Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Среда, 04.12.2024, 21:51
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ԱՐԱՅԻ ԳՅՈՒՂ 1

Արայի

Գյուղ
Արայի
40°27′26″ հս. լ. 44°22′27″ ավ. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Արագածոտնի մարզ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 611[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Արա (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
Արա (գյուղ) (Արագածոտնի մարզ)
Red pog.png

ԱՐԱՅԻ: Գյուղ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում:

Աշխարհագրական դիրքը

Գյուղը գտնվում է Ապարանից 10 կիլոմետր հարավ-արևմուտք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ կողմում, Արագած սարի ստորոտին: Արայի գյուղը հյուսիս-արևելքից սահման ունի Վարդենուտ գյուղի հետ (այստեղ գյուղերը գրեթե միաձուլվել են), արևելքից` Վարդենուտի դաշտահատվածի հետ, հարավում սահմանակից է Ափնագյուղի դաշտահատվածին և մոտ 300 մետր Ապարան-Երևան ավտոմայրուղուն չհասած շուրջ 5 կիլոմետր ձգվում է արևմուտք և նախկին Նիգատուն գյուղի մոտ ավարտվելով` գյուղին զուգահեռ բարձրանում է հյուսիս` Ամրայի աղբյուր - Բեգոյի ձոր - Սալով աղբյուր - Բարսեղի լճակ (Ամառանոցի ճահճուտ) - Ամառանոցի մարգագետին ուղղությամբ, հասնում է Արագած սարի լավային շերտին և դեպի արևելք կիսաշրջան գծելով իջնում դեպի Վարդենուտ գյուղի հարավային ծայրամասը, որտեղ Արայի ու Վարդենուտ գյուղերը միաձուլվել են: Արայիի վարչական տարածքը կազմում է 1019,4 հեկտար, որից բնակավայրն ունի 120 հեկտար տարածք: Արայի գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1830 մետր: Գյուղը կանաչապատ է: Գյուղամիջյան ճանապարհների եզրերին, բանջարանոցների եզրային մասերում, գյուղամիջյան առվի ափերին խիտ շարքերով առկա են բարդու և տեղական ուռենու ծառեր: Գյուղի կանաչապատման սկիզբը դրվել է 1890-1900-ական թվականներին: Այդ ժամանակներում են տնկվել Մհերի, Ասոյի, գլխավոր (գլավնի) Դավթի, Բեգոյի, Եփրեմի, Մարտիրոսի հայտնի անտառապուրակները: Այս փոքրիկ անտառապուրակների մի մասը 1930-ական թվականներին ամբողջովին հատվել է Ապարան գյուղի շինարարություններն իրականացնելու համար: Դրանց որոշ հատվածներ այսօր էլ պահպանվել ու կրում են իրենց հին տերերի անունները: 1950-ական թվականների սկզբին բանջարանոցներում տնկվել են խնձորի առաջին ծառերը: 1960-ական թվականներին գյուղի բոլոր բնակիչների հողամասերում արդեն բերք էին տալիս խնձորի, տանձի, սալորի, բալի մի քանի տեսակներ: Այսօր Արայի գյուղում բարձր բերք է ապահովում ընկուզենին, ազնվամորին, որոշ բանջարանոցներում պտղաբերում են խաղողը, ծիրանը, դեղձը, պնդուկը: Հաշվարկների համաձայն ամառվա ընթացքում վաճառվում է մոտ 5 տոննա ազնվամորի, 5 տոննա խնձոր, 7 տոննա տանձ, մեկական տոննա կեռաս, ընկույզ, բալ: Տարեկան վաճառվում է մոտ 50 տոննա կարտոֆիլ, 2 տոննա կաղամբ, 1 տոննա մեղր: Որոշ անհատներ սկսել են խնձորի և տանձի օղու, բալի գինու արտադրություն Գյուղի տները քարաշեն են, հիմնականումª երկհարկանի: Կլիման առողջարար է, խմելու ջուրըª սառնորակ: Գյուղը երկու մասի բաժանելով` նրա միջով հոսում է Գեղարոտ գետը:

Բնակչությունը

1828-1830 թթ-ին գյուղում հաստատվել է Մանազկերտից ներգաղթած 29 ընտանիք: 1831 թվականին գյուղն ունեցել է 182, 1852 թվականին` 161, 1859 թվականին` 296, 1873 թվականինª 451, 1886 թվականին` 473, 1914 թվականինª 843, 1922 թվականինª 562, 1939 թվականինª 592, 1959 թվականինª 385, 1970 թվականինª 382, 1979 թվականինª 338: 2010 թվականի հունվարի 1-ին Արայի գյուղում հաշվառվել է 633 բնակիչ (307 տղամարդ, 326 կին): Նույն օրվա հաշվառման համաձայն գյուղում եղել է 488 խոշոր եղջերավոր անասուն, որից 162 կով, 309 ոչխար, որից 288 մայր, 59 այծ, որից 51 մայր, 28 խոզ, որից 20 մայր, 886 թռչուն, որից 784 հավ, 139 մեղվաընտանիք, 7 ձի, 3 ավանակ: Համեմատության համար նշենք, որ 1828-1829 թթ-ին գյուղում հաստատված մանազկերտցի նախնիներն ունեցել են 65 գոմեշ, 101 եզ, 84 կով, 48 հորթ, 211 ոչխար ու այծ, 7 ձի: 1830-ական թվականներին գյուղը եղել է պետական: 1831 թվականին գյուղում եղել է մեկ կիսաքանդ ջրաղաց: 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սրբուհի Աստվածածին: 19-րդ դարի 40-ական թթ-ին գյուղի կենտրոնում եղած մատուռի վերաշինությամբ կառուցվել է Սուրբ Աստվածածին եռախորան դահլիճով եկեղեցին: 19-րդ դարի 80-ական թվականներից սկսած շատ արայեցիներ աշխատանքի են մեկնել Երևան և երևանամերձ տարածքներ: Աշխատել են այգիներում: Այս աշխատանքի գնահատումը կարելի է համարել մի շատ կարևոր փաստ: Արայեցի հողագործների նվիրաված աշխատանքը գնահատել է երևանցի մեծահարուստ Աֆրիկյանների ընտանիքը: Տիգրան Աֆրիկյանը 1906 թվականին գյուղի կենտրոնում, գետակի ափին, կառուցել է այդ ժամանակների համար լավագույն հարմարություններ ունեցող դպրոցական շենք, որը ծառայել է մինչև 1970-ական թվականները: 1906-1920 թվականներին Աֆրիկյանները հոգացել են նաև դպրոցի ուսուցիչների վարձատրության և դպրոցի կենսագործունեության հետ կապված ֆինանսական ծախսերը: Այս առիթով փաստենք, որ այս դպրոցական շենքը ողջ Ապարանի տարածաշրջանում միակն է եղել մինչև 1923 թվականը: Գյուղի 100-ից ավելի որդիներ 1918 թվականի մայիսի 22-29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին: Հայրենիքին նվիրվածությունը արայեցիներն ապացուցել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին իրենց մասնակցությամբ: Գյուղի ավելի քան 135 որդիներ կռվել է ֆաշիզմի դեմ: Նրանցից 61-ը մնացել են հավերժ զինվոր խորհրդա-գերմանական ռազմաճակատի տարբեր հատվածներում: Պապերի և հայրերի օրինակով դաստիարակված ժառանգները մասնակցել են խորհրդա-աֆղանական պատերազմին: Իսկ երբ իր անկախ պետականության և իր պատմական Արցախ աշխարհի ապրելու իրավունքի դեմ ոտնձգություն արեցին ադրբեջանական թուրքերը, ողջ հայ ժողովրդի հետ նրա դեմ ելան նաև տասնյակ արայեցիներ: Արայեցի իրավաբան Իրինա Գալստյանի նախաձեռնությամբ 1999-2001 թվականներին գյուղից շուրջ 500 մետր հարավ, բլրի վրա կառուցվել է վերասլաց գմբեթավոր Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռը: Իսկ որդեկորույս են բոլոր պատերազմներում որդի կորցրած մարերը: Արային Ապարանի տարածաշրջանի պատմական բնակավայրերից է: Բնակավայրի համար տեղն իդեալական է: Թիկունքում Արագած սարն է, դիմացը` Արա լեռը: Երկու սարերի միջև ընկած նեղ լեզվակով է անցել և ներկայումս էլ անցնում է Հյուսիսային Հայաստան - Հարավային Հայաստան մայրուղին: Գտնվելով այդ մայրուղու հարևանությամբ բնակավայրը առևտրային ու պաշտպանական բավականին հնարավորություններ է ունեցել: Այստեղ հայ մարդը ապրել է 4-5 հազար տարի շարունակ և անընդմեջ: Գյուղի ներկայիս անասնապահական համալիրի հիմքերը փորելիս, բացվել են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների դամբարաններ: Ցավոք, պատմական արժեքների նկատմամբ խորհրդային համակարգին հատուկ արհամարհանքով հնավայրը ոչնչացվել է, իսկ հազվագյուտ գտածոները ձեռքից-ձեռք են անցել ու անհետացել: Գյուղի հյուսիս-արևմտյան կողմում մնում են վաղ և ուշ միջնադարյան բնակատեղիների հետքեր, իսկ գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին իր մի մասով միջնադարյան սրբարան է եղել: Գյուղից 1,5 կմ հարավ մնում են բնակավայրի, 13-րդ դարում Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կառուցած Արայիի իջևանատան, շրջակայքում` երկու ավերակ բնակավայրերի մնացորդներ: Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք մնում են մ.թ.ա. 2-րդ - 1-ին հազարամյակների Արայիի բերդ-ամրոցի հիմնային մասերը:

Հայտնի արայեցիներ

Գյուղում ծնված կամ գյուղի վերաբնակիչների հարկի տակ ծնված արայեցիները բավականին լուրջ մոտեցում են ունեցել և ունեն կրթության հանդեպ: Շատերն են բարձրագույն ու մասնագիտական կրթություն ստացել Հայաստանի ու արտերկրի ուսումնական հաստատություններում: Արայեցու զավակ են իրավաբանական գիտությունների թեկնածու Մնացական Սարգսյանը, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուել Մարգարյանը, գիտության թեկնածու Լյուդմիլա Կարապետյանը: Գյուղում է ծնվել փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վահագն Աբրահամյանը: Արայիից սերած ամենաբարձր պաշտոնյան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ) Մնացական Սարգսյանն է: Գյուղում են ծնվել բանասացներ Բարսեղ Սահակյանը, Երվանդ Հունանյանը, Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի առաջին կոմիսար, գնդապետ Ազիզ Կիրակոսյանը, ճարտարապետ-քանդակագործ Միշա Մարգարյանը: Խորհրդային բանակում փոխգնդապետի կոչման է արժանացել Գրիգոր Հովհաննիսյանը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության գնդապետի կոչման է արժանացել Էդուարդ Մանուկյանը, փոխգնդապետի կոչման` Շողիկ Ասոյանը, Վիրաբ Սիրեկանյանը, ՀՀ արդարադատության 1-ին դասի խորհրդականի կոչման (գնդապետ)` Արամ Կարապետյանը, 2-րդ դասի խորհրդականի կոչման (փոխգնդապետ)` Աշոտ Մանուկյանը: Ցոլակ Գևորգյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր իռիգատորի, Սեդա Սերոբյանը` ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի, Հեղինե Կիրակոսյանը` ՀԼԿԵՄ դափնեկրի, Գեղեցիկ Սերոբյանը` ,,Հերոսուհի մայր,, պատվավոր կոչման: Արվեստի ասպարեզում աչքի են ընկել և համընդհանուր ճանաչման արժանացել քանդակագործ քույր ու եղբայր Հերիքնազ և Հրաչյա Գալստյանները: Նրանց աշխատանքները ցուցադրվել ու ցուցադրվում են տարբեր երկրների ցուցասրահներում: Պարային և թատերական արվեստի բնագավառում լուրջ քայլեր է անում ,,Միհր,, պարային պլաստիկայի թատրոնի հիմնադիր Ցոլակ Գալստյանը:

Գրականություն

Գրքեր

Հոդվածներ




Որդեկորույս մայրերին նվիրված

Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռ

Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռ, գտնվում է Արագածոտնի մարզի Արա (գյուղ) մտնող ճանապարհի ձախակողմյան բարձունքի վրա: Կառուցվել է 1998-2000 թթ-ին:

Ճարտարապետական նկարագիրը

Մատուռը հիմքում քառակուսի, արևմտյան բաց մուտքով, առանց խորանի բարձրագնա ու գմբեթավոր կառույց է: Այն նախագծել է ճարտարապետ Հակոբ Բաբախանյանը: Նախագիծը քննարկել ու հաստատել են ակադեմիկոսներ Վարազդատ Հարությունյանը, Ջիմ Թորոսյանը, Գրիգոր Խանջյանը և ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանը:Այս մատուռի կառուցման նախաձեռնող Իրինա Գալստյանը մատուռի կառուցման խնդրանքով 1998 թ-ին դիմել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ներկայիս Վեհափառ Տեր Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսին: Վերջինս օգնության համար նամակով դիմել է Հայ եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդին: Բոստոնի Հայ Եկեղեցասիրաց կանանց միության գումարային ներդրումով 1999 թ-ի հունիսի 5-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոսի (ներկայիս Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ) ձեռամբ կատարվել է մատուռի հիմնարկեքը: Կառույցի համար ընտրվել է բաց կարմրավուն տուֆ քարը, որը թե ձմեռային սպիտակ, թե ամառային կանաչ համայնապատկերի վրա խիստ ընդգծված տեսանելիություն է ապահովում: Մատուռի խաչը տեղադրվել է Արմավիրի թեմի առաջնորդի պաշտոնակատար Տեր Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռոք և օծվել է 2000 թ-ի հուլիսի 13-ինª Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը: Արայիի գյուղապետարանի ջանքերով մատուռի շրջակայքը բարեկարգվել ու բարեխնամ տեսք է ստացել: Այստեղ տնկվել է 200-ից ավելի ծառ ու թուփ: 2005 թ-ին մատուռի մոտ խմելու ջուր է հասցվել և ցայտաղբյուր է կառուցվել: Այս նույն բարձունքին դեռևս 1982 թ-ի սեպտեմբերի 27-ին տեղադրվել է հուշաքար Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան կառուցելու մասին: Գյուղապետարանը, գյուղի հասարակությունը պատրաստվում է իրականացնել նախաձեռնությունըª հուշարձանը նվիրելով Հայոց ցեղասպանության զոհերի, Ապարանի հերոսամարտի, Երկրորդ համաշխարհային պատերազմի, Արցախյան ազատամարտի արայեցի կամավորականների ու մարտիկների հիշատակին:

Նվիրագրեր

  • Մատուռի մուտքի բարավորին փորագրված է. "Որդեկորույս մայրերի մատուռ": Մատուռի հյուսիսային պատին ամրացված նույնագույն տուֆի վրա փորագրվել է. "Հայրապետութեանն Տ.Տ. Գարեգին Բ Ոսկեհատցի կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ յառաջնորդական տեղապահութեան Արագածոտնի թեմին Տ. Վազգենայ վարդապետի Միրզախանեանի մատուռս Սբ. Մարիամ եւ Եղիսաբեթ յԱրայի արդեամբ բոստոնահայոց համայնից":
  • Նույնատիպ երկրորդ տախտակի վրա փորագրվել է. "Սկիզբն եղեւ կառուցման մատռոյս Սրբոյ Մարիամայ եւ Եղիսաբեթայ, որ ի գեղջ Արաի ի Հայրապետութեանն Գարեգին Ա Քեսաբցի կաթողիկոսի Ամենայն Հայոց եւ առաջնորդութեանն Տ. Նավասարդայ եպիսկոպոսի Կճոյեան: Ամի տեառն 1998 եւ թուին Հայոց ՌՆԽԷ (1447+551=1998)":
  • Նույն հյուսիսային կողմի ներս ընկած հատվածի վրա փորագրվել է հետևյալ նվիրագիրը.

"Մեյրի Շատպէկյան ի յիշատակ Էլիզապէթ եւ Մարիամ Ճանիկեան Արաքսի եւ Սերոբ Ուզունյան ի յիշատակ Յասմիկ Ուզունեանի, Վենեզուէլա Ագնես Սահակեան ի յիշատակ Էլիզա Սահակեանի Մարգրիտ եւ Մարտիկ Տարկունեան, Վենեզուէլա Անոյշ եւ Երուանդ Պալեան Մարիա, Արթուր եւ Արմեն Պալեան, Մարիամ եւ Սերոբ Պետրոսեան Փօլ Արա Քիւրքճեան Թինա եւ Լեւոն Քիւրքճեան":

  • Հարավային կողմի ներս ընկած հատվածի վրա փորագրվել է հետևյալ նվիրագիրը.

"Ժանէթ եւ Եդուարդ Գէլճիքեան Նատիա, Աննա, Գարնիկք ի յիշատակ Անահիտ եւ Յարութիւն Գարնիքեանի Սոնա եւ Սեդրակ Իսկէնտերեան Թագուհի եւ Վարդանին Կիլիզեան Ծովակ եւ Գրիգոր Կիւլտալեան Մարի եւ տոքթ. Նշան Կուտսուզեան Եւա եւ Ճեք Մեծօրեան Մէյրի եւ Մարկրիտ Յովնանեան Արմինուհի Նաճարեան":



Արայիի բերդ-ամրոց

ԱՐԱՅԻԻ ԲԵՐԴ-ԱՄՐՈՑ: Գտնվում է Արագածոտնի մարզի Արա (գյուղ)ից հարավ-արևմուտք, ծովի մակարդակից մոտ 2300 մետր բարձրության վրա, ձորակներով եզերվող բլրի գլխամասային հատվածում, կառուցապատվել է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներում:

Կառուցապատման նկարագիրը

Կառուցվել է կիկլոպյան շարվածքով: Պարսպապատերը շարված են բլրի գլխամասին համապատասխան և ունեն 1,5-2,5 մ հաստություն: Արագած սարին հարող հիմնային մասում պատի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 32 մետր: Այստեղ առկա են պարսպապատին կից երկու ուղղանկյուն հատակագծով հզոր հեցեր, որոնք ունեն 2 մ լայնություն ու 3 մ երկարություն: Ամրոցի հակադիր կողմի պատի երկարությունը 26 մ է: Աջակողմյան պատի երկարությունը մոտ 86, իսկ ձախակողմյանը մոտ 100 մ երկարության են: Լեռան հրվանդանին համապատասխան կենտրոնական հատվածը նեղ է և այստեղ կողմնային պարիսպներն իրարից հեռու են ընդամեն 15 մ: Պարսպապատերի արտաքին և ներքին շարքերի համար օգտագործվել են ահռելի չափերի տձև որձաքարեր, որոնք սակայն վարպետորեն շարվել են իրար վրա ու բավականին հարթ պատ են կազմել, իսկ սրանց ներսում լցվել են տարբեր չափերի մեծ ու փոքր քարեր, որոնք հզոր պաշտպանական հենք են ապահովել: Առավել բարձր պահպանվել է աջակողմյան պարսպապատը, որը որոշ տեղերում 3,5-4,5 մ բարձրությամբ պահպանվել է: Հենց այս պատի վերջնամասում էլ եղել է ամրոցի մուտքը, որը բացառիկ ամբողջությամբ պահպանվել է և ունի 2 մ լայնություն: Այս մուտքը բացվել է երկրորդ պարսպաշարքի մեջ: Ամրոցի Արագած սարի հիմնային մասի երկու անկյուններից սկսվել է առաջին պարսպաշարքը, որը բլրի գագաթի միջնաբերդից 4-5 մ ցածր է և ամբողջովին եզերել է միջնաբերդը, այն դարձնելով պաշտպանության համար առավել հարմար: Առաջին կամ դրսի պարիսպները ևս պատրաստվել են նույն շինարարական տեխնիկայով և դարձյալ 2-2,5 մ հաստություն են ունեցել: Այս ամրոցը Արագած սարի պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մասերից մեկն է և տեղադրությամբ բարձրադիր ու անմատչելի է: Այն ուղիղ տեսանելի է իրենից մոտ տասը կիլոմետր հարավ-արևմուտք ընկած և մոտ 200 մետր ավելի ցածր բլրի վրա մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակներում կառուցված Նիգատուն գյուղի հզոր բերդից: Ամենայն հավանականուրյամբ Արայիի ամրոցը միջանկյալ կայան է եղել Նիգատան և այս ամրոցից ավելի արևելք ընկած Արագած գյուղի հզոր բերդի միևջ:






Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (04.11.2011)
Просмотров: 1694 | Рейтинг: 5.0/7
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz