Նվեր Սուրենի Թորոսյան /1962, հունվարի 1, Ապարանի շրջան, Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղ/ հասարակական գործիչ, գործարար, տեխնիկական գիտությունների թեկնածու (15.01.2008 թ.), Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հիմնախնդիրների
միջազգային ակադեմիայի գեներալ-մայոր (1999 թ.), Կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ (2008 թ.), Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2001 թ.), բարեգործ:
Կրթությունը
1979 թ. ավարտել է Արագած (Ապարանի տարածաշրջան) գյուղի Դերենիկ Դեմիրճյանի անվան միջնակարգ դպրոցը, 1984 թ.ª [[Երևան]ի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը, 1999 թ.ª Մոսկվայի Լազարյանների անվան արևելագիտության ինստիտուտի միջազգային դիվանագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային գործունեությունը
1985-1986 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1979-1980 թթ-ին եղել է Աշտարակի թիվ 2 շարժական մեքենայացված շարասյան բանվոր: 1984-1985 և 1986-1997 թվականներին աշխատել է Ապարանի շրջկոոպում: 1984-1988 թթ-ին եղել է տնտեսագետ, 1988-1989 թթ-ինª պլանտնտեսագիտական բաժնի պետ, 1989-1997 թթ-ինª վարչության նախագահի տեղակալ:
Հասարակական գործունեությունը
1999 թ-ին Երևանում հիմնել է "Եվրասիա" բարեգործական միությունը: 2000
թ-ին ընտրվել է "Նոբելյան դասախոսություններ-100" միջազգային բարեգործական
հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմակերպական կոմիտեի անդամ: 2002 թ-ին նշանակվել է Միջազգային հայ կազակական միավորման գլխավոր շտաբի պետ, 2008 թ-ինª ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոնի Հայաստանի ազգային ներկայացուցչության կենտրոնի տնօրեն:
Բարեգործական գործունեությունը
Մասնակցել ու մասնակցում է տարբեր բարեգործական միջոցառումների Հայաստանում ու Արցախում: Մի շարք ծրագրերի ու գրքերի հրատարակության հովանավոր է:
Պարգևատրվել է
- ՀՀ ՊՆ "Մարշալ Բաղրամյան" գերատեսչական մեդալով (1997 թ.),
- Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության հիմնախնդիրների
միջազգային ակադեմիայի Անբասիր ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի
գերատեսչական մեդալներով,
- Ռուսաստանի Կազակական միավորումների նախագահության "Նիկոլայ Երկրորդ" գերատեսչական մեդալով:
- ԼՂՀ ներքին գործերի նախարարի հրամանով պարգևատրվել է անհատական զենքով (03.07.2003 թ.):
Գրականություն
- Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ: Ե., 2009 թ., էջ 665-666: