Տիգրան Պետրոսյանց (Տիգրան Հայազն)
Главная | Հոդվածներ | Регистрация | Вход
 
Пятница, 19.04.2024, 12:24
Приветствую Вас Гость | RSS
ՏԻԳՐԱՆ ՀԱՅԱԶՆ

Հայտարարություն

Կայքը սահմանում է "Հայոց թագի արժանյաց" շքանշան

Կայքի քարտեզը
Գրքեր

Տիգրան Հայազնի "1000 հայազգի գեներալներ, ծովակալներ" գիրքը ձեռք բերելու համար զանգահարել

098260351, 055260351

Արժեքը' 4000 դրամ

Հարցում
Գնահատեք իմ կայքը
Всего ответов: 1531
Վիճակագրություն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Главная » Статьи » Мои статьи

ՀՐԱՉՅԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՑԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ 2

Հ. Պետրոսյանց. Ադրբեջանը հարված ընդունեց

14:47 29/06/2012 » ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հ. Պետրոսյանց. Ադրբեջանը հարված ընդունեց

«Այս հարցին մի քանի տեսանկյունից կարելի է նայել: Ադրբեջանը հիմնականում սպառազինություն ձեռք է բերում ԱՄՆ դաշնակից Իսրայելից և Թուրքիայից: Նախ պետք է հասկանալ, արդյո՞ք այդ արգելքը վերաբերվելու է նաև Իսրայելից ու Թուրքիայից Ադրբեջան արտահանվող ամերիկյան սպառազինությանը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ պետքարտուղարության որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանին հանել է այն երկրների ցուցակից, որոնց առաջիկայում պետք է ամերիկյան ռազմական տեխնիկա վաճառվի, ինչո՞վ է դա պայմանավորված, ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Ըստ փորձագետի՝ պետքարտուղարության քայլը պայմանավորված էր Ադրբեջանի միլիտարիստական հայտարարություններով, ինչպես նաև՝ շփման գծում իրականացվող գործողություններով, ինչին տարածաշրջան կատարած այցի ժամանակ ականատես եղավ նաև ԱՄՆ պետքարտուղարը:

«Դա Ադրբեջանին ուղղված հարված էր, պատասխան ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին: Դա պատասխանն է Ադրբեջանի ռազմականացմանը»,- հավելեց նա:

Աղբյուր` Panorama.am


Փորձագետ. Մարտական դիրքերը պետք է համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովել

14:27 22/06/2012 » ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փորձագետ. Մարտական դիրքերը պետք է համապատասխան տեխնիկական միջոցներով ապահովել

«Առհասարակ բացառել դիվերսիոն գործողություններն ու դիպուկահար կրակոցներն անհնար է, մեր խնդիրն է դրանք նվազագույնի հասցնել: Մենք նախևառաջ պետք է հասկանանք, թե ինչ խնդիր է լուծում թշնամին ու մտածենք կանխարգելիչ գործողությունների մասին»,- Panorama.am-ի հարցին, թե՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն հայկական զինված ուժերը՝ կանխարգելելու ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունները, ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

«Զինվորներից սկսած մինչև հրամանատարական կազմը պետք է ինքնագիտակցության մակարդակը բարձրանա: Զինծառայողը պետք է գիտակցի, որ եթե գլուխը «խրամատից» բարձրացնի կամ սխալ տեղից դիտարկում կատարի, ապա հակառակորդի թիրախ կդառնա:

Զինծառայողը պետք է հասկանա, որ եթե արգելված գոտի՝ ականապատ տարածք, չմտնի, ապա ականի վրա չի պայթի, եթե զինծառայողը նորմալ դիտարկում իրականացնի, ապա ավելի քան 70%-ով կբացառի դիվերսիոն գործողությունների հավանականությունը»,- ասաց Հ. Պետրոսյանցը:

Նրա խոսքերով, սպան իր հերթին պետք է կարողանա վերահսկել այդ ամենը, ճիշտ հրահանգավորել իր ենթականերին:

«Մեր դիրքերը պետք է ապահովվեն համապատասխան տեխնիկական միջոցներով: Նվազագույնը կարելի է փշալարեր տեղադրել, դրան ազդանշանային համակարգ միացնել: Դրան հասնելու համար պետք է ամեն ինչ անել, քանի որ մեզ համար, ի տարբերություն Ադրբեջանի, ցանկացած զինվոր արժեք է և ցանկացած զինվորի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է»,- ասաց նա:

Աղբյուր` Panorama.am


Փորձագետ. Հայկական բանակի առկայությունն է զսպում

10:22 08/06/2012 » ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փորձագետ. Հայկական բանակի առկայությունն է զսպում

«Կարծում եմ, որ Ադրբեջանի ԶՈւ ղեկավարությունը չի վերահսկում սեփական բանակում տիրող իրավիճակը: Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական սահմանագծի հատվածը, որտեղ վերջին օրերին արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ, դիվերսիոն գործողությունների փորձեր, և որտեղ ոչ վաղ անցյալում կրակ էր բացվել խաղաղ բնակչության, մանկապարտեզի ուղղությամբ, ադրբեջանական կողմից վերահսկում են Ադրբեջանի նույն` երրորդ բանակային զորամիավորման ստորաբաժանումները»,- մեկնաբանելով Ադրբեջանի Զինված ուժերի տարածած հայտարարությունն այն մասին, թե՝ «Ադրբեջանական բանակից 10 օր կպահանջվի ազատագրելու օկուպացված տարածքները»՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը: 

Նա նշեց, որ ըստ երևույթի, հենց այդ ստորաբաժանումների հրամանատարներն էլ, որոք, ի դեպ, իր տեղեկություններով վերջերս են նշանակվել պաշտոնների, Ադրբեջանի ԶՈւ ԳՇ հրահանգով պատրաստվում են ընդամենը 10 օրվա ընթացքում «դուրս գալ» հայ-ադրբեջանական կամ իրանա-ադրբեջանական սահմանագիծ: Ուղղակի հայկական բանակի առկայությունն է զսպում նրանց:

Աղբյուր` Panorama.am


Ռազմական փորձագետ. Ադրբեջանական դիվերսիաների մեղավորը միջազգային հանրությունն է

Հունիս 04, 2012 | 14:31 

Տարածաշրջանում բարձրաստիճան հյուրերի այցելության դեպքում Ադրբեջանը որոշակի գործողությունների է գնում միայն սադրանքի համար: Այդ մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը` մեկնաբանելով սահմանին տեղի ունեցած հերթական դիվերսիոն գործողությունը, որի հետեւանքով զոհվել էր 3, վիրավորվել 6 հայ զինվորական:

«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կպատասխանի այդ սադրանքին, ի վերջո համբերության բաժակը կլցվի եւ մենք համարժեք կամ ավելի ուժեղ պատասխան կտանք, որն իրենք կօգտագործեն իրենց օգտին»,- նշեց փորձագետը: Վերջինս նաեւ նկատեց, որ սադրանքներն սկսել են արվել Հայաստանի հանրապետության դեմ: «Իսկ ՀՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ է: Եթե Արցախը չճանաչված պետություն է, Հայաստանը ճանաչված պետություն է, իսկ Ադրբեջանն արդեն դիվերսիոն գործողությունները կատարում է ճանաչված պետության դեմ»,-ասաց նա:

Ըստ փորձագետի, Ադրբեջանը պլանավորում է, որ հայկական կողմը կարող է սադրանքի զոհ գնալ: «Եթե մենք հիմա գործողություն անենք իրենց դեմ, ամենաբարձր մակարդակով աղմուկ են բարձրացնելու, ու համոզված եմ, որ եթե իրենց գործողությունների դեպքում միջազգային հանրությունը լղոզված հայտարարություն է տարածում, որ հանգիստ մնացեք, մի կրակեք, խնդրում ենք, զսպեք, հայկական կողմի գործողությունների դեպքում ահավոր աղմուկ է բարձրացնելու, անմիջապես, եւ հայկական կողմը ներկայացվելու է որպես ագրեսոր»,- նշեց Պետրոսյանցը` հավելելով, որ ստեղծված իրավիճակի թիվ մեկ մեղավորը միջազգային հանրությունն է, որը «չի կարողանում, կամ ավելի շուտ, չի ուզում Ադրբեջանի դեմ խիստ միջոցներ կիրառել»:

Հարցին, թե ի՞նչ պետք է անի հայկական կողմը դիվերսիաների դեպքում, Հրաչյա Պետրոսյանցը նկատեց. «Մենք այսօր դիլեմայի առաջ ենք: Կամ պետք է համբերենք, կամ դառնանք սադրանքի զոհ: Ճիշտ է` համբերելն էլ մեզնից, ցավոք, մարդկային զոհեր է տանում, բայց հաշվի առնենք, որ եթե պատերազմ սկսվեց, հարյուրավոր, հազարավոր զոհեր են լինելու: Հետեւանքները շատ ծանր կլինեն այդ դեպքում»:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր:

Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է եւ տալով կորուստներներ` հակառակորդը հետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կա 6  վիրավոր: Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ այսօր մեկնարկում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան:


Լուրեր Հայաստանից - NEWS.am


Հ. Պետրոսյանց. Օդանավակայանի շահագործումը՝ ռազմական առավելություն է Ադրբեջանի նկատմամբ

14:28 01/06/2012 » ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հ. Պետրոսյանց. Օդանավակայանի շահագործումը՝ ռազմական առավելություն է Ադրբեջանի նկատմամբ

Օրեր առաջ կրկին տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մոտ ապագայում շահագործման է հանձնվելու Արցախում կառուցվող օդանավակայանը (այն գտնվում է Ստեփանակերտին մերձակա Իվանյան բնակավայրի տարածքում): Դրան անմիջապես հաջորդեց ադրբեջանցի քաղաքական գործիչների ու փորձագետների արձագանքը: Ադրբեջանական կողմը օդանավակայանի շահագործումը համարում են «բլեֆ»: 

Օդանավակայանի նշանակության ու ադրբեջանական կողմից հնչող արձագանքների շուրջ Panorama.am-ը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ:

-Պարոն Պետրոսյանց, ի՞նչ նշանակություն ունի Արցախում նման օդանավակայանի կառուցումը:

-Նոր օդանավակայանի կառուցումն ու շահագործումը շատ կարևոր նշանակություն կունենա Արցախի զարգացման ու կայուն առաջընթաց ապահովելու հարցում: Այն ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի:

Իհարկե, Արցախն արտաքին աշխարհի հետ կապված է նաև ցամաքային ճանապարհով, սակայն օդային կապի հաստատումը և՛ ժամանակի, և՛ արդյունավետության առումով անհամեմատ նպաստավոր հանգամանք է:

Արցախի նկատմամբ հնարավոր ագրեսիա կամ ուղղակի անհրաժեշտության դեպքում, օդային ճանապարհով կարճ ժամանակում համապատասխան օժանդակություն՝ մարդկային, սպառազինություն, պարենային ապրանքներ, կհասցվեն Արցախ: Այս ամենը մեզ հնարավորություն կտա Ադրբեջանի նկատմամբ որոշակի ռազմական առավելության հասնել: Առհասարակ օդանավակայանի առկայությունն արդեն իսկ ռազմավարական մեծ նշանակություն ունի և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ ռազմական ոլորտներում:

-Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ օդանավակայանի շահագործման մասին տեղեկությունները «բլեֆ» են որակում:

-Ադրբեջանցիների ողջ քաղաքական, ռազմական կուրսը «բլեֆ» է, կարծում եմ՝ նրանք իրենց «արշինով են չափում»: Երկրորդ, ադրբեջանցիները մշտապես իրենց հասարակության այլ բան են «ներարկում», թե իբր Արցախում աղքատություն է, անտարբերություն, ամեն ինչ կործանման է գնում, այս պարագայում ժողովրդին դժվար կլինի բացատրել, թե նման «պայմաններում» ինչպես են ԼՂՀ-ում օդանավակայան կառուցում:

Աղբյուր` Panorama.am

16:29 01/06/2012 » SOCIETY

H. Petrosyants: Airport has strategic significance

 Azerbaijan thinks the opening of airport in Artsakh is a "bluff.” Statements by Azerbaijani politicians and experts came after information was released a couple of days ago claiming that the airport in Artsakh will be soon opened.

Panorama.am asked military expert Hrachya Petrosyants to comment on the significance of the airport and on statements made by Azerbaijani side.

-Mister Petrosyants, what significance does airport in Artsakh have?

-The new airport in Artsakh is of great significance in terms of development and stable advancement of Artsakh. It has pivotal strategic importance.

Though Artsakh is connected with the outer world through land, contact through air is timely and efficient factor.
Generally the airport has great strategic significance in politics, economics and military fields.

-Then why do they call it a "bluff”?

-The whole political and military course of Azerbaijan is "bluff”, I think they measure others' corn by their own bushel. Finally, Azerbaijani authorities make their people believe that Artsakh is in devastating poverty, while the situation is quite different.

Source: Panorama.am



14:47 10/05/2012 » Իրավունք
Հ. Պետրոսյանց. «Արցախի զինված ուժերը ոչ միայն պաշտպանվելու, այլ նաև հզոր հակահարված հասցնելու հնարավորություններ ունեն»

«Զորահանդեսն անցավ բարձր կազմակերպվածությամբ, այն շատ տպավորիչ էր: Ի տարբերություն նախորդ՝ 2007 թվականին անցկացված զորահանդեսի, բավականին նոր ու հզոր զինատեսակներ կային, մասնավորապես խոսքս, նոր հրթիռա-հրետանային հարվածային համալիրներ ու անօդաչու թռչող սարքերի մասին է, որոնք և՛ մարտավարական, և՛ ռազմավարական առումով շատ կարևոր նշանակություն ունեն»,- համեմատելով 2007 և 2012 թվականներին Արցախում անցկացված զորահանդեսները՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Նրա խոսքերով, այս զորահանդեսը ցույց տվեց, որ Արցախի զինված ուժերը ոչ միայն պաշտպանվելու, այլ նաև հզոր հակահարված հասցնելու հնարավորություններ ունեն:

«Արցախի ՊԲ-ն իր զորատեսակներով հնարավորություն ունի հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքի ցանկացած կետի: Եթե ուշադրություն դարձրեցիք, Արցախում ներկայացվող անօդաչու թռչող սարքերը տարբերվում էին Հայաստանի զորահանդեսում ցուցադրվածներից: Դրանցից երկուսը Հայաստանում ցուցադրվածների մոդեռնիզացված տարբերակներն էր, իսկ մնացածները լրիվ նոր էին»,- ասաց Հ. Պետրոսյանցը:

Նրա խոսքերով, մեծ նշանակություն ունի մարդկային գործոնը, իսկ զորահանդեսի մասնակիցների խրոխտ ու ինքնավստահ քայլերից զգացվում էր Արցախի բանակի մարտիկների հոգեբանական բարձր մակարդակն ու նվիրվածությունը:

Ըստ փորձագետի՝ Արցախի բանակի անձնակազմը բարձր մասնագիտական պատրաստվածություն է անցնում, իսկ դա շատ դեպքերում որոշիչ նշանակություն ունի:

Հարցին, թե՝ Ադրբեջանը վերջին տարիներին նաև ռազմական տարբեր նշանակության ինքաթիռներ է ձեռք բերվում, այդ առումով ինչ վտանգներ կառանձնացնեք, Հ. Պետրոսյանցն ասաց. «Արցախի ուժերը հզոր ՀՕՊ ունեն, այնպիսին, որ կարող է հակառակորդի թռչող ուժերը ոչնչացնել հենց հակառակորդի տարածքում: Այդ առումով ևս, խնդիրներ չեմ տեսնում»:

Աղբյուր` Panorama.am


Հայ ռազմական փորձագետները շատ բարձր են գնահատում Լեռնային Ղարաբաղում անցկացված զորահանդեսը (ֆոտոռեպորտաժ)

Մայիս 09, 2012 | 23:41 

Հայ ռազմական փորձագետները շատ բարձր են գնահատում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված զորահանդեսը (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, շքերթում ներկայացվել է ռազմական նոր տեխնիկա: Խոսքը միանգամայն նոր որակի մասին է` հաշվի առնելով, որ նոր սպառազինությունն ունի ոչ միայն պաշտպանողական եւ հակահարձակման բնույթ, այլեւ կարող է օգտագործվել նախազգուշական նպատակներով: Ռազմական փորձագետը նշել է Պաշտպանության բանակի կատարելագործման կարեւորությունը: Խոսելով զորահանդեսում ցուցադրված անօդաչու թռչող սարքերի մասին` Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ դրանք նախորդ տարվա աշնանը Երեւանում ցուցադրված սարքերը չէին: «Դա վկայում է հայ ռազմարդյունաբերական համալիրի ակտիվ աշխատանքի մասին», - ընդգծել է նա:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանի խոսքով` Ստեփանակերտի զորահանդեսն արժանի է ամենաբարձր գնահատականի, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը փոքր հանրապետություն է:

«Իհարկե, չի կարելի Լեռնային Ղարաբաղի զորահանդեսը համեմատել, օրինակ Ռուսաստանի նման երկրի հզորության հետ, բայց, հաշվի առնելով նրա չափերը, շքերթի որակն ու ծավալը տպավորիչ են», - նշել է Հրաչյա Պետրոսյանը: Նա հատուկ ընդգծել է ղարաբաղյան մարտիկների դեմքի արտահայտությունը: Ռազմական փորձագետը նաեւ ուշադրություն է դարձրել հայկական անօդաչու թռչող սարքերին`նշելով, որ դրանք տարբերվել են Երեւանում ցուցադրվածներից:

«Դա, ինչպես նաեւ ժամանակակից հրթիռային սպառազինության ցուցադրումը շատ բանի մասին է վկայում», - նշել է Հրաչյա Պետրոսյանը` հավելելով, որ 21-րդ դարի պատերազմները հրթիռային եւ հրետանային պատերազմներ են, եւ Պաշտպանության բանակը ցույց տվեց, որ իրավիճակի է խոցել թշնամական ցանկացած թիրախ:

Հիշեցնենք, մայիսի 9-ին Ստեփանակերտում անցկացվել է ռազմական շքերթ` նվիրված Շուշիի ազատագրման եւ Պաշտպանության բանակի հիմնադրման 20-ամյակին, ինչպես նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 67-րդ տարեդարձին:

http://news.am/arm/news/104816.html



Հարցազրույց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի հետ

Հայ-ադրբեջանական սահմանին օրերս տեղի ունեցա իրադարձությունների մասին ինձ հետ զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը։

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին դրությունը լարված էր, որին հաջորդեց հակառակորդի դիվերսիոն խմբի գործողությունը։ Բոլորն սկսեցին խոսել այն մասին, թե ինչպե՞ս պատահեց, որ դիվերսիոն խումբը կարողացավ իրականացնել իր առաջադրանքը։ 

–  Մոտավորապես այսպես ներկայացնեմ. սահմանի վրա կանգնած ոչ մի զինվոր երբևէ չպետք է ամաչի նրա համար, որ իր կողքով անցել է հետախուզական կամ դիվերսիոն խումբ, որովհետև դիվերսիոն խումբը հատուկ պատրաստություն է անցնում, որպեսզի կարողանա զինվորի մոտով աննկատ անցնել։ Այսինքն, նրանք երկար տարիներ մասնագիտորեն  մշակում են այդ հնարքները տարբեր տեղանքներում, նույնիսկ ստեղծում են այդ տեղանքը և մարզվում։

Այստեղ չկա այն վարկածը, որ մեր սահմաններն անպաշտպան են. այդպիսի բան չի կարող լինել: Նշեմ, որ դիվերսիոն խումբն անցել է ճակատի գիծը, քանի որ մենք սահման չունենք. մերը ռազմաճակատ է։ Եվ երկրորդ` ամենակարևորը, պետք է հասկանանք, թե այդ ռազմաճակատում կանգնած  մարտական հերթապահություն կատարող զինվորի հիմնական խնդիրը որն է: Զինվորների առաջին խնդիրն է հայտնաբերել, կանխել և թույլ չտալ հակառակորդի բացահայտ հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա։ Նրանք իրենց խնդիրը կատարում են։ Ու արդեն հաջորդ խնդիրը հակառակորդի թիկունք ներթափանցումը կանխելն է, որի համար, կրկնում եմ, զինվորին չի կարելի մեղադրել։




Պրն Պետրոսյանց, ասացիք, որ դիվերսիոն խումբը տեղանքն ուսումնասիրել է և լավ պատրաստված է եղել։ Ինչպե՞ս է կարողացել հակառակորդն այդքան լավ ուսումնասիրել մեր տարածքը։

–  Այսօրվա տեխնիկական միջոցները թույլ են տալիս ամեն ինչ ուսումնասիրել, օրինակ, տեղանքին կարող են անգամ Googlemap-ով ծանոթանալ, իսկ մի քիչ ավելի հին մեթոդը, դա քարտեզն է, քանի որ զինվորական լավ պատրաստվածություն անցած մարդը, երբ բացում է քարտեզը, արդեն գիտի, թե տվյալ տեղանքում ինչ կա։

Լրատվամիջոցներից մեկում գրված էր, որ դիվերսիայից մի քանի օր առաջ այդ տարածքում անօդաչու սարք են նկատել: Հնարավո՞ր է, որ հենց ԱԹՍ-ի միջոցով են ուսումնասիրել տեղանքը։

–  Իհարկե, հնարավոր է, քանի որ ԱԹՍ-ները լուսանկարում են ամեն ինչ, և աերոդինամիկ նկարների և քարտեզի համադրությամբ կարելի է ճշտել, թե տեղանքն ինչպիսին է. օրինակ, թփուտներ, որ նախկինում չկային կամ հակառակը, որտեղ ձորակ կա, որտեղ են անձրևներից հեղեղատներ առաջացել: Նրանք նաև տեսնում են, թե որտեղ են մեր դիտարկման կետերը. այդ նկարների ու քարտեզների օգնությամբ գտնում են այն ուղին, որն ամենահարմարն է և փորձում են գիշերով աննկատ ներթափանցել թիկունք։ Դա ուղղակի լավ կազմակերպվածության խնդիր է, այլ խնդիր չկա։

Իսկ ի՞նչ կասեք երթևեկելի այն ճանապարհահատվածի մասին, որտեղ տեղի է ունեցել հարձակումը մեր տղաների վրա։

Նախկինում հակառակորդը հաճախ էր գնդակոծում ճանապարհի այդ հատվածը, ինչի պատճառով այն փորվեց և խորացվեց, որպեսզի տեսանելի չլինի հակառակորդին ու չգնդակոծվի։

Իսկ նախօրոք չէր հաշվարկվե՞լ, որ կարող է նաև այսպիսի դեպք տեղի ունենալ։

Ըստ երևույթին` ոչ։ Լավ ուսումնասիրվել են Աֆղանստանում, Չեչնիայում և Արցախում կատարված դարանակալ հարձակումները: Դա շատ «կեղտոտ» դարան էր, զուտ մասնագիտական առումով նայելիս`անիմաստ դարան էր։ Կարելի է ենթադրել, որ նրանք այդտեղ դարանակալում չեն էլ պատրաստել: Հակառակորդը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում էր ինչ-որ այլ գործողություն իրականացնել, պատահմամբ հանդիպել են մեքենային ու բացահայտվել և ստիպված մեքենան ոչնչացրել են։

Նրանք չեն իմացել, որ մեքենայում զինվորականներ են, քանի որ մեքենան առանց զինվորական տարբերանշանի էր։ Ուղևորները եղել են պայմանագրային զինծառայողներ, ովքեր այդ պահին գտնվելիս են եղել հանգստյան մեջ։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, հնարավոր է, որ եղել են զինվորական համազգեստով, բայց գիշերվա 4։15-ին, մթության մեջ նրանք չէին կարող դա տեսնել։ Այդ պահին ինչ մեքենա էլ անցնելիս լիներ, ով էլ հայտնվեր այնտեղ, նույն ճակատագրին կարժանանար։

Իմ կարծիքով, դիվերսիոն խումբը բացահայտվել է և որպեսզի կարողանա հեռանալ կամ չընկնել մեր կողմի կրակի տակ, պայթեցրել են մեքենան։

Եթե այդքան պորեֆեսիոնալ են, չէի՞ն կարող թաքնվել, որպեսզի չբացահայտվեին։

–  Իրենց գործողությունները ցույց են տալիս, որ ուրիշ տարբերակ չեն ունեցել։

Իսկ հնարավո՞ր է, որ այդ քայլով ցանկացել են ցույց տալ իրենց խիզախությունը, թե կարող են հանգիստ անցնել ռազմաճակատի գիծը, պայթեցնել մեքենան և վերադառնալ։ 

–  Ճանապարհը շփման գծից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է. նրանք չէին կարող ենթադրել, որ գիշերվա այդ ժամին այդտեղ երթևեկություն կլինի, որպեսզի միտումնավոր կազմակերպեին հարձակումը։ Նրանք երևի մտել են, որպեսզի թիկունքից մեր որևէ հենակետում ինչ-որ գործողություն կատարեն կամ հնարավոր է` մտնեն գյուղ: Մենք կարող ենք այսպիսի ենթադրություն անել, իսկ մեքենայի գնդակոծումը ցույց է տալիս, որ բացահայտվելով, նրանք ստիպված են եղել գնալ այդ քայլին: Այդպես դարանակալում չեն կատարում։ Մի հանգամանք ևս. եթե նրանք դարանակալած լինեին, ապա ուղևորներին գերի կվերցնեին և ոչ թե կգնդակահարեին։

Լուրեր էին շրջանառվում, որ դիվերսիոն խումբը դեպքի վայրում դիմակներ և պարաններ է թողել։

–  Անսպասելի հանդիպելով մեքենային` նրանք պայթեցրել են այն ու հնարավորինս արագ լքել դեպքի վայրը՝ թողնելով որոշ գույք։

Իսկ հնարավո՞ր է նմանատիպ գործողությունների հետևանքով Հայաստանը պատերազմ հայտարարի Ադրբեջանին։ 

–  Ադրբեջանն այն աստիճանի է լկտիացել, որ ամեն ինչ հնարավոր է։ Ներկա պահին մենք վարում ենք դիրքային պատերազմ և եթե հարկ լինի, իհարկե, կանցնենք նաև ակտիվ գործողությունների։ Նրանց լկտիությունը հասնում է այն աստիճանի, որ ոտնձգություն են կատարում Հայաստանի Հանրապետության վրա։  Այսինքն, Ադրբեջանը գործողություններ է կատարում մեկ այլ անկախ պետության դեմ։ Եթե այս միտումը շարունակվի և սահմանամերձ գյուղերը գնդակոծվեն, ապա Հայաստանն, ի վերջո, հարկադրված կլինի պատասխան գործողությունների դիմելու` մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։

http://melstyle.livejournal.com/22934.html



Փորձագետ. Ադրբեջանը պատերազմ սկսելու հիմքեր է փնտրում

15:59 03/05/2012 » ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փորձագետ. Ադրբեջանը պատերազմ սկսելու հիմքեր է փնտրում

«Ադրբեջանի զինված ուժերը, մշտապես, նախընտրական գործընթացների ժամանակ ակտիվ գործողություններ են իրականացնում, ինչով փորձում են ստուգել նաև հայ հասարակության տրամադրությունները: Եթե հիշում եք, Ադրբեջանը ցանկացած համապետական ընտրության ժամանակ իրեն նման ձևով է պահում, ինչն անշուշտ դատապարտելի է»,- մեկնաբաելով վերջին 1-2 շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող կրակահերթերն ու դիվերսիայի փաստը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Նրա խոսքերով, ցավալի է այն հանգամանքը, որ եթե առաջ ադրբեջանցիների հիմնական թիրախը հայկական մարտական հենակետերն էին, ապա այսօր, նրանք ամեն գնով փորձում են կորուստներ պատճառել քաղաքացիական անձանց, վնաս պատճառել բնակավայրերին:

Ըստ փորձագետի՝ տարածաշրջանում իրավիաճկն առավել լարված է իրանական հարցի հետ կապված, մանավանդ, երբ Ադրբեջանը, կարծես թե, համաձայնություն է տվել իր տարածքները Իրանի դեմ հնարավոր պատերազմում օգտագործելու շուրջ, իսկ նա իր հերթին փորձելու է ԼՂ հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Հարցին, թե՝ ո՞րն է այդ դեպքում լուծումը, ի՞նչ պետք է անել, որպեսզի Ադրբեջանն առաջին գծում կտրուկ չակտիվանա, 
Հ. Պետրոսյանցը նշեց. «Հայաստանն այս պահին դիլեմայի առջև է կանգնած, կամ իրեն պահում է այնպես, ինչպես սրանից առաջ, այսինքն՝ նման դեպքերին նմանատիպ հակահարված տալիս կամ անցնում կտրուկ քայլերի՝ ուժգին հարված հասցնում ադրբեջանական բնակավայրերին»:

Ըստ նրա՝ Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանն այնպիսի քայլերի կգնա, այնպիսի պատասխան կտա, ինչը նրա համար հիմք կսկսի պատերազմ սկսելու համար, այդ տեսանկյունից, հայկական կողմը սադրանքների չի գնում:

Աղբյուր` Panorama.am


Փորձագետ. Հայաստանում նոր ՌԼԿ-ի կառուցումը երկուստեք շահավետ է

17:45 16/04/2012 » ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փորձագետ. Հայաստանում նոր ՌԼԿ-ի կառուցումը երկուստեք շահավետ է

Ադրբեջանի Գաբալայի շրջանում տեղակայված ռադիոլոկացիոն կայանը որպես այդպիսին կարևոր գործառույթներ չի իրականացնում ոչ միայն տեխնիկական առումով, այլ նրանով, որ ՌԴ-ն իր տարածքում՝ Արմավիրում, նոր ժամանակակից կայան է կառուցում»,- անդրադառնալով Գաբալայի ՌԼԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի և ՀՀ-ում նոր ՌԼԿ կառուցելու հնարավորության մասին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Նրա խոսքերով, Գաբալայի ՌԼԿ-ն այսօր Ադրբեջանում քաղաքական խնդիր է լուծում, Ռուսաստանն Ադրբեջանում որոշակի ռազմական ներկայություն է ապահովում:

«Հայաստանում նոր ՌԼԿ-ի կառուցումը երկուստեք շահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար: Եթե, օրինակ, կայան կառուցվի Արագածի լանջերին, ապա դա հնարավորություն կտա դիտարկման ավելի մեծ դաշտ ունենալ, մինչև Միջերկրական ծով դիտարկել:

Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանի կողմից կայանի վարձավճարի համար պահանջվող 300 մլն դոլարին, ապա դա աբսուրդ թիվ է»,- հավելեց Հրաչյա Պետրոսյանցը:

Հարցին, թե՝  ի՞նչ կտա Հայաստանին, իր տարածքում ռուսական ՌԼԿ ունենալը, փորձագետը նշեց. «Նախ` Հայաստանի քաղաքական կշիռը կբարձրանա, մենք կկարողանանք մեր հնարավորությունների չափով օգտվել կայանի տեղեկատվությունից: Կայանն ինքնին կապիտալ է: Ուղղակի լավ կլիներ, որ կառուցվելու դեպքում այն լիներ ժամանակակից, տեխնիկապես հագեցած:

Հարցին, թե՝ այդ դեպքում, իսկ ինչ կկորցնի Հայաստանը դրա հնարավոր գործարքից, վերջինս ասաց. «Օգուտից բացի վնաս չի կարող լինել»:
Panorama.am-ի այն դիտարկմանը, թե՝ եթե ՌԼԿ-ի ներկայությունը քաղաքական կշիռ է բերում, այդ դեպքում ինչու է Ադրբեջանը հրաժարվում օգտվել դրանից, վերջինս ասաց. «Գաբալայի ՌԼԿ-ի հետ կապված կարծում եմ Ադրբեջանն ու ՌԴ-ն քաղաքական խնդիրներ ունեն: Կարծում եմ, որ Ադրբեջանն ուզում է «ազատվել» իր երկրում ՌԴ-ի ներկայությունից: Մյուս կողմից, ՌԴ-ն շահագրգռված ՀՀ-ում ունենալ ՌԼԿ, որովհետև Հայաստանն ի տարբերություն Ադրբեջանի ՀԱՊԿ անդամ է և գործում է ՀԱՊԿ ՀՕՊ համատեղ ծրագրով»:

Աղբյուր` Panorama.am


«Նա իր մեջ կուտակել էր ժողովրդական իմաստությունը». կարծիքներ սպարապետի մասին


  Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 53 տարեկան: Նրա գործունեության ու անցած ճանապարհի շուրջ Panorama.am-ը զրուցեց քաղաքական գործիչների ու փորձագետների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց.
«Ես կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանը նախորդ դարեվերջի ամենավառ անհատականություններից մեկն էր: Վազգեն Սարգսյանը իր մեջ կուտակել էր ժողովրդական իմաստությունը: Ինքը բջիջներով, բնազդաբար էր զգում այն ամբողջ բարդությունը, որը պետք էր անցներ ժողովուրդը, որպեսզի հասներ իր նպատակներին: Դա ոչ միայն հասարակարգի փոփոխությունն էր, այլ նաև ազգի հոգեկերտվածքի բարեփոխումը: Դրանով էր պայմանավորված իր կուսակցական գործունեությունը, նժդեհի գաղափարախոսություններին հավատարիմ լինելը, և Հանրապետականի առաջնորդ դառնալը:
Ես կարծում եմ, որ եթե չընդհատվեր այդ մեծ հայրենասերի կյանքը, ապա մենք շատ խնդիրներ, որոնք ուզում ենք լուծել այսօր, լուծած կլինենիք շուրջ 10 տարի առաջ: Ես կարծում եմ, որ օրվա խորհուրդը պետք է լինի վերապրել այն ամենը, ինչով ապրում էր ինքը՝ Վազգենը»:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց. «Շնորհակալ եմ, որ ինձ եք հարցնում, որովհետև ես Վազգեն Սարգսյանին ավելի շատ ընկալել եմ, ցավոք սրտի, մահից հետո: Եվ հատկապես, երբ կարդացել եմ իր գրքերը, հատկապես երբ իր հոդվածներում տեսել եմ իր տիեզերական սերը իր ժողովրդի նկատմամբ, հավատքը իր տեսակին և իր ոգում ամրությունը, իր այն չափի սեր, որ երբեմն մեր ժողովուրդն այլ կերպ է մեկնաբանում:
Ես այսօր ոչ միայն սիրում ու գնահատում եմ, այլև շատ ուժեղ եմ իրենով: Երբ ես իրեն եմ հավատում, իր գրածներին եմ հավատում, դրանով ուժեղանում եմ: Ես լիցքավորվում եմ, սկսում եմ հավատալ ավելին, քան անում եմ, քան կարող եմ անել և ուզում եմ անել ավելին, քանի որ իր կերպարի օրինակն ունեմ: Իր կերպարն ինձ համար կարծես լավ, բարձր փարոս լինի»:
Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշեց. «Վազգեն Սարգսյանը հայոց պատմության մեջ է մտել որպես մի մարդ, ով անկախությունից հետո իր վրա վերցրեց բանակաշինության, բանակի ստեղծման, կառուցման ծանր գործը: Անկախ այն հանգամանիքց, թե նա ինչ պաշտոններ է զբաղեցրել, նրա ուշադրության կենտրոնում բանակն էր:
Հետաքրքիրն այն հանգամանքն է, որ նա մասնագիտությամբ զինվորական չլինելով, կարողացավ իր շուրջ հավաքել մարդկանց, ովքեր տիրապետում էին ռազմական արվեստին: Նա համախմբեց բոլոր կամավորական ջոկատներին, ովքեր էլ ներկայիս բանակի միջուկն են կազմում:
Հայաստանն այդ շրջանում նոր էր անկախություն ձեռք բերել, այդ պայմաններում ժողովրդին համախմբելը շատ դժվար էր, սակայն Վազգեն Սարգսյանը հասավ դրան: Նա կարողացա հասնել նրան, որ տարբեր մտածելակերպի, գաղափարների մարդիկ մտածեին մեկ ուղղությամբ՝ բանակի ստեղծման ու ժողովրդի համախմբան»:

Աղբյուր` Panorama.am


«Ադրբեջանն իր քայլով ավելի շատ «ցուցադրական ֆոն» է ապահովում»


Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարակից տարածքում զորավարժություններ են անցկացնում: Աղբյուրի փոխանցմամբ, զորավարժությունները շարունակվելու են մինչև շաբաթվա վերջ: Անցկացվող զորավարժության ու առաջ եկող խնդիրների շուրջ Panorama.am-ը զրուցեց փորձագետների ու քաղաքական գործիչների հետ:

«ԼՂՀ ՊԲ համապատասխան ծառայությունները ուշադիր հետևում են ադրբեջանական բանակում անցկացվող զորավարժության ընթացքին և վստահորեն տիրապետում շփման գծում տիրող վիճակին: Զորախաղերի անցկացման պրակտիկան յուրաքանչյուր բանակում ընդունված է, այդ թվում՝ ադրբեջանական բանակում և դա մեր կողմից ընկալվում է որպես տվյալ երկրի ներքին գործ»,- ասաց ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը: Հարցին, թե՝ ինչ ազդեցություն կարող են ունենալ նման զորավարժությունների անցկացման փաստերը, Ս. Հասրաթյանը նշեց. «ՊԲ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է ըստ վերադասի կողմից հաստատված մարտական որոշման և պատրաստակամ է ցանկացած սադրանքին տալ արժանի պատասխան»:

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը թեմայի շուրջ նշեց. «Այդ երկրի ղեկավարությունը մշտապես ամփագորգոռ հայտարարություններ է անում՝ փորձելով ցույց տալ իր «հզորությունը»: Մի կողմից, նա չի կարող խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, մյուս կողմից՝ նա անընդհատ չի կարող խաբել իր ժողովրդին: Որպես միջանկյալ տարբերակ նա զորավարժություններ է կազմակերպում՝ այն օգտագործելով իր ներքին քարոզչության համար: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք ուղղակի պետք է անտեսենք նման զորավարժությունները: Մեր զինվորական ղեկավարությունը, բնականաբար, հետևում է ադրբեջանական բանակի ցանկացած տեղաշարժի ու համապատասխան եզրահանգումներ անում: ՀՀ և ԼՂՀ բանակներն առավել մասշտաբային զորավարժություններ են անում ու այդ ամենը տեսնելով, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իրենք էլ են մտածում իրենց բանակի մարտունակության մասին»:

Ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը նշեց. «Ադրբեջանական բանակի կողմից զորավարժությունների անցկացման փաստն ինքնին արտառոց չէ: Միանգամայն օրինաչափ է, որ մեր հակառակորդը պետք է փորձի մեր հանդեպ գերազանցություն ձեռք բերել, տվյալ դեպքում զորավարժությունների միջոցով սեփական մարտունակությունն ամրապնդելու միջոցով, իսկ մենք էլ՝ համարժեք քայլերով կանխենք այդ հեռանկարը: Անշուշտ թշնամու զինուժի ցանկացած ակտիվություն պետք է լինի մեր մասնագետների ուշադրության կենտրոնում: Տվյալ դեպքում էլ վստահ եմ, որ ադրբեջանական բանակի զորավարժությունները մանրամասնորեն կվերլուծվեն մեր զինվորականության կողմից և կարվեն անհրաժեշտ հետևություններ՝ արդեն մեր զինուժի զորավարժությունները ծրագրելիս: Հարկ է նշել նաև, որ թշնամու զորավարժությունների պարագայում մեր պատասխանը չի սահմանափակվում միայն պլանային զորավարժություններով: Արցախյան ռազմաճակատում ձևավորվել են իրողություններ, որոնք ադրբեջանական կողմն իր զորավարժություններով փոփոխել չի կարող: Բանն այն է, որ արցախյան ճակատը խիստ դինամիկ է: Այդ դինամիզմը մեր զինվորականության ակտիվ նախաձեռնողականության արդյունքն է, որի նպատակն է ռազմաճակատի այս կամ այն տեղամասում առավել բարենպաստ, հակառակորդի հանդեպ տիրապետող, նրա ակտիվությունը կաշկանդող հենակետեր տեղադրել: Սա մի աշխատանք է, որ տարվում է տարիներ շարունակ, ինչի արդյունքում արցախյան ճակատի բազմաթիվ տեղամասերում մեր բանակը թշնամու հանդեպ ձեռք է բերել մարտավարական առավելություն: Իսկ դա նշանակում է, որ արցախյան ճակատը ճեղքելը գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում հակառակորդի համար: Այսպիսի նախաձեռնողականությունը մեր պատասխանն է թշնամու տարաբնույթ ակտիվություններին՝ այդ թվում և՛ զորավարժություններին»:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը հարցի հետ կապված ասաց. «Զորավարժությունների անցկացումը ցանկացած բանակում սովորական պրոցես է: Բնական է, որ Ադրբեջանը պետք է փորձի նման ձևով բարձրացնել իր բանակի մարտունակությունը: Սակայն կարծում եմ՝ այն ունի նաև հոգեբանական ու քաղաքական գործոն: Երբ Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում շփման գծի մերձակա տարածքներում, ապա կարելի եզրակացնել, որ նա փորձում է ցույց տալ իր բանակի «հզորությունն» ու պատրաստակամությունը՝ լուծելու իր առջև դրված խնդիրները: Այնուամենայնիվ, նկատելի է, որ Ադրբեջանն իր քայլով ավելի շատ «ցուցադրական ֆոն» է ապահովում:

Ըստ panorama.am-ի

Категория: Мои статьи | Добавил: tigranhayazn (19.03.2012)
Просмотров: 1158 | Рейтинг: 5.0/62
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Մուտք
Տեսանյութեր
Ֆեյսբուկ
Այցելություն

Copyright MyCorp © 2024Сделать бесплатный сайт с uCoz