ի երեկոյան, Երևանի հայոց ազգային խորհրդի որոշմամբ, որպես
Բաշ-Ապարանի ռազմաճակատի հրամանատար` իր մարտունակ գնդով Ապարան է ժամանում
Դրոն` Դրաստամատ Կանայանը:
Մինչ Դրոն կծանոթանար ստեղծված իրադրությանը և մարտի մեջ կմտներ,
թուրքերը կարողացան ճեղքել հայերի պաշտպանական դիրքերը և հայկական
աշխարհազորը Արսեն Տեր-Պողոսյանի հրամանով նահանջեց պաշտպանական երկրորդ
գիծ:
Սակայն շուտով հայկական աշխարհազորը ստվարացավ: Մի քանի հարյուր
կամավորներ ժամանեցին Աշտարակի գյուղերից, և հայկական զինուժն ամուր
դիրքավորվեց պաշտպանական երկրորդ գծում: Դրանից զատ, ճակատը համալրեցին
փորձառու հայ կամավորները բուլանաղցի Մուրադի, Զեմլյակի, սասունցի Մանուկի,
Քաչալ Ղազարի, Յապոնի, գառնեցի Մարտիրոսի հրամանատարությամբ:
Կռիվների երրորդ օրը Դրոյի խնդրանքով Արամ Մանուկյանը Սարդարապատի
ճակատից Ապարան ուղարկեց նաև կանոնավոր զորագնդեր: Մասնավորապես, արագ
երթով Ապարան հասավ գնդապետ Դոլուխանյանի 6-րդ հրաձգային գունդը և
փոխգնդապետ Կորելկովի հեծյալ գունդը: Հայկական ուժերը համալրվեցին նաև
հրանոթներով: Սարդարապատի ճակատից այստեղ տեղափոխվեցին կապիտաններ Կլիչի և
Սակելյարիի մարտկոցները: Այսպիսով, հայկական կողմից ճակատային գծում
դիրքավորվել էր մոտ 8000 մարտիկ: Հայկական ուժերին աջակցում էր նաև եզդի
աշխարհազորը` Ջհանգիր աղայի հրամանատարությամբ:
Մայիսի 25-ը վճռական էր Բաշ-Ապարանի ճակատամարտի համար: Վեհիբ փաշայի
հրամանով ողջ ճակատով թուրքական զորքերը հարձակման անցան: Թուրքական բանակը
փորձեց Սարալանջ գյուղի մոտ շրջանցել հայկական դիրքերը և թիկունքից
անակնկալ հարվածել մեր դիրքերին: Սակայն նրանք հայտնվեցին հայկական ուժերի
լավ քողարկած ծուղակում և ջախջախվեցին: Գրավելով Սարալանջ գյուղի
մատույցներում գերիշխող բլուրները` հայոց զորքը Քասախ գետի հովտում ջարդ
տվեց ելուզակներին:
Սակայն Արագածի փեշերին դիրքավորված հայ աշխարհազորայինները թուրքական
գերակշիռ ուժերի ճնշման տակ տեղի տվեցին: Թուրքերը ճեղքելով հայոց
պաշտպանական դիրքերը` հայտնվեցին հայերի թիկունքում և առաջ շարժվեցին ավելի
քան մեկ կիլոմետր: Վրա հասած գնդապետ Զալինյանի գունդն ու Գևորգ քահանայի
գլխավորած աշխարհազորը շրջապատում են թուրքական բանակն ու խաչաձև կրակի տակ
առնում: Ի վերջո, թուրքական այս գունդը գլխովին ոչնչանում է:
Շուտով թուրքական կանոնավոր բանակին օգնության են շտապում Ապարանի
գավառում բնակվող թուրքերը: Սակայն Կարմիր վանքի մատույցներում նրանց դեմը
փակում է աշխարհազորը, և թուրք բաշիբոզուկները, տասնյակ զոհեր տալով,
նահանջում են: Պարտվելով կարմիր վանքի մատույցներում` թուրքերը նոր ճակատ
են բացում Բուժական գյուղի ուղղությամբ: Սակայն հայ աշխարհազորը այստեղ ևս
հերոսական դիմադրություն է ցուցաբերում թուրքերին և նահանջի մատնում նրանց:
Այդ օրը թուրքական բանակի կորուստները զգալի էին. ավելի քան 1000 զոհ:
Հայոց զինուժը ձեռք բերեց հսկայական ռազմավար:
Մայիսի 26-ին թուրքական բանակը հայկական պաշտպանական գիծը ճեղքելու մի
քանի անհաջող փորձ է անում, սակայն ապարդյուն: Ավելին` քանի որ
Սարդարապատում արդեն բեկումնային իրավիճակ էր, Արամ Մանուկյանի հրամանով
Սարդարապատից Բաշ-Ապարանի ճակատ են տեղափոխվում կապիտան Խորեն Իգիթխանյանի
հրետանային մարտկոցն ու հրաձգային 5-րդ գունդը` գնդապետ Հովսեփյանի
հրամանատարությամբ:
Դրա հետ մեկտեղ, խանդավառվելով հայոց զինուժի հաղթանակներից, ճակատի
գիծը համալրեցին մինչ այժմ մարտից խույս տված շատ բնակիչներ, և հայոց զորքի
թվաքանակը, էլ ավելի ստվարանալով, մոտեցավ 10000-ի: Մայիսի 27-ին
թուրքական բանակն արդեն ռազմաճակատի որոշ հատվածներում նահանջել էր, իսկ
հայոց գնդերը հարձակման էին անցնում գրեթե ողջ ճակատով:
Մայիսի 28-ին Դրոն հայոց գնդերին ընդհանուր հարձակման հրաման է տալիս:
Ողջ ճակատով հայկական գնդերն ու աշխարհազորը գրոհելով թուրքերին հետ են
շպրտում ելման դիրքերը: Գրոհն անկասելի էր, և թուրքական բանակն արյունաքամ
փախուստի է դիմում մարտադաշտից:
Մայիսի 28-ին Թիֆլիսում հայոց ազգային խորհուրդը հռչակում է Հայաստանի
Հանրապետության ծնունդը և Բաթումում հաշտության բանակցություններ սկսում
թուրքական հրամանատարության հետ: Կնքվում է զինադադար, որի արդյունքում
Թիֆլիսում ձևավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայկական
գնդերին կարգադրում է դադարեցնել հարձակումը:
Պատերազմն ավարտված էր: Սակայն դա, ինչ խոսք, անժամանակ և մարտավարական
տեսանկյունից ոչ ճիշտ որոշում էր: Թուրքական բանակի մնացորդները,
նահանջելով Սարդարապատից և Բաշ-Ապարանից, կենտրոնացան Ալեքսանդրապոլում, և
միայն Մուդրուսի զինադադարից հետո հեռացան Արևելյան Հայաստանից: Բացի այդ,
եթե Ապարանի ճակատում հայկական զինուժը շարունակեր հարձակումը գոնե մինչև
Համամլու, Ղարաքիլիսայի ուղղությամբ գրոհող թուրքական զինուժը կհայտնվեր
շրջափակման վտանգի տակ և կնահանջեր Լոռուց: Մինչդեռ Ղարաքիլիսայում և Լոռու
հարակից գյուղերում թուրքական բանակը նախճիրներ էր սարքում:
ՎահեԱՆԹԱՆԵՍՅԱՆ
-
See more at:
http://ankakh.com/%D5%A2%D5%A1%D5%B7-%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A5%D6%80%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%A8/#sthash.qOzNgaCk.dpuf

- See more at: