Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Նորություններ | Регистрация | Вход
 
Пятница, 22.11.2024, 02:23
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » 2013 » Май » 22 » ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
19:52
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ



Մայիսի 1-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի ՛՛Չորեքշաբթի՛՛ գրական ստուդիան հերթական անգամ կազմակերպեց իր նիստը: Նիստին մասնակցեցին երեք տասնյակից ավելի ստեղծագործող ուսանողներ և նախկին շրջանավարտներ: Այն վարում էին գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը և բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Տիգրան Պետրոսյանցը ներկայացրեց նախորդ նիստից հետո կատարված աշխատանքների մասին: Նշեց, որ ՛՛Չորեքշաբթին՛՛ ընդլայնում է սահմանները և հայտեր կան նաև հանրապետության այլ բուհերի ստեղծագործող ուսանողներից /Երևանի պետական համալսարան, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Սլավոնական համալսարան, Հյուսիսային համալսարան, Երևանի ՛՛Մանց՛՛ համալսարան/, ինչպես նաև Արցախի բուհերից:
Պայմանավորվածության համաձայն ստուդիայի անդամները ներկայացրեցին իրենց ստեղծագործությունների օրինակներ, որոնք խմբագրական աշխատանքներից հետո կդառնան ստուդիայի ՛՛Չորեքշաբթի՛՛ /Նոր գրականություն/ գրական անթոլոգիայի հիմքը:
Աբգար Ափինյանը նշեց, որ հաջորդ ուրբաթ օրը գրական ստուդիայի աշխատանքը կներկայացվի Հ2 ծրագրով թողարկվող ՛՛Հայ գրականություն՛՛ հաղորդաժամին և ստուդիայի որոշ անդամներ կլինեն հաղորդաժամի հյուր: Նա միաժամանակ խոսեց ստեղծագործական աշխատանքի պատկերային առանձնահատկության մասին:
Ստուդիայի անդամները հաջորդաբար կարդացին մեկական նոր ստեղծագործություն և քննարկեցին:
Ծափահարություններով ընդունվեց համալսարանի ուսանող Գոհար Մարտիրոսյանի ՛՛Անի՛՛ երգի կատարումը և նոր բանաստեղծությունը: Գոհարը ստուդիայի անդամներին հրավիրեց մայիսի 3-ին ՛՛Նարեկացի՛՛ արվեստի միության դահլիճում կայանալիք իր մենահամերգին:
Քննարկվեցին Հասմիկ Չախալյանի /Հրաշք աղջիկ/, Սերինե Հովհաննիսյանի, Արարատ Խաչատրյանի, Լիլիթ Ավագյանի, Էվելինա Միրզոյանի, Էմմա Ղայթանաջյանի, Արմեն Այվազյանի, Արևիկ Ղազարյանի, Գոռ Բակումյանի, Մելինե Սիմոնյանի, Աննա Ավետիսյանի, Նարինե Բաղդասարյանի, Արուսյակ Հարությունյանի, Տաթև Ոսկանյանի (ՏԱ-Թև) /Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան/, Նելլի Հովհաննիսյանի /Երևանի պետական համալսարան/, Սոֆի Գրիգորյանի /Սլավոնական համալսարան/, Անի Մարգարյանի /Հյուսիսային համալսարան/, Սուսաննա Ղազարյանի /՛՛Գրական կյանք՛՛ թերթի խմբագիր/ չափածո և արձակ ստեղծագործությունները:
Լուրջ խոսակցություն ծավալվեց Ռեգինա Ճաղարյանի ՛՛Վերջին հանդիպում՛՛ /բեմականացվեց ստուդիայի անդամների միջոցով/ և Հրաչյա Պետրոսյանցի ՛՛Մի սովորական օր՛՛ պատմվածքների շուրջ: Առաջինում ներկայացվել է մեր օրերի տղամարդ-կին սիրո հոգեբանական ասպեկտը, երկրորդում՝ սահմանային դիտակետում ծառայող զինվորի հոգեբանական կերպարը: Երկու հեղինակներին էլ տրվեցին աշխատանքները ավելի կատարյալ դարձնելու խորհուրդներ:


Տես՝ http://azg.am/AM/2013050315



«Չորեքշաբթի»-ն ամփոփեց շաբաթվա աշխատանքները

03.05.2013


«Առաջիկայում Մանկավարժական համալսարանի «Չորեքշաբթի» գրական ստուդիան մասնաճյուղ կունենա նաև  Արցախի պետական համալսարանում. արցախցի ստեղծագործող ուսանողների  նախաձեռնությունն ու տեսակապը կօգնեն իրագործել նրանց ցանկությունն ու ստուդիան օգտագործել որպես գրական հարթակ»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը
 
Վերջինս հավելեց, եթե գրական  ստուդիայի անդամներից գոնե մեկն ապագայում դառնա գրական հայտնի դեմք, ապա  մեր առաքելությունը կարող ենք համարել կատարված:
 
Օրերս ՀՊՄՀ գիտական գրադարանում տեղի ունեցած  «Չորեքշաբթի» գրական ստուդիայի հերթական նիստում գրադարանի տնօրենն ամփոփ ներկայացրեց նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ապա ուրախությամբ նշեց` «Չորեքշաբթի»-ն ընդլայնում է սահմանները. հայտեր կան հանրապետության այլ բուհերից, իսկ Արցախի պետական համալսարանի համագործակցության առաջարկն իսկական անակնկալ էր:
 
Բուհի երեք տասնյակից ավելի ստեղծագործող ուսանողներն ու  նախկին շրջանավարտներ նիստի ընթացքում ներկայացրին իրենց ստեղծագործությունների օրինակները, որոնք խմբագրական աշխատանքներից հետո կդառնան ստուդիայի` «Չորեքշաբթի» /Նոր գրականություն/ գրական անթոլոգիայի հիմքը:
 
Նիստի ընթացքում բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, խոսելով  գրական ստուդիայի աշխատանքների մասին,  ստեղծագործական աշխատանքում  կարևորեց պատկերային առանձնահատկությունը: 
 
Ստուդիայի անդամներն այնուհետ  ներկայացրին մեկական նոր ստեղծագործություն, որի շուրջ ծավալվեց գրական բուռն քննարկում:



"Chorekshabti” Literary Studio Summarizes its Weekly Activities 

"Chorekshabti” (Wednesday) literary studio of Armenian State Pedagogical University will soon have a branch at Artsakh State University: the initiative of the creative students of the
 Artsakh Republic will help them fulfill their desire and use the studio as a literary platform,” Director of the ASPU Scientific Library, Tigran Petrosyants, said during a conversation with armspu.am.
 
He says if at least one of the members of the literary studio becomes a prominent literary figure in the future, they can consider their mission accomplished. 
 
At the recurrent sitting of the literary studio held recently at the ASPU Scientific Library, the Director of the Library presented in brief the work done after the previous sitting. Then he noted with pleasure, "The literary studio is expanding its boundaries. We have received bids from other universities as well; the proposal of cooperation from Artsakh State University was a real surprise.” 
 
More than 30 students and former graduates of the University presented during the sitting the copies of their works which will become [after editing] the basis of literary anthology of the studio – "Chorekshabti” /New literature/. 
 
Abgar Apinyan, President of the Writers' Union of Yerevan, Candidate of Pedagogical Science, spoke about the activity of the literary studio, highlighting the role of image features in creative works. 
 
Afterwards, the studio members introduced their works which stirred up heated discussion among the attendees.

http://armspu.am/news/n/1929/ln/am

Просмотров: 632 | Добавил: tigranhayazn | Рейтинг: 5.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Օրացուց
«  Май 2013  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն
Արխիվ

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz