Ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել…
07.05.2013
Հաղթանակների ամիսը ՀՊՄՀ գրադարանը նշանավորեց բացառիկ
ցուցադրությամբ՝ հումանիտար գրականության ցուցարահում ներկայացնելով
մայիսյան հաղթանակները ներկայացնող նկարների և գրքերի մի ողջ հավաքածու: «Մայիսյան
հաղթանակներ» խորագիրը կրող ցուցադրությանը ներկայացված են Ավարայրի,
Սարդարապատի, Ապարանի, Շուշիի հերոսամարտերին, ինչպես նաև ֆաշիստական
Գերմանիայի դեմ խորհրդային զորքերի հաղաթանակի, Դրոյի, Սեդրակ Ջալալյանի,
Սեբաստացի Մուրադի և Վանաձորի ճակատամարտում Գարեգին Նժդեհի մասնակցության
մասին պատմող գրքերը՝ ավելի քան 80 միավոր: Գրքերի
շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախյան ազատամարտին նվիրված
գրականությունը՝ «Ղարաբաղի ազատագրական պատերազմը. 1988-1994»
հանրագիտարանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ «Հայկական
բանակի 20-ամյա տարեգրություն» և բազմաթիվ այլ հեղինակների՝ Արցախյան
գոյապայքարին վերաբերող գրքեր: Գրադարանի
ցուցասրահում առանձնակի տեղ է զբաղեցնում լուսանկարների ցուցադրությունը:
Հայաստանի և Արցախի պետական ու զինվորական բարձրագույն կոչումների, զոհված
հերոսների և հաղթանակի գեներալների լուսանկարների կողքին իրենց
մեծաթիվությամբ աչքի են ընկնում տարբեր հերոսամարտերին մասնակցած
Մանկավարժական համալսարանի շուրջ 160 շրջանավարտների լուսանկարները: Ուսանողներին
հատկապես հետաքրքրում են ագային հերոս Մովսես Գորգիսյանի, Արցախյան
ազարամարտի հերոս Մեխակ Մեխակյանի, Կարեն Հարությունյանի՝ Մանկավարժական
համալսարան ընդունվելու քննաթերթիկները: «Հերոսամարտերի
լուսանկարները դիտելիս ուսանողները լցվում են յուրօրինակ հպարտությամբ ու
հայրենասիրությամբ. իրենք էլ աբովյանական ազգային հերոսների կրթօջախում են
սովորում»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Տիգրան
Պետրոսյանցը՝ ավելացնելով, որ բուհում ամեն ինչ արվում է ուսանողների
ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու և հաղթանակած պատմությանը նրանց
ներկայացնելու համար: Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց նաև, որ «Մայիսյան հաղթանակներ» խորագիրը կրող ցուցադրությունը կտևի մինչև մայիսի վերջ:
Никто не забыт, ничто не забыто…
07.05.2013
Месяц побед библиотека АГПУ отметила беспрецедентной выставкой,
представив в зале гуманитарной литературы целое собрание книг и
иллюстраций, посвященных майским победам. На
выставке под названием «Майские победы» представлены экспонаты,
представляющие Аварайрскую, Сардарапатскую, Апаранскую битвы,
героическое сражении при взятии Шуши, а также победу советских войск в
войне с фашистской Германией, книги, рассказывающие о Дро, Седраке
Джалаляне, Мураде Себастаци и об участии Гарегина Нжде в Ванадзорской
битве – всего более 80 единиц. Среди
представленных на выставке книг свое достойное место занимают издания,
посвященные Арцахской войне: энциклопедия «Освободительная война
Карабаха: 1988-1994», «20-летняя летопись Армянской армии» Министра
обороны РА Сейрана Оганяна и книги многих других авторов о борьбе
арцахцев за выживание. Особое
место в выставочном зале библиотеки занимает экспозиция фотографий.
Рядом с фотографиями высокопоставленных государственных деятелей и
военных, погибших героев Армении и Арцаха, генералов побед своим
количеством выделяются фотографии около 160-и выпускников
Педагогического университета, участвовавших в различных героических
битвах. Особый интерес вызывают у студентов
экзаменационные листы, принадлежавшие при поступлении в Педагогический
университет национальному герою Мовсесу Горгисяну, герою Арцахской войны
Мехаку Мехакяну, Карену Арутюняну. «Рассматривая
фотоснимки героических сражений, студенты испытывают чувства особой
гордости и патриотизма: они учатся в вузе, который заканчивали
национальные герои-абовяновцы», – в беседе с armspu.am отметил директор
библиотеки Тигран Петросянц, добавив, что в вузе делается все для
поднятия военно-патриотического духа студентов и достойного
представления победоносных войн и сражений. Тигран Петросянц сообщил также, что выставка под названием «Майские победы» продлится до конца мая.
No one is forgotten, nothing is forgotten
07.05.2013
An exclusive exhibition initiated by the ASPU Library has opened
at the Humanitarian Literature hall on the occasion of the May triple
holiday. A collection of paintings and books portraying the May celebrations was put on display at the hall. More
than 80 books telling about the battles of Avarair, Sardarapat, Aparan
and Shushi, the victory of the Soviet troops over Nazi Germany, as well
as national heroes Dro (Drastamat Kanayan), Sedrak Jalalian, Sebastatsi
Murad and Garegin Nzhdeh were showcased at the exhibition entitled "May
Victories.” Among the books one can find
exclusive pieces dedicated to the Artsakh liberation movement. Those
include "Karabakh Liberation War- 1988-1994," an encyclopedia on the
Karabakh war, "Chronicle of Armenian Army's 20 years” by Armenia’s
Defense Minister Seyran Ohanyan, and many other books dedicated to the
Artsakh liberation.
Also,
an exhibition of photos was opened at the library hall. Here one can
find the photos of fallen heroes, generals, as well as the photos of
highest state and military titles and ranks in Artsakh and Armenia. Side
by side with them, you will see the photos of about 160 graduates of
the Pedagogical University who have participated in different liberation
battles. Students attending the exhibition are
particularly interested in the admission questionnaires filled in by
national heroes Moses Gorgisyan, Karen Harutyunyan, Artsakh hero Mekhak
Mekhakyan, who were graduates of the Pedagogical University. "When
students look at the photos, they are filled with patriotism and pride
for studying at the university named after great Armenian writer and
pedagogue Khachatur Abovyan, where a number of national heroes were
educated,” Tigran Petrosyants, the director of the ASPU Library, said in
conversation with armspu.am. He added that the university
administration is doing everything possible to boost up the patriotic
spirit of its students and present them the victorious history of their
country. In conclusion, Tigran Petrosyants said the exhibition will run till the end of May.
|