Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Среда, 04.12.2024, 22:16
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1532
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ԱՐԱՅԻ ԳՅՈՒՂ 2

Մնացական Սարգսյան

ՍԱՐԳՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՊԱՊԻԿԻ /հոկտեմբերի 07 1956 թ., Երևան/, ՀՀ արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ, 15.02.2008 թ.), իրավաբանական գիտությունների թեկնածու (29.10.1991 թ.), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2002 թ.):

Գործունեությունը

1973 թ-ին ավարտել է Երևանի Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը, 1980 թ-ինª Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1973-1975 թթ-ին եղել է Երևանի ավտոբեռնիչների գործարանի խառատ, 1980-1983 թթ-ինª Երևանի պետական համալսարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, 1983 թ-ինª Երևան քաղաքի ՀԼԿԵՄ Մյասնիկյանի շրջկոմի 2-րդ քարտուղար, 1983-1989 թթ-ինª Երևանի պետական համալսարանի ԼԿԵՄ կոմիտեի 1-ին քարտուղար, 1989-1992 թթ-ինª ՀԽՍՀ, ապաª ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, 1992-1996 թթ-ինª Հրազդանի միջշրջանային դատախազի տեղակալ, 1996-1999 թթ-ինª Հրազդանի միջշրջանային դատախազ, 1999-2004 թթ-ինª Կոտայքի մարզի դատախազ: 2004 թ-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 1983-1989 թթ-ին եղել է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամ: 1991 թ-ին Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտում պաշտպանել է "Երիտասարդության մասնակցությունը պետության և հասարակության կառավարման գործում" թեկնածուական ատենախոսությունը: Հրատարակել է 9 գիտական հոդված:

Պարգևները

  • Խորհրդային "Աշխատանքային արիության համար" (1987 թ.) մեդալ,
  • ՀՀ Մխիթար Գոշի (26.05.2007 թ.) մեդալ:

Գրականություն



Ազիզ Կիրակոսյան

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱԶԻԶ ՍԱՄՍՈՆԻ /հոկտեմբերի 12 1905 թ. - 20.03.1989 թ., Ապարանի շրջան, Արա (գյուղ)/, գնդապետ (22.12.1941 թ.), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Լենինի շքանշանակիր:

Գործունեությունը

1916-1926 թթ-ին եղել է բատրակ Ապարանի, Աշտարակի, Արմավիրի շրջաններում: 1926 թ-ին կամավոր մտել է կարմիր բանակ, ծառայել է Հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի առանձին սակրավորական վաշտում: Ավարտել է կրտսեր հրամանատարական դպրոցը և մնացել է բանակում: 1930-1932 թթ-ին սովորել է հրամանատարական դպրոցում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 1934 թ-ից ծառայել է Բաքվում, նախ որպես դասակի, վաշտի հրամանատար, ապա ընտրվել է վաշտի սկզբնական կուսկազմակերպության, գնդի կուսակցական բյուրոյի պատասխանատու քարտուղար: 1941 թ-նի հունվարից մինչև դեկտեմբեր ամիսը եղել է Բաքվի հակաօդային պաշտպանության երրորդ կորպուսի կուսակցական հանձնաժողովի պատասխանատու քարտուղար:

Մասնակցությունը 2-րդ աշխարհամարտին

1941 թ-ի դեկտեմբերին ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի հրամանով նշանակվել է նորաստեղծ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի քաղբաժնի պետ: 1942 թ-նի սեպտեմբերի 29-ին 89-րդ դիվիզիան Թերեք գետի մոտ մտել է մարտերի մեջ: 1942 թ-ի հոկտեմբերի վերջին հետ է կանչվել 89-րդ դիվիզիայից և նշանակվել 1350-րդ զենիթա-հրետանային գնդի հրամանատարի քաղգծով տեղակալ: Այս գնդի կազմում հասել է Բեռլին:

Հետպատերազմյան տարիներին ղեկավարել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքամիավորումներից մեկի քաղբաժինը: 1956 թ-ին զորացրվել է:

Պարգևները

  • Լենինի շքանշան,
  • Մարտական կարմիր դրոշի շքանշան,
  • Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններ,
  • Կարմիր աստղի շքանշան:
  • ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության, Երքաղխորհրդի, ՀԼԿԵՄ կենտկոմի պատվոգրերով:


Արմեն Սողոյան

ՍՈՂՈՅԱՆ ԱՐՄԵՆ ՖՐՈՒՆԶԻԿԻ /օգոստոսի 12, 1967, Երևան/, բժշկական գիտությունների թեկնածու (2003 թ.), Երևանի պետական բժշկական համալսարանի դոցենտ, առողջապահության կազմակերպիչ: Երևան քաղաքի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ (2003-2009 թթ-ին):

Կրթությունը

1984 թ-ին ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցը, 1993 թ-ինª Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 1995 թ-ինª Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի կլինիկական օրդինատուրան:

Աշխատանքային գործունեությունը

1885-1987 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: 1984-1985 թթ-ին եղել է Երևանի վիրաբուժության ինստիտուտի սանիտար, 1990-1992 թթ-ինª Երևանի քաղաքային շտապօգնության ծառայության բուժակ, 1992-1993 թթ-ինª Երևանի "Նորք" հոգեկան առողջության հանրապետական կենտրոնի բուժակ, 1996-1997 թթ-ինª նույն կենտրոնի հոգեբույժ, 1997-2000 թթ-ինª Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոցի հոգեբույժ, 2000-2003 թթ-ին` Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ, 2003-2009 թթ-ին` Երևան քաղաքի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ: 2009 թ-ին ընտրվել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ: 2011 թ-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ:

Գիտակրթական գործունեությունը

2001 թ-ին նշանակվել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության և բժշկական հոգեբանության ամբիոնի ասիստենտ: Պաշտպանել է "Հայաստանի Հանրապետությունում հոգեկան հիվանդությունների տարածվածությունը և հոգեբուժական ծառայության ռացիոնալիզացիայի որոշ հարցեր" թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Հրատարակել է 40-ից ավելի գիտական աշխատանք: Խմբագրում է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի "Հոգեկան առողջության հայկական հանդես" պարբերականը: Ընտրվել է հոգեբույժների և թմրաբանների հայկական ասոցիացիայի քարտուղար, Հայկական բժշկական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար, Քաղաքացիական ծառայողների ասոցիացիայի վարչության անդամ:

Մասնակցությունը միջազգային կառույցներում

Ընդգրկվել է "Ժնևյան նախաձեռնություն հոգեբուժությունում" բարեփոխումների միջազգային ցանցի անդամ: 2005 և 2008 թթ-ին ընտրվել է Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի խորհրդի անդամ և ներկայացուցիչ Արևելյան Եվրոպայում, 2006 թ-ին` հոգեբուժական ասոցիացիաների ասիական ֆեդերացիայի փոխնախագահ:




Միշա Մարգարյան

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԻՇԱ ԿՆՅԱԶԻ /փետրվարի 08 1948 թ., Ապարանի շրջան, Արա (գյուղ)/, ճարտարապետ, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդական (07.01.2005 թ.), ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ (1977 թ.):

Գործունեությունը

1963 թ-ին ավարտել է Ապարանի շրջանի Արագած գյուղի միջնակար• դպրոցը, 1972 թ-ինª Երևանի պետական ճարտարագիտական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետական բաժինը: 1963-1966 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում, ունի պահեստի կապիտանի զինվորական կոչում: 1972-1977 թթ-ին եղել է ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարարության հատուկ նախագծային փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի առաջատար ճարտարապետ (հետագայումª փորձարարական ինստիտուտ), 1977-1979 թթ-ինª "Հայպետնախագիծ" ինստիտուտի թիվ 7 արվեստանոցի ճարտարապետական խմբի ղեկավար, 1979-1982 թթ-ինª Հրազդանի շրջանի գլխավոր ճարտարապետ, 1983-1986 թթ-ինª ՀԽՍՀ հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության նախագծային բյուրոյի նախագծի գլխավոր ճարտարապետ, 1987-1994 թթ-ինª "Հայնորոգնախագիծ" ինստիտուտի Աշտարակի մասնաճյուղի հիմնադիր տնօրեն: 1994-1997 թթ-ին աշխատել է Մոսկվայում, եղել է "Մոսպրոյեկտ-3" նախագծային ինստիտուտի թիվ 5 արվեստանոցի նախագծի գլխավոր ճարտարապետ: 1998 թ-ին հրավիրվել է Երևան և նշանակվել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության "Քաղաքաշինություն" պետական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն: 2004 թ-ին եղել է Երևանի "Հյուսիսային պողոտա և կասկադ" ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն, 2004-2007 թթ-ին` Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ: 2007 թ-ին նշանակվել է Երևանի քաղաքապետարանի "Երևաննախագիծ" ինստիտուտի տնօրենի տեղակալ: Հայաստանի Հանրապետությունում և հանրապետությունից դուրս նրա նախագծով կառուցվել են բազմաթիվ բնակելի բարձրահարկ բազմաբնակարան շենքեր, անհատական մենատուն-դղյակներ, հասարակական այլ շինություններ:

Արժանացել է

  • 1975 թ-ին արժանացել է ԼԿԵՄ Երևանի քաղկոմի դափնեկրի կոչման և Կուբա մեկնելու ուղեգրի (խորհրդային Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակի առթիվ զոհվածների հիշատակի հուշարձանի լավագույն ստեղծագործության համար):
  • 1981 թ-ին դարձել է համամիութենական մրցույթի դափնեկիր (նոր տիպի բնակելի շենքերի նախագծային առաջարկի համար):
  • 1984 թ-ին դարձել է համամիութենական ստուգատեսի դափնեկիր (տարվա լավագույն ճարտարապետական ստեղծագործության համար):


Ստեղծագործությունները

  • "Նիգ-Ապարան" հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության "Պատվավոր անդամ - Մեր բարեկամ" մեդալը (2005 թ.),
  • Հայկական տառերի հուշարձանախումբը Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարանի և Աշտարակի վարչական սահմանագլխին (2005 թ., նախագծի հեղինակª Աղվան Հովսեփյան, տառերի հեղինակ` Ֆրեդ Աֆրիկյան),
  • Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանը Ապարանի հրապարակում (2005 թ., համահեղինակ` Հրաչյա Գալստյան),
  • Խաչքար-մահարձան մանազկերտցի նախնիներին Արա (գյուղ)ի գերեզմանոցում (2007 թ.),
  • Շենավան գյուղի վերաբնակեցման 180-ամյակին նվիրված հուշարձան /Շենավան/ (12.07.2010 թ., նախագծի հեղինակª Աղվան Հովսեփյան):


Շողիկ Ասոյան

ԱՍՈՅԱՆ ՇՈՂԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ /փետրվարի 10 1948 թ., Ապարանի շրջան, Արա (գյուղ)/, պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ոստիկանության փոխգնդապետ (1995 թ.), ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների վարչության պետի տեղակալ, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ:

Գործունեությունը

1966 թ-ինª Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը, 1977 թ-ինª Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը: 1974-1976 թթ-ին եղել է ՀԽՍՀ արխիվային գլխավոր վարչության կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի պետական արխիվի մասնագետ, 1976-1983 թթ-ինª Երևան քաղաքի պատմության պետական, "Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում" թանգարանների գիտաշխատող, 1984-1992 թթ-ինª ՀԽՍՀ (ապաª ՀՀ) պատմական հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության գիտաարտադրական ինստիտուտի հուշարձանների պահպանության բաժնի հնագետ, 1994-1995 թթ-ինª ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի գիտաարտադրական բյուրոյի պետի տեղակալ, 1995-1998 թթ-ինª Երևան քաղաքի ներքին գործերի բաժնի անձնագրային ծառայության պետ, 2000-2001 թթ-ինª ՀՀ պատմության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ, 2001-2005 թթ-ինª ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ: 2005 թ-ի դեկտեմբերին նշանակվել է "Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն: 1966 թ-ին դարձել է Երևանում գործող ընդհատակյա հայրենասիրական խմբակի, 1968 թ-ինª Երևանի պետական համալսարանում ստեղծված "Հայ մշակույթի ակումբ" հայրենասիրական լեգալ կազմակերպության անդամ: 1969 թ-ին ընդունվել է Ազգային միացյալ կուսակցություն գաղտնի կազմակերպության շարքերը: Քաղաքական գործունեության պատճառով 1970 թ-ին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսից հեռացվել է: 1987 թ-ի դեկտեմբերին դարձել է "Հայ դատի պաշտպանության ընկերություն" հասարակական կազմակերպության փոխնախագահ և "Հայ դատ" ամսագրի փոխխմբագիր: 1988-1992 թթ-ին "Հայ դատ" կազմակերպության ռազմականացված ջոկատները մասնակցել են Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության մարտական գործողություններին: 1989-1992 թթ-ին կազմակերպությունը ստանձնել է Արցախի Բերդաձորի ենթաշրջանի պաշտպանությունը: Ապահովվել է ենթաշրջանի բնակչության անվտանգությունը, բացվել Երևան-Բերդաձոր ուղղաթիռային չվերթը, Բերդաձոր է հասցվել սննդամթերք, զինամթերք: Համակարգել է Բերդաձորում գործող ջոկատների աշխատանքը: 2007 թ-ի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր, սակայն իր դիմումի համաձայն մնացել է գործադիր կառույցում աշխատանքի:




Բարսեղ Սահակյան


ՍԱՀԱԿՅԱՆ ԲԱՐՍԵՂ /ծնվել է 19-րդ դարի 40-ական թթ-ին, Ապարանի շրջանի Արա (գյուղ)ում, Մանազկերտից գաղթած ընտանիքում - մահացել է 1920-ական թթ-ին/:

Գործունեությունը

Գրաճանաչություն սովորել է գյուղի քահանայից: Ամբողջ կյանքում զբաղվել է հողագործությամբ: Եղել է հայտնի բանասաց, պատմել է "Սասնա ծռեր" վեպը և այլ ասքեր ու հեքիաթներ: Բարսեղ Սահակյանի "Սասնա ծռեր" պատումը խիստ ավանդական է և պատկանում է Մշո տարբերակների խմբին: 1912 թ-ին նրա պատումը լսել և գրառել է Երվանդ Լալայանը: Բարսեղ Սահակյանից են "Սասնա ծռեր" վեպը սովորել և հետագայում պատմել համագյուղացի Երվանդ Հունանյանը և հորաքրոջ որդինª Նիկողոս Մարգարյանը (Ապարանի շրջանի Արագած գյուղ):




Երվանդ Հունանյան

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԲԱՂԴԱՍԱՐԻ /1898 թ. - 1990 թ., Ապարանի շրջան, Արա (գյուղ)/, բանասաց, "Սասնա ծռեր" վեպի ասացող, Ապարանի հերոսամարտի, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից:

Գործունեությունը

1914 թ-ին ավարտել է Արայիի մեկդասյա դպրոցը: Նույն թվականին զորակոչվել է ցարական բանակ: Կռվել է Արևմտյան Հայաստանում: 1918 թ-ի մայիսի 23-29-ին մասնակցել է Ապարանի հերոսամարտին: 1918-1920 թթ-ին ծառայել է Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում: 1941-1943 թթ-ին ծառայել է խորհրդային բանակում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Սկզբում եղել է հողագործ, ապա` 1930-1960 թթ-ին` որմնադիր: 1960 թ-ից Արայիի կոլտնտեսությունում պահակություն է արել: Եղել է բանասաց: Իմացել է բազմաթիվ վեպեր, հեքիաթներ, առակներ, երգել է աշուղական ու ժողովրդական երգեր: "Սասնա ծռեր" վեպը սովորել է համագյուղացի, հայտնի բանասաց Բարսեղ Սահակյանից: 1972 թ-ին նրա "Սասնա ծռեր" պատումը գրի են առել բանասերներ Սարգիս Հարությունյանն ու Արուսյակ Սահակյանը և հրատարակել "Սասնա ծռեր" ժողովածուի Գ հատորում (Ե., 1979 թ., էջ 247-296):






Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (04.11.2011)
Просмотров: 1221 | Рейтинг: 4.6/9
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz