| Հայտարարություն |
Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան |
| Գրքեր |

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել
098260351, 055260351
Արժեքը' 4000 դրամ |
| Վիճակագրություն |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2013 » Май » 22 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
19:48 ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ |
՛՛ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ՛՛
Մայիս
ամիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է:
451 թվականի մայիս ամսին են հայերը հաղթական ճակատամարտ մղել Ավարայրում,
1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում և Ապարանում, 1945
թվականի մայիսին խորհրդային զորքերի կազմում հաղթանակ են տարել ֆաշխստական
Գերմանիայի դեմ, 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրել են Արցախի միջնաբերդ
Շուշին: Մայիսյան հաղթանակների առթիվ ՀՊՄՀ գիտական գրադարանի
հումանիտար գրականության ցուցասրահում բացվել է ՛՛Մայիսյան հաղթանակներ՛՛
գրքային ցուցահանդեսը: Այստեղ ցուցադրության է դրված Հմայակ
Հարությունյանի ՛՛Ավարայրի ճակատամարտը՛՛ /1966 թ./, Հարություն Թուրշյանի
՛՛Սարդարապատի հերոսամարտը՛՛ /1965 թ./, Տիգրան Հայազնի ՛՛Ապարանի
հերոսամարտը՛՛ /2005 թ./ գրքերը: 1918 թվականի հերոսամարտերին են
նվիրված պատմական գիտությունների դոկտոր Համլետ Գևորգյանի ՛՛Դրո՛՛,
՛՛Սեդրակ Ջալալյան՛՛, ՛՛Սեբաստացի Մուրադ՛՛, պատմական գիտությունների
թեկնածու Ռաֆայել Համբարձումյանի Վանաձորի ճակատամարտում Գարեգին Նժդեհի
մասնակցության մասին պատմող գրքերը: Առանձին շարքով ներկայացված են Արմո
Մալխասյանի ՛՛Սովետական բանակի հայ գործիչները՛՛ գիրքը, մարշալ Հովհաննես
Բաղրամյանի գրքերը, ավիացիայի մարշալ Արմենակ Խանֆերյանցի, Խորհրդային
Միության ծովակալ /մարշալ/ Հովհաննես Իսակովի, ավիացիայի գեներալ-գնդապետ
Արտեմ Միկոյանի մասին պատմող գրքերը: Արցախյան ազատամարտի թեմային
նվիրված գրականությունը ամենահարուստն է: Այստեղ ցուցադրրության են դրված
՛՛Ղարաբաղի ազատագրական պատերազմը. 1988-1994՛՛ հանրագիտարանը, ՀՀ
պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի ՛՛Հայկական բանակի
20-ամյա տարեգրություն՛՛, պատմական գիտությունների թեկնածու, Արցախի
՛՛Կաճառ՛՛ ակադեմիայի ղեկավար Մհեր Հարությունյանի ՛՛Արցախյան պատերազմի
սկիզբը և Շուշիի ազատագրումը՛՛ /Ստեփանակերտ/, Բենիկ Սիսյանի ՛՛Գետաշեն՛՛,
Մովսես Ղազարյանի ՛՛Շահումյան-Գետաշեն. մաքառումների հազար օր՛՛, պատմական
գիտությունների թեկնածու Անդրանիկ Արշակյանի ,,Մահ չիմացյալ՝ մահ, մահ
իմացյալ՝ անմահություն՛՛, ՛՛Արցախյան գոյապայքար՛՛ և բազմաթիվ այլ գրքեր: Մայիսյան
հաղթանակներին նվիրված ցուցադրությունը խիստ ուսուցողական է և
ուսանողներին ու դասախոսներին ներկայացնում է թեմայի վերաբերյալ
գրադարանում եղած գրականությունը:
|
|
Просмотров: 635 |
Добавил: tigranhayazn
| Рейтинг: 5.0/3 |
|
|
| Օրացուց |
| « Май 2013 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
|