Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Среда, 04.12.2024, 22:16
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ԱՓՆԱԳՅՈՒՂ/ՄԱՐԴԻՔ

Ափնագյուղ

Գյուղ
Ափնագյուղ
40°26′22″ հս. լ. 44°23′46″ ավ. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 636[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Ափնագյուղ (Հայաստան)
Red pog.png
Ափնագյուղ (Արագածոտնի մարզ)
Red pog.png

Ափնագյուղ — գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում: Գտնվում է Քասաղ (գետ)ի աջ ափին, Ապարան-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում, շրջկենտրոնից 15 կիլոմետր հարավ, ծովի մակերևույթից 1801 մետր բարձրության եռանկյունաձև հարթ բարձունքի վրա: Տները քարաշեն են և բարետես: Խմելու ջուրը գյուղ է բերվել 6 կիլոմետրանոց խողովակաշարով` Վարդենուտ գյուղի մոտակայքից:

Բնակչյություն

Այժմյան բնակչության նախնիները 1828-1829 թթ-ին եկել են Բայազեդից /60 ընտանիք/ և Մուշից /1 ընտանիք/: 1831 թ-ի մարդահամարի համաձայն գյուղում եղել է 61 ընտանիք` 376 բնակչով /193 տղամարդ և 183 կին/, 1859 թ-ի մարդահամարի համաձայն եղել է 57 ընտանիք` 450 բնակչով /293 տղամարդ և 157 կին/, 1873 թ-ի մարդահամարի համաձայն գյուղում եղել է 100 ընտանիք` 841 բնակչով /439 տղամարդ և 402 կին/, 1886 թ-ի մարդահամարի համաձայն գյուղում եղել է 111 ընտանիք` 871 բնակչով /490 տղամարդ և 371 կին/: 1897 թ-ին գյուղն ունեցել է 907, 1926 թ-ին՝ 725, 1939 թ-ին՝ 629, 1959 թ-ին՝ 358, 1970 թ-ին՝ 435, 1979 թ-ին՝ 444 բնակիչ, 2008 թ-ի հունվարի 1-ին՝ 695 բնակիչ (353 տղամարդ, 342 կին):

Անվանի հայագետ Գարեգին Ա Հովսեփյանցը 1901 թ-ին գյուղում մշո բառբարով գրի է առել ,,Սասնա ծռեր,, էպոսի նոր տարբերակը:

Գյուղի 200-ից ավելի որդիներ 1918 թ-ի մայիսի 22-29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել են 147 ափնեցիներ: Նրանցից 96-ը զոհվել են: Արցախյան ազատամարտին մասնակցել են մոտ 30 ափնեցիներ: Նրանցից 5-ը զոհվել են: Վերջիններից վեցը արժանացել են ՀՀ "Արիության" մեդալի: Գյուղի կենտրոնում կանգնեցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ափնեցիների հուշարձան կոթողը: Համալիրի աջ կողմում կանգնեցվել են Արցախյան ազատամարտում զոհվածներին նվիրված խաչքարեր:

Գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:

Անվանումը

Գյուղի Ափնա անունը հիշատակվում է 13-րդ դարից: 13-րդ դարի կեսերին Սաղմոսավանքի գրատան ներսի պատին փորագրված արձանագրության համաձայն` ափնագյուղացի Սասնե, Վաչե, Գրիգոր եղբայրները վանքին հող են նվիրել: Սահակ գրչի 1644 թ-ի հիշատակարանում ևս գյուղը Ափնա անունով է հիշվում և մինչև մեր օրերը փոփոխության չի ենթարկվել: Գյուղի Ափնագեղ կամ Ափնագյուղ անունը Ղևոնդ Ալիշանի ենթադրությամբ առաջացել է «,երևում է ինչպես ափի մեջ,, արտահայտությունից: Ավելի հավանական է Քասաղ (գետ)ի ափին գտնվող գյուղ = Ափի գյուղ = Ափն-ա-գյուղ տարբերակը:

Պատմական ակնարկ

Գյուղի արևելյան կողմում գտնվող ձորի երկու ափերի բարձրադիր մասերում կան քարե դարի ժամանակներից մինչև միջնադար օգտագործված քարանձավներ, գյուղի արևելյան կողմում` մ.թ.ա. 3-րդ հազարամյակի բնակատեղի և դամբարանադաշտ, դրան մոտիկ միջնադարյան գյուղատեղ: Գյուղի ներկա տարածքի արևելյան ձորաեզրին, իրարից մոտ 200 մետր հեռավորությամբ պահպանվել են 4-5-րդ դարերի երկու ոչ մեծ չափի միանավ բազիլիկ եկեղեցիներ, որոնց պատերի վրա փորագրված են հավասարաթև խաչեր, վաղ միջնադարյան քանդականախշեր, համանման Քասաղի բազիլիկի, Զովունիի, Աստվածընկալի նույն ժամանակաշրջանի կառույցների համապատասխան մանրամասներին: Այստեղ պահպանվել է միջնադարյան վիմափոր մատուռ և միջնադարյան գերեզմանոց: 20-րդ դարի առաջին կեսից սկսած, հատկապես 1930-ական թվականներից, գյուղից արտահոսք է սկսվել դեպի Երևան ու Արարատյան դաշտի այլ բնակավայրեր: 1886 թ-ին շուրջ 900 բնակիչ ունեցող գյուղը, որ այդ տարիներից սկսած տարեկան շուրջ 50 ծնունդ է ունեցել, և խորհրդային բռնակցումից առաջ ունեցել է շուրջ 2000 բնակիչ, խորհրդային իշխանությունների անհեռատես ու անիրատես քաղաքականության հետևանքով գրեթե չորս անգամ փոքրացել է: Դրա հաշվին ափնեցիների հավաքական միավորումներ են առաջացել Երևանի Կիլիկիա, Նորագյուղ թաղամասերում, Աջափնյակ համայնքի Հասմիկի փողոցի ամբողջ պարագծում: 1920 թվականի շուրջ 2000 բնակչի փոխարեն այսօր, գյուղն ունի 695 բնակիչ, իսկ դպրոցը միայն 84 աշակերտ:

Հայկական խոհանոցին ափնեցի կանայք տվել են յուրահատուկ ուտեստ` կանեփով տոլման (հետագայում այս ճաշատեսակից անցել են պասուց տոլմային):

Հայտնի համագյուղացիներ

Գյուղում են ծնվել ՀԽՍՀ վաստակավոր շինարար Նշան Հարությունյանը, օպերատոր-դերասան Խաչատուր Աբրահամյանը, խորհրդային աշխատող Պարգև Ղազարյանը, մշակույթի համակարգի աշխատող Սիմոն Ղամբարյանը: Գյուղից են սերում քիմիական գիտությունների թեկնածու Ռազմիկ Գրիգորյանը, քանդակագործ Յուրի Պետրոսյանը, ՀՀ բանակի գնդապետ Լյուդվիգ Հարությունյանը, վաստակավոր մարզիչ Լևոն Միսակյանը, դպրոցական դասագրքերի հեղինակ, դոցենտ Անահիտ Ղազարյանը, դպրոցի տնօրեն Աիդա Մնացականյանը, պատանի շախմատիստ Վահե Բաղդասարյանը:

Նշան Հարությունյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆՇԱՆ ԱՐՏԱՇԵՍԻ /օգոստոսի 17, 1937, Ապարան, Ափնագյուղ/, շինարար-ճարտարապետ, շինարարական տրեստի կառավարիչ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1982 թ.):

Կրթությունը

1951 թ-ին ավարտել է Ափնագյուղի 7-ամյա դպրոցը, 1959 թ-ին` Երևանի հիդրոմելիորատիվ տեխնիկումը, 1983 թ-ին` Երևանի ճարտարագիտական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետը:

Գործունեությունը

1960-1964 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1964-2002 թթ-ին աշխատել է ՀԽՍՀ, ապաª ՀՀ քաղաքաշինության նախարարության "Երքիմշին" տրեստում: 1964-1966 թթ-ին եղել է վարպետ, 1966-1969 թթ-ինª ավագ աշխղեկ, 1969-1980 թթ-ինª տեղամասի պետ, 1980-1984 թթ-ինª "Երքիմշին" տրեստի թիվ 24 շինարարական վարչության պետ, 1984-1988 թթ-ինª "Երքիմշին" տրեստի գլխավոր ճարտարագետ, 1988-1991 թթ-ինª "Երքիմշին" տրեստի թիվ 30 շինարարական վարչության պետ, 1991-1995 թթ-ինª "Երքիմշին" տրեստի կառավարիչ, 1995-1999 թթ-ինª "Երքիմշին" փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն, 1999-2002 թթ-ինª "Երքիմշին" տրեստի թիվ 20 շինարարական վարչության տնօրեն: 2002-2006 թթ-ին` Երևանի "Ջրմուղ-կոյուղի" փակ բաժնետիրական ընկերության "Ջրառ և տեխնիկական կենտրոնացված սպասարկում" մասնաճյուղի տնօրեն-գլխավոր տնօրենի տեղակալ: "Երքիմշին" տրեստն է կառուցել "Ռոսիա" կինոթատրոնը, "Հրազդան" մարզադաշտը, հայ-ամերիկյան "Հանթսման" և "Կարիտաս Իտալիանո" երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարանները, "Ուխտատուն" թանգարանը, վերակառուցել է "Նաիրիտ", ավտոդողերի, պոլիվինիլացետատ, պոլիպլաստ, կաշվի թիվ 1 և 7 գործարանների շենքերը: Կառուցել է ճանապարհներ, ջրատարներ, մաքրման կայաններ, մշակութային, կենցաղային, թեթև արդյունաբերության օբյեկտներ, մետրոյի վերգետնյա կայարաններ, բնակելի շենքեր:

Պարգևատրվել է

  • Խորհրդային Պատվո նշան շքանշանով (1978 թ.):


Խաչատուր Աբրահամյան

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՄԱՆՈՒԿԻ /1912, Ապարան, Ափնագյուղ - 1987, դերասան, ֆիլմի տնօրեն:

Գործունեությունը

Ավարտել է Ափնա·ÛáõÕի ծխական դպրոցը: Միջնակարգ և մասնագիտական կրթություն ստացել է Երևանում: 1927-970 թթ-ին խաղացել է խաղարկային (գեղարվեստական լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերոմ), եղել է տասնյակ ֆիլմերի տնօրեն (ադմինիստատոր):

Եղել է տնօրեն և նկարահանվել է

  • 1927 թ.` Ղուլ (ոստիկան),
  • 1928 թ.` Զամալլու (գլխավոր տնօրեն, բանվոր),
  • 1928 թ.` Հաշիմ (գլխավոր տնօրեն),
  • 1929 թ.` Ով է մեղավոր (գլխավոր տնօրեն),
  • 1930 թ.` Կիմը` հերթապահ (գլխավոր տնօրեն),
  • 1930 թ.` Միշտ պատրաստ (գլխավոր տնօրեն),
  • 1930 թ.` Ուշադրություն (գլխավոր տնօրեն, հարբեցող),
  • 1931 թ.` Կիկոս (գլխավոր տնօրեն, մաուզերիստ),
  • 1931 թ.` Մեքսիկական դիվանագետներ (գլխավոր տնօրեն, սպա),
  • 1932 թ.` Անբանը (գլխավոր տնօրեն, գործկոմի նախագահ),
  • 1932 թ.` Քրդեր-եզդիներ (գլխավոր տնօրեն, Խուրշուդ),
  • 1934 թ.` Երբ ծաղկում են այգիները (գլխավոր տնօրեն, գեղջուկ),
  • 1937 թ.` 6 համազարկ (գլխավոր տնօրեն, մաուզերիստ),
  • 1938 թ.` Սևանի ձկնորսները (գլխավոր տնօրեն, Վաղինակ),
  • 1939 թ.` Լեռնային արշավ (մաուզերիստ),
  • 1939 թ.` Լեռնային հեղեղ (Հասան),
  • 1940 թ.` Քաջ Նազար (գլխավոր տնօրեն, պալատական),
  • 1941 թ.` Սովետական լեզվի դասը (գլխավոր տնօրեն),
  • 1942 թ.` Դուստրը (գլխավոր տնօրեն),
  • 1947 թ.` Անահիտ (Նարիման),
  • 1958 թ.` Ինչու է աղմկում գետը (թուրք սպա),
  • 1970 թ.` Հեղնար աղբյուր (ընկեր):


Պարգև Ղազարյան

ՂԱԶԱՐՅԱՆ ՊԱՐԳԵՎ ՄԵԼՔՈՆԻ /հունվարի 10, 1919, Ապարան, Ափնագյուղ - օգոստոսի 27, 1975, Երևան/, պետական, կուսակցական աշխատող, Երևանի քաղխորհրդի պատգամավոր (1965-1975 թթ-ին), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից:

1937 թ-ին ավարտել է Երևանի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, 1946 թ-ինª Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1948 թ-ին` ՀԿԿ կենտկոմին կից բարձրագույն կուսակցական երկամյա դպրոցը: 1941-1943 թթ-ին կամավոր ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1941-1942 թթ-ին եղել է մարտական գնդի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1942-1943 թթ-ին` գումարտակի կոմիսար, 1943 թ-ին` 386-րդ դիվիզիայի գումարտակի հրամանատար: Սևաստոպոլ քաղաքի պաշտպանական մարտերից մեկում ծանր վիրավորվել է, փոխադրվել Թբիլիսի, ապա` զորացրվել: 1943-1946 թթ-ին եղել է ՀԼԿԵՄ Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, 1948-1952 թթ-ին` Անդրերկաթուղու Երևանի քաղբաժնի հրահանգիչ, 1952 թ-ին` ՀԿԿ Երևանի քաղկոմի հրահանգիչ, 1952-1961 թթ-ին` Անդրերկաթուղու Երևանի բաժանմունքի լոկոմոտիվային դեպոյի և Երևանի կայարանի կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար, 1961-1965 թթ-ին` Երևանի Օրջոնիկիձեի շրջգործկոմի նախագահի տեղակալ, 1965-1972 թթ-ին` Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ-բնակարանային ֆոնդերի հաշվառման և բաշխման բաժնի վարիչ, 1972-1975 թթ-ին` Երևանի Խորհրդային շրջգործկոմի նախագահի տեղակալ:

Պարգևատրվել է

  • խորհրդային Կարմիր աստղի (1945 թ.) շքանշան,
  • Անբասիր աշխատանքի համար (1970 թ.) մեդալ,
  • Աշխատանքային արիության համար (1971 թ.) մեդալ,
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի (195 թ.) պատվոգիր:


Ռազմիկ Գրիգորյան

Ռազմիկ Ռաֆիկի Գրիգորյան (հունիսի 7, 1956, ՀՀ, Վաղարշապատ), քիմիական գիտությունների թեկնածու (1985 թ.):

Կրթությունը

1973 թվականին ոսկե մեդալով ավարտել է Վաղարշապատ քաղաքի Երվանդ Օտյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, 1978 թվականին Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը, 1981 թվականին Հայաստանի Գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան:

Գործունեությունը

1982-1988 թվականներին եղել է ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1988-1992 թթ-ինª գիտատեխնիկական ստեղծագործության կենտրոնի գիտաավականներրտադրական բաժնի վարիչ, 1993-1997 թթ-ինª Վաղարշապատի քաղաքային սոցիալական ծառայության պետ, 1995-2003 թվականներին` Էջմիածնի Մայր Աթոռի բարեգործական ճաշարանի տնօրեն, 2000-2004 թթ-ինª համատեղությամբ Էջմիածնի "Գրիգոր Լուսավորիչ" համալսարանի պրոռեկտոր, 2004-2007 թթ-ին` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի գիտության, կրթության, մշակույթի բաժնի պետ: 1985 թվականներին պաշտպանել է "Պրոպիլենի թերմիկ օքսիդացումը" թեկնածուական ատենախոսությունը: 20 գիտական աշխատանքների հեղինակ է, ստացել է 3 հեղինակային իրավունքի վկայական, մասնակցել է համամիութենական և միջազգային գիտական կոնֆերանսների: 1980-1986 թվականներին ընտրվել է Երևանի Արաբկիրի շրջանի երիտասարդ գիտնականների և մասնագետների խորհրդի նախագահ: 1990-1995 թվականներին եղել է Էջմիածնի քաղաքային խորհրդի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ, նախագահության անդամ:


Յուրի Պետրոսյան

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՅՈՒՐԻ ԳՈՒՐԳԵՆԻ /հուլիսի 20, 1941, Երևան/, քանդակագործ:

Կենսագրություն

1961 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1966 թ-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը: Ստեղծել է դիմաքանդակներ, մանրաքանդակներ, թեմատիկ հորինվածքներ, խեցեգործական մանրաձևեր, գրաֆիկական թերթեր: Նրա ստեղծագործությունը բնորոշվում է ձևերի մոնումենտալ ընդհանրացումներով, ընդգծված խորհրդանշական մեկնաբանումով: 1965 թ-ից մսնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների: 1977 թ-ին Պրագայի քանդակի միջազգային սիմպոզիումում արժանացել է մրցանակի (տեղադրել "Կենաց ծառ" կրաքարային տուֆից մոնումենտալ քանդակը տեղադրվել է Պրագայում): 1979 թ-ին կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի մրցույթում շահել է 1-ին մրցանակը (1999 թ-ին կոմպոզիտորի արձանը տեղադրվել է "Արամ Խաչատրյան" համերգասրահի առջև): 2005 թ-ին Երևանի օղակաձև այգում տեղադրել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու արձանը (բարերար Սենիկ Պողոսյանի հովանավորությամբ):

Ստեղծագործությունները

Ցուցահանդեսներ

անհատական



Լյուդվիգ Հարությունյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ ԳԱՐԵԳԻՆԻ /փետրվարի 4, 1957, Երևան/, ՀՀ բանակի գնդապետ (2006 թ.):

Գործունեությունը

1974 թ-ին ավարտել է Երևանի թիվ 126 միջնակարգ դպրոցը, 1977 թ-ին` Օրենբուրգի բարձրագույն զենիթահրթիռային հրամանատարական ուսումնարանը: 1977-1979 թթ-ին Անդրկովկասյան զինվորական օկրուգում եղել է զենիթային հաշվարկի հրամանատար, 1979-1980 թթ-ին` հրամանատարական կետի օպերատիվ հերթապահ, 1980 թ-նի հունվար-օգոստոս ամիսներին` զորամասի շտաբի պետի օգնական: 1980-1984 թթ-ին ծառայել է Գերմանիայում տեղաբաշխված խորհրդային զինուժի տարբեր զորամասերում: Եղել է չափորոշող-վերահսկող խմբի պետ, վերանորոգման վաշտի հրամանատար, շտաբի պետի օգնական: 1984 թ-ին ծառայության է նշանակվել Հայաստանում: 1984-1992 թթ-ին եղել է Արաբկիրի շրջանի զինկոմիսարիատի բաժնի պետի ավագ օգնական, Բաղրամյանի շրջանի զինկոմիսարիատի բաժնի պետ, Արաբկիրի շրջանի զինկոմիսարիատի բաժնի պետ: 1992 թ-ին ծառայության է անցել Հայաստանի Հանրապետության նորաստեղծ պաշտպանության նախարարության համակարգում: 1992-1994 թթ-ին եղել է սահմանապահ զորքերի վարչության բաժնի ավագ սպա, ապա` շտաբի պետ: 1994 թ-ին արձակվել է պահեստազոր: 2004 թ-ին զորակոչվել և ծառայության է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի: 2004-2006 թթ-ին եղել է Սպաների որակավորման բարձրացման կենտրոնի պետի տեղակալ: 1990-1992 թթ-ին "Միացյալ Հայաստան" ռազմականացված ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության գործողություններին:

Պարգևատրվել

  • ՀՀ ՊՆ գերատեսչական "Մարշալ Բաղրամյան" (2003 թ.),
  • խորհրդային "Անբասիր ծառայության համար" 3-րդ, 2-րդ աստիճանի,
  • "ԽՍՀՄ ԶՈՒ 70 տարի" մեդալներով:


Լևոն Միսակյան

ՄԻՍԱԿՅԱՆ ԼԵՎՈՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ /օգոստոսի 16, 1946, Երևան/, բռնցքամարտիկ, սպորտի վարպետության թեկնածու (1967 թ.), ԽՍՀՄ պատանիների բրոնզե մեդալակիր (1967 թ.), մարզադպրոցի տնօրեն, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1987 թ.):

Գործունեությունը

1964 թ-ին ավարտել է Երևանի Պերճ Պռոշյանի անվան միջնակարգ դպրոցը, 1970 թ-ինª Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի սպորտային բաժինըª մարզիչ-մանկավարժի որակավորմամբ: 1970-1971 թթ-ին եղել է "Աշխատանքային ռեզերվներ" ընկերության մարզիչ, 1971-1972 թթ-ինª Ենգիբարյանի բռնցքամարտի մարզադպրոցի մեթոդիստ, ֆինանսա-տնտեսագիտական տեխնիկումի դասատու: 1973 թ-ից աշխատում է "Աշխատանք" կամավոր մարզական ընկերության բռնցքամարտի մասնագիտացված դպրոցի ուսմասվար, մարզիչ, դպրոցի տնօրեն (1987 թ-ից առ այսօր):



Անահիտ Ղազարյան

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՊԱՐԳԵՎԻ /1946, Երևան/, դոցենտ (2004 թ.):

Կրթությունը

1964 թ-ին ավարտել է Երևանի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը, 1968 թ-ին` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1988 թ-ին` նույն ինստիտուտի ասպիրանտուրան:

Գործունեությունը

1968-1970 թթ-ին եղել է Երևանի Պերճ Պռոշյանի և Գայի անվան դպրոցների մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ: 1970 թ-ից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնում: Եղել է լաբորանտ, ասիստենտ: Նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետում դասախոսում է "Մաթեմատիկա", "Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկա" առարկաները: Դասավանդել է նախապատրաստական և հեռակա ֆակուլտետներում: Մասնակցել է ընդունելության և պետական քննությունների: 1991 թ-ից ֆակուլտետի խորհրդի անդամ է, 10 տարի եղել է խորհրդի քարտուղար: 1995 թ-ից ֆակուլտետի արհմիության բյուրոյի նախագահն է, համալսարանի արհմիութենական կոմիտեի անդամ: Հրատարակել է 40 գիտական և մեթոդական աշխատանք, այդ թվում դասագրքեր: Մասնակցել և մասնակցում է դպրոցի տարրական դասարանների մաթեմատիկայի դասավանդման խնդիրներին վերաբերող հարցերի քննարկմանը, հայեցակարգերի, ծրագրերի մշակման աշխատանքներին:

Պարգևատրվել է

  • ՀՊՄՀ "Խաչատուր Աբովյան" (2003 թ.) մեդալ:

Հրատարակել է

  • . Հավհաննիսյան Վաչագան, Աբրահամյան Արամ, Իսկանդարյան Սուրեն, Ղարագեբակյան Գևորգ, Ղազարյան Անահիտ, Պողոսյան Հռիփսիմե, Մաթեմատիկա, 1-ին դասարան /հեղինակակից/: Հանրակրթական դպրոցի դասագիրք: Ե., 1993 թ., 210 էջ:
  • . Նույնը: Ե., 1994 թ., 210 էջ:
  • . Նույնը: Ե., 1995 թ., 210 էջ:
  • . Նույնը: Ե., 1996 թ., 210 էջ:
  • . Նույնը: Ե., 1997 թ., 210 էջ:
  • . Հավհաննիսյան Վաչագան, Աբրահամյան Արամ, Իսկանդարյան Սուրեն, Ղարագեբակյան Գևորգ, Ղազարյան Անահիտ, Պողոսյան Հռիփսիմե, Մաթեմատիկա, 2-ին դասարան /հեղինակակից/: Հանրակրթական դպրոցի դասագիրք: Ե., 1997 թ., 216 էջ:
  • . Հավհաննիսյան Վաչագան, Աբրահամյան Արամ, Իսկանդարյան Սուրեն, Ղարագեբակյան Գևորգ, Ղազարյան Անահիտ, Պողոսյան Հռիփսիմե, Մաթեմատիկա 3 /հեղինակակից/: Հանրակրթական դպրոցի համար: Ե., 1997 թ., 224 էջ:
  • . Հավհաննիսյան Վաչագան, Աբրահամյան Արամ, Իսկանդարյան Սուրեն, Ղարագեբակյան Գևորգ, Ղազարյան Անահիտ, Պողոսյան Հռիփսիմե, Մաթեմատիկա 2 /հեղինակակից/: Հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանի դասագիրք: Նորացված և վերամշակված հրատարակություն: Ե., 2001 թ., 208 էջ:

Աիդա Մնացականյան

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱԻԴԱ ԼՅՈՒԴՎԻԳԻ /մարտի 15, 1948, Երևան/, դպրոցի տնօրեն:

Գործունեությունը

1965 թ-ին ավարտել է Երևանի Պերճ Պռոշյանի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը, 1970 թ-ինª Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1970-1971 թթ-ին եղել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, 1973-1997 թթ-ինª Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցի ուսուցչուհի, 1997-1998 թթ-ինª Երևանի թիվ 66 միջնակարգ դպրոցի տնօրեն: 1998 թ-ի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Երևանի թիվ 115 միջնակարգ դպրոցի տնօրեն: 1980-1990 թթ-ին Հայաստանի պետական հեռուստատեսության ուսումնական հաղորդումների խմբագրությունում վարել է "Հայոց լեզու միջին դասարանցիների համար" հաղորդաշարը: Բազմիցս եղել է բարձրագույն ուսումնական հաստատությունների հայոց լեզվի քննական հանձնաժողովների անդամ: Արժանացել է "Ստեղծագործող ուսուցիչ" կոչման (1994 թ.):


Վահե Բաղդասարյան

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՎԱՀԵ ՀՐԱՉՅԱՅԻ /մարտի 20, 1993, Երևան/, դպրոցական, շախմատիստ:

Գործունեությունը

Սովորում է Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցում: Վեց տարեկանից զբաղվում է շախմատով և հասել է հաջողությունների, երեք անգամ դարձել է Երևան քաղաքի պատանիների չեմպիոն:

Եղել է

  • 2006 թ.` արագ շախմատի պատանիների Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն և անհատական 3-րդ մրցանակակիր,
  • 2007 թ.` մինչև 14 տարեկանների Հայաստանի չեմպիոն,
  • 2007 թ.` Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ մրցանակակիր:


Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (13.11.2011)
Просмотров: 1631 | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz