Աղվան Հովսեփյան
(Վերահղված է Աղվան Հավսեփյան-ից)
ԱՂՎԱՆ ԳԱՌՆԻԿԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ: ՀՀ պետական գործիչ, ՀՀ արդարադատության
պետական խորհրդական (1998 թ.), իրավաբանական գիտությունների թեկնածու (1999
թ.), դոկտոր (2005 թ.), Բնության և հասարակության մասին գիտությունների
միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2004 թ.), ՀՀ Գերագույն խորհրդի
պատգամավոր (1990-1995 թթ-ին), ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ վաստակավոր իրավաբան
(01.07.2003 թ.), Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի պատվավոր քաղաքացի (30.05.2003 թ.), Ապարան քաղաքի պատվավոր քաղաքացի (09.01.2004 թ.): Կենսագրություն
Ծնվել է 1953 թ-ի սեպտեմբերի 1-ին, Երևան քաղաքում: 1969 թ-ին ավարտել է Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցը, 1974 թ-ինª Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1974-1978 թթ-ին եղել է Կարելիայի Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազության ավագ քննիչ, 1978-1986 թթ-ինª Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության դատախազության ավագ քննիչ, ապաª դատախազի օգնական - քննչական բաժնի պետ, 1986-1989 թթ-ինª ՀԽՍՀ Արթիկի շրջանի դատախազության քննիչ: 1989 թ-ից աշխատում է ՀԽՍՀ դատախազությունում (հետագայումª Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն): 1989-1998 թթ-ին եղել է ՀԽՍՀ, ապաª ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ, 1998 թ-ի ապրիլ-սեպտեմբեր ամիսներինª ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասի պետ: 1998-1999 թթ-ին եղել է ՀՀ գլխավոր դատախազ, 1999-2004 թթ-ինª ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: 2004
թ-նի մարտի 17-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ: Նախաձեռնել և հայրենի
Չքնաղ գյուղում կառուցել է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, քահանայից տունը և
թանգարանը, ,,Նարեկ,, մատուռը:
Հասարակական գործունեություն
2002 թ-ի նոյեմբերի 9-ին ընտրվել է ,,Նիգ-Ապարան (կազմակերպություն),, հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ, 2006 թ-ինª Հայրենակցական միությունների ,,Միաբանություն,, հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ: 2005 թ-ի մայիսի 28-ին կազմակերպել և ղեկավարել է ,,Միասնության շուրջպար,, միջոցառումը Արագած սարի շուրջը, նույն ծրագրի շրջանակներում Ապարանի և Աշտարակի
սահմանագլխին հիմնադրել ,,Հայոց տառարձանների պուրակը,,: Զբաղվել է
նկարչությամբ: ,,Թթենիներ,,, ,,Կարմրավոր,, կտավների վերատպությունները
տպագրվել են Սերգեյ Հարությունյանի ,,Ուրախ հոգեհանգիստ,,
բանաստեղծությունների գրքում:
Հրատարակել է /գրքեր/
Քրեագիտական համառոտ բառարան: Ե., 1999 թ.:
Դատախազական հսկողությունը Հայաստանում: Ե., 2000 թ., 218 էջ:
Խուլիգանության պատճառներն ու նախականխումը: Ե., 2004 թ.:
Դատախազական գործունեությունը և խուլիգանության դեմ պայքարի հիմնախնդիրները: Ե., 2005 թ., 377 էջ:
Քեզ համար: Մորս հիշատակին: Ալբոմ: Ե., 2009 թ., 14 էջ:
Խմբագրել է /գրքեր/
Քննիչի ուղեցույց: Նյութերի ժողովածու: Պատասխանատու խմբագիր և ներածության հեղինակ, Ե., 2000 թ., 172 էջ:
Սերգեյ Հարությունյան, Ուրախ հոգեհանգիստ: Բանաստեղծությունների ժողովածու, (Ե., 2005 թ., 116 էջ):
Պարգևներ
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե հուշամեդալ (24.10.2005 թ.),
ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալ (2009 թ.),
Գյումրու քաղաքապետարանի ,,Վարպետ,, ոսկե մեդալ (30.10.2005 թ.),
,,Ֆրիտյոֆ Նանսեն,, հիմնադրամի ,,Ֆրիտյոֆ Նանսեն,, ոսկյա հուշամեդալ:
Գրականություն
Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք: Ե., 2002 թ., էջ 362:
Տիգրան Հայազն /Տիգրան Պետրոսյանց/, 1000 հայազգի գեներալներ: Ե., 2009 թ., էջ 581-582:
Տես նաև` http://www.genproc.am/am/
|