ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ
Այսօր քո ծննդյան օրն է, իմ սիրելի Հայ, իմ ազգային պարծանք Հովհաննես Թումանյան:
Ոչ ոք քեզ այնպես չի գնահատել, ինչպես գնահատել ես դու /ներիր, որ քեզ հետ դու-ով եմ խոսում, այդ նաև նրանից է, որ ես քո մի պտղունց մասն եմ ինձ զգում/:
1916 թվական: Վաղարշապատ: Մայր Աթոռի բակ: Գաղթականներ: Սոված, հիվանդ,
կմախքացած հայրենակիցներ: Եվ սկսվում է անձրև, որ շուտով վերածվում է
տեղատարափի: Մարդիկ պատսպարվում են ով որտեղ կարողանում է, բայց ավելի
շատերը մնում են անձրևի տակ:
Հովհաննես Թումանյանը թրջվող գաղթականների առաջ բացում է նոր Վեհարանի դռները, որ մինչ այդ փակ էին:
Վեհափառը՝ Գևորգ Ե-ն երեկոյան իր մոտ է հրավիրում բանաստեղծին,
հանդիմանում կատարվածի համար և պահանջում, որ նա այլևս նույն կերպ չվարվի:
Բանաստեղծը հակադարձում է Վեհափառին և ասում, որ նույնպիսի պահի ինքը նույն
կերպ կվարվի:
Զայրացած կաթողիկոսն ասում է. ՛՛Քեզ հետ խոսում է
Ամենայն Հայոց կաթողիկոսը՛՛: Եվ հնչում է Հովհաննես Թումանյանի հայտնի
պատասխանը. ՛՛Քեզ հետ խոսում է Ամենայն Հայոց բանաստեղծը՛՛:
Շնորհավոր ծնունդդ, Ամենայն Հայոց բանաստեղծ:
Տիգրան ՊետրոսՅանց